Գլխավոր տեղեկություն
Номер
N 54-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (12.05.2013-09.01.2019)
Статус
Գործողությունը դադարեցված է
Первоисточник
ՀՀԳՏ 2013.05.02/13(457) Հոդ.118
Принят
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար
Дата принятия
05.04.2013
Подписан
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար
Дата подписания
05.04.2013
Дата вступления в силу
12.05.2013
Ուժը կորցնելու ամսաթիվ
09.01.2019

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

15 ապրիլի 2013 թ.

Պետական գրանցման թիվ 11513142

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

5 ապրիլի 2013 թ.

N 54-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 16-Ի ԹԻՎ 21-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 14-ի թիվ 1821-Ն որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կանոնադրության 12-րդ կետի դ) ենթակետի պահանջներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի մարտի 7-ի թիվ 201-Ն որոշումը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 2006 թվականի փետրվարի 16-ի «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համակարգի պետական ոչ առևտրային կազմակերպությունների և այն փակ բաժնետիրական ընկերությունների, որոնց հարյուր տոկոս բաժնեմասի տիրապետման իրավասությունը վերապահված է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը, գործադիր մարմինների ընտրության (նշանակման) մրցույթի անցկացման և մրցութային հանձնաժողովի ձևավորման և կազմի հաստատման կարգը հաստատելու մասին» թիվ 21-Ն հրամանի (այսուհետ` հրաման) հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը.

1) 5-րդ կետը «ղեկավարները» բառից հետո լրացնել «, նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետը» բառերով.

2) 10-րդ կետը «չի ներկայացվել» բառերից հետո լրացնել «կամ տնօրենի թափուր պաշտոնի համար դիմել է մեկ քաղաքացի» բառերով.

3) ուժը կորցրած ճանաչել 12-րդ կետը.

4) 13-րդ կետը «չի ներկայացվել» բառերից հետո լրացնել «կամ տնօրենի թափուր պաշտոնի համար դիմել է մեկ քաղաքացի» բառերով.

5) հրամանի հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 13.1-րդ կետով.

«13.1 Եթե մրցույթին մասնակցելու համար դիմել է մեկ քաղաքացի, ապա մրցույթը համարվում է չկայացած և քաղաքացին դրա մասին տեղեկացվում է փաստաթղթերի հանձնման վերջնաժամկետի հաջորդ աշխատանքային օրը:»:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

Ա. Ասատրյան