Գլխավոր տեղեկություն
Номер
N 439-Ն
Տիպ
Հրաման
Тип
Ինկորպորացիա (25.10.2013-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2013.10.15/29(473) Հոդ.293
Принят
Տրանսպորտի և կապի նախարար
Дата принятия
25.09.2013
Подписан
Տրանսպորտի և կապի նախարար
Дата подписания
25.09.2013
Дата вступления в силу
25.10.2013

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

10 հոկտեմբերի 2013 թ.

Պետական գրանցման թիվ 11613387

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ

 

25 սեպտեմբերի 2013 թ.

ք. Երևան

N 439-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 26-Ի ԹԻՎ 74-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՆՄՈՒՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՈՒ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երկրորդ մասի «դ» կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 1809-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 8-րդ կետի «ժգ» ենթակետի և «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով.

1. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի 2013 թվականի փետրվարի 26-ի «2013 թվականի փոստային վճարման պետական նշանների թեման, գործողության մեջ դնելու ժամկետը, անվանագինը, տպաքանակը հաստատելու մասին» թիվ 74-Ն հրամանում կատարել հետևյալ լրացումը.

հրամանի հավելվածը լրացնել նոր «19.1» կետով հետևյալ բովանդակությամբ`

19.1

Համատեղ թողարկում.
Հայաստան-Բելառուս

գեղաթերթիկ 1 նամականիշով

IV եռամսյակ

650

20 000

2. Հաստատել փոստային վճարման պետական նշանների նմուշները`

1) Համատեղ թողարկում. Հայաստան-Բելառուս թեմային նվիրված «ՀԱՄԱՏԵՂ ԹՈՂԱՐԿՈՒՄ. ՀԱՅԱՍՏԱՆ-ԲԵԼԱՌՈՒՍ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ 20-ԱՄՅԱԿԸ. Մ. Սարյան «Արարատը գարնանը». Վ. Ցվիրկա «Բելառուսական բնանկար». JOINT ISSՍE OF ARMENIA AND BELARUS» 1 նամականիշով գեղաթերթիկի, համաձայն N 1 հավելվածի:

2) Բենիամին Մարգարյանի ծննդյան 100-ամյակը թեմային նվիրված «ԲԵՆԻԱՄԻՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ. BENIAMIN MARKARIAN. 1913-1985» նամականիշի, համաձայն N 2 հավելվածի:

3. Գործողության մեջ դնել`

1) Համատեղ թողարկում. Հայաստան-Բելառուս թեմային նվիրված «ՀԱՄԱՏԵՂ ԹՈՂԱՐԿՈՒՄ. ՀԱՅԱՍՏԱՆ-ԲԵԼԱՌՈՒՍ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ 20-ԱՄՅԱԿԸ. Մ. Սարյան «Արարատը գարնանը». Վ. Ցվիրկա «Բելառուսական բնանկար». JOINT ISSUE OF ARMENIA AND BELARUS» 1 նամականիշով գեղաթերթիկը, սահմանելով անվանագինը` 650 դրամ, տպաքանակը` 20 000 հատ:

2) Բենիամին Մարգարյանի ծննդյան 100-ամյակը թեմային նվիրված «ԲԵՆԻԱՄԻՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ. BENIAMIN MARKARIAN. 1913-1985» նամականիշը, սահմանելով անվանագինը` 170 դրամ, տպաքանակը` 40 000 հատ:

 

ՀՀ տրանսպորտի և կապի

նախարար

Գ. Բեգլարյան

 

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Հավելված 1

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի

2013 թվականի սեպտեմբերի 25-ի

թիվ 439-Ն հրամանի

 

Ներմուծեք նկարագրությունը_2405

 

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Հավելված 2

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի

2013 թվականի սեպտեմբերի 25-ի

թիվ 439-Ն հրամանի

 

Ներմուծեք նկարագրությունը_2406