ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ
24 հոկտեմբերի 2012 թ. |
N 895-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 25-Ի N 680-Ա ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ N 000060 ԼԻՑԵՆԶԻԱՅՈՒՄ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածը, «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի 1-ին, 5-րդ և 7-րդ մասերը և սույն թվականի հոկտեմբերի 19-ի «ՇԻՆԹՐԵՅԴ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված հայտը.
Հրամայում եմ`
1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2010 թվականի օգոստոսի 25-ի «Առևտրի իրականացման վայրի կազմակերպման գործունեության լիցենզիայի տրման մասին» N 680-Ա հրամանի 1-ին կետով նախատեսված N 5-րդ հավելվածի 16-րդ կետում «Դավիթ Ավանեսյան» ՍՊԸ» բառերը փոխարինել «Շինթրեյդ» ՍՊԸ» բառերով։
2. Սույն հրամանի 1-ին կետի համաձայն՝ «Դավիթ Ավանեսյան» ՍՊԸ-ին 2010 թվականի փետրվարի 16-ի տրված առևտրի իրականացման վայրի կազմակերպման գործունեության N 000060 լիցենզիան վերաձևակերպել՝ կատարելով համապատասխան փոփոխության գրառումը։
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Կարինե Մինասյանին։
Տ. Դավթյան