«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
5 սեպտեմբերի 2013 թ.
Պետական գրանցման թիվ 32213348
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ
5 օգոստոսի 2013 թ. ք. Երևան |
N 244-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՄԵՐԿԱՏՈՐԻ ՈՒՆԻՎԵՐՍԱԼ ՏՐԱՆՍՎԵՐՍԱԼ ՅՈՒ ԹԻ ԷՄ (UTM) ՊՐՈՅԵԿՑԻԱՅՈՒՄ ՏԵՂԱԳՐԱԿԱՆ ՔԱՐՏԵԶՆԵՐԻ ԵՎ ՀԱՏԱԿԱԳԾԵՐԻ ԹԵՐԹԵՐԻ ԱՆՎԱՆԱԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Գեոդեզիայի և քարտեզագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներով և քարտեզագրագեոդեզիական նյութերը միջազգային 2007/2/EC, INSPIRE դիրեկտիվների ստանդարտներին համապատասխանեցնելու նպատակով`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հաստատել «Մերկատորի ունիվերսալ տրանսվերսալ Յու Թի Էմ (ՍTM) պրոյեկցիայում տեղագրական քարտեզների և հատակագծերի թերթերի անվանակարգը սահմանելու տեխնիկական կանոնակարգը» համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:
3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:
Կոմիտեի նախագահի ժ/պ՝ |
Ա. Մուսայան |
Հավելված ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 2013 թվականի օգոստոսի 5-ի N 244-Ն հրամանի |
Տ Ե Խ Ն Ի Կ Ա Կ Ա Ն Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ
ՄԵՐԿԱՏՈՐԻ ՈՒՆԻՎԵՐՍԱԼ ՏՐԱՆՍՎԵՐՍԱԼ ՅՈՒ ԹԻ ԷՄ (UTM) ՊՐՈՅԵԿՑԻԱՅՈՒՄ ՏԵՂԱԳՐԱԿԱՆ ՔԱՐՏԵԶՆԵՐԻ ԵՎ ՀԱՏԱԿԱԳԾԵՐԻ ԹԵՐԹԵՐԻ ԱՆՎԱՆԱԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԱՍ
1. Սույն տեխնիկական կանոնակարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության տեղագրական քարտեզների և հատակագծերի կազմման ընթացքում կիրառվող թերթերի անվանակարգը (նոմենկլատուրա) Մերկատորի ունիվերսալ տրանսվերսալ Յու Թի Էմ (UTM) պրոյեկցիայում քարտեզագրագեոդեզիական նյութերը միջազգային 2007/2/EC, INSPIRE դիրեկտիվների ստանդարտներին համապատասխանեցնելու նպատակով:
2. Տեղագրական քարտեզները և հատակագծերը նախատեսված են երկրի առջև ծառացած տարաբնույթ խնդիրների լուծման համար, որոնք ստեղծվում են միասնական կոորդինատային և բարձունքային համակարգերում ու կազմվում են տեխնիկական պահանջների հիման վրա, արտացոլելով տեղանքի պատկերը տվյալ ժամանակահատվածում:
3. Տարբեր մասշտաբների թերթերի անվանակարգը կիրառվում է որոշակի գոտու համար տրված մասշտաբում տեղագրական քարտեզների և հատակագծերի միասնական անվանակարգման համար:
2. ՔԱՐՏԵԶՆԵՐԻ ԵՎ ՀԱՏԱԿԱԳԾԵՐԻ ԱՆՎԱՆԱԿԱՐԳՈՒՄԸ
4. Խոշոր տարածքների տեղագրական քարտեզներ և հատակագծեր կազմելու համար անհրաժեշտ է, որպեսզի դրանց առանձին թերթերը ունենան անվանումներ:
5. Քարտեզների և հատակագծերի համարակալումը միևնույն համակարգում կոչվում է քարտեզների և հատակագծերի անվանակարգ (նոմենկլատուրա):
6. Թերթերի անվանակարգը որոշում է քարտեզների և հատակագծերի իրար նկատմամբ ունեցած փոխադարձ դիրքը երկրի մակերևույթի վրա:
7. Փոքրամասշտաբ քարտեզագրման նպատակով Հայաստանի Հանրապետության տարածքի համար օգտագործվում է վեցաստիճանային (60) գոտու հավասարաանկյուն ընդլայնական հատած գլանային Մերկատորի ունիվերսալ տրանսվերսալ պրոյեկցիան` Յու Թի Էմ (UTM - Universal Transversal Mercator)` տես պատկեր-1:
8. Հայաստանի Հանրապետության տարածքն ամբողջությամբ ընդգրկված է 60 38-րդ գոտում (k=0.9996 մասշտաբային գործակից ունեցող 450 առանցքային միջօրեականով):
9. 1:1 000 000 մասշտաբի տեղագրական քարտեզը իրենից ներկայացնում է միջօրեականների 60 և զուգահեռականների 40 աղեղներով սահմանափակված երկրի մակերևույթի որոշակի սֆերոիդական սեղանի պատկերումը հարթության վրա:
10. Տարբեր մասշտաբների քարտեզների և հատակագծերի անվանակարգման հիմքը 1:1000000 մասշտաբի քարտեզն է:
11. Տեղագրական քարտեզները կազմվում են` 1:10 000, 1:25 000, 1:50 000, 1:100 000, 1:200 000, 1:500 000 և 1:1 000 000 մասշտաբներով, իսկ հատակագծերը` 1:500, 1:1 000, 1:2 000 և 1:5 000 մասշտաբներով:
12. 1:1 000 000 մասշտաբի քարտեզի բաժանումը տարբեր մասշտաբների քարտեզների թերթերի կատարվում է հետևյալ կերպ.
1) Գրինվիչի հակադիր 1800 միջօրեականից սկսած դեպի արևելք ամբողջ երկիրը բաժանվում է երկայնությամբ 60 հատվածներով 60 սյուների և 40 հատվածներով շարքերի, որոնք համարակալվում են հասարակածից դեպի հյուսիս և հարավ համաձայն աղյուսակ 1-ի:
Աղյուսակ 1
A |
B |
C |
D |
E |
F |
G |
H |
I |
J |
K |
L |
M |
N |
Օ |
P |
Q |
R |
S |
T |
U |
V |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
13 |
14 |
15 |
16 |
17 |
18 |
19 |
20 |
21 |
22 |
Օրինակ.
1:1 000 000 մասշտաբի քարտեզի թերթի անվանակարգը կլինի` UTM-11 – 38:
2) 1:500 000 մինչև 1:10 000 մասշտաբների քարտեզների թերթերը անվանակարգվում են հետևյալ կերպ.
ա. 1:500 000 մասշտաբների քարտեզների թերթերը` 1, 2, 3, 4 թվերով: Յուրաքանչյուր թերթը ընդգրկված է 2օ լայնության և 30 երկայնության սեղանում.
բ. 1:200 000 մասշտաբների քարտեզների թերթերը` 01, 02 մինչև 36 թվերով` ընդգրկված համապատասխանաբար 40’ լայնության և 10 երկայնության սեղանում.
գ. 1:100 000 մասշտաբների քարտեզների թերթերը` 001, 002 մինչև 144 թվերով, ընդգրկված համապատասխանաբար 20’ լայնության և 30’ երկայնության սեղանում.
դ. 1:50 000 մասշտաբների քարտեզների թերթերը` 1, 2, 3, 4 թվերով, ընդգրկված համապատասխանաբար 10’ լայնության և 15’ երկայնության սեղանում.
ե. 1: 25 000 մասշտաբների քարտեզների թերթերը` 1, 2, 3, 4 թվերով, ընդգրկված համապատասխանաբար 5’ լայնության և 7’ 30” երկայնության սեղանում.
զ. 1: 10 000 մասշտաբների քարտեզների թերթերը` 1, 2, 3, 4 թվերով, ընդգրկված համապատասխանաբար 2’ 30” լայնության և 3’ 45” երկայնության սեղանում:
3) 1:5 000 մինչև 1:500 մասշտաբների հատակագծերի թերթերը անվանակարգվում են հետևյալ կերպ.
ա. 1:5 000 մասշտաբների հատակագծերի թերթերը` 001, 002 մինչև 256 թվերով.
բ. 1:2 000 մասշտաբների հատակագծերի թերթերը` 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9 թվերով.
գ. 1:1 000 մասշտաբների հատակագծերի թերթերը` 1, 2, 3, 4 թվերով.
դ. 1:500 մասշտաբների հատակագծերի թերթերը` 01, 02 մինչև 16 թվերով:
13. Տեղագրական քարտեզների և հատակագծերի անվանակարգային թերթերի չափսերը և մոտավոր մակերեսները սահմանված են աղյուսակ 2-ում, ընդ որում` 1:5 000 և 1:2 000 մասշտաբների տեղագրական հատակագծերի մակերեսները հաշվարկված են որպես առանձին ուղղանկյուն թերթեր:
Աղյուսակ 2
|
ՊԱՏԿԵՐ 1
Մերկատորի ունիվերսալ տրանսվերսալ
վեցաստիճանային (6o) գոտու հավասարաանկյուն
ընդլայնական հատած գլանային պրոյեկցիան
ՔԱՐՏԵԶՆԵՐԻ ԵՎ ՀԱՏԱԿԱԳԾԵՐԻ ԹԵՐԹԵՐԻ ԱՆՎԱՆԱԿԱՐԳՈՒՄ
1:1 000 000 մասշտաբի քարտեզի անվանակարգը
1:500 000 մասշտաբի քարտեզի անվանակարգը
1:200 000 մասշտաբի քարտեզի անվանակարգը
1:100 000 մասշտաբի քարտեզի անվանակարգը
1:50 000 մասշտաբի քարտեզի անվանակարգը
1:25 000 մասշտաբի քարտեզի անվանակարգը
1:10 000 մասշտաբի քարտեզի անվանակարգը
1:5 000 մասշտաբի հատակագծի անվանակարգը
UTM-11-38-138-(124)
1:2 000 մասշտաբի հատակագծի անվանակարգը
UTM-11-38-138-(124-5)
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
1:2 000 մասշտաբի հատակագծի անվանակարգը
/Ուղղանկյուն համակարգում/ - 50 x 50 սմ
UTM-11-38-138-(124-(2))
1 |
2 |
3 |
4 |
1:1 000 մասշտաբի հատակագծի անվանակարգը
/Ուղղանկյուն համակարգում/ - 50 x 50 սմ
UTM-11-38-138-(124-(2-2))
1 |
2 |
3 |
4 |
1:500 մասշտաբի հատակագծի անվանակարգը
UTM-11-38-138-(124-(2-2-10))
01 |
02 |
03 |
04 |
05 |
06 |
07 |
08 |
09 |
10 |
11 |
12 |
13 |
14 |
15 |
16 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|