Գլխավոր տեղեկություն
Номер
N 2506-Ա
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (18.09.2013-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2013.10.09/28(472).1 Հատուկ բաժին
Принят
Առողջապահության նախարար
Дата принятия
17.09.2013
Подписан
Առողջապահության նախարար
Дата подписания
17.09.2013
Дата вступления в силу
18.09.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

17 սեպտեմբերի 2013 թ.

ք. Երևան

 N 2506-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«Ի-ԱՅ-ԷՄ-ՍԻ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 20-ԻՆ ՏՐՎԱԾ ԴԵՂԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ (ԴԵՂԱՏՆԱՅԻՆ ԿՐՊԱԿ) ԹԻՎ Կ-XX-001475 ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ, 21-րդ հոդվածները, 22-րդ հոդվածի 4-րդ մասը և ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետը, 6-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի N 1300-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 12-րդ կետի «դ» ենթակետը, «Ի-Այ-Էմ-Սի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի 05.09.2013թ. դիմումը.

 

Հրամայում եմ`

 

1. Կասեցնել «Ի-Այ-Էմ-Սի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը 2011 թվականի հունիսի 20-ին տրված դեղատնային գործուննեության իրականացման (դեղատնային կրպակ) թիվ Կ-XX-001475 լիցենզիայի գործողությունը մինչև 2014 թվականի հունիսի 1-ը:

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետի պաշտոնակատար Կարեն Կոստանյանին`

1) ապահովել լիցենզիայի կասեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում.

2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Տիգրան Սահակյանին:

 

 

Դ. Դումանյան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան