Գլխավոր տեղեկություն
Номер
N 7-Ն
Տիպ
Հրաման
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (12.05.2013-13.03.2014)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2006.02.01/4(213) Հոդ.48
Принят
Կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն
Дата принятия
09.01.2006
Подписан
Կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ
Дата подписания
09.01.2006
Дата вступления в силу
11.02.2006

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
24 հունվարի 2006 թ.
Պետական գրանցման թիվ 32006016


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

9 հունվարի 2006 թ.
ք. Երևան

 N 7-Ն

 
Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՐՅՈՒՐ ՏՈԿՈՍ` ՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԲԱԺՆԵՄԱՍ ՈՒՆԵՑՈՂ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ /ՆՇԱՆԱԿՄԱՆ/ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒՅԹ ԵՎ ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ, ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ԵՎ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունվարի 25-ի «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների և հարյուր տոկոս պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմինների ընտրության /նշանակման/ ընդհանուր կարգը և նրանց հետ կնքվող աշխատանքային պայմանագրերի օրինակելի ձևերը հաստատելու մասին» N 224-Ն որոշմամբ՝


ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝


1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության ենթակայության պետական ոչ առևտրային կազմակերպությունների և հարյուր տոկոս պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմինների ընտրության /նշանակման/ համար մրցույթ անցկացնելու և մրցութային հանձնաժողովի ձևավորման ընթացակարգը՝ համաձայն N 1 հավելվածի:

2. Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության ենթակայության պետական ոչ առևտրային կազմակերպությունների և հարյուր տոկոս պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմինների ատեստավորումն անցկացնելու և ատեստավորման հանձնաժողովի ձևավորման ընթացակարգը՝ համաձայն N 2 հավելվածի:

Գլխավոր վարչության պետ՝ 

Ա. Մովսեսյան

 

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարությանն առընթեր
քաղաքացիական ավիացիայի գլխավոր
վարչության պետի 2006 թ. հունվարի 9-ի թիվ 7-Ն հրամանի


Ը Ն Թ Ա Ց Ա Կ Ա Ր Գ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ
ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՐՅՈՒՐ ՏՈԿՈՍ` ՊԵՏՈԻԹՅԱՆԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԲԱԺՆԵՄԱՍ ՈՒՆԵՑՈՂ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ /ՆՇԱՆԱԿՄԱՆ/ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒՅԹ
ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ


1. Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության /այսուհետ` Վարչության/ ենթակայության պետական ոչ առևտրային կազմակերպությունների և հարյուր տոկոս պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների /այսուհետ` կազմակերպություն/ գործադիր մարմինների /այսուհետ՝ գործադիր մարմիններ/ ընտրության /նշանակման/ համար մրցույթ անցկացնելու և մրցութային հանձնաժողովի ձևավորման ընթացակարգը:

2. Գործադիր մարմինների թափուր պաշտոնի համար մրցույթն անցկացվում է բաց եղանակով: Բաց մրցույթ հայտարարելու մասին որոշումն ընդունում է Վարչության պետը: Մրցույթի մասին հայտարարությունը տրվում է ոչ ուշ, քան մրցույթն անցկացնելու օրվանից 45 օր առաջ, մասնակիցների փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետը սահմանվում է ոչ ուշ, քան մրցույթն անցկացնելու օրվանից մեկ ամիս առաջ, ժամը 18.00-ն:

3. Գործադիր մարմինների թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթի նախապատրաստական աշխատանքներն իրականացնում է վարչության աշխատակազմի անձնակազմի կառավարման բաժինը:

(3-րդ կետը փոփ. 10.04.13 N 61-Ն)

4. Գործադիր մարմինների թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթն անցկացվում է Վարչության պետի հրամանով ստեղծված մրցութային հանձնաժողովի /այսուհետ` հանձնաժողով/ կողմից: ործադիր մարմինների յուրաքանչյուր ընտրության /նշանակման/ համար մրցույթից 24 ժամ առաջ Վարչության պետի հրամանով հաստատվում է հանձնաժողովի նոր կազմը: Նույն հրամանով նշանակվում են հանձնաժողովի նախագահը և քարտուղարը:

5. Գործադիր մարմինների թափուր պաշտոնի համար մրցույթն անցկացնող հանձնաժողովի կազմում կարող են ընդգրկվել Վարչության պետը, Վարչության պետի տեղակալները, Վարչության աշխատակազմի ղեկավարը, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները, նրանց տեղակալները:

Հանձնաժողովը կազմված է 5 անդամից:

6. Վարչության աշխատակազմի անձնակազմի կառավարման բաժինը հանձնաժողովի կազմում ընդգրկված թեկնածուներին տեղյակ է պահում հանձնաժողովի անդամ ընտրվելու, մրցույթի անցկացման օրվա, ժամի և վայրի մասին, ոչ ուշ, քան մրցույթի սկզբից 6 /վեց/ ժամ առաջ:

(6-րդ կետը փոփ. 10.04.13 N 61-Ն)

7. Եթե մրցույթի ընթացքում հանձնաժողովի նախագահի և քարտուղարի կամ հանձնաժողովի որևէ անդամի մասնակցությունը հանձնաժողովի հետագա աշխատանքներին դառնում է անհնարին, ապա հանձնաժողովի մյուս անդամներից նշանակվում են, համապատասխանաբար, հանձնաժողովի նախագահ և քարտուղար և հանձնաժողովի կազմը, Վարչության պետի հրամանով, համալրվում է նոր անդամով, որի մասին վերջինս տեղեկացվում է անհապաղ:

8. Հանձնաժողովն իր լիազորություններն իրականացնում է Վարչության պետի հրամանով հանձնաժողովի կազմը հաստատելու պահից:

9. Հանձնաժողովը`

ա/ Վարչության աշխատակազմի անձնակազմի կառավարման բաժնից ստանում է մրցույթին մասնակցելու համար Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունվարի 25-ի «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների և հարյուր տոկոս պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների  գործադիր մարմինների   ընտրության /նշանակման/ ընդհանուր կարգը և նրանց հետ կնքվող աշխատանքային պայմանագրերի օրինակելի ձևերը հաստատելու մասին»
N 224-Ն որոշմամբ սահմանված կարգով դիմած քաղաքացիների փաստաթղթերը, քննության առնում փաստաթղթերի ճշտությունը, ամբողջականությունը և կայացնում որոշում մրցույթին մասնակցելու թույլտվություն տալու մասին.

բ/ մասնակիցների հետ անցկացնում է հարցազրույց,

գ/ քվեարկության արդյունքում յուրաքանչյուր մասնակցի վերաբերյալ ընդունում է որոշում,

դ/ ամփոփում է մրցույթի արդյունքները.

ե/ հաղթող ճանաչված մասնակցի վերաբերյալ վարչության պետին տալիս է եզրակացություն:

(9-րդ կետը փոփ. 10.04.13 N 61-Ն)

10. Հանձնաժողովն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով: Հանձնաժողովի նիստերը իրավազոր են հանձնաժողովի անդամների առնվազն երկու երրորդի մասնակցության դեպքում:

11. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են քվեարկությանը մասնակցած անդամների կեսից ավելի կողմ ձայներով: Ձայների հավասարության դեպքում հանձնաժողովի նախագահի ձայնը վճռորոշ է:

11.1. Եթե պետական կազմակերպության գործադիր մարմնի թափուր պաշտոնի համար դիմել է մեկ քաղաքացի, ապա մրցույթը համարվում է չկայացած, և հայտարարվում է նոր մրցույթ` ընդհանուր հիմունքներով:

(11.1-ին կետը լրաց. 10.04.13 N 61-Ն)

11.2. Եթե մրցույթը սույն կարգի 11.1-ին կետով համարվում է չկայացած, ապա քաղաքացին դրա մասին տեղեկացվում է փաստաթղթերի հանձնման վերջնաժամկետի հաջորդ աշխատանքային օրը:

(11.2-րդ կետը լրաց. 10.04.13 N 61-Ն)

12. Մրցույթն անցկացվում է բանավոր հարցազրույցի  միջոցով` մասնակիցներից յուրաքանչյուրի հետ առանձին:

13. Հարցազրույցն անցկացվում է հետևյալ հարցերի շրջանակներում.

ա/ մասնակցի պարտականությունների կատարման համար անհրաժեշտ իրավական ակտերի իմացութուն /այդ թվում` Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» կամ «Բաժնետիրական ընկերությունների մասին», «Ավիացիայի մասին», «Իրավական ակտերի մասին», Հայաստանի Հանրապետության օրենքներ, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգիրք, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրք և այլ իրավական ակտեր/,   

բ/ կազմակերպության զարգացման և բարեփոխման հայեցակարգ և հիմնադրույթներ մշակելու կարողություն,

դ/ տրամաբանելու և տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն,

ե/ ֆինանսատնտեսական գործունեության իրականացման կարողություն,

զ/ համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն,

է/ աշխատանքի կազմակերպման և ղեկավարման անհրաժեշտ հմտություն,

ը/ ենթակաների հետ վարվելու էթիկայի անհրաժեշտ կանոնների իմացություն,

թ/ օտար լեզվի իմացություն:

14. Հարցազրույցն անցկացնելուց հետո հանձնաժողովը յուրաքանչյուր մասնակցի համար անցկացնում է քվեարկություն: Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ քվեարկում է կողմ կամ դեմ:

15. Քվեարկության արդյունքներն ամփոփվում են հանձնաժողովի կողմից, ինչի մասին կազմվում է արձանագրություն:

16. Մրցույթի հաղթող են ճանաչվում այն մասնակիցները, ովքեր քվեարկության ընթացքում հավաքել են հանձնաժողովի քվեարկությանը մասնակցած անդամների կեսից ավելի կողմ ձայները:

17. Եթե մասնակիցներից ոչ մեկը քվեարկության արդյունքում չի հավաքել հանձնաժողովի քվեարկությանը մասնակցած  անդամների կեսից ավելի ձայները, ապա հանձնաժողովն ընդունում է որոշում մրցույթի արդյունքում հաղթող չճանաչելու մասին:

18. Եթե մրցույթի արդյունքում հաղթող չի ճանաչվում, ապա անցկացվում է կրկնակի
մրցույթ: Կրկնակի մրցույթն անցկացվում է ընդհանուր հիմունքներով մրցույթն անցկացնելուց մեկ ամիս հետո:

19. Մրցույթի արդյունքները կարող են բողոքարկվել Հայաստանի Հանրապետության
օրենսդրությամբ սահմանված կարգով:

20. Մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակիցների վերաբերյալ հանձնաժողովը Վարչության պետին տալիս է եզրակացություն:

21. Հանձնաժողովը մրցույթի արդյունքներն ամփոփելուց և մրցույթի արդյունքում հաղթող ճանաչած մասնակիցների վերաբերյալ վարչության պետին եզրակացություն  տալուց հետո դադարեցնում է իր գործունեությունը:

(հավելվածը փոփ., լրաց. 10.04.13 N 61-Ն)



 

Հավելված N 2
ՀՀ կառավարությանն առընթեր
քաղաքացիական ավիացիայի գլխավոր
վարչության պետի 2006 թ. հունվարի 9-ի թիվ 7-Ն հրամանի


Ը Ն Թ Ա Ց Ա Կ Ա Ր Գ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՐՅՈՒՐ ՏՈԿՈՍ` ՊԵՏՈԻԹՅԱՆԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԲԱԺՆԵՄԱՍ ՈՒՆԵՑՈՂ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄՆ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ


1. Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության /այսուհետ` Վարչություն/ ենթակայության պետական ոչ առևտրային կազմակերպությունների և հարյուր տոկոս պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների /այսուհետ` կազմակերպություն/ գործադիր մարմինների /այսուհետ՝ գործադիր մարմիններ/ ատեստավորումն անցկացնելու հետ կապված հարաբերությունները: 

2. Գործադիր մարմինների ատեստավորման նախապատրաստական աշխատանքներն
իրականացնում է Վարչության աշխատակազմի անձնակազմի կառավարման բաժինը:

(2-րդ կետը փոփ. 10.04.13 N 61-Ն)

3. Ատեստավորման ենթակա գործադիր մարմինները ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ տեղեկացվում են ատեստավորման անցկացման մասին:

4. Ատեստավորման ենթակա գործադիր մարմինները ատեստավորում անցկացնելու օրվանից առնվազն 15 օր առաջ ներկայացնում են գրավոր հաշվետվություն` իրենց ղեկավարած կազմակերպության վերջին երկու տարվա գործունեության մասին:

5. Գործադիր մարմինների ատեստավորումն անցկացնող ատեստավորման հանձնաժողովը /այսուհետ՝ հանձնաժողով/ ձևավորվում է Վարչության պետի հրամանով: Գործադիր մարմինների յուրաքանչյուր ատեստավորումն անցկացնող հանձնաժողովի կազմը հաստատվում է վարչության պետի հրամանով ատեստավորումից 24 ժամ առաջ: Նույն հրամանով նշանակվում է հանձնաժողովի նախագահը և քարտուղարը:

6. ործադիր մարմինների ատեստավորումն անցկացնող ատեստավորման հանձնաժողովի  կազմում կարող են ընդգրկվել Վարչության պետը, Վարչության պետի տեղակալները, Վարչության աշխատակազմի ղեկավարը, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները, նրանց տեղակալները/: Հանձնաժողովը կազմված է  5 անդամից:

7. Վարչության աշխատակազմի անձնակազմի կառավարման բաժինը հանձնաժողովի կազմում ընդգրկված թեկնածուներին տեղյակ է պահում հանձնաժողովի անդամ ընտրվելու, ատեստավորման անցկացման օրվա, ժամի և վայրի մասին, ոչ ուշ, քան ատեստավորման սկզբից 6 /վեց/ ժամ առաջ:

(7-րդ կետը փոփ. 10.04.13 N 61-Ն)

8. Եթե ատեստավորման ընթացքում հանձնաժողովի նախագահի և քարտուղարի կամ հանձնաժողովի որևէ անդամի մասնակցությունը հանձնաժողովի հետագա աշխատանքներին դառնում է անհնարին, ապա հանձնաժողովի մյուս անդամներից նշանակվում են, համապատասխանաբար, հանձնաժողովի նախագահ և քարտուղար, և հանձնաժողովի կազմը, Վարչության պետի հրամանով, համալրվում է նոր անդամով, որի մասին վերջինս տեղեկացվում է անհապաղ:

9. Հանձնաժողովն իր լիազորություններն իրականացնում է Վարչության պետի հրամանով հանձնաժողովի կազմը հաստատելու պահից:

10. Հանձնաժողովը`

ա/ Վարչության աշխատակազմի անձնակազմի կառավարման բաժնից ստանում է ատեստավորման մասնակցի հաշվետվությունը և կայացնում որոշում ատեստավորմանը մասնակցելու թույլտվություն տալու մասին.

բ/ անց է կացնում հարցազրույց ատեստավորման մասնակցի հետ.

գ/ քվեարկության արդյունքում մասնակցի վերաբերյալ ընդունում է որոշում, որի մասին անմիջապես հայտնում է ատեստավորման մասնակցին.

դ/ ամփոփում է ատեստավորման արդյունքները.

ե/ ատեստավորման արդյունքների վերաբերյալ Վարչության պետին տալիս է եզրակացություն:

(10-րդ կետը փոփ. 10.04.13 N 61-Ն)

11. Հանձնաժողովն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով: Հանձնաժողովի նիստերը իրավազոր են հանձնաժողովի անդամների առնվազն երկու երրորդի մասնակցության դեպքում:

12. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են քվեարկությանը մասնակցած անդամների կեսից ավելի կողմ ձայներով: Ձայների հավասարության դեպքում հանձնաժողովի նախագահի ձայնը վճռորոշ է:

13. Գործադիր մարմինների ատեստավորումն անցկացվում է ատեստավորման ենթակա անձի անմիջական մասնակցությամբ` հաշվետվության հիման վրա` հարցազրույցի միջոցով:

14. Հարցազրույցն անցկացվում է հետևյալ հարցերի շրջանակներում՝

ա/ իր պարտականությունների կատարման համար անհրաժեշտ իրավական ակտերի իմացութուն /այդ թվում` Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» կամ «Բաժնետիրական ընկերությունների մասին», «Ավիացիայի մասին», «Իրավական ակտերի մասին»,  Հայաստանի Հանրապետության օրենքներ, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգիրք, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրք և այլ իրավական ակտեր/,   

բ/ կազմակերպության զարգացման և բարեփոխման հայեցակարգ և հիմնադրույթներ մշակելու կարողություն,

դ/ տրամաբանելու և տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն,

ե/ ֆինանսատնտեսական գործունեության իրականացման կարողություն,

զ/ համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն,

է/ աշխատանքի կազմակերպման և ղեկավարման անհրաժեշտ հմտություն,

ը/ ենթակաների հետ վարվելու էթիկայի անհրաժեշտ կանոնների իմացություն,

թ/ օտար լեզվի իմացություն:

15. Հարցազրույցն անցկացնելուց հետո հանձնաժողովը յուրաքանչյուր մասնակիցի համար անցկացնում է քվեարկություն: Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ քվեարկում է կողմ կամ դեմ:

16. Քվեարկության արդյունքներն ամփոփվում են հանձնաժողովի կողմից, ինչի մասին կազմվում է արձանագրություն:

17. Ատեստավորման արդյունքում հանձնաժողովն ընդունում է հետևյալ որոշումներից մեկը`

ա/ համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին,

բ/  չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին:

18. Հանձնաժողովը ատեստավորման ավարտից անմիջապես հետո գործադիր մարմինների մասին ընդունած որոշումը ներկայացնում է վարչության պետին:

(հավելվածը փոփ. 10.04.13 N 61-Ն)