Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 1153-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (11.06.2013-11.09.2017)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀԳՏ 2013.06.01/16(460).1 Հոդ.152.19
Принят
Ֆինանսների նախարար
Дата принятия
21.12.2012
Подписан
Ֆինանսների նախարար
Дата подписания
21.12.2012
Дата вступления в силу
11.06.2013
Ուժը կորցնելու ամսաթիվ
11.09.2017

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

16 մայիսի 2013 թ.

Պետական գրանցման թիվ 11813191

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

21 դեկտեմբերի 2012 թ.

թիվ 1153-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԳՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՄԲ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Գնումների գործընթացի կազմակերպման մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թ. փետրվարի 10-ի N 168-Ն որոշման 3-րդ կետի 10-րդ ենթակետը`

 

Հրամայում եմ`

 

հաստատել «Գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված` հրապարակման ենթակա տեղեկատվության հրապարակման կարգը»` համաձայն հավելվածի:

 

Նախարար

Վ. Գաբրիելյան

 

 

Հավելված

ՀՀ ֆինանսների նախարարի

2012 թվականի դեկտեմբերի 21-ի

N 1153-Ն հրամանի

 

Կ Ա Ր Գ

 

ԳՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՄԲ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ

 

Բ Ա Ժ Ի Ն  I

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թ. փետրվարի 10-ի «Գնումների գործընթացի կազմակերպման մասին» N 168-Ն որոշման /այսուհետ` Որոշում/ 3-րդ կետի 10-րդ ենթակետով նախատեսված գնումներ կատարելու նպատակով կազմակերպված գնման գործընթացների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված տեղեկատվությունը գնումների էլեկտրոնային տեղեկատուում հրապարակելու հետ կապված հարաբերությունները:

2. Սույն կարգով նախատեսված տեղեկատվությունը գնումների էլեկտրոնային տեղեկատուում հրապարակվում է հետևյալ կերպ.

1) Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինները հրապարակում են`

ա. իրենց և ենթակա պետական հիմնարկների,

բ. իրենց ենթակայությամբ գործող պետական ոչ առևտրային կազմակերպությունների /այսուհետ` ՊՈԱԿ-ներ/ ու պետության հիսուն տոկոսից ավելի բաժնեմաս ունեցող կազմակերպությունների /այսուհետ` ԲԸ-ներ/,

գ. պետության կամ իրենց ենթակայությամբ գործող ՊՈԱԿ-ի կամ ԲԸ-ի կողմից ձևավորված միավորումների (միությունների),

դ. պետությունից կամ իրենց ենթակայությամբ գործող ՊՈԱԿ-ից կամ ԲԸ-ից նվիրաբերության կարգով միջոցներ ստացած իրավաբանական անձանց` նվիրաբերության կարգով ստացված միջոցների հաշվին կատարվող գնումների մասով հրապարակման ենթակա տեղեկատվությունը:

2) Հայաստանի Հանրապետության մարզպետարանները հրապարակում են`

ա. իրենց և ենթակա պետական հիմնարկների,

բ. իրենց ենթակայությամբ գործող ՊՈԱԿ-ների ու ԲԸ-ների,

գ. մարզպետարանի կամ մարզպետարանի ենթակայությամբ գործող ոչ առևտրային կամ մարզպետարանի հիսուն տոկոսից ավելի բաժնեմաս ունեցող կազմակերպությունների կողմից ձևավորված միավորումների (միությունների),

դ. մարզպետարանից կամ մարզպետարանի ենթակայությամբ գործող ոչ առևտրային կամ մարզպետարանի հիսուն տոկոսից ավելի բաժնեմաս ունեցող կազմակերպություններից նվիրաբերության կարգով միջոցներ ստացած իրավաբանական անձանց` նվիրաբերության կարգով ստացված միջոցների հաշվին կատարվող գնումների մասով հրապարակման ենթակա տեղեկատվությունը,

ե. մարզի վարչական շրջանում գործող գյուղապետարանների և այդ գյուղապետարանի ենթակա հիմնարկների,

զ. այդ գյուղապետարանների ենթակայությամբ գործող համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների /այսուհետ` ՀՈԱԿ-ներ/ և համայնքի հիսուն տոկոսից ավելի բաժնեմաս ունեցող կազմակերպությունների /ԲԸ-ներ/,

է. այդ գյուղապետարանների կամ այդ գյուղապետարանների ենթակայության տակ գործող ՀՈԱԿ-ների կամ ԲԸ-ների կողմից ձևավորված միավորումների (միությունների),

ը. այդ գյուղապետարաններից կամ այդ գյուղապետարանների ենթակայության տակ գործող ՀՈԱԿ-ներից կամ ԲԸ-ներից նվիրաբերության կարգով միջոցներ ստացած իրավաբանական անձանց` նվիրաբերության կարգով ստացված միջոցների հաշվին կատարվող գնումների մասով` հրապարակման ենթակա տեղեկատվությունը:

3) Հայաստանի Հանրապետության քաղաքապետարանները հրապարակում են`

ա. իրենց և ենթակա հիմնարկների,

բ. իրենց ենթակայությամբ գործող ՀՈԱԿ-ների և ԲԸ-ների,

գ. այդ քաղաքապետարանների կամ իրենց ենթակայությամբ գործող ՀՈԱԿ-ների կամ ԲԸ-ների կողմից ձևավորված միավորումների (միությունների),

դ. այդ քաղաքապետարաններից կամ իրենց ենթակայությամբ գործող ՀՈԱԿ-ներից կամ ԲԸ-ներից նվիրաբերության կարգով միջոցներ ստացած իրավաբանական անձանց` նվիրաբերության կարգով ստացված միջոցների հաշվին կատարվող գնումների մասով` հրապարակման ենթակա տեղեկատվությունը:

4) Հանրային կազմակերպությունները հրապարակում են իրենց կարիքների համար կատարվող գնումների վերաբերյալ հրապարակման ենթակա տեղեկատվությունը:

3. Հրապարակման ենթակա տեղեկատվության` գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների հետ համապատասխանության պահպանման պատասխանատվությունը կրում է այդ տեղեկատվությունը պատրաստած պատվիրատուն:

 

Բ Ա Ժ Ի Ն  II

 

ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

4. Բացառությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացվող գնումների՝

1) մինչև յուրաքանչյուր տարվա փետրվարի 1-ը պատվիրատուի ղեկավարը հաստատում և հրապարակման նպատակով 5 աշխատանքային օրվա ընթացքում սույն կարգի 2-րդ կետով նախատեսված` հրապարակելու իրավասություն ունեցող պատվիրատուին /այսուհետ` Հրապարակող մարմին/ է տրամադրում տվյալ տարվա ընթացքում իրականացվելիք գնումների պլանը, եթե Հրապարակող մարմինը տվյալ գնման գործընթացի պատվիրատուն չէ: Հրապարակող մարմինը գնումների պլանը ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում այն հրապարակում է www. gnumner.am կայքում.

2) մինչև յուրաքանչյուր տարվա փետրվարի 1-ը պատվիրատուի ղեկավարը հաստատում է գնումների պլանը, որը հաստատվելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում Հրապարակող մարմինը հրապարակում է www. gnumner.am կայքում, եթե տվյալ գնման գործընթացի պատվիրատուն Հրապարակող մարմինն է:

5. Գնումների պլանում կատարվող փոփոխությունները և լրացումները`

1) տրամադրվում են Հրապարակող մարմնին` դրանք հաստատվելու օրվան հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում, եթե հրապարակող մարմինը տվյալ գնման գործընթացի պատվիրատուն չէ: Հրապարակող մարմինը գնումների պլանում կատարվող փոփոխությունները և լրացումները ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում դրանք հրապարակում է www.gnumner.am կայքում.

2) Հրապարակող մարմինը 5 աշխատանքային օրվա ընթացքում հրապարակում է www.gnumner.am կայքում, այդ փոփոխությունները և լրացումները հաստատվելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում, եթե տվյալ գնման գործընթացի պատվիրատուն Հրապարակող մարմինն է:

6. Գնումների կամ նախաորակավորման հայտարարության և (կամ) հրավերի տեքստերը հաստատվելու օրվան հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում`

1) էլեկտրոնային եղանակով ուղարկվում են Հրապարակող մարմնին, եթե Հրապարակող մարմինը տվյալ գնման գործընթացի պատվիրատուն չէ: Հրապարակող մարմինը գնումների կամ նախաորակավորման հայտարարության և հրավերի տեքստերը տեղադրում է` հրապարակում է www. gnumner.am հասցեով ինտերնետային կայքում` դրանք ստանալու օրվան հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում:

2) Հրապարակող մարմինը տեղադրում է` հրապարակում է www. gnumner.am հասցեով ինտերնետային կայքում, եթե Հրապարակող մարմինը տվյալ գնման գործընթացի պատվիրատուն է:

7. Որոշման թիվ 1 հավելվածի 110.1 կետով նախատեսված դեպքում նախաորակավորման հայտարարության տեքստը հաստատվելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում Հրապարակող մարմինը այն հրապարակում է www. gnumner.am հասցեով ինտերնետային կայքում:

8. Գնումը շրջանակային համաձայնագրերի միջոցով իրականացնելու դեպքում «Գնումների մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի «ա» ենթակետի համաձայն հրապարակված շրջանակային համաձայնագրեր կնքած բոլոր մասնակիցներին ծանուցելուց առաջ հրավերի տեքստը`

1) ուղարկվում է Հրապարակող մարմնին, եթե Հրապարակող մարմինը տվյալ գնման գործընթացի պատվիրատուն չէ: Հրապարակող մարմինը հրավերի տեքստը տեղադրում է` հրապարակում է www. gnumner.am հասցեով ինտերնետային կայքում` այն ստանալու օրվան հաջորդող 3 աշխատանքային օրվա ընթացքում:

2) Հրապարակող մարմինը տեղադրում է` հրապարակում է www. gnumner.am հասցեով ինտերնետային կայքում, եթե Հրապարակող մարմինը տվյալ գնման գործընթացի պատվիրատուն է:

9. Եթե պետության կարիքների համար կնքված պայմանագրի գինը գերազանցում է գնումների բազային միավորը, ապա այդ պայմանագրում կատարված փոփոխությունը և դրա վերաբերյալ հայտարարությունը` փոփոխությունը կատարվելու օրվանից 5 աշխատանքային օրվա ընթացքում Հրապարակող մարմինը հրապարակում է www. gnumner.am հասցեով ինտերնետային կայքում:

10. Գնման առարկան Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից շրջանակային համաձայնագրերով իրականացվող գնումների ցանկում ներառվելու օրվան հաջորդող տասն աշխատանքային օրվա ընթացքում «Գնումների աջակցման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը /այսուհետ` Կենտրոն/ գնումների հայտարարության և հրավերի տեքստերը տեղադրում է www. gnumner.am հասցեով ինտերնետային կայքում:

11. Շրջանակային համաձայնագիրը կնքելու օրվան հաջորդող 3 աշխատանքային օրվա ընթացքում Կենտրոնը կնքված շրջանակային համաձայնագիրը տեղադրում է www. gnumner.am հասցեով ինտերնետային կայքում` մասնակցին գրանցելով շրջանակային համաձայնագրեր կնքած մասնակիցների ցուցակում:

12. Կենտրոնը հրապարակում է «Գնումների մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածի 8-րդ և 10-րդ մասերով նախատեսված տեղեկատվությունը:

13. Պայմանագիր կնքելու որոշման մասին հայտարարությունը այդ հայտարարությունը կազմելու օրը`

1) ուղարկվում է Հրապարակող մարմնին, եթե Հրապարակող մարմինը տվյալ գնման գործընթացի պատվիրատուն չէ: Հրապարակող մարմինը հայտարարության տեքստը հրապարակում է www. gnumner.am հասցեով ինտերնետային կայքում` այն ստանալուն հաջորդող աշխատանքային օրվա ընթացքում:

2) Հրապարակող մարմինը հրապարակում է www. gnumner.am հասցեով ինտերնետային կայքում, եթե Հրապարակող մարմինը տվյալ գնման գործընթացի պատվիրատուն է:

14. «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածով նախատեսված հայտարարությունը պայմանագիրը կնքվելուց հետո 7 օրացուցային օրվա ընթացքում`

1) ուղարկվում է Հրապարակող մարմնին, եթե Հրապարակող մարմինը տվյալ գնման գործընթացի պատվիրատուն չէ: Հրապարակող մարմինը հայտարարությունը ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում այն հրապարակում է www. gnumner.am հասցեով ինտերնետային կայքում.

2) Հրապարակող մարմինը հրապարակում է www. gnumner.am հասցեով ինտերնետային կայքում, եթե տվյալ գնման գործընթացի պատվիրատուն հրապարակող մարմինն է:

15. Գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված և սույն կարգով չնախատեսված հրապարակման ենթակա նյութերը հրապարակվում են` պահպանելով գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կարգով սահմանված պահանջները: