ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
5 ապրիլի 2013 թ. |
N 313-Ա/Ք |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԹՎՈՎ 18 ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐՈՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009թ. հուլիսի 9-ի N 808-Ն որոշմամբ հաստատված NN 3, 5, 7 հավելվածների 3-րդ և 8-րդ կետերով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորող հանձնաժողովի N 50/1-17 եզրակացությունը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Ներքոհիշյալ պետական ոչ առևտրային կազմակերպություններին տալ հանրակրթական ծրագրերով, առկա ուսուցմամբ, համակազմի սահմանային համապատասխան տեղերով կրթական գործունեության լիցենզիաներ.
1) «ՀՀ Արագածոտնի մարզի Լուսագյուղ գյուղի միջնակարգ դպրոց» |
տարրական հանրակրթական, 65 տեղ հիմնական հանրակրթական, 144 տեղ միջնակարգ հանրակրթական, 46 տեղ |
2) «Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Արծվաբերդի Բ. Աղաբաբյանի անվան միջնակարգ դպրոց պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» |
տարրական հանրակրթական, 175 տեղ հիմնական հանրակրթական, 225 տեղ միջնակարգ հանրակրթական, 136 տեղ |
3) «ՀՀ Շիրակի մարզի Փոքր Սեպասարի տարրական դպրոց» |
տարրական հանրակրթական, 30 տեղ |
4) «ՀՀ Շիրակի մարզի Պեմզաշենի միջնակարգ դպրոց» |
տարրական հանրակրթական, 91 տեղ հիմնական հանրակրթական, 127 տեղ միջնակարգ հանրակրթական, 117 տեղ |
5) «ՀՀ Շիրակի մարզի Սպանդարյանի միջնակարգ դպրոց» |
տարրական հանրակրթական, 93 տեղ հիմնական հանրակրթական, 140 տեղ միջնակարգ հանրակրթական, 75 տեղ |
6) «ՀՀ Շիրակի մարզի Արփենի գյուղի միջնակարգ դպրոց» |
տարրական հանրակրթական, 40 տեղ հիմնական հանրակրթական, 50 տեղ միջնակարգ հանրակրթական, 30 տեղ |
7 ) «ՀՀ Շիրակի մարզի Առափիի միջնակարգ դպրոց» |
տարրական հանրակրթական, |
8) «ՀՀ Շիրակի մարզի Գյումրու թիվ 11 միջնակարգ դպրոց» |
տարրական հանրակրթական, 470 տեղ հիմնական հանրակրթական, 550 տեղ միջնակարգ հանրակրթական, 250 տեղ |
9) ՀՀ Շիրակի մարզի «Այգաբացի միջնակարգ դպրոց» |
տարրական հանրակրթական, 42 տեղ հիմնական հանրակրթական, 77 տեղ միջնակարգ հանրակրթական, 48 տեղ |
10) ՀՀ Շիրակի մարզի «Հովիտի միջնակարգ դպրոց» |
տարրական հանրակրթական, 40 տեղ հիմնական հանրակրթական, 72 տեղ միջնակարգ հանրակրթական, 36 տեղ |
11) «ՀՀ Շիրակի մարզի Ալեքսան Համբարյանի անվան Թորոսգյուղի միջնակարգ դպրոց» |
տարրական հանրակրթական, |
12) «ՀՀ Շիրակի մարզի Կրասարի միջնակարգ դպրոց» |
տարրական հանրակրթական, |
13) «Երևանի Հ. Իսակովի հ. 132 հիմնական դպրոց» |
տարրական հանրակրթական, |
14) «Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան հ. 19 հիմնական դպրոց» |
տարրական հանրակրթական, 1000 տեղ |
15) ՀՀ Շիրակի մարզի «Ջաջուռ կայարանի տարրական դպրոց» |
տարրական հանրակրթական, 30 տեղ |
16) «ՀՀ Լոռու մարզի Շնողի միջնակարգ դպրոց» |
տարրական հանրակրթական, 92 տեղ հիմնական հանրակրթական, 153 տեղ միջնակարգ հանրակրթական, 97 տեղ |
17) «ՀՀ Շիրակի մարզի Բավրայի միջնակարգ դպրոց» |
տարրական հանրակրթական, 40 տեղ հիմնական հանրակրթական, 50 տեղ միջնակարգ հանրակրթական, 40 տեղ |
18) ՀՀ Շիրակի մարզի «Գյումրու մտավոր թերզարգացում ունեցող երեխաների հ. 3 հատուկ (օժանդակ) դպրոց» |
տարրական հանրակրթական 50 տեղ հիմնական հանրակրթական 150 տեղ |
2. Սույն հրամանի կատարման կազմակերպումը հանձնարարել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետ Մ. Մովսիսյանին:
3. Հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմի ղեկավար Մ. Ղազարյանին:
Ա. Աշոտյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|