Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 381-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (27.06.2013-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2013.06.17/18(462) Հոդ.172
Принят
Ֆինանսների նախարար
Дата принятия
07.05.2013
Подписан
Նախարարի ժամանակավոր պաշտոնակատար
Дата подписания
07.05.2013
Дата вступления в силу
27.06.2013

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

1 հունիսի 2013 թ.

Պետական գրանցման թիվ 11813216

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

7 մայիսի 2013 թ.

թիվ 381-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՄԱՅՆՔԻ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ ՆՎԱԶԵՑՆՈՂ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԿԻՐԱՐԿՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆԵՐԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՀԻՄՔՈՒՄ ԴՐՎՈՂ ԵԼԱԿԵՏԱՅԻՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՑԱՆԿԻ, ԴՐԱՆՔ ՀԱՇՎԱՐԿԵԼՈՒ ԿԱՐԳԻ, ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՁԵՎԻ, ԱՅՆ ԼՐԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԻ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԺԱՄԿԵՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Նպատակ ունենալով ապահովել «Համայնքի բյուջեի եկամուտները նվազեցնող` Հայաստանի Հանրապետության օրենքների կիրարկման արդյունքում համայնքի բյուջեի եկամուտների կորուստները պետության կողմից փոխհատուցելու կարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումը և ղեկավարվելով նույն օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ, 6-րդ և 7-րդ մասերով, 15-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դրույթներով և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2012 թվականի դեկտեմբերի 18-ի N 1235-Ա որոշմամբ հաստատված ժամանակացույցի 46-րդ կետով,

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Սահմանել.

1) համայնքի բյուջեի եկամուտները նվազեցնող` Հայաստանի Հանրապետության օրենքների կիրարկման արդյունքում համայնքի 2012 թվականի բյուջեի եկամուտների կորուստների հաշվարկներում կիրառվող ելակետային տվյալների ցանկը` համաձայն N 5 հավելվածի,

2) հաշվարկներում կիրառվող ելակետային տվյալների ներկայացման ձևը` համաձայն NN 1ա-1բ, 2ա-2բ, 3, 4 հավելվածների.

3) Հայաստանի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման համապատասխան մարմինների կողմից սույն հրամանով սահմանվող հավելվածների լրացման և ելակետային տվյալների հաշվարկման կարգը` համաձայն N 6 հավելվածի.

4) սույն հրամանի 1-ին կետի 2-րդ ենթակետում սահմանված հավելվածները լրացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի նոյեմբերի 17-ի N 713 որոշմամբ սահմանված սահմանամերձ, Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի նոյեմբերի 27-ի N 756 որոշմամբ սահմանված բարձրլեռնային և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 21-ի N 163 որոշմամբ սահմանված մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող հողատարածքներ ունեցող սահմանամերձ համայնքների կողմից, որոնց կոդերը սահմանվում են համաձայն N 6 հավելվածի.

5) սույն հրամանի 1-ին կետի 2-րդ ենթակետում սահմանված հավելվածներով նախատեսված ելակետային տվյալները Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարությունը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն է ներկայացնում մինչև 2013 թվականի օգոստոսի 2-ը, իսկ անհրաժեշտության դեպքում ճշգրտված ելակետային տվյալները` մինչև 2013 թվականի օգոստոսի 30-ը.

6) որ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից տրամադրման ենթակա` սույն հրամանի 1-ին կետի 2-րդ ենթակետում սահմանված հավելվածներով նախատեսված ելակետային տվյալների Հայաստանի Հանրապետության մարզպետարաններում ստացման առավելագույն ժամկետը 2013 թվականի հուլիսի 19-ն է, իսկ անհրաժեշտության դեպքում ճշգրտված ելակետային տվյալների համար` 2013 թվականի օգոստոսի 16-ն է:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող 10-րդ օրվանից:

 

Նախարարի ժամանակավոր 

պաշտոնակատար

Վ. Գաբրիելյան

 

Համայնքի կոդը

 

Հավելված N

 

 

 

ՀՀ ֆինանսների նախարարի

2013 թվականի մայիսի 7-ի N 381-Ն հրամանի

ՀՀ կառավարության 12.11.1998թ. N 713 որոշմամբ սահմանված սահմանամերձ և

ՀՀ կառավարության 27.11.1998թ. N 756

որոշմամբ սահմանված բարձրլեռնային

քաղաքային համայնքների համար

 

ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

------------------------- մարզի --------------------------- քաղաքային համայնքի 2011, 2012 թթ. բյուջե գանձված առանձին տեղական տուրքերին առնչվող որոշ քանակական և գումարային ցուցանիշների վերաբերյալ

 

Հ/հ

Տեղական տուրքի տեսակը

20.10.11 թ. - 31.12.11 թ.

20.10.12 թ. - 31.12.12 թ.

Օրենքով սահմանված դրույքաչափի ստորին սահմանը (դրամ)

Օրենքով սահմանված դրույքաչափի վերին սահմանը (դրամ)` ներառյալ օրենքով սահմանված գործակիցը

Դրույքաչափի վերին սահմանի նկատմամբ օրենքով սահմանված գործակիցը

Համայնքի ավագանու սահմանած դրույքաչափը (դրամ)

Օրենքով սահմանված դրույքաչափի ստորին սահմանը (դրամ)

Օրենքով սահմանված դրույքաչափի վերին սահմանը (դրամ)` ներառյալ օրենքով սահմանված գործակիցը

Դրույքաչափի նկատմամբ օրենքով սահմանված գործակիցը

Համայնքի ավագանու սահմանած դրույքաչափը (դրամ)

Ընդամենը համայնքի ավագանու տրամադրած թույլտվությունների քանակը (հատ)

Թույլտվությունների քանակը, որոնց համար համայնքի ավագանին սահմանել է արտոնություն (հատ)

 

Ա

1

2

3

4

5

6

7

8

9

10

1

ՀՀ կառավարության սահմանած ցանկում ընդգրկված սահմանամերձ և բարձրլեռնային բնակավայրերում հեղուկ վառելիքի, հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերում հեղուկ վառելիքի, հեղուկացված նավթային գազերի վաճառքի թույլտվության համար

150,000.0

300,000.0

1.5

 

50,000.0

150,000.0

1.5

     

 

 

___________________

համայնքի անվանումը

 համայնքի ղեկավար

________________

անունը, ազգանունը

____________________

ստորագրությունը

 

«   »               2013 թ.       Կ.Տ.

 

Համայնքի կոդը

 

Հավելված N

 

 

 

 

ՀՀ ֆինանսների նախարարի

2013 թվականի մայիսի 7-ի N 381-Ն հրամանի

ՀՀ կառավարության 12.11.1998թ. N 713 որոշմամբ սահմանված սահմանամերձ և

ՀՀ կառավարության 27.11.1998թ. N 756

որոշմամբ սահմանված բարձրլեռնային

քաղաքային համայնքների համար

 

ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

------------------------- մարզի --------------------------- գյուղական համայնքի 2011, 2012 թթ. բյուջե գանձված առանձին տեղական տուրքերին առնչվող որոշ քանակական և գումարային ցուցանիշների վերաբերյալ

 

Հ/հ

Տեղական տուրքի տեսակը

20.10.11 թ. - 31.12.11 թ.

20.10.12 թ. - 31.12.12 թ.

Օրենքով սահմանված դրույքաչափի ստորին սահմանը (դրամ)

Օրենքով սահմանված դրույ-քաչափի վերին սահմանը (դրամ)` ներառյալ օրենքով սահմանված գործակիցը

Դրույքաչափի վերին սահմանի նկատմամբ օրենքով սահմանված գործակիցը

Համայնքի ավագանու սահմանած դրույքաչափը (դրամ)

Օրենքով սահմանված դրույքաչափի ստորին սահմանը (դրամ)

Օրենքով սահմանված դրույքաչափի վերին սահմանը (դրամ)` ներառյալ օրենքով սահմանված գործակիցը

Դրույքաչափի նկատմամբ օրենքով սահմանված գործակիցը

Համայնքի ավագանու սահմանած դրույքաչափը (դրամ)

Ընդամենը համայնքի ավագանու տրամադրած թույլտվությունների քանակը (հատ)

Թույլտվությունների քանակը, որոնց համար համայնքի ավագանին սահմանել է արտոնություն (հատ)

 

Ա

1

2

3

4

5

6

7

8

9

10

 

ՀՀ կառավարության սահմանած ցանկում ընդգրկված սահմանամերձ և բարձրլեռնային բնակավայրերում հեղուկ վառելիքի, հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերում հեղուկ վառելիքի, հեղուկացված նավթային գազերի վաճառքի թույլտվության համար

150,000.0

200,000.0

1.0

 

50,000.0

100,000.0

1.0

     

 

 

___________________

համայնքի անվանումը

 համայնքի ղեկավար

________________

անունը, ազգանունը

____________________

ստորագրությունը

 

«   »               2013 թ.       Կ.Տ.

 

Համայնքի կոդը

 

Հավելված N

 

 

 

ՀՀ ֆինանսների նախարարի

2013 թվականի մայիսի 7-ի N 381-Ն հրամանի

ՀՀ կառավարության 12.11.1998թ. N 713 որոշմամբ սահմանված սահմանամերձ և

ՀՀ կառավարության 27.11.1998թ. N 756

որոշմամբ սահմանված բարձրլեռնային

քաղաքային համայնքների համար

 

ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

------------------------- մարզի --------------------------- քաղաքային համայնքի 20.10.12թ.-31.12.12թ. բյուջե գանձված առանձին տեղական տուրքերին առնչվող որոշ քանակական և գումարային ցուցանիշների վերաբերյալ

 

Հ/հ

Տեղական տուրքի տեսակը

20.10.12թ.-31.12.12թ.

Օրենքով սահմանված դրույքաչափի ստորին սահմանը (դրամ)

Օրենքով սահմանված դրույքաչափի վերին սահմանը (դրամ)` ներառյալ օրենքով սահմանված գործակիցը

Դրույքաչափի նկատմամբ օրենքով սահմանված գործակիցը

Համայնքի ավագանու սահմանած դրույքաչափը (դրամ)

Համայնքի բյուջե փաստացի գանձված գումարը (հազար դրամ)

Համայնքի ավագանու սահմանած արտոնությունների գումարը

(հազար դրամ)

 

Ա

1

2

3

4

5

6

1

ՀՀ կառավարության սահմանած ցանկում ընդգրկված սահմանամերձ և բարձրլեռնային բնակավայրերում տեխնիկական հեղուկների խանութներում, կրպակներում տեխնիկական հեղուկների վաճառքի թույլտվության համար

10,000.0

30,000.0

1.5

     

2

 ՀՀ կառավարության սահմանած ցանկում ընդգրկված սահմանամերձ և բարձրլեռնային բնակավայրերում սեղմված բնական գազերի մանրածախ առևտրի կետերում սեղմված բնական գազերի վաճառքի թույլտվության համար

50,000.0

150,000.0

1.5

     

 

 

___________________

համայնքի անվանումը

 համայնքի ղեկավար

________________

անունը, ազգանունը

____________________

ստորագրությունը

 

«   »               2013 թ.       Կ.Տ.

 

Համայնքի կոդը

 

Հավելված N

 

 

 

ՀՀ ֆինանսների նախարարի

2013 թվականի մայիսի 7-ի N 381-Ն հրամանի

ՀՀ կառավարության 12.11.1998թ. N 713 որոշմամբ սահմանված սահմանամերձ և

ՀՀ կառավարության 27.11.1998թ. N 756

որոշմամբ սահմանված բարձրլեռնային

քաղաքային համայնքների համար

 

ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

------------------------- մարզի --------------------------- գյուղական համայնքի 20.10.12թ.-31.12.12թ. բյուջե գանձված առանձին տեղական տուրքերին առնչվող որոշ քանակական և գումարային ցուցանիշների վերաբերյալ

 

Հ/հ

Տեղական տուրքի տեսակը

20.10.12թ.-31.12.12թ.

Օրենքով սահմանված դրույքաչափի ստորին սահմանը (դրամ)

Օրենքով սահմանված դրույքաչափի վերին սահմանը (դրամ)` ներառյալ օրենքով սահմանված գործակիցը

Դրույքաչափի նկատմամբ օրենքով սահմանված գործակիցը

Համայնքի ավագանու սահմանած դրույքաչափը (դրամ)

Համայնքի բյուջե փաստացի գանձված գումարը (հազար դրամ)

Համայնքի ավագանու սահմանած արտոնությունների գումարը (հազար դրամ)

 

Ա

1

2

3

4

5

6

1

ՀՀ կառավարության սահմանած ցանկում ընդգրկված սահմանամերձ և բարձրլեռնային բնակավայրերում տեխնիկական հեղուկների խանութներում, կրպակներում տեխնիկական հեղուկների վաճառքի թույլտվության համար

10,000.0

20,000.0

1.0

     

2

 ՀՀ կառավարության սահմանած ցանկում ընդգրկված սահմանամերձ և բարձրլեռնային բնակավայրերում սեղմված բնական գազերի մանրածախ առևտրի կետերում սեղմված բնական գազերի վաճառքի թույլտվության համար

50,000.0

100,000.0

1.0

     

 

 

___________________

համայնքի անվանումը

 համայնքի ղեկավար

________________

անունը, ազգանունը

____________________

ստորագրությունը

 

«   »               2013 թ.       Կ.Տ.

 

Համայնքի կոդը

 

Հավելված N

 

 

 

ՀՀ ֆինանսների նախարարի

2013 թվականի մայիսի 7-ի N 381-Ն հրամանի

ՀՀ կառավարության 12.11.1998թ. N 713 որոշմամբ սահմանված սահմանամերձ և

ՀՀ կառավարության 27.11.1998թ. N 756

որոշմամբ սահմանված բարձրլեռնային

քաղաքային համայնքների համար

 

ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

------------------- մարզի --------------------- քաղաքային համայնքի 2012 թվականի բյուջե գանձված առանձին եկամտատեսակներին առնչվող գումարային ցուցանիշների վերաբերյալ

 

Հ/հ

Եկամտատեսակը

2012 թվական

Համայնքի բյուջե փաստացի գանձված գումարը

 (հազար դրամ)

Համայնքի ավագանու սահմանած արտոնությունների գումարը

(հազար դրամ)

 

Ա

1

2

1

Գույքահարկ ջրային փոխադրամիջոցների, ձյունագնացի և մոտոամենագնացի (քվադրոցիկի) համար

 

X

2

Տեղական տուրք ավտոկայանատեղերի համար

   

 

 

___________________

համայնքի անվանումը

 համայնքի ղեկավար

________________

ստորագրությունը

____________________

անունը, ազգանունը

 

«   »               2013 թ.       Կ.Տ.

 

Համայնքի կոդը

 

Հավելված N

 

 

 

ՀՀ ֆինանսների նախարարի

2013 թվականի մայիսի 7-ի N 381-Ն հրամանի

ՀՀ կառավարության 12.11.1998թ. N 713 որոշմամբ սահմանված սահմանամերձ և

ՀՀ կառավարության 27.11.1998թ. N 756

որոշմամբ սահմանված բարձրլեռնային

քաղաքային համայնքների համար

 

ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

------------------- մարզի --------------------- գյուղական համայնքի 2012 թվականի բյուջե գանձված առանձին եկամտատեսակներին առնչվող գումարային ցուցանիշների վերաբերյալ

Հ/հ

Եկամտատեսակը

2012 թվական

Համայնքի բյուջե փաստացի գանձված գումարը

(հազար դրամ)

Համայնքի ավագանու սահմանած արտոնությունների գումարը

(հազար դրամ)

 

Ա

1

2

1

Գույքահարկ ջրային փոխադրամիջոցների, ձյունագնացի և մոտոամենագնացի (քվադրոցիկի) համար

 

X

2

Տեղական տուրք ավտոկայանատեղերի համար

   

 

___________________

համայնքի անվանումը

 համայնքի ղեկավար

________________

ստորագրությունը

____________________

անունը, ազգանունը

 

«   »               2013 թ.

Կ.Տ.

 

 

Համայնքի կոդը

 

Հավելված N

4

 

 

 

ՀՀ ֆինանսների նախարարի

2013 թվականի մայիսի 7-ի N 381-Ն հրամանի

ՀՀ կառավարության 12.11.1998թ. N 713 որոշմամբ սահմանված սահմանամերձ և

ՀՀ կառավարության 27.11.1998թ. N 756

որոշմամբ սահմանված բարձրլեռնային

քաղաքային համայնքների համար

 

ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 ---------------------------- մարզի ---------------------------- համայնքի 2012 թվականի բյուջե հողի հարկ վճարողներին «Հողի հարկի արտոնությունների մասին» ՀՀ օրենքով վերապահված արտոնությունների վերաբերյալ

Հ/հ

Ցուցանիշը

2012 թվական

1

«Հողի հարկի արտոնությունների մասին» ՀՀ օրենքով կազմակերպություններին վերապահված արտոնություններ

 

2

 «Հողի հարկի արտոնությունների մասին» ՀՀ օրենքով ֆիզիկական անձանց վերապահված արտոնություններ

 

 

___________________

համայնքի անվանումը

 համայնքի ղեկավար

________________

ստորագրությունը

____________________

անունը, ազգանունը

 

«   »               2013 թ.       Կ.Տ.

 

Հավելված N 5

ՀՀ ֆինանսների նախարարի

2013 թվականի մայիսի 7-ի

N 381-Ն հրամանի

Ց Ա Ն Կ

 

ՀԱՄԱՅՆՔԻ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ ՆՎԱԶԵՑՆՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԿԻՐԱՐԿՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՀԱՄԱՅՆՔԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՆԵՐՈՒՄ ԿԻՐԱՌՎՈՂ ԵԼԱԿԵՏԱՅԻՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ

 

Տեղական ինքնակառավարման մարմնի կողմից Հայաստանի Հանրապետության մարզպետարաններ տրամադրվող ելակետային տվյալներ

 

Հ/հ

Ելակետային տվյալի անվանումը

Ելակետային տվյալի ներկայացման ձևը սահմանող հավելվածի համարը

1.

«Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 5-րդ մասի «դ» կետով նախատեսված թույլտվությունների (բացառությամբ սեղմված բնական գազի մասով) համար տեղական տուրքի` 20.10.11 թ. - 31.12.11 թ. և 20.10.12 թ. - 31.12.12 թ. ժամանակահատվածների համար համայնքի ավագանու սահմանած դրույքաչափերը, ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի նոյեմբերի 12-ի N 713 որոշմամբ սահմանված սահմանամերձ և Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի նոյեմբերի 27-ի N 756 որոշմամբ սահմանված բարձրլեռնային քաղաքային և գյուղական համայնքների

NN 1ա-1բ

2.

«Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 5-րդ մասի «դ» կետով նախատեսված թույլտվությունների (բացառությամբ սեղմված բնական գազի մասով) քանակը` 20.10.12 թ. - 31.12.12 թ. ժամանակահատվածում տրամադրված համայնքի ավագանու կողմից, ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի նոյեմբերի 12-ի N 713 որոշմամբ սահմանված սահմանամերձ և Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի նոյեմբերի 27-ի N 756 որոշմամբ սահմանված բարձրլեռնային քաղաքային և գյուղական համայնքների

NN 1ա-1բ

3.

«Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 5-րդ մասի «դ» կետով նախատեսված թույլտվությունների (բացառությամբ սեղմված բնական գազի մասով) գծով 20.10.12 թ. - 31.12.12 թ. ժամանակահատվածում համայնքի ավագանու սահմանած արտոնությունների քանակն, ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի նոյեմբերի 12-ի N 713 որոշմամբ սահմանված սահմանամերձ և Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի նոյեմբերի 27-ի N 756 որոշմամբ սահմանված բարձրլեռնային քաղաքային և գյուղական համայնքների

NN 1ա-1բ

4.

«Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 5-րդ մասի «դ» (սեղմված բնական գազի մասով) և «ե» կետերով նախատեսված թույլտվությունների գծով` 20.10.12 թ. - 31.12.12 թ. ժամանակահատվածում համայնքի ավագանու սահմանած դրույքաչափերն, ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի նոյեմբերի 12-ի N 713 որոշմամբ սահմանված սահմանամերձ և Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի նոյեմբերի 27-ի N 756 որոշմամբ սահմանված բարձրլեռնային քաղաքային և գյուղական համայնքների

NN 2ա-2բ

5.

«Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 5-րդ մասի «դ» (սեղմված բնական գազի մասով) և «ե» կետերով նախատեսված թույլտվությունների համար 20.10.12 թ. -31.12.12 թ. ժամանակահատվածում համայնքի բյուջե փաստացի գանձված (մուտքագրված) տեղական տուրքի գումարներն, ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի նոյեմբերի 12-ի N 713 որոշմամբ սահմանված սահմանամերձ և Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի նոյեմբերի 27-ի N 756 որոշմամբ սահմանված բարձրլեռնային քաղաքային և գյուղական համայնքների

NN 2ա-2բ

6.

«Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 5-րդ մասի «դ» (սեղմված բնական գազի մասով) և «ե» կետերով նախատեսված թույլտվությունների համար տեղական տուրքի գծով համայնքի ավագանու սահմանած արտոնությունների 20.10.12 թ. -31.12.12 թ. ժամանակահատվածում համայնքի բյուջե փաստացի գանձված (մուտքագրված) գումարներն, ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի նոյեմբերի 12-ի N 713 որոշմամբ սահմանված սահմանամերձ և Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի նոյեմբերի 27-ի N 756 որոշմամբ սահմանված բարձրլեռնային քաղաքային և գյուղական համայնքների

NN 2ա-2բ

7.

Ջրային փոխադրամիջոցների, ձյունագնացի և մոտոամենագնացի (քվադրոցիկլի) համար գույքահարկի և ավտոկայանատեղերի տեղական տուրքի գծով համայնքի 2012 թվականի բյուջե փաստացի գանձված (մուտքագրված) գումարներն, ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի նոյեմբերի 12-ի N 713 որոշմամբ սահմանված սահմանամերձ և Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի նոյեմբերի 27-ի N 756 որոշմամբ սահմանված բարձրլեռնային քաղաքային և գյուղական համայնքների

NN 3ա-3բ

8.

Ավտոկայանատեղերի տեղական տուրքի գծով համայնքի ավագանու սահմանած արտոնությունների գծով համայնքի 2012 թվականի բյուջե փաստացի գանձված (մուտքագրված) գումարներն, ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի նոյեմբերի 12-ի N 713 որոշմամբ սահմանված սահմանամերձ և Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի նոյեմբերի 27-ի N 756 որոշմամբ սահմանված բարձրլեռնային քաղաքային և գյուղական համայնքների

NN 3ա-3բ

9.

«Հողի հարկի արտոնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով հողի հարկ վճարող կազմակերպություններին վերապահված արտոնությունների 2012 թ. գումարը (այն համայնքների մասով, որոնք ընդգրկված են Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 21-ի N 163 որոշմամբ սահմանված մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող հողատարածքներ ունեցող սահմանամերձ բնակավայրերի ցանկում)

N 4

10.

«Հողի հարկի արտոնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով հողի հարկ վճարող ֆիզիկական անձանց վերապահված արտոնությունների 2012 թ. գումարը (այն համայնքների մասով, որոնք ընդգրկված են Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 21-ի N 163 որոշմամբ սահմանված մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող հողատարածքներ ունեցող սահմանամերձ բնակավայրերի ցանկում)

N 4

 

 

Հավելված N 6

ՀՀ ֆինանսների նախարարի

2013 թվականի մայիսի 7-ի

N 381-Ն հրամանի

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԿԻՐԱՐԿՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՀԻՄՔՈՒՄ ԴՐՎՈՂ ԵԼԱԿԵՏԱՅԻՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ, ԴՐԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ NN 1ա, 1բ, 2, 2բ, 3ա, 3բ, 4 ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐԻ ԼՐԱՑՄԱՆ

 

Հավելվածների լրացման ընդհանուր կանոններ

 

1. Հայաստանի Հանրապետության համայնքների 2012 թվականի բյուջեների կորուստները և լրացուցիչ եկամուտները հաշվարկվելու են «Հողի հարկի արտոնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և հետևյալ օրենքներում կատարված փոփոխությունների կիրարկման արդյունքներով.

1) «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենք,

2) «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենք։

2. «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կատարված փոփոխություններից Հայաստանի Հանրապետության համայնքների 2012 թվականի բյուջեների եկամուտների վրա կարող են ազդեցություն ունենալ.

1) «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2011 թվականի հունիսի 23-ի ՀՕ-224-Ն օրենքի կիրարկումը (ուժի մեջ է մտել 30.07.2011թ.), որով համայնքի ավագանու կողմից սահմանված` համայնքային սեփականությունը հանդիսացող ընդհանուր օգտագործման փողոցներում կազմակերպված վճարովի ավտոկայանատեղերում ավտոտրանսպորտային միջոցը կամ դրա կցորդը կայանելու համար սահմանվեց տեղական տուրք: Այս օրենսդրական փոփոխության արդյունքում համայնքների բյուջեները կարող են ունենալ լրացուցիչ եկամուտ:

2) «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2012 թվականի սեպտեմբերի 11-ի ՀՕ-178-Ն օրենքի կիրարկումը (ուժի մեջ է մտել 20.10.2012թ.), որով

ա. սեղմված բնական գազերի մանրածախ առևտրի կետերում սեղմված բնական գազերի վաճառքի թույլտվության համար, ինչպես նաև համայնքի տարածքում գտնվող խանութներում, կրպակներում տեխնիկական հեղուկների վաճառքի թույլտվության համար սահմանվեց նոր տեղական տուրք (լրացուցիչ եկամուտ).

բ. Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ընդգրկված սահմանամերձ և բարձրլեռնային բնակավայրերում հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերում հեղուկ վառելիքի և (կամ) սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի և տեխնիկական հեղուկների վաճառքի թույլտվության համար տեղական տուրքը ընթացիկ տարվա համար սահմանվեց 50 000-100 000 դրամ` մինչ այդ սահմանված 150 000-200 000 դրամի փոխարեն (եկամուտների կորուստ)։

3. Քանի քննարկվող օրենսդրական փոփոխությունների արդյունքում Հայաստանի Հանրապետության համայնքներից միայն Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ընդգրկված սահմանամերձ և բարձրլեռնային համայնքների 2012 թվականի բյուջեների եկամուտները կարող են կրել կորուստներ: Հաշվի առնելով նաև «Հողի հարկի արտոնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի բացասական ազդեցությունը Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 21-ի N 163 որոշմամբ սահմանված սահմանամերձ համայնքների բյուջեների վրա, կարելի է եզրակացնել, որ 2012 թվականին եկամուտների կորուստ կարող էին ունենալ միայն հետևյալ համայնքների բյուջեները.

1) Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի նոյեմբերի 17-ի N 713 որոշմամբ սահմանված սահմանամերձ համայնքներ,

2) Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի նոյեմբերի 27-ի N 756 որոշմամբ սահմանված բարձրլեռնային համայնքներ,

3) Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 21-ի N 163 որոշմամբ սահմանված սահմանամերձ բնակավայրերի համայնքներ:

Ուստի Հայաստանի Հանրապետության համայնքների 2012 թվականի բյուջեների կորուստները և լրացուցիչ եկամուտները հաշվարկվելու են միայն վերը նշված Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի նոյեմբերի 17-ի N 713, 1998 թվականի նոյեմբերի 27-ի N 756 և 2002 թվականի փետրվարի 21-ի N 163 որոշումներով սահմանված համայնքների մասով, որոնց ցանկը` ներառյալ դրանց կոդերը, բերված է սույն հրամանի հավելված N 7-ում:

4. Սույն հրամանի հավելված N 7-ում չընդգրկված համայնքների համար սույն հրամանով հաստատված հավելվածները չեն լրացվում:

5. «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 5-րդ մասի փոփոխությամբ պայմանավորված ելակետային տվյալները ամփոփված են հավելվածներ NN 1ա-1բ, 2ա-2բ-ում:

6. «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ և «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածների փոփոխությամբ պայմանավորված ելակետային տվյալները ամփոփված են հավելված NN 3ա-3բ-ում:

7. «Հողի հարկի արտոնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի փոփոխությամբ պայմանավորված ելակետային տվյալները ամփոփված են հավելված N 4-ում:

8. Ելակետային տվյալները տրամադրվում են ըստ առանձին համայնքների` սույն հրամանով հաստատված հավելվածների աղյուսակների տեսքով:

9. Համատեղ կամավոր միջհամայնքային կառույցներ ստեղծած համայնքների մասով ելակետային տվյալները ներկայացվում են ըստ առանձին համայնքների:

10. Հավելվածները պետք է լրացնել սույն կարգի համաձայն: Ընդ որում, լրացվում են հավելվածներում ընդգրկված աղյուսակների բոլոր դատարկ վանդակները, իսկ աղյուսակների վերնագրերում` մարզի, համայնքի անվանումը, կոդը:

11. Եթե որևէ հավելվածի աղյուսակում նշված ելակետային տվյալը համայնքում առկա չէ, ապա համապատասխան վանդակում պետք է լրացնել «0» թիվը:

12. NN 1ա-1բ, 2ա-2բ հավելվածներում որոշ վանդակներ արդեն լրացված են «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված համապատասխան դրույքաչափերի ստորին, վերին սահմանների և վերջինիս նկատմամբ կիրառվող գործակիցների ցուցանիշներով, որոնք կողմնորոշիչ են աղյուսակների մնացած դատարկ վանդակները լրացնելու համար:

13. Տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ներկայացվող NN 1ա, 1բ, 2ա, 2բ, 3ա, 3բ, 4 հավելվածների աղյուսակների էլեկտրոնային ֆայլերում.

1) F1 վանդակում նշված է հավելվածի համարը, որը նշված աղյուսակները լրացնելիս փոփոխման ենթակա չէ,

2) C1 վանդակում պետք է լրացնել համայնքի կոդը: Համայնքի կոդը լրացնելիս պետք է առաջնորդվել սույն հրամանի հավելված N 7-ով:

14. Աղյուսակի դատարկ վանդակներում պետք է գրել միայն թվեր: Քանի որ ներկայացված հավելվածներով տրամադրված տվյալները մշակվելու են համակարգչային ծրագրի միջոցով, չի թույլատրվում`

1) փոխել հավելվածների աղյուսակների կառուցվածքը (տողերի և սյունակների քանակը, դրանց անվանումները),

2) հավելվածների աղյուսակների վանդակները թվերից բացի, լրացնել այլ նիշերով (այդ թվում` տառերով) կամ բանաձևերի կիրառմամբ,

3) փոխել էլեկտրոնային ֆայլի տեսակը (այն անհրաժեշտ է ներկայացնել միայն EXCEL ֆայլի տեսքով),

4) փոխել հավելվածների աղյուսակների ոչ դատարկ վանդակների պարունակությունը:

15. Սույն կարգին համապատասխան չլրացված հավելվածները կամ դրանց աղյուսակների առանձին տողերը (եթե տողն ամբողջությամբ չի լրացվել) հաշվարկներում չեն ներառվում:

16. Հավելվածների աղյուսակներում լրացվող` հաշվարկներով ստացվող թվերը պետք է կլորացնել մինչև հարյուրերորդական նիշ:

17. Համայնքի ավագանու սահմանած արտոնությունների վերաբերյալ տվյալները կարող են արտացոլվել հավելվածների աղյուսակներում, եթե դրանք հիմնավորված են համայնքի ավագանու համապատասխան որոշումներով:

18. Համայնքի ավագանու սահմանած դրույքաչափերի վերաբերյալ տվյալները կարող են արտացոլվել հավելվածների աղյուսակներում, եթե դրանք հիմնավորված են համայնքի ավագանու համապատասխան որոշումներով: Այն դեպքում, երբ համայնքի ավագանին չի սահմանել դրույքաչափ, ապա համապատասխան հավելվածի աղյուսակի համապատասխան վանդակում լրացվում է «0» թիվը:

 

Հավելվածներ NN 1ա-ի, 1բ-ի լրացման կարգը

 

19. Հավելվածներ NN 1ա, 1բ-ն վերաբերում են «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 5-րդ մասի «դ» կետով նախատեսված թույլտվությունների (բացառությամբ սեղմված բնական գազի մասով) համար տեղական տուրքերին: Հաշվի առնելով «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դրույքաչափերը և կատարված օրենսդրական փոփոխությունները, հավելվածը կազմված են ըստ համայնքների առանձին տիպերի` քաղաքային (N 1ա) և գյուղական (N 1բ) համայնքների, որոնք ընդգրկված են Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի նոյեմբերի 17-ի N 713 որոշմամբ սահմանված սահմանամերձ և Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի նոյեմբերի 27-ի N 756 որոշմամբ սահմանված բարձրլեռնային համայնքների ցանկում:

20. Հավելվածներ NN 1ա, 1բ-ն կազմված են «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 5-րդ մասի «դ» կետում (բացառությամբ սեղմված բնական գազի մասով) ««Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2012 թվականի սեպտեմբերի 11-ի ՀՕ-178-Ն օրենքով (ուժի մեջ է մտել 2012 թվականի հոկտեմբերի 20-ից) կատարված փոփոխություններին համապատասխան:

21. Հավելվածներ NN 1ա, 1բ-ի աղյուսակների ելակետային տվյալներով հաշվարկվելու են նշված օրենսդրական փոփոխության կիրարկման արդյունքում Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի նոյեմբերի 17-ի N 713 որոշմամբ սահմանված սահմանամերձ և Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի նոյեմբերի 27-ի N 756 որոշմամբ սահմանված բարձրլեռնային համայնքների ցանկում ընդգրկված համայնքների բյուջեների եկամուտների կորուստները:

22. Հավելված NN 1ա, 1բ աղյուսակների [1], [2], [3], [5], [6], [7] սյունակների տեղեկատվությունն ունի կողմնորոշիչ նշանակություն մնացած դատարկ վանդակները լրացնելու համար:

23. Հավելվածներ NN 1ա, 1բ աղյուսակների [4]-րդ և [8]-րդ սյունակներում լրացվում են յուրաքանչյուր տողում նշված տեղական տուրքի գծով համայնքի ավագանու սահմանած դրույքաչափերը` համապատասխանաբար, 20.10.11 թ. - 31.12.11 թ. և 20.10.12 թ. - 31.12.12 թ. համար: Այն չպետք է գերազանցի տվյալ տեղական տուրքի համար օրենքով սահմանված դրույքաչափերը` վերին սահմանի նկատմամբ գործակցի կիրառմամբ (տես տվյալ տողի համապատասխանաբար [2] և [6] սյունակները) և պակաս լինի ստորին սահմաններից (տես տվյալ տողի համապատասխանաբար [1] և [5] սյունակները):

24. Հավելվածներ NN 1ա, 1բ աղյուսակների [9]-րդ սյունակում լրացվում է 20.10.12 թ. - 31.12.12 թ. համար համայնքի ավագանու տված թույլտվությունների քանակը:

25. Հավելվածներ NN 1ա, 1բ աղյուսակների [10]-րդ սյունակում պետք է լրացվի 20.10.12 թ. -31.12.12 թ. համար համայնքի ավագանու կողմից տրամադրված արտոնությունների քանակին վերաբերող ելակետային տվյալները:

 

Հավելվածներ NN 2ա-ի, 2բ-ի լրացման կարգը

 

26. Հավելվածներ NN 2ա, 2բ-ն վերաբերում են «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 5-րդ մասի «դ» (սեղմված բնական գազի մասով) և «ե» կետերով նախատեսված թույլտվությունների համար տեղական տուրքերին: Հաշվի առնելով «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դրույքաչափերը և կատարված օրենսդրական փոփոխությունները, հավելվածները կազմված են ըստ համայնքների առանձին տիպերի` քաղաքային (N 2ա) և գյուղական (N 2բ) համայնքների, որոնք ընդգրկված են Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի նոյեմբերի 17-ի N 713 որոշմամբ սահմանված սահմանամերձ և Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի նոյեմբերի 27-ի N 756 որոշմամբ սահմանված բարձրլեռնային համայնքների ցանկում:

27. Հավելվածներ NN 2ա, 2բ-ն կազմված են «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 5-րդ մասի «դ» (սեղմված բնական գազի մասով) և «ե» կետերում «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2012 թվականի սեպտեմբերի 11-ի ՀՕ-178-Ն օրենքով (ուժի մեջ է մտել 2012 թվականի հոկտեմբերի 20-ից) կատարված փոփոխություններին համապատասխան:

28. Հավելվածներ NN 2ա, 2բ-ի աղյուսակների ելակետային տվյալներով հաշվարկվելու են նշված օրենսդրական փոփոխության կիրարկման արդյունքում Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի նոյեմբերի 17-ի N 713 որոշմամբ սահմանված սահմանամերձ և Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի նոյեմբերի 27-ի N 756 որոշմամբ սահմանված բարձրլեռնային համայնքների ցանկում ընդգրկված համայնքների բյուջեների լրացուցիչ եկամուտները:

29. Հավելվածներ NN 2ա, 2բ աղյուսակների [1], [2], [3] սյունակների տեղեկատվությունն ունի կողմնորոշիչ նշանակություն մնացած դատարկ վանդակները լրացնելու համար:

30. Հավելվածներ NN 2ա, 2բ աղյուսակների [4]-րդ սյունակում լրացվում է յուրաքանչյուր տողում նշված տեղական տուրքի գծով համայնքի ավագանու սահմանած դրույքաչափը 20.10.12 թ. - 31.12.12 թ. համար: [4]-րդ սյունակում լրացված թիվը պետք է գտնվի տվյալ դրույքաչափի համար օրենքով սահմանված համապատասխան միջակայքում (տես տվյալ տողի [1] և [2] սյունակները):

31. Հավելվածներ NN 2ա, 2բ աղյուսակների [5]-րդ սյունակում լրացվում է համապատասխան տեղական տուրքի գծով համայնքի բյուջե գանձված փաստացի գումարը:

32. Հավելվածներ NN 2ա, 2բ աղյուսակների [6]-րդ սյունակում լրացվում է համայնքի ավագանու կողմից տվյալ տեղական տուրքի գծով սահմանված` համայնքի բյուջեի միջոցների հաշվին վճարված արտոնությունների գումարը:

 

Հավելվածներ NN 3ա-ի, 3բ-ի լրացման կարգը

 

33. Հավելվածներ NN 3ա-ն, 3բ-ն վերաբերում են.

1) «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին («Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի նոյեմբերի 15-ի ՀՕ-172-Ն օրենք, ուժի մեջ է մտել 2010 թվականի դեկտեմբերի 25-ից), որով գույքահարկով հարկվող օբյեկտ են սահմանվել նաև ձյունագնացը և մոտոամենագնացը (քվադրոցիկլը),

2) «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածում կատարված փոփոխությանը, որով սահմանվել է տեղական տուրքի օբյեկտի նոր տեսակ` համայնքային սեփականությունը հանդիսացող ընդհանուր օգտագործման փողոցներում կազմակերպված վճարովի ավտոկայանատեղերում ավտոտրանսպորտային միջոցը կամ դրա կցորդը կայանելու համար («Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2011 թվականի հունիսի 23-ի ՀՕ-224-Ն օրենք, ուժի մեջ է մտել 2011 թվականի հուլիսի 30-ից): Այս տեղական տուրքի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական տուրքերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով («Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2011 թվականի հունիսի 23-ի ՀՕ-224-Ն օրենք, ուժի մեջ է մտել 2011 թվականի հուլիսի 30-ից):

34. Հավելվածներ NN 3ա, 3բ-ն նույնպես լրացնում են միայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի նոյեմբերի 17-ի N 713 որոշմամբ սահմանված սահմանամերձ և Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի նոյեմբերի 27-ի N 756 որոշմամբ սահմանված բարձրլեռնային համայնքների ցանկում ընդգրկված համայնքները:

35. Հավելվածներ NN 3ա, 3բ-ով ներկայացվող ելակետային տվյալներով հաշվարկվելու են նշված օրենսդրական փոփոխության կիրարկման արդյունքում համայնքի բյուջեի լրացուցիչ եկամուտները:

36. Հավելվածներ NN 3ա, 3բ-ի աղյուսակների [1] սյունակում լրացվում են համապատասխան եկամտատեսակի գծով համայնքի բյուջե փաստացի գանձված (համայնքի բյուջե մուտքագրված) գումարները:

37. Հավելվածներ NN 3ա, 3բ-ի աղյուսակների [2] սյունակում լրացվում է միայն ավտոկայանատեղի համար տեղական տուրքի գծով համայնքի ավագանու կողմից սահմանված` համայնքի բյուջեի միջոցների հաշվին վճարված արտոնությունների գումարը:

 

Հավելված N 4-ի լրացման կարգը

 

38. Հավելված N 4-ի ելակետային տվյալների` «Հողի հարկի արտոնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով («Հողի հարկի արտոնությունների մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի մարտի 20-ի ՀՕ-162 օրենք, ուժի մեջ է մտել 28.04.2001 թ.) կազմակերպություններին և ֆիզիկական անձանց վերապահված արտոնությունների գումարների հիման վրա հաշվարկվելու են նշված օրենքի 2-րդ հոդվածի կիրարկման արդյունքում համայնքի բյուջեի կրած կորուստները: Այս հավելվածը լրացվում է այն համայնքների մասով, որոնք մարտական գործողությունների հետևանքով ունեն չօգտագործված` 1994 թվականից հողի հարկից ազատված հողատարածքներ, ընդ որում՝ հավելվածները լրացնելիս՝ պետք է հիմք ընդունել Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 21-ի N 163 որոշմամբ սահմանված մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող հողատարածքներ ունեցող սահմանամերձ բնակավայրերի և համապատասխան մարզպետի կողմից հաստատված` չօգտագործվող հողատարածքների ցանկերը:

 

 

Հավելված N 7

ՀՀ ֆինանսների նախարարի

2013 թվականի մայիսի 7-ի

N 381-Ն հրամանի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ ՍՏԱՑՈՂ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԵՎ ԲԱՐՁՐԼԵՌՆԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԿՈԴԵՐԸ

 

Համայնքի անվանումը

Կոդ

Արագածոտնի մարզ

 

Ալագյազ

02-006

Ապարան քաղաք

02-002

Ավշեն

02-014

Արագած (Ապարանի շրջ.)

02-015

Բերքառատ

02-027

Գառնահովիտ

02-029

Գեղադիր

02-030

Գեղաձոր

02-031

Գեղարոտ

02-032

Գետափ

02-033

Եղիպատրուշ

02-040

Զովասար

02-045

Թլիկ

02-047

Լեռնապար

02-049

Լուսագյուղ

02-051

Ծաղկահովիտ

02-053

Ծաղկաշեն

02-054

Ծաղկասար

02-055

Ծիլքար

02-056

Կայք (Մուլքի)

02-072

Կանիաշիր

02-094

Կարմրաշեն

02-059

Հնաբերդ

02-065

Ձորագլուխ

02-066

Ճարճակիս

02-037

Մելիքգյուղ

02-070

Մեծաձոր (Ավթոնա)

02-013

Միջնատուն (Օրթաճյա)

02-115

Միրաք

02-071

Նիգավան

02-075

Շենկանի

02-083

Շղարշիկ

02-084

Շողակն

02-077

Ոսկեթաս

02-085

Չքնաղ

02-088

Ջամշլու

02-090

Ռյա թազա

02-092

Սադունց

02-009

Սարալանջ

02-096

Սիփան

02-097

Վարդաբյուր

02-100

Արարատի մարզ

 

Արմաշ

03-019

Եղեգնավան

03-041

Երասխ

03-042

Զանգակատուն

03-043

Լուսառատ

03-049

Ուրցալանջ

03-094

Պարույր Սևակ

03-078

Ռանչպար

03-081

Վարդաշատ

03-088

Արմավիրի մարզ

 

Արազափ

04-015

Արաքս (Էջմիածնի շրջ.)

04-017

Բագարան

04-028

Բերքաշատ

04-032

Երվանդաշատ

04-041

Մարգարա

04-063

Ջանֆիդա

04-083

Փշատավան

04-095

Գեղարքունիքի մարզ

 

Ազատ

05-006

Ախպրաձոր

05-007

Ակունք

05-008

Աղբերք

05-009

Այրք

05-011

Աստղաձոր

05-013

Ավազան

05-014

Արեգունի

05-015

Արծվանիստ

05-016

Արծվաշեն

05-017

Արտանիշ

05-018

Արփունք

05-019

Բերդկունք

05-020

Գանձակ

05-021

Գավառ (Կամո) քաղաք

05-001

Գեղամաբակ

05-022

Գեղամասար

05-023

Գեղարքունիք

05-025

Գեղաքար

05-026

Գեղհովիտ

05-027

Դարանակ

05-029

Դրախտիկ

05-032

Երանոս

05-033

Զոլաքար

05-034

Թթուջուր

05-037

Լանջաղբյուր

05-038

Լիճք

05-039

Լճաշեն

05-040

Լճավան

05-041

Լճափ

05-042

Լուսակունք

05-043

Խաչաղբյուր

05-044

Ծակքար

05-045

Ծաղկաշեն

05-046

Ծափաթաղ

05-048

Ծովագյուղ

05-049

Ծովազարդ

05-050

Ծովակ

05-051

Ծովասար

05-036

Ծովինար

05-052

Կախակն

05-054

Կարճաղբյուր

05-055

Կարմիրգյուղ

05-056

Կութ

05-057

Կուտական

05-058

Հայրավանք

05-059

Ձորագյուղ

05-060

Ճամբարակ քաղաք

05-002

Մադինա

05-062

Մարտունի քաղաք

05-003

Մաքենիս

05-064

Մեծ Մասրիկ

05-065

Ներքին Գետաշեն

05-066

Ներքին Շորժա

05-067

Նորաբակ

05-068

Նորակերտ

05-069

Նորաշեն

05-070

Նորատուս

05-071

Շատջրեք

05-072

Շատվան

05-073

Շորժա

05-074

Չկալովկա

05-075

Ջաղացաձոր

05-076

Ջիլ

05-077

Սևան քաղաք

05-004

Սարուխան

05-078

Սեմյոնովկա

05-079

Սոթք

05-080

Վահան

05-081

Վաղաշեն

05-082

Վանևան

05-083

Վարդաձոր

05-084

Վարդենիկ

05-085

Վարդենիս քաղաք

05-005

Վարսեր

05-086

Վերին Գետաշեն

05-087

Վերին Շորժա

05-088

Տորֆավան

05-089

Տրետուք

05-090

Փամբակ

05-091

Փոքր Մասրիկ

05-092

Լոռու մարզ

 

Ապավեն

06-016

Արծնի

06-018

Ձորամուտ (միայն Գոգավան գյուղի համար)

06-067

Պաղաղբյուր

06-090

Ջիլիզա

06-094

Կոտայքի մարզ

 

Զովաշեն

07-028

Լեռնանիստ

07-033

Հանքավան

07-039

Հատիս

07-040

Սևաբերդ

07-061

Շիրակի մարզ

 

Ալվար (միայն Ալվար գյուղի համար)

08-005

Աղին (միայն Աղին գյուղի համար)

08-008

Աղվորիկ

08-009

Անիպեմզա

08-013

Աշոցք

08-015

Արդենիս

08-017

Բագրավան

08-022

Բայանդուր

08-023

Բաշգյուղ

08-025

Բավրա

08-026

Բերդաշեն (միայն Բերդաշեն գյուղի համար)

08-028

Գառնառիճ (միայն Գառնառիճ գյուղի համար)

08-029

Գտաշեն

08-035

Երազգավորս

08-037

Զարիշատ

08-038

Զորակերտ

08-039

Զույգաղբյուր

08-040

Թավշուտ

08-041

Իսահակյան (միայն Իսահակյան գյուղի համար)

08-043

Լեռնակերտ

08-046

Լուսաղբյուր

08-049

Ծաղկուտ

08-050

Կարմրավան

08-054

Կրասար

08-058

Հայկաձոր

08-059

Հառիճ

08-063

Հարթաշեն

08-064

Հովտուն

08-070

Ձորաշեն

08-074

Ղազանչի

08-075

Մեծ Մանթաշ

08-079

Մեծ Սեպասար

08-081

Մեղրաշատ

08-082

Մուսայելյան (Աշոցքի շրջ.)

08-085

Նահապետավան

08-086

Բագրավան

08-022

Շաղիկ

08--088

Շիրակավան

08-090

Ջրափի

08-098

Սալուտ

08-099

Սարագյուղ

08-101

Սարալանջ

08-102

Սարապատ

08-104

Սիզավետ

08-106

Վարդաղբյուր

08-109

Փոքր Մանթաշ

08-115

Սյունիքի մարզ

 

Ագարակ

09-008

Ագարակ քաղաք

09-002

Ալվանք

09-009

Աղվանի

09-012

Աճանան

09-042

Արավուս

09-017

Արևիս

09-019

Արծվանիկ

09-018

Բարձրավան

09-021

Գեղանուշ

09-025

Գեղի

09-026

Գորայք

09-028

Գորիս քաղաք

09-003

Գուդեմնիս

09-029

Դավիթ Բեկ

09-030

Եղեգ

09-033

Եղվարդ

09-034

Թանահատ

09-035

Թասիկ

09-036

Լեհվազ

09-037

Լեռնաձոր (միայն Լեռնաձոր գյուղի համար)

09-038

Լիճք

09-039

Խդրանց

09-043

Խնածախ

09-044

Խնձորեսկ

09-045

Խոզնավար

09-046

Խոտ

09-047

Ծավ

09-048

Ծղուկ

09-049

Կաղնուտ

09-050

Կապան քաղաք

09-001

Կարճևան

09-051

Կոռնիձոր

09-052

Կուրիս

09-053

Հարթաշեն

09-055

Ճակատեն

09-061

Մեղրի քաղաք

09-005

Մուցք

09-062

Ներքին Խնձորեսկ

09-063

Ներքին Հանդ

09-065

Նժդեհ

09-083

Նոր Աստղաբերդ

09-106

Նռնաձոր

09-066

Շաղատ

09-069

Շիկահող

09-072

Շինուհայր

09-073

Շուռնուխ

09-076

Շվանիձոր

09-074

Որոտան (Գորիսի շրջ.)

09-077

Ուժանիս

09-104

Չափնի

09-079

Սալվարդ

09-080

Սառնակունք

09-081

Սևաքար

09-087

Սյունիք

09-082

Սպանդարյան

09-084

Սրաշեն

09-086

Վահրավար

09-088

Վաղատուր

09-090

Վարդանիձոր

09-092

Վարդավանք

09-094

Վերին Խոտանան

09-095

Տանձավեր

09-098

Տաշտուն

09-100

Տեղ

09-101

Քաջարան

09-109

Քաջարան քաղաք

09-007

Քարահունջ

09-110

Քարաշեն

09-111

Վայոց ձորի մարզ

 

Բարձրունի

10-013

Արենի

10-008

Գնիշիկ (միայն Գնիշիկ գյուղի համար)

10-017

Գոմք (միայն Գոմք և Կապույտ գյուղերի համար)

10-019

Ելփին

10-020

Խաչիկ

10-025

Խնձորուտ

10-026

Կարմրաշեն

10-027

Հերմոն

10-029

Մարտիրոս

10-033

Նոր Ազնաբերդ

10-034

Չիվա

10-036

Ջերմուկ քաղաք

10-002

Ռինդ

10-037

Սարվան (միայն Ուղեձոր գյուղի համար)

10-039

Սերս

10-040

Վարդահովիտ

10-041

Տավուշի մարզ

 

Ազատամուտ (միայն Ազատամուտ գյուղի համար)

11-005

Ակնաղբյուր

11-006

Աճարկուտ

11-008

Այգեհովիտ

11-009

Այգեձոր

11-010

Այգեպար

11-011

Աչաջուր

11-013

Արծվաբերդ

11-014

Բագրատաշեն

11-016

Բաղանիս

11-017

Բարեկամավան

11-018

Բերդ

11-002

Բերդավան

11-019

Բերքաբեր

11-020

Դեբեդավան

11-024

Դեղձավան

11-025

Դիտավան

11-026

Դովեղ

11-027

Տավուշ

11-030

Իծաքար

11-031

Լուսահովիտ

11-033

Լուսաձոր

11-034

Խաշթառակ

11-035

Ծաղկավան (Իջևանի շրջ.)

11-037

Ծաղկավան (Տավուշի շրջ.)

11-038

Կիրանց

11-039

Կոթի

11-040

Կողբ

11-041

Մոսեսգեղ

11-045

Նավուր

11-046

Ներքին Կարմիր աղբյուր

11-047

Նոյեմբերյան քաղաք

11-004

Նորաշեն

11-048

Ոսկեվան

11-050

Ոսկեպար (միայն Ոսկեպար գյուղի համար)

11-049

Չինարի

11-051

Չինչին

11-052

Չորաթան

11-053

Պառավաքար

11-054

Պտղավան

11-055

Ջուջևան

11-056

Սարիգյուղ

11-057

Սևքար

11-058

Վազաշեն

11-059

Վարագավան

11-060

Վերին Կարմիր աղբյուր

11-061