«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
15 օգոստոսի 2012 թ.
Պետական գրանցման թիվ 11212314
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏ
20 հուլիսի 2012 թ. |
թիվ 10-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՆՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԱՀԱՆՋՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿԸ ԵՎ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՆՑՆԵԼՈՒ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Սահմանել`
1) ոստիկանությունում ծառայության անցնելու համար պահանջվող փաստաթղթերի ցանկը` համաձայն հավելված 1-ի.
2) ոստիկանությունում ծառայության անցնելու հետ կապված որոշումներ ընդունելու կարգը` համաձայն հավելված 2-ի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2013 թվականի հունվարի 1-ից:
Գեներալ-լեյտենանտ |
Վ. Գասպարյան |
Հավելված 1 ՀՀ ոստիկանության պետի 20 հուլիսի 2012 թ. թիվ 10-Ն հրամանի |
Ց Ա Ն Կ
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՆՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԱՀԱՆՋՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում (այսուհետ` ոստիկանություն) ծառայության անցնելու համար քաղաքացին (այսուհետ` թեկնածու) ներկայացնում է հետևյալ փաստաթղթերը.
1) ոստիկանությունում ծառայության անցնելու վերաբերյալ դիմում,
2) անձը հաստատող փաստաթուղթ և դրա պատճենը,
3) թեկնածուի կողմից անձամբ լրացված ինքնակենսագրություն,
4) թեկնածուի կողմից անձամբ լրացված կադրերի հաշվառման անձնական թերթ և կադրերի հաշվառման անձնական թերթում նշված մերձավոր ազգականների անձը հաստատող փաստաթղթերը (մահացած լինելու դեպքում` մահվան վկայականը) և դրանց պատճենները,
5) ամուսնացած լինելու դեպքում` ամուսնության վկայականը և դրա պատճենը,
6) կրթության մասին պետական նմուշի ավարտական փաստաթուղթ,
7) արական սեռի թեկնածուների համար` զինվորական գրքույկ,
8) աշխատանքային գրքույկ կամ աշխատանքային գրքույկի պատճենը, եթե թեկնածուն մինչև դիմում ներակայացնելն աշխատել կամ աշխատում է,
9) հանրային ծառայությունների համարանիշ,
10) 4x6 չափսի 4 լուսանկար և 9x12 չափսի 1 լուսանկար:
Հավելված 2 ՀՀ ոստիկանության պետի 20 հուլիսի 2012 թ. թիվ 10-Ն հրամանի |
Կ Ա Ր Գ
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՆՑՆԵԼՈՒ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ
1. Սույն կարգով կարգավորվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում (այսուհետ` ոստիկանություն) ծառայության անցնող քաղաքացիների (այսուհետ` թեկնածու) ընտրության և ոստիկանությունում ծառայության անցնելու հետ կապված որոշումներ ընդունելու ընթացակարգը:
2. Թեկնածուների ընտրությունն իրականացվում է ոստիկանության կադրային ստորաբաժանման, ոստիկանության կառուցվածքային կամ տարածքային ստորաբաժանումների ղեկավարների, այդ ստորաբաժանումների կադրային ծառայությունների կողմից, ինչպես նաև քաղաքացիների դիմումների հիման վրա:
3. Թեկնածուի ընտրության ընթացքում իրականացվում են`
1) նախնական ուսումնասիրություն,
2) թեկնածուի անձնական հատկանիշների, առողջական վիճակի և ֆիզիկական պատրաստականության ստուգում,
3) առանձին մասնագիտություններով ոստիկանությունում պաշտոնի նշանակվելու դեպքում` վերապատրաստում (այսուհետ` վերապատրաստում):
4. Ոստիկանության կադրային ստորաբաժանման, ոստիկանության կառուցվածքային կամ տարածքային ստորաբաժանումների ղեկավարների, այդ ստորաբաժանումների կադրային ծառայությունների կողմից թեկնածուի ընտրության դեպքում նախնական ուսումնասիրության ընթացքում ստորաբաժանման ղեկավարը կամ կադրային ծառայության ծառայողը թափուր պաշտոնում նշանակման ենթակա թեկնածուի հետ անցկացնում է հարցազրույց, որի ընթացքում պարզում է թեկնածուի քաղաքացիությունը, տարիքը, պարտադիր զինվորական ծառայություն անցած լինելու հանգամանքը (արական սեռի թեկնածուների համար), կրթությունը, նախասիրությունները և «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված այլ պահանջներին համապատասխանությունը:
5. Հարցազրույցի ընթացքում ոստիկանությունում ծառայության անցնելու համար «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի պահանջներին անհամապատասխանությունը պարզելու դեպքում ոստիկանության ստորաբաժանման ղեկավարը դադարեցնում է ուսումնասիրությունը, որի մասին հարցազրույցի ավարտից անմիջապես հետո տեղեկացնում է թեկնածուին:
6. Հարցազրույցի դրական արդյունքների դեպքում թեկնածուին բացատրվում է ծառայության բնույթը, որից հետո թեկնածուն անձամբ ներկայացնում է դիմում, ինքնակենսագրություն (հավելվածի ձև N 1, կցվում է) և լրացնում է կադրերի հաշվառման անձնական թերթը (հավելվածի ձև N 2, կցվում է):
7. Ոստիկանության ստորաբաժանման ղեկավարը լրացնում է ոստիկանությունում ծառայության անցնելու մասին եզրակացության (հավելվածի ձև N 3, կցվում է) (այսուհետ` եզրակացություն) 1-ին կետով նախատեսված տեղեկանքը, որում նշվում են, թե երբ և ում կողմից է անցկացվել հարցազրույցն ու տեղեկություններ հարցազրույցի արդյունքների մասին: Թեկնածուի կողմից ներկայացված դիմումը, ինքնակենսագրությունը, լրացված կադրերի հաշվառման անձնական թերթը, ինչպես նաև եզրակացությունը համապատասխան գրությամբ վերադասության կարգով ներկայացվում են թեկնածուին ոստիկանությունում պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին:
8. Թեկնածուին ոստիկանությունում համապատասխան պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը ենթակա կադրային ծառայության ղեկավարին կամ ծառայողին հանձնարարում է շարունակել թեկնածուի հետագա ուսումնասիրությունը կամ դադարեցնել այն, եթե թեկնածուն չի համապատասխանում «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի պահանջներին:
9. Քաղաքացու դիմումի, այդ թվում` ոստիկանության ուսումնական հաստատություն առկա ուսուցման ձևով ընդունվելու վերաբերյալ դիմումի հիման վրա թեկնածուի ընտրության դեպքում թեկնածուին ոստիկանությունում պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը կամ կադրային ստորաբաժանման ղեկավարը ենթակա կադրային ծառայությանը կամ ծառայողին հանձնարարում է կազմակերպել թեկնածուի ուսումնասիրությունը:
10. Կադրային ծառայության ծառայողը թեկնածուի նախնական ուսումնասիրությունը կազմակերպելու նպատակով նրա հետ անցկացնում է հարցազրույց, որի ընթացքում պարզում է սույն կարգի 4-րդ կետով նախատեսված` ոստիկանությունում ծառայության անցնելու համար սահմանված պահանջները:
11. Հարցազրույցի դրական արդյունքների դեպքում թեկնածուին բացատրվում է ծառայության բնույթը, որից հետո թեկնածուն անձամբ ներկայացնում է ինքնակենսագրություն և լրացնում կադրերի հաշվառման անձնական թերթը: Կադրային ծառայության ծառայողը լրացնում է եզրակացության 1-ին կետով նախատեսված տեղեկանքը` սույն կարգի 7-րդ կետով սահմանված կարգով:
12. Առկա ուսուցման ձևով ոստիկանության ուսումնական հաստատություն ընդունվելու համար դիմած քաղաքացիների (այսուհետ` դիմորդ) վերաբերյալ եզրակացություն չի կազմվում:
13. Ոստիկանությունում ծառայության անցնելու համար ներկայացվող պահանջները բավարարելու դեպքում ուսումնասիրությունը շարունակելու համար կադրային ծառայության ծառայողը թեկնածուից պահանջում է ներկայացնել սույն հրամանի 1-ին հավելվածով սահմանված ոստիկանությունում ծառայության անցնելու համար պահանջվող փաստաթղթերը, իսկ դիմորդները ներկայացնում են Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի 2012 թվականի մայիսի 18-ի «Ոստիկանության ուսումնական հաստատությունում դիմորդների ընդունելության կարգը սահմանելու մասին» թիվ 8-Ն հրամանով նախատեսված փաստաթղթերը:
14. Ոստիկանության համապատասխան կադրային ծառայության ծառայողը թեկնածուի կողմից լրացված կադրերի հաշվառման անձնական թերթում նշված տեղեկությունները համեմատում է նրա ներկայացրած փաստաթղթերի տվյալների հետ, փաստաթղթերի պատճենների վրա կատարում է բնօրինակներին համապատասխանության մասին նշում, և կատարում համապատասխան ստուգումներ` թեկնածուի անձնական հատկանիշները և ոստիկանությունում ծառայության անցնելու համար ներկայացվող պահանջներին համապատասխանությունը պարզելու նպատակով:
15. Ստուգումներն իրականացվում են ոստիկանության կառուցվածքային ստորաբաժանումներ կամ պետական կառավարման համապատասխան մարմիններ հարցումներ կատարելու և տեղեկատվություն ստանալու միջոցով:
16. Կադրային ծառայության ծառայողի կողմից եզրակացության 2-րդ կետում գրանցվում են ստուգման արդյունքները, և եզրակացությունն ստորագրվում է կադրային ծառայության ծառայողի և նրա անմիջական ղեկավարի կողմից:
17. Նախնական ուսումնասիրության և ստուգումների դրական արդյունքների դեպքում թեկնածուին կամ դիմորդին տրվում է ուղեգիր` ոստիկանության բժշկական հանձնաժողովում ծառայության պիտանիությունը որոշելու և հոգեֆիզիոլոգիական հետազոտություն, ալկոհոլից, թմրամիջոցներից և հոգեմետ նյութերից կախվածությունը ստուգելու նպատակով թեստավորում անցնելու համար:
18. Թեկնածուի կամ դիմորդի առողջական վիճակի մասին ոստիկանության բժշկական հանձնաժողովի տեղեկանքը ոստիկանության բժշկական հանձնաժողովի կողմից ներկայացվում է ոստիկանության համապատասխան կադրային ծառայություն:
19. Կադրային ծառայության ծառայողը ոստիկանության բժշկական հանձնաժողովի կողմից տրված տեղեկանքում նշված տվյալները գրանցում է եզրակացության 3-րդ կետում` նշելով տեղեկանքի համարը, ամսաթիվը և ծառայության համար պիտանիությունը:
20. Գրանցումները կատարվելուց հետո եզրակացությունն ստորագրվում է կադրային ծառայության ծառայողի կողմից:
21. Առողջական վիճակի պատճառով ոչ պիտանի ճանաչված թեկնածուին ոստիկանությունում ծառայության ընդունելը մերժվում է թեկնածուի ուսումնասիրությունն իրականացնող կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի կողմից:
22. Թեկնածուի ֆիզիկական պատրաստականության վիճակը ստուգվում է ոստիկանության ուսումնական հաստատությունում կազմակերպվող վերապատրաստման ընթացքում:
23. Թեկնածուի ընտրության դրական արդյունքների դեպքում, ոստիկանության պետի որոշմամբ, ոստիկանության կադրային ստորաբաժանման գրության հիման վրա ոստիկանության ուսումնական հաստատությունում կազմակերպվում է թեկնածուների վերապատրաստումը:
24. Դիմորդների ընտրության դրական արդյունքների դեպքում նյութերը նախապատրաստվում և ներկայացվում են Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի հրամանով ստեղծված մանդատային հանձնաժողովի քննարկմանը: Դիմորդների հետագա ընտրության և ընդունելության կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի համապատասխան հրամաններով:
25. Վերապատրաստումը կազմակերպվում է սույն կարգին, Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի իրավական ակտերին և ուսումնական, առարկայական թեմատիկ պլաններին (ծրագրերին) համապատասխան:
26. Ուսումնական պլանները (ծրագրերը) հաստատում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետը կամ նրա տեղակալը, իսկ առարկայական թեմատիկ պլանները` ոստիկանության ուսումնական հաստատության ղեկավարը:
27. Վերապատրաստումն իրականացվում է առկա ուսուցման ձևով:
28. Վերապատրաստումն ավարտվում է թեկնածուի ֆիզիկական պատրաստականության, գիտելիքների, ունակությունների և հմտությունների գնահատմամբ, որը կատարվում է քննությունների և ստուգարքների միջոցով (այսուհետ` ավարտական քննաշրջան):
29. Ավարտական քննաշրջանի ընթացքում դրական գնահատականներ ստացած թեկնածուի ուսուցման արդյունքները գրանցվում են ոստիկանությունում պաշտոնի նշանակելու համար վերապատրաստման վկայականում (հավելվածի ձև N 4, կցվում է) (այսուհետ` վերապատրաստման վկայական), որը հանդիսանում է նրա մասնագիտական պատրաստականությունը վկայող փաստաթուղթ:
30. Ավարտական քննաշրջանում մեկ կամ երկու առարկայի քննությունից կամ ստուգարքից անբավարար գնահատական ստանալու դեպքում թեկնածուին թույլատրվում է քննաշրջանի ավարտման հաջորդ օրվանից մեկ շաբաթվա ընթացքում դրանցից յուրաքանչյուրը վերահանձնել մեկ անգամ:
31. Երեք առարկայից անբավարար գնահատականներ ստացած և քննություններն ու ստուգարքները չվերահանձնած թեկնածուի վերապատրաստումը դադարեցվում է ոստիկանության ուսումնական հաստատության ղեկավարի հրամանով:
32. Վերապատրաստումը դադարեցված կամ հրամանով նախատեսված ժամկետում ոստիկանության ուսումնական հաստատություն հարգելի պատճառներով չներկայացած թեկնածուն կրկին կարող է մասնակցել վերապատրաստմանը ոստիկանության կադրային ստորաբաժանման ղեկավարի որոշմամբ:
33. Ավարտական քննաշրջանի ընթացքում դրական գնահատականներ ստանալու դեպքում ոստիկանության ուսումնական հաստատության ղեկավարի հրամանով թեկնածուների վերապատրաստումը համարվում է ավարտված:
34. Ոստիկանության ուսումնական հաստատության կողմից վերապատրաստման վկայականներն ուղարկվում են այն ստորաբաժանումներ, որտեղ նախապատրաստվել են ոստիկանությունում ծառայության անցնելու համար թեկնածուի ընտրության նյութերը:
35. Վերապատրաստման արդյունքներով ոստիկանությունում ծառայության անցնելու համար թեկնածուի ընտրության նյութերը նախապատրաստած կադրային ծառայության ղեկավարի կողմից լրացվում է եզրակացության 4-րդ կետը և ընդունվում հետևյալ որոշումներից որևէ մեկը.
1) ոստիկանությունում ծառայության ընդունելու նպատակահարմարության վերաբերյալ,
2) ոստիկանությունում ծառայության ընդունելը մերժելու վերաբերյալ:
36. Սույն կարգի 35-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված որոշման ընդունման դեպքում նախապատրաստված նյութերը` թեկնածուին ոստիկանությունում պաշտոնի նշանակման մասին հրամանի նախագծի հետ միասին, ներկայացվում են թեկնածուին ոստիկանությունում պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին:
37. Թեկնածուին ոստիկանությունում պաշտոնի նշանակելուց հետո նրա նկատմամբ իրականացվում է մասնագիտացման ղեկավարում`
կրտսեր խմբի պաշտոն զբաղեցնող ծառայողի նկատմամբ` 3 ամիս ժամկետով,
միջին խմբի պաշտոն զբաղեցնող ծառայողի նկատմամբ` 6 ամիս ժամկետով:
(37-րդ կետը խմբ. 19.04.13 թիվ 7-Ն)
Հավելված «Ոստիկանությունում ծառայության անցնելու հետ կապված որոշումներ ընդունելու կարգի» |
Ձև N 1
Ի Ն Ք Ն Ա Կ Ե Ն Ս Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
______________________________________________________________________________ (անունը, հայրանունը, ազգանունը) ______________________________________________________________________________ ______________________________________________________________________________ ______________________________________________________________________________ ______________________________________________________________________________ |
Գրվում է անձամբ, ազատ ձևով, առանց ջնջումների և ուղղումների` նշելով հետևյալ տեղեկությունները`
ա) անունը, հայրանունը, ազգանունը, ծննդյան վայրը և տարեթիվը, ազգությունը, մայրենի լեզուն, ինչ օտար լեզուների է տիրապետում.
բ) երբ, որտեղ և որ ուսումնական հաստատություններում է սովորել, մասնագիտությունն ըստ կրթության.
գ) որպես ինչ է աշխատել և որտեղ.
դ) զինված ուժերում ծառայության հանգամանքը, երբ և որ զինկոմիսարիատի կողմից է զորակոչվել զինվորական ծառայության (եթե չի զորակոչվել, ապա նշել պատճառը).
ե) ընտանեկան դրությունը, երբ է ամուսնացել.
զ) վերջին աշխատանքի վայրը և պաշտոնը, բնակության վայրը:
______________________________________________________________________________ ______________________________________________________________________________ ______________________________________________________________________________ ______________________________________________________________________________ ______________________________________________________________________________ ______________________________________________________________________________ ______________________________________________________________________________ ______________________________________________________________________________ ______________________________________________________________________________ ______________________________________________________________________________ ______________________________________________________________________________ |
___________________________________________________ ազգանունը) |
________________________ (ստորագրությունը) |
«____» ___________________ 20 թ. |
Ձև N 2
Կ Ա Դ Ր Ե Ր Ի Հ Ա Շ Վ Ա Ռ Մ Ա Ն Ա Ն Ձ Ն Ա Կ Ա Ն Թ Ե Ր Թ |
|
1. Անունը, հայրանունը, ազգանունը ____________________________________________________ նշել նաև նախկինները, ________________________________________________________________________________
2. Ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը ____________________________________________________
3. Ծննդավայրը ___________________________________________________________________ գյուղ, ավան, քաղաք ________________________________________________________________________________ շրջան, մարզ, հանրապետություն 4. Ազգությունը ____________________________________________________________________
5. Կրթությունը ____________________________________________________________________ ուսումնական հաստատության անվանումը, ________________________________________________________________________________ ուսումնառության ժամկետը, մասնագիտությունը ________________________________________________________________________________
________________________________________________________________________________
6. Գիտական կոչումը կամ աստիճանը __________________________________________________
7. Ունե՞ք արդյոք գիտական հայտնագործություններ _______________________________________
________________________________________________________________________________
________________________________________________________________________________
8. Մայրենի լեզուն, ի՞նչ օտար լեզուների եք տիրապետում և ի՞նչ աստիճանի _____________________
________________________________________________________________________________ կարդում և թարգմանում եք բառարանով ________________________________________________________________________________ կարդում և կարող եք բացատրվել
9. Դատապարտվել եք Դուք կամ Ձեր մերձավոր ազգականները (ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր, ամուսնու ծնող, զավակ, եղբայր և քույր) կամ իրականացվել է քրեական հետապնդում Ձեր կամ Ձեր մերձավոր ազգականների նկատմամբ __________________________________________________ _______________________________________________________________________________ ե՞րբ, ինչի՞ համար, ու՞մ կողմից, պատճառը ________________________________________________________________________________
________________________________________________________________________________
________________________________________________________________________________
________________________________________________________________________________
10. Զբաղվում եք արդյոք ձեռնարկատիրական գործունեությամբ ______________________________ եթե այո, ապա ինչպիսի ________________________________________________________________________________
________________________________________________________________________________
11. Անդամակցում եք որևէ կուսակցության, հասարակական-քաղաքական, հասարակական, այդ թվում կրոնական, արհեստակցական կազմակերպության __________________ եթե այո, ապա որ ________________________________________________________________________________
12. Ունե՞ք արդյոք ազգականներ արտասահմանում _______________________________________ անուն, հայրանուն, ազգանուն _______________________________________________________________________________ ո՞ր երկրում, ինչպիսի՞ կապերի մեջ եք _______________________________________________________________________________
_______________________________________________________________________________
_______________________________________________________________________________
13. Զինապարտությունը ____________________________________________________________ զինապարտ, ոչ զինապարտ, զինվորական մասնագիտությունը _______________________________________________________________________________ զինվորական կոչումը, զին. գրքույկի համարը
14. Ձեր մերձավոր ազգականները (նշել այն անձանց նախկին ազգանունները, անուններն ու հայրանունները, որոնք օրենքով սահմանված կարգով փոխել են, ինչպես նաև նախկին ամուսինների տվյալները) |
Մերձավոր |
Անուն, հայրանուն, ազգանուն |
Ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը և վայրը |
Աշխատանքի վայրը և պաշտոնը |
Բնակության վայրը |
15. Մասնակցությունը հանրապետական կամ տեղական ինքնակառավարման ընտրովի մարմիններում |
Ընտրական մարմնի գտնվելու վայրը |
Անվանումը |
Որպես ի՞նչ է ընտրվել |
Տարեթիվը | |
ընտրվելու |
դուրս մնալու | |||
16. Աշխատանքային գործունեությունը (ներառյալ ուսումը բարձրագույն և միջին մասնագիտական և մասնագիտական-տեխնիկական ուսումնական հաստատություններում, ծառայությունը զինված ուժերում) |
Տարեթիվը |
Պաշտոնը, նշելով կազմակերպությունների, ձեռնարկությունների և պետական կառավարման մարմինների անվանումը |
Գտնվելու վայրը | |
ընդունվելու |
ազատվելու | ||
17. Պարգևատրվել՞ եք արդյոք պետական պարգևներով _____________________________________ ե՞րբ, ու՞ մ կողմից, ինչ պարգևով ________________________________________________________________________________
________________________________________________________________________________
18. Անձնագիրը ___________________________________________________________________ սերիան, համարը, ե՞րբ և ու՞ մ կողմից է տրված ________________________________________________________________________________
19. Հաշվառման վայրը ______________________________________________________________
________________________________________________________________________________
________________________________________________________________________________
20. Բնակության վայրը ______________________________________________________________
________________________________________________________________________________
________________________________________________________________________________
21. Հեռախոսահամարը _____________________________________________________________ |
ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ. |
թերթը լրացնող անձը հետագա բոլոր փոփոխությունների մասին 10-օրյա ժամկետում հայտնում է կադրային ծառայություն: |
____________________________ (թերթը լրացնողի անունը, հայրանունը, ազգանունը,) |
________________________ (ստորագրությունը) |
«____» ____________________ 20 թ. | |
______________________________________________________________________ | |
_________________________ (կադրային ծառայության ծառայողի պաշտոնը |
|
____________________________ կոչումը, |
____________________________ (ստորագրությունը) |
____________________________ անունը, հայրանունը, ազգանունը,) |
«____» ____________________ 20 թ. |
Ձև N 3
«ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ»
______________________________
(
պաշտոնը)______________________________
(կոչումը)
______________________________
(ազգանունը, ստորագրությունը)
«____» ____________________ 20 թ.
Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՆՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀՀ քաղաքացի ___________________________________________________________(անունը, հայրանունը, ազգանունը, ծննդյան տարեթիվը և վայրը), ______________________________________________________________________ (կրթությունը) |
1. ՏԵՂԵԿԱՆՔ
Ոստիկանությունում ծառայության անցնող քաղաքացու նախնական ուսումնասիրության _________________________________________________________________________ _______________________________________________________________________ _______________________________________________________________________ _______________________________________________________________________ _______________________________________________________________________ _______________________________________________________________________ _______________________________________________________________________ _______________________________________________________________________ _______________________________________________________________________ _______________________________________________________________________ _______________________________________________________________________ _______________________________________________________________________ _______________________________________________________________________ _______________________________________________________________________ _______________________________________________________________________ _______________________________________________________________________ _______________________________________________________________________ _______________________________________________________________________ |
____________________________________ (նախնական ուսումնասիրությունն անցկացնող
____________________________________ ծառայողի պաշտոնը և կոչումը)
«____» ____________________ 20 թ.
____________________________________ (ոստիկանության ստորաբաժանման
____________________________________ ղեկավարի պաշտոնը և կոչումը)
«____» ____________________ 20 թ. |
_______________________________ (ստորագրությունը, ազգանունը,)
_______________________________ (ստորագրությունը, ազգանունը,) |
2. ԿԱԴՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎԱԾ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
_______________________________________________________________________ _______________________________________________________________________ _______________________________________________________________________ _______________________________________________________________________ _______________________________________________________________________ _______________________________________________________________________ _______________________________________________________________________ _______________________________________________________________________ _______________________________________________________________________ _______________________________________________________________________ |
____________________________________ (ստուգումները կատարող կադրային ծառայողի ____________________________________ պաշտոնը և կոչումը)
«____» ____________________ 20 թ.
____________________________________ (կադրային ծառայության ղեկավարի
____________________________________ պաշտոնը և կոչումը)
«____» ____________________ 20 թ. |
_______________________________ (ստորագրությունը, ազգանունը,)
_______________________________ (ստորագրությունը, ազգանունը,) |
3. ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ
_______________________________________________________________________ (փաստաթղթի համարը, օրը, ամիսը, տարեթիվը) _______________________________________________________________________ (արդյունքները) _______________________________________________________________________ _______________________________________________________________________ _______________________________________________________________________
Հոգեֆիզիոլոգիական հետազոտության ու ալկոհոլից, թմրամիջոցներից և հոգեմետ նյութերից կախվածությունը ստուգելու նպատակով թեստավորման արդյունքները _________________ (փաստաթղթի համարը, օրը, ամիսը, տարեթիվը) _________________________________________________________________________________ (արդյունքները) _________________________________________________________________________________ _________________________________________________________________________________ _________________________________________________________________________________ |
____________________________________ (կադրային ծառայողի
____________________________________ պաշտոնը և կոչումը)
«____» ____________________ 20 թ. |
_______________________________ (ստորագրությունը, ազգանունը,) |
4. ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿԱԴՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐԻ ԿԱՐԾԻՔԸ ԹԵԿՆԱԾՈՒԻՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
_______________________________________________________________________ _______________________________________________________________________ _______________________________________________________________________ _______________________________________________________________________ _______________________________________________________________________ _______________________________________________________________________ _______________________________________________________________________ _______________________________________________________________________ _______________________________________________________________________ _______________________________________________________________________ _______________________________________________________________________ _______________________________________________________________________ _______________________________________________________________________ _______________________________________________________________________ _______________________________________________________________________ _______________________________________________________________________ _______________________________________________________________________ _______________________________________________________________________ _______________________________________________________________________ _______________________________________________________________________ _______________________________________________________________________ _______________________________________________________________________ |
___________________________________ (պաշտոնը և կոչումը) ____________________________________
«____» ____________________ 20 թ. |
_______________________________ (ստորագրությունը, ազգանունը,) |
Ձև N 4
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ
ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՊԱՇՏՈՆԻ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ
|
ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՊԱՇՏՈՆԻ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Անունը, հայրանունը, ազգանունը ____________________
Նախատեսվող պաշտոնը և կոչումը ___________________ ________________________________________________
Ծննդյան տարեթիվը, օրը, ամիսը ____________________
Կրթությունը ____________________________________ (ուսումնական հաստատության անվանումը)
Ծառայությունը զինված ուժերում ____________________ (ժամկետը)
Պաշտոնի նշանակման համար նախատեսվող ծառայության վայրը _______________________________ _______________________________________________ _______________________________________________
Ուսումնառության ժամանակահատվածը
20 թ. ____________________ _____ -ից
20 թ. ____________________ _____ -ը
Թեկնածու _____________________________________ անցել է վերապատրաստում և ուսումնասիրել է հետևյալ առարկաները` հանձնելով քննություններ և ստուգարքներ |
NN ը/կ |
Առարկայի անվանումը |
Քննությունների և | |||||||||||||||||||||
ԲՆՈՒԹԱԳԻՐ | ||||||||||||||||||||||||
ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ __________________________ ՊԵՏ, (ուսումնական հաստատության անվանումը) _______________ (կոչումը) _________________________ (ստորագրությունը) ___________________________________ (անվան և հայրանվան սկզբնատառերը, ազգանունը) ________ _______________________ 20 թ. ԿՏ |