Գլխավոր տեղեկություն
Номер
N 56-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (25.04.2013-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2013.04.15/12(456).1 Հոդ.112.3
Принят
Գյուղատնտեսության նախարար
Дата принятия
03.04.2013
Подписан
Գյուղատնտեսության նախարար
Дата подписания
03.04.2013
Дата вступления в силу
25.04.2013

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

11 ապրիլի 2013 թ.

Պետական գրանցման թիվ 10613131

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

3 ապրիլի 2013 թ.

ք. Երևան

N 56-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 268-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի դրույթով`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի 2005 թվականի դեկտեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետությունում գրանցված անասնաբուժական դեղամիջոցների ցանկը հաստատելու մասին» N 268-Ն հրամանով հաստատված հավելվածը լրացնել նոր` 66-րդ կետով, հետևյալ բովանդակությամբ.

66.

Կենդանիների դաբաղ հիվանդության նկատմամբ բազմարժեք` դաբաղի A/Իրան-2005, Օ/ՊանԱսիա-2, Asia-1/ Վրաստան-2001 վիրուսներից պատրաստված, BHK-21 բջիջների վրա աճեցված մոնո և բազմավալենտ, սորբինացված պատվաստանյութ

Ռուսաստանի Դաշնություն

«Կենդանիների առողջության պահպանության դաշնային կենտրոն» պետական կազմակերպություն

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Նախարար

Ս. Կարապետյան