Գլխավոր տեղեկություն
Номер
N 184-Ն
Տիպ
Հրաման
Тип
Ինկորպորացիա (11.11.2013-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2013.11.04/30(474).1 Հոդ.299
Принят
Գյուղատնտեսության նախարար
Дата принятия
08.10.2013
Подписан
Գյուղատնտեսության նախարար
Дата подписания
08.10.2013
Дата вступления в силу
11.11.2013

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

22 հոկտեմբերի 2013 թ.

Պետական գրանցման թիվ 10613400

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

8 հոկտեմբերի 2013 թ.  

ք. Երևան

N 184-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 268-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի դրույթով`

 

Հրամայում եմ`

 

1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի 2005 թվականի դեկտեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետությունում գրանցված անասնաբուժական դեղամիջոցների ցանկը հաստատելու մասին» N 268-Ն հրամանով հաստատված հավելվածը լրացնել նոր` 68-րդ, 69-րդ և 70-րդ կետերով, հետևյալ բովանդակությամբ.

 

68.

Խոզերի կարմրախտ և պարվովիրուս վարակի նկատմամբ ակտիվազրկված Պորցիլիս Երի+Պարվո (Porcilis Ery+Parvo) պատվաստանյութ

Նիդերլանդներ

«ԻՆՏԵՐՎԵՏ ԻՆՏԵՐՆԵՅՇՆԼ Բ.Վ.» կազմակերպություն

69.

Թռչունների ռինոտրախեիտ հիվանդության նկատմամբ կենդանի չոր Նոբիլիս Ռինո ՍՎ (Nobilis Rhino CV) պատվաստանյութ

Նիդերլանդներ

«ԻՆՏԵՐՎԵՏ ԻՆՏԵՐՆԵՅՇՆԼ Բ.Վ.» կազմակերպություն

70.

Թռչունների ռեովիրուս վարակի նկատմամբ ակտիվազրկված, էմուլգացված Նոբիլիս ՌԵՈ ինակ (Nobilis REՕ inac) պատվաստանյութ

Նիդերլանդներ

«ԻՆՏԵՐՎԵՏ ԻՆՏԵՐՆԵՅՇՆԼ Բ.Վ.» կազմակերպություն

 

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

Ս. Կարապետյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան