«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
24 հոկտեմբերի 2013 թ.
Պետական գրանցման թիվ 10313409
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ
19 սեպտեմբերի 2013 թ. ք. Երևան |
N 876-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ «ԱՆՀԱՏԱԿԱՆ ՍՊԱՌՈՒՄ՝ ԸՍՏ ՆՊԱՏԱԿՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳԻՉ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 21-Ի N 161-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Ստանդարտացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով, 9-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով և 15.1-րդ հոդվածի 3-րդ կետով.
Հրամայում եմ`
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության տեխնիկատնտեսական և սոցիալական տեղեկատվության «Անհատական սպառում՝ ըստ նպատակների դասակարգիչը» (այսուհետ՝ «Անհատական սպառում՝ ըստ նպատակների դասակարգիչ») համաձայն հավելվածի։
2. Ուժը կորցրած ճանաչել ՀՀ էկոնոմիկայի նախարարի 2012 թվականի փետրվարի 21-ի «Անհատական սպառում՝ ըստ նպատակների դասակարգիչ հաստատելու մասին» N 161-Ն հրամանը։
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Գ. Բադալյանին։
Վ. Ավանեսյան |
ԱՆՀԱՏԱԿԱՆ ՍՊԱՌՈՒՄ` ԸՍՏ ՆՊԱՏԱԿՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳԻՉ
ՀԴ-013-2013
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
02.06.2014, N 513-Ն | 11.07.2014, N 876-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|