Գլխավոր տեղեկություն
Номер
N 416-Ն
Տիպ
Հրաման
Тип
Ինկորպորացիա (25.10.2013-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2013.10.15/29(473) Հոդ.292
Принят
Տրանսպորտի և կապի նախարար
Дата принятия
12.09.2013
Подписан
Տրանսպորտի և կապի նախարար
Дата подписания
12.09.2013
Дата вступления в силу
25.10.2013

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

10 հոկտեմբերի 2013 թ.

Պետական գրանցման թիվ 11613388

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ

 

12 սեպտեմբերի 2013 թ.

ք. Երևան

N 416-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 26-Ի ԹԻՎ 74-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՆՄՈՒՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՈՒ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երկրորդ մասի «դ» կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 1809-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 8-րդ կետի «ժգ» ենթակետի և «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով.

1. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի 2013 թվականի փետրվարի 26-ի «2013 թվականի փոստային վճարման պետական նշանների թեման, գործողության մեջ դնելու ժամկետը, անվանագինը, տպաքանակը հաստատելու մասին» թիվ 74-Ն հրամանի հավելվածի 24-րդ կետի 2-րդ սյունակում «Հակոբ Կոջոյանի ծննդյան 150-ամյակը» բառերը փոխարինել «Հայկական արվեստ. Հակոբ Կոջոյան» բառերով:

2. Հաստատել փոստային վճարման պետական նշանների նմուշները`

1) Հայաստանի ազգային պատկերասրահ. Արա Բեքարյան. Ստեփան Աղաջանյան թեմային նվիրված «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ. NATIONAL GALLERY OF ARMENIA. Արա Բեքարյան «Ընտանիք». Ara Bekarian ”Family”» և «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ. NATIONAL GALLERY OF ARMENIA. Ստեփան Աղաջանյան «Նկարչի մոր դիմանկարը». Stepan Aghajanian ”Portrait of the Painter’s Mother”» նամականիշերի, համաձայն N 1 և N 2 հավելվածների:

2) Հայկական արվեստ. Հակոբ Կոջոյան թեմային նվիրված «1883-1959. ՀԱԿՈԲ ԿՈՋՈՅԱՆ. HAKOB KOJOIAN» և «ՀԱԿՈԲ ԿՈՋՈՅԱՆ. HAKOB KOJOIAN. Հայկական մունետիկ. Armenian Herald, 1921» նամականիշերի, համաձայն N 3 և N 4 հավելվածների:

3) Հայաստանի ֆլորա և ֆաունա. Կարմիր գիրք. Սնկեր թեմային նվիրված «Հովանոցասունկ կարմրող. Macrolepiota rhacodes» և «Սպիտակ սունկ. Boletus edulis» նամականիշերի, համաձայն N 5 և N 6 հավելվածների:

4) Կրոն. Գանձասարի վանքի 775-ամյակը թեմային նվիրված «Սուրբ Հովհաննես եկեղեցի, Գանձասարի վանք, XIII դ., Արցախ. Church of St. Hovhannes, Gandzasar Monastery, XIII c., Artsakh» 1 նամականիշով գեղաթերթիկի, համաձայն N 7 հավելվածի:

3. Գործողության մեջ դնել`

1) Հայաստանի ազգային պատկերասրահ. Արա Բեքարյան. Ստեփան Աղաջանյան թեմային նվիրված «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ. NATIONAL GALLERY OF ARMENIA. Արա Բեքարյան «Ընտանիք». Ara Bekarian ”Family”» և «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ. NATIONAL GALLERY OF ARMENIA. Ստեփան Աղաջանյան «Նկարչի մոր դիմանկարը». Stepan Aghajanian ”Portrait of the Painter’s Mother”» նամականիշերը, սահմանելով անվանագինը` 230 և 330 դրամ, տպաքանակը` յուրաքանչյուրից 40 000 հատ:

2) Հայկական արվեստ. Հակոբ Կոջոյան թեմային նվիրված «1883-1959. ՀԱԿՈԲ ԿՈՋՈՅԱՆ. HAKOB KOJOIAN» և «ՀԱԿՈԲ ԿՈՋՈՅԱՆ. HAKOB KOJOIAN. Հայկական մունետիկ. Armenian Herald, 1921» նամականիշերը, սահմանելով յուրաքանչյուրի անվանագինը` 240 դրամ, տպաքանակը` յուրաքանչյուրից 40 000 հատ:

3) Հայաստանի ֆլորա և ֆաունա. Կարմիր գիրք. Սնկեր թեմային նվիրված «Հովանոցասունկ կարմրող. Macrolepiota rhacodes» և «Սպիտակ սունկ. Boletus edulis» նամականիշերը, սահմանելով անվանագինը` 230 և 330 դրամ, տպաքանակը` յուրաքանչյուրից 40 000 հատ:

4) Կրոն. Գանձասարի վանքի 775-ամյակը թեմային նվիրված «Սուրբ Հովհաննես եկեղեցի, Գանձասարի վանք, XIII դ., Արցախ. Church of St. Hovhannes, Gandzasar Monastery, XIII c., Artsakh» 1 նամականիշով գեղաթերթիկը, սահմանելով անվանագինը` 560 դրամ, տպաքանակը` 20 000 հատ:

 

ՀՀ տրանսպորտի և կապի

նախարար

Գ. Բեգլարյան

 

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Հավելված 1

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի

2013 թվականի սեպտեմբերի 12-ի

թիվ 416-Ն հրամանի

Ներմուծեք նկարագրությունը_2398

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Հավելված 2

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի

2013 թվականի սեպտեմբերի 12-ի

թիվ 416-Ն հրամանի

Ներմուծեք նկարագրությունը_2399

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Հավելված 3

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի

2013 թվականի սեպտեմբերի 12-ի

թիվ 416-Ն հրամանի

Ներմուծեք նկարագրությունը_2400

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Հավելված 4

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի

2013 թվականի սեպտեմբերի 12-ի

թիվ 416-Ն հրամանի

Ներմուծեք նկարագրությունը_2401

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Հավելված 5

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի

2013 թվականի սեպտեմբերի 12-ի

թիվ 416-Ն հրամանի

Ներմուծեք նկարագրությունը_2402

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Հավելված 6

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի

2013 թվականի սեպտեմբերի 12-ի

թիվ 416-Ն հրամանի

Ներմուծեք նկարագրությունը_2403

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Հավելված 7

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի

2013 թվականի սեպտեմբերի 12-ի

թիվ 416-Ն հրամանի

Ներմուծեք նկարագրությունը_2404

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան