ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
6 դեկտեմբերի 2012 թ. |
N 2844-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ԳԵՂԱՄԱ-96» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 9-ԻՆ ՏՐՎԱԾ ԹԻՎ Կ-XX-000749 ԴԵՂԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԱԹՈՒՂԹԸ ԼՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունիսի 2-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» թիվ 861-Ն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետի պահանջները, «Գեղամա-96» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի կողմից 2012 թվականի նոյեմբերի 23-ին ներկայացված դիմումը, և հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Գեղամա-96» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված փաստաթղթերը համապատասխանում են օրենքների, այլ իրավական ակտերի ու լիցենզավորման կարգի պահանջներին.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. «Գեղամա-96» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը 2005 թվականի նոյեմբերի 9-ին տրված դեղատնային գործունեության իրականացման լիցենզիայի ձևաթղթում (Կ-XX-000749) «գործունեության տեսակը»` «դեղատնային գործունեություն» բառերից հետո կատարել հետևյալ նշումը` «ներառյալ հոգեմետ նյութեր պարունակող դեղերի իրացումը և բացթողումը»։
2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետ Ա. Սողոյանին`
1) ապահովել լիցենզիայի ձևաթղթում կատարված փոփոխության մասին տեղեկության գրանցումը գրանցամատյանում.
2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմումատուներին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Տ. Սահակյանին:
Դ. Դումանյան |