Գլխավոր տեղեկություն
Номер
N 802-Ա
Տիպ
Հրաման
Тип
Ինկորպորացիա (04.04.2013-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2013.11.15/31(475).1 Հատուկ բաժին
Принят
Առողջապահության նախարար
Дата принятия
03.04.2013
Подписан
Առողջապահության նախարար
Дата подписания
03.04.2013
Дата вступления в силу
04.04.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

3 ապրիլի 2013 թ.

ք. Երևան

N 802-Ա

Հ Ր Ա Մ Ա Ն 

 

«ՍՈՒՐԲ ՆԵՐՍԵՍ ՄԵԾ» ԳԻՏԱԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԸ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ, 21-րդ հոդվածները, 32-րդ հոդվածի 1-ին մասը, 5-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի N 1300-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 12-րդ կետի «դ» ենթակետը և «Իզմիրլյան» բժշկական կենտրոն փակ բաժնետիրական ընկերության տնօրենի կողմից 2013 թվականի մարտի 22-ին ներկայացված դիմումը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. «Սուրբ Ներսես Մեծ» գիտաբժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը 2006 թվականի հունիսի 8-ին (Կ-XX-000782) և 2009 թվականի ապրիլի 6-ին (Կ-XX-001306) տրված բժշկական օգնության և սպասարկման գործունեության իրականացման լիցենզիաները վերաձևակերպել «Իզմիրլյան բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն անվամբ:

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետ Արմեն Սողոյանին՝

1) ապահովել լիցենզիաների վերաձևակերպման մասին տեղեկության գրանցումը գրանցամատյանում.

2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Տիգրան Սահակյանին:

 

Դ. Դումանյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան