«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
16 մայիսի 2013 թ.
Պետական գրանցման թիվ 11013188
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
9 ապրիլի 2013 թ. |
N 368-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ 2913 «ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՇԵՆՔԵՐԻ ԷԼԵԿՏՐԱՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՏԵՂԱԿԱՅՈՒՄ, ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ «ՏԵԽՆԻԿ» ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2009 Թ. ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1079-Ն ՀՐԱՄԱՆԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թ. մարտի 22-ի «Արհեստագործական և միջին մասնագիտական կրթության պետական կրթական չափորոշիչների ձևավորման և հաստատման կարգը հաստատելու և ՀՀ կառավարության 2003 թ. օգոստոսի 14-ի N 1079-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 333-Ն որոշման հավելվածով հաստատված կարգի 19-րդ կետը և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Կրթության ազգային ինստիտուտ» ՓԲԸ «Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոն» հիմնարկի կողմից ներկայացված` ոլորտային հանձնաժողովի փորձագիտական դրական եզրակացությունը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ.
1. Հաստատել միջին մասնագիտական կրթության 2913 «Արդյունաբերական և քաղաքացիական շենքերի էլեկտրասարքավորումների տեղակայում, կարգավորում և շահագործում» մասնագիտության «Տեխնիկ» որակավորման պետական կրթական չափորոշիչը` համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2009 թվականի դեկտեմբերի 21-ի «Միջին մասնագիտական կրթության 2913 «Արդյունաբերական և քաղաքացիական շենքերի էլեկտրասարքավորումների տեղակայում, կարգավորում և շահագործում» մասնագիտության պետական կրթական չափորոշիչը հաստատելու մասին» N 1079-Ն հրամանը:
3. Նախարարության աշխատակազմի իրավաբանական և նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության վարչությունների պետերին` սահմանված կարգով հրամանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն՝ պետական գրանցման:
4. Հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել նախարարի տեղակալ Մ. Մկրտչյանին:
Ա. Աշոտյան |
ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ 2913 «ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՇԵՆՔԵՐԻ ԷԼԵԿՏՐԱՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՏԵՂԱԿԱՅՈՒՄ, ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ «Տեխնիկ» ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ
ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉ
Աղյուսակ 1
Միջին մասնագիտական կրթության 2913 «Արդյունաբերական եվ քաղաքացիական շենքերի էլեկտրասարքավորումների տեղակայում, կարգավորում եվ շահագործում» մասնագիտության հիմնական կրթական ծրագրի առանցքային հմտությունների մոդուլներ
Աղյուսակ 2
Միջին մասնագիտական կրթության 2913 «Արդյունաբերական եվ քաղաքացիական շենքերի էլեկտրասարքավորումների տեղակայում, կարգավորում եվ շահագործում» մասնագիտության հիմնական կրթական ծրագրի ընդհանուր մասնագիտական եվ հատուկ մասնագիտական կարողությունների մոդուլներ
Աղյուսակ 3
Միջին մասնագիտական կրթության 2913 «Արդյունաբերական եվ քաղաքացիական շենքերի էլեկտրասարքավորումների տեղակայում, կարգավորում եվ շահագործում» մասնագիտության օրինակելի ուսումնական պլան