«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
14 հոկտեմբերի 2011 թ.
Պետական գրանցման թիվ 10611444
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
27 սեպտեմբերի 2011 թ. |
N 179-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ» ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ԵՎ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՊԱՇՏՈՆԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 16-ի N 1668-Ն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով սահմանված կարգի 65-րդ կետի.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Սահմանել «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի`
1) աշխատողների թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցութային հանձնաժողովի ձևավորման կարգը` համաձայն N 1 հավելվածի.
2) աշխատողների թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթի անցկացման ընթացակարգը` համաձայն N 2 հավելվածի.
3) յուրաքանչյուր պաշտոնի գնահատման չափանիշները` համաձայն N 3 հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Նախարար |
Ս. Կարապետյան |
Հավելված N 1 ՀՀ գյուղատնտեսության նախարարի 27 սեպտեմբերի 2011թ. N 179-Ն հրամանի |
Կ Ա Ր Գ
«ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ» ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում են «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի (այսուհետ` հիմնարկ) աշխատողների թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցութային հանձնաժողովի (այսուհետ` հանձնաժողով) ձևավորման կարգը և կազմը:
2. Հանձնաժողովն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետության նախարարությունների կազմում գործող` ծրագրեր իրականացնող պետական հիմնարկի տնօրենի և հիմնարկի աշխատողների թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու ու մրցութային հանձնաժողովներում հասարակական կազմակերպություններ ընդգրկելու կարգը սահմանելու մասին» N 1668-Ն որոշմամբ, սույն կարգով և իրավական այլ ակտերով:
3. Հիմնարկի աշխատողների թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցութային հանձնաժողովը ձևավորվում է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի կողմից:
4. Հանձնաժողովը կազմվում է 6 անդամից` հանձնաժողովի նախագահից և 5 անդամից: Հանձնաժողովում պետք է ընդգրկված լինեն Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից` 2, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի կողմից` 2, հիմնարկի տնօրենի կողմից` 1 և հասարակական կազմակերպություններից` 1 ներկայացուցիչ:
5. Հանձնաժողովը կազմվում է մրցույթն անցկացնելուց առնվազն 24 ժամ առաջ:
6. Հայաստանի Հանրապետության վարչապետի, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների կողմից առաջադրվող թեկնածուների անվանական տվյալները մրցութային հանձնաժողովի ձևավորումից առաջ տրամադրվում են հիմնարկի աշխատակազմին` վերջինիս գրության հիման վրա:
7. Հանձնաժողովի կազմը հաստատվում է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի համապատասխան հրամանով: Նույն հրամանով Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարը հանձնաժողովի անդամներից նշանակում է հանձնաժողովի նախագահ:
8. Հանձնաժողովն իր լիազորություններն իրականացնում է հանձնաժողովի կազմը հաստատելու պահից:
II. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
9. Հանձնաժողովի խնդիրներն են`
1) ապահովել հիմնարկի աշխատողների թափուր պաշտոններ զբաղեցնելու հավասար մատչելիությունը` իրենց մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին համապատասխան` անկախ ազգությունից, ռասայից, սեռից, դավանանքից, քաղաքական կամ այլ հայացքներից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից.
2) համաձայն «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի աշխատողների թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու ընթացակարգի` ապահովել անցկացվող մրցույթի թափանցիկությունն ու հրապարակայնությունը:
10. Հանձնաժողովը`
1) «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի աշխատակազմից ստանում է մրցույթի մասնակիցների ներկայացրած փաստաթղթերը, ինչպես նաև տվյալ թափուր պաշտոնի գնահատման չափանիշները.
2) կազմում է քվեաթերթեր.
3) մասնակիցների հետ անցկացնում է հարցազրույց.
4) հարցազրույցից հետո անցկացնում է փակ գաղտնի քվեարկություն.
5) քվեարկության արդյունքում յուրաքանչյուր մասնակցի վերաբերյալ տալիս է եզրակացություն.
6) ամփոփում է մրցույթի արդյունքները.
7) իրականացնում է օրենքով, սույն կարգով և իրավական այլ ակտերով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:
III. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
11. Հանձնաժողովն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով:
12. Հանձնաժողովի նիստերի անցկացման նախապատրաստական աշխատանքներն իրականացնում, ինչպես նաև` նիստերն արձանագրում է հիմնարկի տնօրենի կողմից նշանակված անձը:
13. Հանձնաժողովի նիստերն իրավազոր են հանձնաժողովի անդամների առնվազն կեսից ավելիի մասնակցության դեպքում:
14. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են քվեարկությանը մասնակցած անդամների կեսից ավելի կողմ ձայներով:
15. Եթե մրցույթի ընթացքում մրցութային հանձնաժողովի որևէ անդամի մասնակցությունը հանձնաժողովի հետագա աշխատանքներին դառնում է անհնար, ապա հանձնաժողովի կազմը չի համալրվում, բացառությամբ այն դեպքերի, երբ հնարավոր չէ ապահովել սույն կարգի 11-րդ կետի պահանջը:
16. Հանձնաժողովի անդամի կողմից մրցույթ անցկացնելու կարգը խախտելու դեպքում հանձնաժողովը տվյալ հարցի վերաբերյալ կազմում է արձանագրություն, որի պատճենն անմիջապես ներկայացվում է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին և հիմնարկի ղեկավարին: Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարն իր որոշմամբ հանձնաժողովի տվյալ անդամին կարող է հանել հանձնաժողովի կազմից:
17. Հանձնաժողովի որոշմամբ մրցույթին ներկա գտնվելու իրավունք ունեն մամուլի և զանգվածային լրատվության այլ միջոցների ներկայացուցիչներ, ինպես նաև հրավիրված դիտորդներ:
18. Հանձնաժողովի կողմից ընդունված որոշումները կարող են բողոքարկվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
IV. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԸ
19. Հանձնաժողովի նախագահը`
1) ղեկավարում է հանձնաժողովի աշխատանքները.
2) վարում է հանձնաժողովի նիստերը.
3) իրականացնում է սույն կարգով և իրավական այլ ակտերով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:
V. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄԸ
20. Հանձնաժողովի անդամը`
1) վարում է նիստերը` հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ,
2) մասնակցում է հարցազրույցի անցկացմանը և մասնակիցներին հարցեր է տալիս,
3) բարձրաձայն հայտարարում է պատասխանի ճիշտ կամ սխալ լինելու մասին, իսկ սխալ պատասխանի դեպքում տալիս է ճիշտ պատասխանը,
4) մասնակցում է հարցազրույցի արդյունքում հանձնաժողովի կողմից յուրաքանչյուր մասնակցի համար անցկացվող փակ գաղտնի քվեարկությանը` քվեարկելով կողմ կամ դեմ,
5) ստորագրում է մրցույթի եզրակացությունը, իսկ հատուկ կարծիք ունենալու դեպքում ստորագրության կողքին գրառում է «հատուկ կարծիքը կցվում է» բառերը,
6) ծանոթանում է նիստերի արձանագրություններին,
7) իրականացնում է սույն կարգով և իրավական այլ ակտերով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:
VI. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ
21. Հանձնաժողովը մրցույթի արդյունքների պաշտոնական հրապարակումից և գործող օրենսդրությանը համապատասխան իր պարտականությունների կատարումից հետո համարվում է իր գործունեությունը դադարեցրած:
Հավելված N 2 ՀՀ գյուղատնտեսության նախարարի 27 սեպտեմբերի 2011թ. N 179-Ն հրամանի |
Ը Ն Թ Ա Ց Ա Կ Ա Ր Գ
«ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ» ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն ընթացակարգով սահմանվում է «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի (այսուհետ` հիմնարկ) աշխատողի թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի (այսուհետ` մրցույթ) ընթացակարգը:
2. Մրցույթն անցկացնելիս մասնակիցները ղեկավարվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետության նախարարությունների կազմում գործող` ծրագրեր իրականացնող պետական հիմնարկի տնօրենի և հիմնարկի աշխատողների թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու ու մրցութային հանձնաժողովներում հասարակական կազմակերպություններ ընդգրկելու կարգը սահմանելու մասին» N 1668-Ն որոշմամբ, սույն ընթացակարգով և իրավական այլ ակտերով:
3. Մրցույթին մասնակցելու իրավունք ունեն տվյալ պաշտոնի նկատմամբ ներկայացվող չափանիշները և պահանջները բավարարող, հայերենին տիրապետող, Հայաստանի Հանրապետության չափահաս քաղաքացիները:
4. Մրցույթին մասնակցելու իրավունք չունի այն անձը, ով`
1) դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ,
2) տառապում է որևէ հիվանդությամբ, որը կարող է խոչընդոտել ծառայողական պարտականությունների կատարմանը և լիազորությունների իրականացմանը,
3) դատապարտվել է հանցագործության համար և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ,
4) խուսափել է ժամկետային պարտադիր զինվորական ծառայությունից,
5) զրկվել է որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից կամ որին օրենքի համաձայն արգելվել է որոշակի պաշտոններ զբաղեցնել,
6) նախորդ 3 տարվա ընթացքում եղել է սնանկության պատճառով լուծարված և կազմակերպության պարտատերերի օրինական պահանջները չբավարարած կազմակերպության ղեկավար:
5. Մրցույթն անցկացվում է բաց եղանակով:
6. Մրցույթն անցկացվում է 2 փուլով` փաստաթղթային և հարցազրույցի:
7. Մրցույթի նախապատրաստական աշխատանքները և փաստաթղթային փուլն իրականացնում է հիմնարկի աշխատակազմը: Մրցույթի նախապատրաստական աշխատանքների կազմակերպման անմիջական պատասխանատուն հիմնարկի տնօրենի հրամանով նշանակված անձն է (այսուհետ` պատասխանատու անձ):
8. Մրցույթի հարցազրույցի փուլն անցկացնում է սահմանված կարգով ստեղծվող հանձնաժողովը:
II. ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
9. Հիմնարկի աշխատողի թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթ հայտարարելու մասին որոշումն ընդունում է հիմնարկի տնօրենը:
10. Մրցույթի հայտարարությունը հիմնարկի տնօրենի որոշման համաձայն պատասխանատու անձի կողմից հրապարակվում է մրցույթն անցկացնելուց ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ, առնվազն 3 հազար տպաքանակ ունեցող մամուլի և զանգվածային լրատվական միջոցներով, ինչպես նաև զետեղվում է համացանցում` հիմնարկի պաշտոնական կայքում:
11. Հայտարարության մեջ պետք է ներառվեն առնվազն հետևյալ տվյալները`
1) հիմնարկի անվանումը,
2) տվյալ թափուր պաշտոնի անվանումը և հիմնական գործառույթների համառոտ նկարագիրը,
3) մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերը (նյութերը),
4) տվյալ թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հավակնորդին ներկայացվող մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման պահանջները (չափանիշները),
5) փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը,
6) մրցույթի անցկացման վայրը, օրը, ժամը,
7) հիմնարկի գտնվելու վայրն ու հեռախոսահամարը:
III. ՄՐՑՈՒՅԹԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ
12. Մրցույթին մասնակցելու համար քաղաքացին հիմնարկի աշխատակազմ է ներկայացնում`
1) գրավոր դիմում հիմնարկի տնօրենի անունով` նշելով այն պաշտոնը, որին հավակնում է,
2) ինքնակենսագրություն,
3) տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի պատճենները,
4) հայտարարություն այն մասին, որ չի տառապում այնպիսի հիվանդությամբ, որը կարող է խոչընդոտել ծառայողական պարտականությունների կատարմանը կամ լիազորությունների իրականացմանը,
5) հայտարարություն այն մասին, որ դատական կարգով չի ճանաչվել անգործունակ կամ սահմանափակ գործունակ,
6) հայտարարություն տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվող օտար լեզվի (լեզուների) տիրապետելու մասին` թափուր պաշտոնին ներկայացվող պահանջների չափանիշներին համապատասխան,
7) հայտարարություն այն մասին, որ չի դատապարտվել հանցագործության համար, կամ դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ,
8) արական սեռի անձինք ներկայացնում են նաև զինվորական գրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր և զորակոչային տեղամասին կցագրման վկայական կամ համապատասխան տեղեկանք,
9) մեկ լուսանկար` 3X4 չափսի,
10) անձնագրի պատճենը,
11) 2 բնութագիր (երաշխավորագիր),
12) աշխատանքային գրքույկի կամ աշխատանքային պայմանագրի պատճենը (պատճենները) կամ սահմանված կարգով տրված համապատասխան տեղեկանքը:
13. Քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ` անձնագրով կամ անձը հաստատող այլ փաստաթղթով:
14. Հիմնարկի պատասխանատու անձը մրցույթին մասնակցելու հայտ ներկայացրած քաղաքացիներից ընդունում է սույն ընթացակարգի 12-րդ կետում նշված փաստաթղթերը (պատճեններով ներկայացված փաստաթղթերը համեմատում է բնօրինակների հետ), որից հետո քաղաքացուց այլ փաստաթղթեր չեն ընդունվում:
15. Սույն ընթացակարգի 12-րդ կետով նախատեսված փաստաթղթերից բացի, այլ փաստաթղթեր պահանջելն արգելվում է:
16. Եթե մրցույթին մասնակցելու համար ոչ մի դիմում չի ներկայացվել, ապա դրա մասին հիմնարկի տնօրենը տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին:
16.1 Եթե մրցույթին մասնակցելու համար ներկայացվել է մեկ դիմում, ապա մրցույթը համարվում է չկայացած, և հայտարարվում է նոր մրցույթ` ընդհանուր հիմունքներով:
(16.1-ին կետը լրաց. 27.03.13 N 50-Ն)
16.2 Եթե մրցույթը սույն կարգի 16.1-ին կետով համարվում է չկայացած, ապա քաղաքացին դրա մասին տեղեկացվում է փաստաթղթերի հանձնման վերջնաժամկետի հաջորդ աշխատանքային օրը:
(16.2-րդ կետը լրաց. 27.03.13 N 50-Ն)
17. Մրցույթների վերաբերյալ ամփոփ հաշվետվությունների կազմման, ինչպես նաև նախապատրաստական աշխատանքները պատշաճ ձևով կազմակերպելու նպատակով հիմնարկի աշխատակազմում վարվում է մրցույթներին մասնակցելու համար դիմած քաղաքացիների տվյալների գրառման մատյան: Մատյանում նշվում են մրցույթին մասնակցելու համար դիմած յուրաքանչյուր քաղաքացու անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան տարին, ամիսը, ամսաթիվը, անձնագրի համարը և սերիան, ինչպես նաև ներկայացված փաստաթղթերի էջերի քանակը: Մրցույթին մասնակցելու համար դիմած քաղաքացիների տվյալները մատյանում գրառելուն զուգահեռ գրառվում են նաև համակարգչում:
18. Մրցույթին մասնակցելու համար դիմած յուրաքանչյուր քաղաքացու տվյալները մատյանում գրառվում են նրա կողմից ներկայացված փաստաթղթերն աշխատակազմի կողմից ընդունվելու օրը:
19. Հիմնարկի պատասխանատու անձը մրցույթին մասնակցելու համար դիմում ներկայացրած յուրաքանչյուր քաղաքացու վերաբերյալ կազմում է փաստաթղթերի փաթեթ և այդ փաստաթղթերի համապատասխանելիության ու ամբողջականության մասին տեղեկանք:
IV. ՄՐՑՈՒՅԹԻ ՓԱՍՏԱԹՂԹԱՅԻՆ ՓՈՒԼԸ
20. Մրցույթի փաստաթղթային փուլն անցկացնում է հիմնարկի աշխատակազմը:
21. Մրցույթի փաստաթղթային փուլում քննության են առնվում մրցույթին ներկայացած քաղաքացիների փաստաթղթերը:
22. Քաղաքացուն չի թույլատրվում մասնակցել մրցույթի հարցազրույցի փուլին`
1) եթե առկա է սույն ընթացակարգի 4-րդ կետով սահմանված հիմքերից որևէ մեկը,
2) և (կամ) քաղաքացու ներկայացրած փաստաթղթերը չեն համապատասխանում տվյալ պաշտոնի համար սահմանված գնահատման չափանիշներին (ըստ միավորների), որոնց համաձայն պաշտոնի համար ներկայացված պահանջներն ընդհանուր միավորների չափանիշներով պետք է լինեն 75 և ավելի բարձր միավոր:
23. Անհրաժեշտության դեպքում պատասխանատու անձը կարող է հրավիրել և լսել քաղաքացուն:
24. Հարցազրույցի փուլին հրավիրվում են միայն մրցույթին մասնակցելու համար դիմած այն մասնակիցները, որոնք սույն ընթացակարգի 22-րդ կետին համապատասխան չեն զրկվել մրցույթի հարցազրույցի փուլին մասնակցելու իրավունքից:
25. Հարցազրույցի փուլ անցած մասնակիցներն էլեկտրոնային փոստի միջոցով հրավիրվում են հարցազրույցի:
26. Հարցազրույցի փուլ չանցած մասնակիցները հարցազրույցի փուլ չանցնելու մասին տեղեկացվում են էլեկտրոնային փոստի միջոցով:
27. Հարցազրույցի փուլն անցկացվում է մրցույթի հայտարարության մեջ նշված ժամկետում:
28. Հիմնարկի աշխատակազմը մրցույթին մասնակցելու համար դիմում ներկայացրած յուրաքանչյուր քաղաքացու վերաբերյալ փաստաթղթերի փաթեթը, ինչպես նաև դրանց համապատասխանելիության ու ամբողջականության մասին տեղեկանքը ներկայացնում է մրցութային հանձնաժողովին` մրցույթի անցկացումից առաջ:
Հանձնաժողովի նախագահը հիմնարկի աշխատակազմից ստանում է նաև հարցազրույցի փուլ անցած մասնակիցների ներկայացրած փաստաթղթերը:
29. Եթե հիմնարկը մրցույթին մասնակցելու համար դիմած քաղաքացիներից ոչ մեկին չի թույլատրում մասնակցել մրցույթի հարցազրույցի փուլին, ապա մրցույթը համարվում է չկայացած: Այդ մասին հիմնարկի տնօրենը կայացնում է որոշում:
V. ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ՓՈՒԼԸ
30. Հարցազրույցի ընթացքում ստուգվում է մասնակցի մասնագիտական պատրաստվածությունը և գործնական ունակությունները:
31. Մրցույթի հարցազրույցի փուլն անցկացնում է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի համապատասխան անհատական ակտի հիման վրա ձևավորված մրցութային հանձնաժողովը (այսուհետ` հանձնաժողով):
32. Հանձնաժողովը, մինչև մասնակիցների հետ բանավոր հարցազրույցը սկսելը, ստուգում է հանձնաժողովի անդամների և մասնակիցների ներկայությունը, այնուհետև քննարկում է մասնակիցների վերաբերյալ հիմնարկի կողմից ներկայացված փաստաթղթերը:
33. Հարցազրույցի փուլին մասնակցելու իրավունք ձեռք բերած մասնակիցների հետ անցկացվում է բանավոր հարցազրույց` տվյալ պաշտոնի համար սահմանված չափանիշների և պայմանների շրջանակներում:
34. Հանձնաժողովը յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն անցկացնում է առանձին:
35. Մասնակցի` հարցազրույցին մասնակցելուց հրաժարվելու կամ չներկայանալու դեպքում հանձնաժողովը կազմում է արձանագրություն:
36. Հանձնաժողովի բոլոր անդամներն ունեն մասնակցին հարցեր տալու իրավունք` տվյալ պաշտոնի համար սահմանված չափանիշների և պայմանների շրջանակներում:
37. Մասնակցին տրված հարցերի պատասխանների արդյունքները գնահատվում են հանձնաժողովի յուրաքանչյուր անդամի կողմից` քվեարկելով կողմ կամ դեմ: Քվեարկությունը կատարվում է գաղտնի, քվեաթերթիկների միջոցով:
38. Մրցույթի հաղթող են ճանաչվում այն մասնակիցները, ովքեր քվեարկության արդյունքում հավաքել են հանձնաժողովի քվեարկությանը մասնակցած անդամների կեսից ավելիի կողմ ձայները:
39. Եթե մասնակիցը քվեարկության արդյունքում չի հավաքել հանձնաժողովի քվեարկությանը մասնակցած անդամների կեսից ավելիի կողմ ձայները, ապա հանձնաժողովն ընդունում է որոշում նրան մրցույթի արդյունքում հաղթող չճանաչելու մասին:
40. Մասնակիցների հետ հարցազրույց անցկացնելու մասին և քվեարկությունների արդյունքներում մասնակիցների հավաքած ձայների մասին հանձնաժողովը կազմում է արձանագրություն:
41. Հանձնաժողովի աշխատանքները գրավոր արձանագրվում են հիմնարկի` պատասխանատու անձի կողմից: Արձանագրության մեջ ամրագրվում են նաև մասնակցին տրված հարցերը, յուրաքանչյուր հարցի վերաբերյալ մասնակցի տված պատասխանը: Արձանագրությունն ստորագրվում է այն կազմողի, մրցույթի մասնակցի և հանձնաժողովի ներկա անդամների կողմից:
42. Հանձնաժողովը մրցույթի արդյունքում հաղթող ճանաչելու մասին, կոնկրետ մասնակցի հաղթող չճանաչելու մասին, մրցույթի արդյունքում ոչ մի մասնակցի հաղթող չճանաչելու մասին, ինչպես նաև մրցույթը չկայացած համարելու մասին կայացնում է որոշում, իսկ մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի (մասնակիցների) վերաբերյալ կազմում է եզրակացություն համապատասխան ձևի: Եզրակացության մեջ պետք է նշվեն`
1) թափուր պաշտոնի անվանումը, որը զբաղեցնելու համար անցկացվել է մրցույթը.
2) մրցույթի անցկացման տարին, ամիսը, ամսաթիվը (ամսաթվերը) և վայրը.
3) հաղթող ճանաչված մասնակիցների ազգանունը, անունը, հայրանունը` ըստ այբբենական կարգի, ծննդյան տարին, ամիսը և ամսաթիվը, անձնագրային տվյալները.
4) հաղթող ճանաչված մասնակիցներից յուրաքանչյուրի վերաբերյալ հարցազրույցի արդյունքում հանձնաժողովի քվեարկության արդյունքները:
Եզրակացությունը պետք է ստորագրեն հանձնաժողովի նախագահը և անդամները:
VI. ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ ԵՎ ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄԸ
43. Մրցույթների արդյունքները հրապարակվում են մրցույթն անցկացնելուց հետո նույն օրը` անմիջապես:
44. Մրցույթի արդյունքները կարող են գրավոր բողոքարկվել մասնակցի (իր արդյունքների մասով) կամ հանձնաժողովի անդամի կողմից` հարցազրույցի փուլն ավարտվելուց հետո մեկ ժամվա ընթացքում:
45. Սույն ընթացակարգի 44-րդ կետով նախատեսված գրավոր բողոքը (այսուհետ` գրավոր բողոք) քննության է առնում մրցույթի նախապատրաստական աշխատանքներ իրականացնող մարմինը` հիմնարկը, այն հիմնարկում մուտքագրվելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում:
46. Հիմնարկի տնօրենը գրավոր բողոքը քննելիս կարող է հրավիրել համապատասխան մասնագետ:
47. Բողոքի քննարկմանը և որոշման կայացմանը չի կարող մասնակցել մրցութին որպես հանձնաժողովի անդամ մասնակցած անձը:
48. Գրավոր բողոքը քննության առնելիս հիմնարկն ուսումնասիրում և ընդունում է հետևյալ որոշումներից մեկը.
1) մրցույթի արդյունքը կոնկրետ մասնակցի վերաբերյալ անփոփոխ թողնելու մասին.
2) մրցույթի կոնկրետ մասնակցին հաղթող ճանաչելու մասին.
3) մրցույթի կոնկրետ մասնակցին հաղթող չճանաչելու մասին:
49. Գրավոր բողոքի քննության արդյունքների հիման վրա կայացված որոշման մասին կազմվում է արձանագրություն:
VII. ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ՊԱՇՏՈՆԻ ՆՇԱՆԱԿՈՒՄԸ
50. Մրցույթի արդյունքների հրապարակումից անմիջապես հետո գրավոր բողոքի բացակայության դեպքում հանձնաժողովից ստացված մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի (մասնակիցների) վերաբերյալ եզրակացությունը (Ձև) ներկայացվում է հիմնարկի տնօրենին:
Եզրակացությանը կից ներկայացվում են եզրակացության հետ համաձայն չլինելու դեպքում հանձնաժողովի անդամների հատուկ կարծիքները:
51. Հանձնաժողովը հանձնման ակտով հիմնարկին է փոխանցում մրցութային փաթեթը, որն իր մեջ սույն կարգի 12-րդ կետում նշված փաստաթղթերից բացի պարունակում է նաև հանձնաժողովի կողմից կազմված և (կամ) ընդունված հետևյալ փաստաթղթերը և նյութերը.
1) փաստաթղթերի քննարկման և դիմորդների ու հանձնաժողովի անդամների ներկայության մասին արձանագրությունը.
2) հանձնաժողովն իրավազոր չլինելու մասին արձանագրությունը.
3) հանձնաժողովն իրավազոր լինելու մասին արձանագրությունը.
4) մրցույթի մասնակիցների ցուցակը հաստատելու մասին որոշումը.
5) հարցազրույցն անցկացնելու օրվա մասին որոշումը.
6) հանձնաժողովի անդամի հարցազրույցի փուլից բացակայելու մասին (այդպիսիք լինելու դեպքում) արձանագրությունը.
7) մասնակցի հարցազրույցին մասնակցելուց հրաժարվելու կամ չներկայանալու մասին (այդպիսիք լինելու դեպքում) արձանագրությունը.
8) մասնակիցների հետ հարցազրույց անցկացնելու մասին արձանագրությունները.
9) քվեարկությունների արդյունքներում մասնակիցների հավաքած ձայների մասին արձանագրությունը.
10) մրցույթի արդյունքում հաղթող ճանաչելու մասին որոշումը.
11) մրցույթի արդյունքում կոնկրետ մասնակցի հաղթող չճանաչելու մասին որոշումը.
12) մրցույթի արդյունքում ոչ մի մասնակցի հաղթող չճանաչելու մասին որոշումը.
13) մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի (մասնակիցների) վերաբերյալ եզրակացությունը.
14) մրցույթը չկայացած համարելու մասին որոշումը.
15) այլ փաստաթղթեր:
52. Տվյալ օրը մրցույթում հաղթող ճանաչված մասնակիցները հիմնարկի տնօրենի անունով ներկայացնում են դիմում:
53. Եզրակացությունը ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում հիմնարկի տնօրենը մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակիցներից մեկին նշանակում է համապատասխան պաշտոնում:
54. Գրավոր բողոքի բացակայության դեպքում հիմնարկի պատասխանատու անձն այդ մասին կազմում է տեղեկանք և կցում է մրցութային փաթեթին:
55. Մրցույթը չկայացած համարելու և կրկնակի մրցույթ կամ ընդհանուր հիմունքներով նոր մրցույթ անցկացնելու կապակցությամբ հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 16-ի N 1668-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության նախարարությունների կազմում գործող` ծրագրեր իրականացնող պետական հիմնարկի աշխատողների թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու կարգի» 61-64-րդ կետերի և սույն ընթացակարգի պահանջներին համապատասխան:
Հավելված 2.1.
Ձև
Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն
«Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի ......................................................... թափուր պաշտոնի համար անցկացվող մրցույթի մրցութային հանձնաժողովի
Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 16-ի N 1668-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության նախարարությունների կազմում գործող` ծրագրեր իրականացնող պետական հիմնարկի աշխատողների թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու» կարգի 53-րդ կետի համաձայն մրցութային հանձնաժողովը
2011 թ. ................. ........ –ին անցկացրեց ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի ..................................................... թափուր պաշտոնի համար անցկացվող մրցույթի հարցազրույցի փուլը:
Մրցութային հանձնաժողովն արձանագրում է, որ մրցույթի արդյունքներով հաղթող են ճանաչվել մրցույթի հետևյալ մասնակիցները`
Մրցույթի հաղթող ճանաչված մասնակիցները
N |
Ազգանուն, անուն, հայրանուն |
Ծննդյան տարին, ամիսը, ամսաթիվը |
Անձնագրային տվյալները |
Հարցազրույցի արդյունքում հանձնաժողովի քվեարկության արդյունքները |
Հանձնաժողովի նախագահ՝ |
................................................... |
(հավելվածը լրաց. 27.03.13 N 50-Ն)
Հավելված N 3 ՀՀ գյուղատնտեսության նախարարի 27 սեպտեմբերի 2011թ. N 179-Ն հրամանի |
«ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ» ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՊԱՇՏՈՆԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ
1) Տնօրենի տեղակալ` |
ա) կրթության համար` 10 միավոր |
2) բաժնի պետ` |
ա) կրթության համար` 10 միավոր |
3) բաժնի մասնագետ` |
ա) կրթության համար` 15 միավոր |
4) իրավաբան` |
ա) կրթության համար` 15 միավոր |
5) ֆինանսիստ |
ա) կրթության համար` 10 միավոր |
6) գլխավոր հաշվապահ` |
ա) կրթության համար` 10 միավոր |
7) հաշվապահ` |
ա) կրթության համար` 20 միավոր |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
01.06.2013, N 97-Ն | 27.06.2013, N 179-Ն | |
27.03.2013, N 50-Ն | 12.05.2013, N 179-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|