«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
2 հուլիսի 2013 թ.
Պետական գրանցման թիվ 11613267
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ
28 հունիսի 2013 թ. ք. Երևան |
N 292-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 28-Ի ԹԻՎ 71-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի ա) ենթակետի, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հունիսի 6-ի նիստի թիվ 22 արձանագրության 34-րդ կետի 1-ին ենթակետի պահանջներով.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի 2008 թվականի փետրվարի 28-ի «Հայաստանի Հանրապետության հաճախականությունների բաշխումների աղյուսակը հաստատելու մասին» թիվ 71-Ն հրամանով հաստատված հավելվածի՝ Հայաստանի Հանրապետության հաճախականությունների բաշխումների աղյուսակի 3-րդ գլխի 6-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.
«6. ՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԵՐՏԵՐԻ ՑԱՆԿ` ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՄԻԱՅՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ (ԿՌ) ՌԷՄ-ԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ
1) Հետևյալ շերտերը նախատեսված են միայն Կառավարական նշանակության ՌԷՄ-ների օգտագործման համար
108,0-144,0 ՄՀց 146,0-149,9 ՄՀց 162,7-163,2 ՄՀց 168,5-174,0 ՄՀց 230,0-300,0 ՄՀց 308,0-335,4 ՄՀց 344,0-390,0 ՄՀց 421,5 ՄՀց 432,3 ՄՀց 443,1 ՄՀց |
451,65 ՄՀց 790,0-800,0 ՄՀց 812,0-842,0 ՄՀց 852,0-880,0 ՄՀց 915,0-925,0 ՄՀց 960,0-1400 ՄՀց 1457-1459 ՄՀց 1469-1471 ՄՀց 2300-2400 ՄՀց 2520-2600 ՄՀց 2700-3300 ՄՀց 4200-4400 ՄՀց 4575-4610 ՄՀց |
4800-5660 ՄՀց 6500 - 7250 ՄՀց 7550 - 7900 ՄՀց 8175 - 10375 ՄՀց 13,25 - 13,40 ԳՀց 15,40 - 16,60 ԳՀց |
2) Մինչև 2015 թվականը քաղաքացիական նշանակության ՌԷՄ-ների շահագործման համար նախատեսված 801-811 ՄՀց և 842-852 ՄՀց հաճախականության շերտերը կարող են օգտագործվել Կառավարական նշանակության ՌԷՄ-ների կողմից` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետությունում ռադիոհաճախականությունների կառավարման համակարգող հանձնաժողովի հետ:
3) Մինչև 2017 թվականը քաղաքացիական նշանակության ՌԷՄ-ների շահագործման համար նախատեսված ներքո նշված հաճախականության շերտերը/ները կարող են օգտագործվել Կառավարական նշանակության ՌԷՄ-ների կողմից` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետությունում ռադիոհաճախականությունների կառավարման համակարգող հանձնաժողովի հետ:
30,0 - 48,5 ՄՀց 48,5-56,5 ՄՀց 56,5 - 58,0 ՄՀց 58-66,0 ՄՀց 66,0 - 76,0 ՄՀց 76-108 ՄՀց 144 - 146 ՄՀց 189,0 ՄՀց 196,2 ՄՀց 197,0 ՄՀց 220-230 ՄՀց 300 - 308 ՄՀց 335,4- 344,0 ՄՀց 390 - 400 ՄՀց 404 - 406 ՄՀց |
406 - 406,1 ՄՀց 410 – 425 ՄՀց (բացառությամբ. 421,5 ՄՀց) 450 – 470 ՄՀց (բացառությամբ. 451,65 ՄՀց) 475 - 525 ՄՀց 664 - 672 ՄՀց 720 - 790 ՄՀց 890 - 915 ՄՀց 935 - 960 ՄՀց 1480 - 1745 ՄՀց 1765 - 1840 ՄՀց 1860 - 1910 ՄՀց 1915 - 1950 ՄՀց 1965 - 2000 ՄՀց 2400 - 2520 ՄՀց 3400 - 3900 ՄՀց 4000 - 4200 ՄՀց |
4400 - 4575 ՄՀց 4610 - 4800 ՄՀց 5700 - 6300 ՄՀց 7250 - 7550 ՄՀց 7900 - 8175 ՄՀց 10,734 - 10,816 ԳՀց 11,0 - 12,0 ԳՀց 12,50 - 13,25 ԳՀց 13,45 - 15,40 ԳՀց 16,60 - 17,34 ԳՀց 24,25 - 24,65 ԳՀց 31,8 - 36,0 ԳՀց» |
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար |
Գ. Բեգլարյան |