«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
25 մարտի 2013 թ.
Պետական գրանցման թիվ 1613106
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ
20 մարտի 2013 թ. |
N 114-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՆՄՈՒՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երկրորդ մասի «դ» կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 1809-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 8-րդ կետի «ժգ» ենթակետի դրույթով.
1. Հաստատել փոստային վճարման պետական նշանների նմուշները` յոթերորդ նույնատիպ թողարկում. Հայոց այբուբեն թեմային նվիրված յոթ նամականիշի, համաձայն NN 1-7 հավելվածների:
2. Գործողության մեջ դնել` յոթերորդ նույնատիպ թողարկում. Հայոց այբուբեն թեմային նվիրված յոթ նամականիշը, սահմանելով` անվանագինը 10 դրամ, տպաքանակը` 1 400 000 հատ, անվանագինը 35 դրամ, տպաքանակը` 600 000 հատ, անվանագինը 50 դրամ, տպաքանակը` 1 000 000 հատ, անվանագինը 60 դրամ, տպաքանակը` 500 000 հատ, անվանագինը 70 դրամ, տպաքանակը` 1 200 000 հատ, անվանագինը 100 դրամ, տպաքանակը` 300 000 հատ, անվանագինը 120 դրամ, տպաքանակը` 1 200 000 հատ:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար |
Գ. Բեգլարյան |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|