«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
16 մայիսի 2013 թ.
Պետական գրանցման թիվ 11013190
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
9 ապրիլի 2013 թ. |
N 370-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԿՐԹՈՒԹՅԱՆ 2912 «ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ՍԱՆԻՏԱՐԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ «ՓԱԿԱՆԱԳՈՐԾ - ՍԱՆՏԵԽՆԻԿ» ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2009 Թ. ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7-Ի N 1020-Ն ՀՐԱՄԱՆԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թ. մարտի 22-ի «Արհեստագործական և միջին մասնագիտական կրթության պետական կրթական չափորոշիչների ձևավորման և հաստատման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թ. օգոստոսի 14-ի N 1079-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 333-Ն որոշման հավելվածով հաստատված կարգի 19-րդ կետը և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Կրթության ազգային ինստիտուտ» ՓԲԸ «Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոն» հիմնարկի կողմից ներկայացված` ոլորտային հանձնաժողովի փորձագիտական դրական եզրակացությունը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 2912 «Շենքերի և կառույցների սանիտարատեխնիկական սարքավորումներ» մասնագիտության «Փականագործ-սանտեխնիկ» որակավորման պետական կրթական չափորոշիչը` համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2009 թվականի դեկտեմբերի 7-ի «Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 2912 «Շենքերի և կառույցների սանիտարատեխնիկական սարքավորումներ» մասնագիտության «Փականագործ-սանտեխնիկ» որակավորման պետական կրթական չափորոշիչը հաստատելու մասին» N 1020-Ն հրամանը:
3. Նախարարության աշխատակազմի իրավաբանական և նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության վարչությունների պետերին` սահմանված կարգով հրամանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն՝ պետական գրանցման:
4. Հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել նախարարի տեղակալ Մ. Մկրտչյանին:
Ա. Աշոտյան |
ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԿՐԹՈՒԹՅԱՆ 2912 «ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ՍԱՆԻՏԱՐԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ «ՓԱԿԱՆԱԳՈՐԾ-ՍԱՆՏԵԽՆԻԿ» ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉ