Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 673-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (12.09.2013-26.12.2013)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀԳՏ 2013.09.02/26(470) Հոդ.247
Принят
Ֆինանսների նախարար
Дата принятия
06.08.2013
Подписан
Ֆինանսների նախարար
Дата подписания
06.08.2013
Дата вступления в силу
12.09.2013
Ուժը կորցնելու ամսաթիվ
09.05.2015

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

14 օգոստոսի 2013 թ.

Պետական գրանցման թիվ 11813315

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

6 օգոստոսի 2013 թ.

թիվ 673-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՆՁՆՄԱՆ-ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԴՐԱ ԼՐԱՑՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի թիվ 168-Ն որոշման հավելված 1-ով հաստատված «Գնումների գործընթացի կազմակերպման» կարգի 120-րդ կետի պահանջների կատարումն ապահովելու նպատակով.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Հաստատել հանձնման-ընդունման արձանագրության ձևը` համաձայն հավելված N 1-ի և «հավելված N 1-ով սահմանված հանձնման-ընդունման արձանագրության ձևի լրացման պահանջները»` համաձայն հավելված N 2-ի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2003 թվականի հոկտեմբերի 14-ի «Հանձնման-ընդունման արձանագրության ձևը և դրա լրացման պահանջները հաստատելու մասին» N 786-Ն հրամանը:

3. Սույն հրամանը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրվանից:

 

  Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 1

ՀՀ ֆինանսների նախարարի

2013 թվականի օգոստոսի 6-ի

N 673-Ն հրամանի

 

Կատարող

___________________________

___________________________

գտնվելու վայրը _______________

հհ _________________________

___________________________

հվհհ _______________________

Պատվիրատու

_____________________________

_____________________________

գտնվելու վայրը _________________

հհ____________________________

______________________________

հվհհ___________________________

  

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ N

ՀԱՆՁՆՄԱՆ-ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

«____» «__________________» 20 թ.

Պայմանագրի անվանումը` ____________________________________________

__________________________________________________________________

Պայմանագրի կնքման ամսաթիվը` «____» «__________________» 20 թ.

Պայմանագրի համարը` __________

Պատվիրատուն՝ ի դեմս _____________________________________________ և

Կատարողը՝ ի դեմս__________________________________________________, հիմք ընդունելով, որ պայմանագրով նախատեսված՝ ստորև նշված աշխատանքները, մատակարարումները և ծառայությունները (այսուհետև՝ աշխատանքներ) համապատասխանում են պայմանագրով ամրագրված տեխնիկական բնութագրերին և գնման ժամանակացույցին՝ կազմեցին սույն արձանագրությունը հետևյալի մասին.

Պայմանագրի շրջանակներում Կատարողը ____ _____________ 20___թ-ից __ ___________ 20__ թ. ընկած ժամանակահատվածում իրականացրել է հետևյալ աշխատանքները՝

 

Գնման առարկայի անվանումը

Գնման առարկայի քանակական ցուցանիշը

Աշխատանքների կատարման

ժամկետը

Վճարման ենթակա գումարը

(հազար դրամ)

Վճարման ժամկետը

(ըստ ժամա-

նակացույցի)

         
         
         

Ընդամենը

       

 

Վերոհիշյալ աշխատանքների կատարման վերաբերյալ բոլոր հաշիվ-ապրանքագրերը հանդիսանում են սույն արձանագրության բաղկացուցիչ մասը և կցվում են:

 

Աշխատանքը հանձնեց

Աշխատանքը ընդունեց

___________________________

ստորագրություն

___________________________

ստորագրություն

___________________________

ազգանուն, անուն

___________________________

ազգանուն, անուն

   

Կ.Տ.

Կ.Տ.

 

 

Հավելված N 2

ՀՀ ֆինանսների նախարարի

2013 թվականի օգոստոսի 6-ի

N 673-Ն հրամանի

    

ԼՐԱՑՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ

ՀԱՎԵԼՎԱԾ N 1-ՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ «ՀԱՆՁՆՄԱՆ-ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ»

 

Հավելված N 1-ով սահմանված՝ Հանձնման-ընդունման արձանագրության ձևը լրացվում է հետևյալ կերպ՝

 «Պատվիրատուն` ի դեմս» տողում լրացվում է պատվիրատուի պատասխանատու ստորաբաժանման ղեկավարի պաշտոնը և անուն-ազգանունը։

 «Կատարողը` ի դեմս» տողում լրացվում է պատվիրատուի հետ պայմանագիր կնքած անձի պաշտոնը և անուն-ազգանունը։

Սյունակի «Գնման առարկայի անվանումը» բաժինը լրացվում է պայմանագրից քաղվածքում նշված ձեռք բերվող ապրանքի, աշխատանքի, ծառայության անվանումը:

 Սյունակի «Գնման առարկայի քանակական ցուցանիշը» բաժինը լրացվում է պայմանագրով նախատեսված և տվյալ ժամանակահատվածում փաստացի ձեռք բերված ապրանքների, կատարված աշխատանքի և մատուցված ծառայության քանակական ցուցանիշները, ըստ գնումների պլանի:

 Սյունակի «Աշխատանքների կատարման ժամկետը» բաժնում նշվում է ձեռք բերվող ապրանքի, աշխատանքի, ծառայության համար պայմանագրով նախատեսված համապատասխան ժամկետը:

 Սյունակի «Վճարման ենթակա գումարը» բաժնում նշվում է տվյալ ժամանակահատվածում փաստացի մատակարարված ապրանքի, կատարված աշխատանքի և մատուցված ծառայության դիմաց վճարման ենթակա գումարը:

 Սյունակի «Վճարման ժամկետը (ըստ ժամանակացույցի)» բաժնում նշվում է տվյալ ժամանակահատվածի համար փաստացի մատակարարված ապրանքի, կատարված աշխատանքի և մատուցված ծառայության դիմաց վճարման ժամանակացույցով նախատեսված ամսաթիվը:

 ՀՀ ֆինանսների նախարարության գանձապետարան ներկայացնելիս, չեն ներկայացվում հանձնման-ընդունման արձանագրության բաղկացուցիչ մաս հանդիսացող հաշիվ-ապրանքագրերը: