ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
29 օգոստոսի 2012 թ. ք. Երևան |
N 1999-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ «ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑԻ» ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ԵՎ ՁԵՎԱԹՈՒՂԹԸ ԼՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասը, «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի դեկտեմբերի 8-ի N ՀՕ-227-Ն օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունիսի 2-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» թիվ 861-Ն որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետի պահանջները, «Գրիգոր Նարեկացի» բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի կողմից 2012 թվականի օգոստոսի 23-ին ներկայացված դիմումը, և հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Գրիգոր Նարեկացի» բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կողմից ներկայացված փաստաթղթերը համապատասխանում են օրենքների, այլ իրավական ակտերի ու լիցենզավորման կարգի պահանջներին.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Երևանի քաղաքապետարանի «Գրիգոր Նարեկացի» բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը 2004 թվականի մայիսի 6-ին (Կ-XX-000573) և 2008 թվականի մայիսի 22-ին (Կ-XX-001205) տրված բժշկական օգնության և սպասարկման գործունեության իրականացման լիցենզիաները վերաձևակերպել «Գրիգոր Նարեկացի» բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն անվամբ և նշել գործունեության իրականացման վայրը` քաղաք Երևան, Էրեբունի, Նոր Արեշ, 22 փողոց, թիվ 63/1:
2. «Գրիգոր Նարեկացի» բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության 2008 թվականի մայիսի 22-ին տրված բժշկական օգնություն և սպասարկում գործունեության իրականացման լիցենզիայի ձևաթղթում (Կ-XX-001205) «բժշկական օգնության և սպասարկման տեսակը» բառերից հետո կատարել հետևյալ նշումը` «ներառյալ թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր պարունակող դեղերի կիրառում»։
3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետ Ա. Սողոյանին`
1) ապահովել լիցենզիայի ձևաթղթում կատարված փոփոխությունների մասին տեղեկության գրանցումը գրանցամատյանում.
2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե:
4. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Տ. Սահակյանին:
Դ. Դումանյան
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|