ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Հ Ա Ն Ձ Ն Ա Ր Ա Ր Ա Կ Ա Ն
8 նոյեմբերի 2016 թվականի |
թիվ 21 |
քաղ. Մոսկվա |
ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՆԵՐԻ ՏԱՐԱԾՔՆԵՐ ԱՐՏԱՀԱՆՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՄԻԱԿՈՂՄԱՆԻՈՐԵՆ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՈՉ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍՈՎ ՄԻԱՏԵՍԱԿ ԻՐԱՎԱԿԻՐԱՌ ՊՐԱԿՏԻԿԱՅԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 18-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան՝
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 47-րդ հոդվածի հիման վրա երրորդ երկրների տարածքներ արտահանվող ապրանքների նկատմամբ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ՝ անդամ պետություններ) կողմից միակողմանիորեն ներմուծվող ոչ սակագնային կարգավորման ժամանակավոր միջոցների (այսուհետ՝ ոչ սակագնային կարգավորման միակողմանի ժամանակավոր միջոցներ) պահպանման նկատմամբ մաքսային մարմինների կողմից հսկողություն իրականացնելու մասով միատեսակ իրավակիրառ պրակտիկայի ապահովման նպատակով
հանձնարարում է անդամ պետություններին՝ Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում սույն Հանձնարարականը հրապարակելու օրվանից.
1. Ոչ սակագնային կարգավորման միակողմանի ժամանակավոր միջոցների ներմուծումը նախատեսող նորմատիվ իրավական ակտեր ընդունելու դեպքում՝
ա) հաշվի առնել Մաքսային միության մաքսային օրենսգրքի 3-րդ հոդվածի 3-րդ կետի դրույթները.
բ) որոշել՝ արդյոք ոչ սակագնային միակողմանի ժամանակավոր կարգավորման միջոցները կիրառվում են այն ապրանքների նկատմամբ, որոնք մաքսային ընթացակարգով ձևակերպվել են մինչև այդ նորմատիվ իրավական ակտերն ուժի մեջ մտնելը և որոնց փաստացի արտահանումը, Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից այդ մաքսային ընթացակարգերին համապատասխան, իրականացվում է այդ ակտերն ուժի մեջ մտնելուց հետո.
գ) սահմանել այդ նորմատիվ իրավական ակտերն ուժի մեջ մտնելու օրացուցային ամսաթիվը կամ ոչ սակագնային կարգավորման միակողմանի ժամանակավոր միջոցների ներմուծման օրացուցային ամսաթիվը.
դ) սահմանել, որ ոչ սակագնային կարգավորման միակողմանի ժամանակավոր միջոցները կիրառվում են երրորդ երկրների տարածքներ արտահանվող ապրանքների նկատմամբ:
2. Ոչ սակագնային կարգավորման միակողմանի ժամանակավոր միջոցների ներմուծման մասին Եվրասիական տնտեսական հանձնաժողովին տեղեկացնելիս նշել այդ միջոցները ներմուծելու օրացուցային ամսաթիվը:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Տ. Սարգսյան |