Գլխավոր տեղեկություն
Номер
N 1060-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (25.02.2013-17.07.2020)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2013.02.15/4(448) Հոդ.35
Принят
Էկոնոմիկայի նախարար
Дата принятия
21.12.2012
Подписан
Էկոնոմիկայի նախարար
Дата подписания
21.12.2012
Дата вступления в силу
25.02.2013

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

5 փետրվարի 2013 թ.

Պետական գրանցման թիվ 10313031

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ

 

21 դեկտեմբերի 2012 թ.

ք. Երևան

N 1060-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՉԱՓՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՏԵՍԱԿԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 5-րդ մասով.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ.

 

1. Սահմանել չափման միջոցների փորձարկումների և տեսակի հաստատման կարգը՝ համաձայն հավելվածի։

2. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Գ. Բադալյանին։

 

 

 Տ. Դավթյան

 

 

Հավելված

ՀՀ էկոնոմիկայի նախարարի

2012 թ. դեկտեմբերի 21-ի

N 1060-Ն հրամանի

 

Կ Ա Ր Գ

 

ՉԱՓՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՏԵՍԱԿԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Սույն կարգով հաստատվում են չափման միջոցների փորձարկումների և տեսակի հաստատման կարգի ընդհանուր պահանջները։

2. Սույն կարգը տարածվում է արտադրված, ներմուծված չափման միջոցների (այսուհետ՝ ՉՄ), այդ թվում՝ չափողական համակարգերի և նրանց բաղադրիչների վրա։

3. Սույն կարգում օգտագործվող հիմնական հասկացություններն են՝

1) ՉՄ տեսակի հաստատում՝ փորձարկումների արդյունքների հիման վրա չափագիտության ազգային մարմնի կողմից ընդունված որոշումն է ՉՄ չափագիտական կանոններին և նորմերին համապատասխանելու մասին։

2) ՉՄ տեսակի հաստատման գործընթաց՝ փորձարկումների կատարման, ՉՄ տեսակի հաստատման կամ մերժման ընթացքում իրականացվող բոլոր գործողությունների հաջորդականությունը՝ սկսած հայտի ընդունման պահից մինչև տեսակի հաստատման սերտիֆիկատի (եզակի օրինակով ՉՄ տեսակի հաստատման դեպքում՝ վկայագրի) կամ մերժման մասին ծանուցագրի հանձնումը։

3) Եզակի օրինակով ՉՄ տեսակի հաստատման վկայագիր՝ չափագիտության ազգային մարմնի կողմից տրված փաստաթուղթ, որը հավաստում է, որ տվյալ եզակի օրինակով ՉՄ տեսակը հաստատված է և համապատասխանում է նորմատիվ փաստաթղթերով սահմանված պահանջներին։

4) Չափագիտության ազգային մարմին (այսուհետ՝ ՉԱՄ)՝ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված մարմին, որը չափագիտության բնագավառում, իրեն վերապահված իրավասությունների շրջանակներում իրականացնում է պետական քաղաքականություն։

5) ՉՄ գրանցամատյան՝ սահմանված կարգով տեսակը՝ հաստատված ՉՄ գրանցման համար նախատեսված գրանցամատյան (Ըստ Ձև 7-ի)։

4. ՉՄ փորձարկումները, տեսակի հաստատումն իրականացվում է Հայաստանի Հանրապետությունում չափումների միասնականության ապահովման և սպառողների շահերը պաշտպանելու նպատակով։ ՉՄ փորձարկումներն իրականացվում են դրանց չափագիտական բնութագրերի հետազոտման, ստուգաչափման մեթոդի և միջստուգաչափման ժամանակամիջոցի որոշման նպատակով։

5. Հայաստանի Հանրապետությունում օրենսդրական չափագիտության տարածման ոլորտներում կիրառման թույլատրվում են այն ՉՄ-ները, որոնք անցել են փորձարկումներ, տեսակը հաստատված է, և գրանցված են ՉՄ գրանցամատյանում։

6. ՉՄ տեսակի հաստատումն իրականացնում է ՉԱՄ-ը՝ փորձարկումների և փաստաթղթերի քննության արդյունքների հիման վրա։

7. ՉՄ տեսակի հաստատված լինելը հավաստվում է ՉՄ տեսակի հաստատման սերտիֆիկատով։

8. Տեսակի հաստատման գործընթացի տևողությունը չպետք է գերազանցի 60 օրը։

9. ՉՄ-ների փորձարկումների համակարգը ներառում է՝

1) արտադրված ՉՄ-ների տեսակի հաստատման նպատակով իրականացվող փորձարկումները,

2) այլ երկրներից Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ՉՄ-ների տեսակի հաստատման փորձարկումները,

3) տեսակի հաստատման մասին որոշման ընդունումը, ՉՄ գրանցամատյանում գրանցումը և տեսակի հաստատման մասին սերտիֆիկատի տրամադրումը,

4) նախկինում տեսակը հաստատված ՉՄ-ների համար նույնականացման կատարումը և ՉՄ տեսակի հաստատված լինելու մասին տեղեկանքի տրամադրումը,

5) այլ երկրների չափագիտական կազմակերպությունների կողմից կատարված փորձարկումների արդյունքների, տեսակի հաստատման սերտիֆիկատների փոխադարձ ճանաչումը։

 

II. ՉՄ տեսակի հաստատման գործընթացի կազմակերպումն ու իրականացումը, ՉՄ-ների տեսակի հաստատման նպատակով իրականացվող փորձարկումները

 

10. ՉՄ տեսակի հաստատման գործընթացը ներառում է հետևյալ փուլերը՝

1) հայտի ներկայացում,

2) հայտի քննարկում,

3) հայտի ընդունման կամ մերժման մասին որոշման ընդունում։

11. Հայաստանի Հանրապետությունում արտադրված և Հայաստանի Հանրապետություն ներմուծված ՉՄ-ների փորձարկումները և տեսակի հաստատումն իրականացվում է հայտատուի (չափման միջոց արտադրող, ներմուծող) ներկայացրած հայտի հիման վրա (Ձև 1)։

12. Հայտում պետք է պարունակվի հետևյալ տեղեկատվությունը՝

1) հայտատուի կամ նրա ներկայացուցչի անունը, ազգանունը և հասցեն,

2) ՉՄ արտադրողի անվանումը և հասցեն,

3) տեսակի հաստատման նախկին փաստաթղթերի վկայակոչումը տեսակի հաստատման կամ մերժման մասին, որոնք կարող են կապ ունենալ տվյալ հայտի հետ,

4) ՉՄ-ին արտադրողի կողմից տրված անվանումը և նշանակումը,

5) Հայաստանի Հանրապետություն ներմուծված ՉՄ-ների տեսակի հաստատման կամ նույնականացման հայտերը, որոնք ենթակա են օգտագործման օրենսդրական չափագիտության տարածման ոլորտներում՝ հաստատված «Չափումների միասնականության ապահովման մասին» ՀՀ օրենքով, ներկայացվում են մինչև ՉՄ վաճառքը կամ օգտագործումը։

13. Հայտին կից անհրաժեշտ է ներկայացնել՝

Հայաստանի Հանրապետությունում արտադրված ՉՄ-ների տեսակի հաստատման փորձարկումների համար՝

1) ՉՄ նմուշներ՝ համաձայն նմուշառման վկայագրի (Ձև 3),

2) տեխնիկական պայմանները՝ ստորագրված չափման միջոցը մշակող կազմակերպության ղեկավարի կողմից,

3) շահագործման փաստաթղթերը (տեխնիկական նկարագիրը, շահագործման հրահանգը և անձնագիրը),

4) «ստուգաչափման մեթոդիկան», իսկ շահագործման փաստաթղթում «ստուգաչափման մեթոդիկա» բաժնի բացակայության դեպքում՝ ստուգաչափման համար նախատեսված նորմատիվ փաստաթղթերը (ազգային ստանդարտներ, ստանդարտացման կանոնները և ուղեցույցներ, միջազգային ստանդարտներ, տարածաշրջանային, այդ թվում՝ եվրոպական և միջպետական ստանդարտներ),

5) ՉՄ տեսակի նկարագիրը (Ձև 2),

6) նախկինում տեսակը հաստատված լինելու դեպքում՝ տեսակի հաստատման սերտիֆիկատի պատճենը,

7) տեսակի փորձարկումների ծրագրի նախագիծը,

8) ՉԱՄ-ի համաձայնությամբ հայտատուն կարող է տրամադրել փորձարկման համար անհրաժեշտ սարքավորում և չափման միջոցներ, ինչպես նաև անհրաժեշտ լրացուցիչ փաստաթղթեր։

14. Ներմուծված ՉՄ-ների փորձարկումների համար հայտատուն ներկայացնում է տվյալ չափման միջոցն արտադրող կազմակերպության փաստաթղթերի համալիրը (ստուգաչափման, շահագործման, սպասարկման, տեսակը հաստատված լինելու մասին տեղեկություն) հայերեն կամ ռուսերեն, ՉՄ-ների նմուշներ՝ համաձայն նմուշառման վկայագրի։

15. Համապատասխան փաստաթղթերի լրակազմության և ՉՄ առկայության դեպքում, 5 աշխատանքային օրվա ընթացքում, ՉԱՄ-ը որոշում է ընդունում հայտի ընդունման կամ մերժման մասին և գրանցում (Ձև 8)։

16. Հայտի ընդունման դեպքում իրականացվում են ՉՄ փորձարկումներ։

ՉՄ փորձարկումներն են՝

1) փորձարկումների ծրագրի նախագծի քննարկում,

2) հայտին կից ներկայացված փաստաթղթերի քննություն,

3) ՉՄ ուսումնասիրություն և փորձարկում,

4) փորձարկումների արձանագրության կազմում։

17. Հայաստանի Հանրապետությունում արտադրված ՉՄ-ների փորձարկումներն իրականացվում են ՉՄ մշակող կամ արտադրող կազմակերպության փորձարկման բազայի վրա կամ ՉԱՄ-ի որոշած փորձարարական կենտրոնում։

18. Հայաստանի Հանրապետություն ներմուծման ենթակա ՉՄ-ների փորձարկումները կարող են իրականացվել ՉՄ արտադրող կազմակերպության փորձարկման բազայի վրա կամ ՉԱՄ-ի կողմից որոշված փորձարարական կենտրոնում։

19. ՉՄ-ների փորձարկումներն իրականացվում են համաձայն ՉԱՄ-ի կողմից հաստատված ծրագրի։

20. Հայտատուի ներկայացրած փորձարկումների ծրագրի նախագիծը լրամշակվում է համաձայն միջազգային հանձնարարականների։

21. Ծրագրով նախատեսվում է կատարել՝

1) հայտին կից փաստաթղթերի քննարկում։ ՉՄ տեխնիկական պայմաններում պետք է նկարագրված լինեն ՉՄ փորձարկման մեթոդները՝ չափման տիրույթի ստուգիչ կետերի նշումով, այդ թվում՝ չափման տիրույթի եզրային և կենտրոնական կետերը, տիրույթային սահմանափակման կետերը և այլ կետեր։

2) ՉՄ չափագիտական փորձաքննություն, որն իր մեջ ներառում է ՉՄ չափագիտական բնութագրերի համապատասխանության ստուգումն իր վրա տարածվող նորմերին, որոնք կանոնակարգված են ազգային, միջազգային ստանդարտներով։ Բացի այդ, ՉՄ չափագիտական փորձաքննության ընթացքում ստուգման ենթակա են՝

ա. սանդղակի բաժանքի արժեքը,

բ. չափման տիրույթը,

գ. սանդղակի բաժանքները, միջակայքը և թվային նշումները,

դ. սանդղակի վրա չափվող մեծության միավորի նշումը և այլն։

3) ՉՄ տեխնիկական փորձաքննության, որն իր մեջ ներառում է ՉՄ արտաքին նշանների համապատասխանությունը սարքին կից փաստաթղթերին, ինչպես նաև կառավարման սարքերի (մարմինների) ճիշտ տեղադրումը և ճանաչելիությունը։

4) ՉՄ վարչական փորձաքննություն, որն իր մեջ ներառում է՝

ա. ՉՄ իրանի և չափագիտական բնութագրերի կարգավորիչ արտաքին հարմարանքների պաշտպանվածությունը միջամտությունից,

բ. ապահովիչ հարմարանքների, կնիքների, մակնշման և աստիճանավորման նշանների պահպանումը,

գ. ՉՄ տեսակի ֆիրմային նշանների, ներառյալ արտադրող կազմակերպության, անվանական բնութագրերի (օգտագործման էլեկտրական հզորությունը, հոսանքի ուժը, լարումը և այլն) պիտակների տեղադրումը,

դ. ՉՄ կիրառման կարևոր սահմանափակումների առկայությունը՝ կախված արտաքին միջավայրի պարամետրերից, օգտագործման անվտանգության ապահովվածությունից, աշխատանքի ռեժիմից և այլն։

22. Նախատեսվում է փորձարկումների երկու տեսակ՝ լրիվ և մասնակի։

1) Լրիվ փորձարկումների ենթարկվում են Հայաստանի Հանրապետությունում արտադրված ՉՄ-ները և այլ երկրներից ներմուծվող ՉՄ-ները։ Լրիվ փորձարկումների ժամանակ ստուգվում են ՉՄ բոլոր հիմնական պարամետրերը՝ ներառյալ տեխնիկական և չափագիտական բնութագրերը։ Սովորաբար լրիվ փորձարկումներ կատարվում են այն դեպքերում, երբ նախկինում տվյալ ՉՄ տեսակի փորձարկումներ չեն կատարվել։

2) Մասնակի փորձարկումներն իրականացվում են այն դեպքերում, երբ ՉՄ նախկինում հաստատված տեսակը վերափոխված է, և որի արդյունքում կարող էին փոխվել նրա բնութագրերից միայն մի քանիսը։

23. Հայաստանի Հանրապետությունում արտադրված ՉՄ-ների տեսակի փորձարկումների ժամանակ ստուգվում է՝

1) նորմավորված չափագիտական բնութագրերի անվանացանկի համապատասխանությունը դրանց վրա տարածվող ստանդարտների պահանջներին, չափագիտական նորմերին և կանոններին,

2) չափագիտական բնութագրերի ստուգման մեթոդիկաների հավաստիությունը,

3) ՉՄ-ների չափագիտական բնութագրերի ստուգման հնարավորությունը արտադրության, նորոգման և շահագործման ժամանակ,

4) անվտանգության և շրջակա միջավայրի պաշտպանության պահանջների նորմավորման, ինչպես նաև դրանց հսկման մեթոդների համապատասխանությունը ստանդարտների պահանջներին,

5) ՉՄ-ների փորձարկման նմուշների որոշված տեխնիկական բնութագրերի համապատասխանությունը տվյալ ՉՄ տեխնիկական պայմանների կամ ստանդարտի նախագծին,

6) ՉՄ ստուգաչափման հնարավորությունը համաձայն ստուգաչափման մեթոդիկայի նախագծի, պարտադիր ստուգաչափման գործողության կատարմամբ,

7) շահագործման փաստաթղթի լրակազմությունը և շարադրման ճշտությունը։

24. Ներմուծման ենթակա ՉՄ-ների տեսակի փորձարկումների ժամանակ ստուգվում է՝

1) ՉՄ արտահանող երկրում արտադրողի կողմից օրենսդրական չափագիտության կանոնների պահպանումը,

2) փաստաթղթերում նշված արտադրողի ՉՄ-ների անվանացանկի, նորմավորման մեթոդների և նորմավորված չափագիտական բնութագրերի համապատասխանությունը Հայաստանի Հանրապետությունում գործող ազգային ստանդարտների չափագիտական նորմերի և կանոնների պահանջներին,

3) արտահանող երկրի ստուգաչափման, փորձարկման, մեթոդիկաների լրակազմությունը և ճշտությունը,

4) ՉՄ-ների չափագիտական ապահովվածության հնարավորությունը Հայաստանի Հանրապետությունում դրանց շահագործման ժամանակ, այդ թվում՝ ստուգաչափման կատարումը՝ համաձայն Հայաստանի Հանրապետության օրենսդրության,

5) փորձարկման համար ներկայացված ՉՄ-ների նմուշների համապատասխանությունը արտադրողի փաստաթղթերին։

 

III. ՉՄ տեսակի հաստատման փորձարկումների արդյունքների քննարկումը

 

25. Հայաստանի Հանրապետությունում արտադրված կամ ներմուծված ՉՄ փորձարկումների արդյունքում ՉԱՄ-ը կազմում է՝

1) ՉՄ-ի փորձարկումների արձանագրությունները (Ձև 5)՝ նշելով տեխնիկական փաստաթղթերի քննարկման և ՉՄ փորձաքննությունների արդյունքները,

2) ՉՄ-ի տեսակի հաստատման մասին սերտիֆիկատի ճանաչման կամ մերժման որոշումը՝ տրված այլ երկրների չափագիտական կազմակերպությունների կողմից,

3) ՉՄ փորձարկումների վավերագիրը (Ձև 4), ստուգաչափման կամ վկայագրման մեթոդիկան, տեխնիկական պայմանները, ՉՄ տեսակի նկարագիրը, որոնց հիման վրա ՉԱՄ-ը ընդունում է որոշում ՉՄ տեսակը հաստատելու կամ մերժելու մասին։

26. ՉԱՄ-ը, ՉՄ տեսակը հաստատելու, մերժելու մասին որոշման ընդունման դեպքում 5 աշխատանքային օրվա ընթացքում հայտատուին հանձնում է ծանուցագիր (մերժման դեպքում հայտատուին տեղեկացվում է/նշվում է մերժման հիմքերը)։

27. ՉՄ տեսակը հաստատելու մասին որոշման ընդունման դեպքում 5 աշխատանքային օրվա ընթացքում ՉԱՄ-ի կողմից հայտատուին հանձնվում է սերտիֆիկատ։

28. Փորձարկումների արդյունքում ՉՄ տեսակը հաստատելու մասին ՉԱՄ-ը որոշում է՝

1) հաստատել փորձարկումների վավերագիրը,

2) հաստատել արտադրող կամ ներմուծող հայտատուի հետ ՉՄ տեսակի համաձայնեցված նկարագիրը,

3) հաստատել փորձարկումների հիման վրա լրամշակված տեխնիկական պայմաններն ու ստուգաչափման մեթոդիկան,

4) ՉՄ հաստատված տեսակը գրանցել ՉՄ գրանցամատյանում,

5) տրամադրել տեսակի հաստատման մասին սերտիֆիկատ,

6) ՉԱՄ կայքում (www.metrology.am) տեղադրել ՉՄ տեսակի հաստատման մասին տեղեկատվություն։

29. ՉՄ տեսակի հաստատման դեպքում հայտատուին տրվում են հետևյալ փաստաթղթերը՝

1) փորձարկումների վավերագիրը,

2) ՉՄ տեսակի նկարագիրը,

3) ՉՄ տեսակի հաստատման մասին սերտիֆիկատը,

4) նույնականացված ՉՄ դեպքում՝ տեղեկանք։

30. Եզակի օրինակով արտադրված կամ ներմուծված ՉՄ-ների տեսակի փորձարկումների դրական արդյունքների դեպքում ՉԱՄ-ը կազմում է տեսակի հաստատման մասին վկայագիր (Ձև 6), որը ՉԱՄ-ի ղեկավարի կողմից ստորագրվելուց հետո գրանցվում է գրանցամատյանում և հանձնվում է հայտատուին։

 

IV. Տեսակի հաստատման գործընթացին ներկայացվող այլ պահանջներ

 

31. Եթե ՉՄ-ների 2 տեսակ ունեն շատ մեծ նմանություն, ապա պետք է ընդունել որոշում կատարելու տեսակի հաստատման մեկ գործընթաց կամ երկու առանձին գործընթացներ։

32. Տարբեր հայտատուների կամ ՉՄ արտադրողների դեպքում տեսակի հաստատման սերտիֆիկատ տրվում է յուրաքանչյուր հայտատուի։ Արտաքինից միանման ՉՄ-ները, որոնք ներկայացված են տեսակի հաստատման տարբեր հայտատուների կողմից և որոնք ենթադրվում է, որ արտադրված են միևնույն կազմակերպության տարբեր երկրների կամ տարբեր կազմակերպությունների կողմից, պետք է անցնեն տեսակի հաստատման՝ իրարից անկախ գործընթացներ։

33. Չափման միջոցների տեսակի աննշան տարբերությունների դեպքում ՉՄ-ների տարբեր ձևափոխությունները, որոնք արտադրված են միևնույն արտադրողի կողմից և չեն տարբերվում իրարից՝ կառուցվածքով, օգտագործված նյութերով, դետալներով և չափման ընդգրկույթով, սակայն աննշան տարբերվում են գույնով կամ այլ ոչ չափագիտական նշաններով, ենթարկվում են տեսակի հաստատման մեկ գործընթացի։

34. Չափման տարբեր ընդգրկույթ ունեցող ՉՄ-ների դեպքում թույլատրվում է տեսակի հաստատման մեկ գործընթաց միևնույն արտադրողի համար, եթե ՉՄ-ները իրարից տարբերվում են ըստ չափման ընդգրկույթի և (կամ) չափվող մեծության սանդղակի չափման միջակայքի այն պայմանով, եթե այդ տարբերությունների դեպքում ՉՄ-ների տեխնիկական բնութագրերը պահպանվում են թույլատրելի սահմաններում։

35. Տեսակի հաստատման մեկ գործընթացի ենթակա են այն ՉՄ-ները, որոնք պատրաստված են միևնույն արտադրողի կողմից, միևնույն կոմպոնենտներից և նյութերից, ունեն հավաքման տարբեր տեխնոլոգիական գործընթացներ, սխեմաներն ունեն միևնույն չափագիտական բնութագրերը, սակայն առաքված են տարբեր հայտատուների (կազմակերպությունների) կողմից։ Այդ ժամանակ տարբերությունը առաքման աղբյուրների միջև չպետք է ազդի դրանց նորմավորված չափագիտական բնութագրերի վրա։

36. Տեսակի հաստատման մեկ գործընթացը կիրառելի է նաև չափվող մեծության կերպափոխիչներում տարբեր կոմպոնենտների օգտագործման ժամանակ։

37. Երբ արտադրողը ՉՄ մեջ մտցնում է փոփոխություն, որը բերում է նախկինում հաստատված տեսակի փոփոխության, ապա պետք է հաստատվի տվյալ վերափոխված ՉՄ տեսակը։

38. Վերափոխված ՉՄ տեսակի հաստատման համար արտադրողը պետք է ՉԱՄ-ին ներկայացնի նոր հայտ՝ հայտին կցելով վերափոխման նկարագիրը, տեխնիկական և չափագիտական բնութագրերի փոփոխությունները։

39. Սույն կարգի 38-րդ կետի պահանջները չկատարելու դեպքում վերափոխված ՉՄ համարվում է տեսակը չհաստատված, նախկինում հաստատված տեսակը հանվում է գրանցամատյանից և ՉՄ տեսակի հաստատման մասին սերտիֆիկատը ուժը կորցրած է ճանաչվում։ Սույն կետի պահանջները տարածվում են նաև եզակի օրինակով արտադրված, նախկինում տեսակը հաստատված և վերափոխված ՉՄ տեսակների վրա։

 

V. Ներմուծված ՉՄ-ների փորձարկումների տեսակի հաստատման սերտիֆիկատի և առաջնային ստուգաչափման արդյունքների ճանաչման կարգը

 

40. ՉԱՄ-ի կողմից այլ երկրների չափագիտական կազմակերպությունների կողմից կատարված փորձարկումների, տեսակի հաստատման, եզակի օրինակով արտադրված ՉՄ-ների փորձարկումների (չափագիտական վկայագրման) հաստատված տեսակին համապատասխանության փորձարկումների, ինչպես նաև առաջնային ստուգաչափման արդյունքների ճանաչումը կատարվում է ՉՄ արտադրող կամ արտահանող երկրի և Հայաստանի Հանրապետության միջև կնքված համապատասխան համաձայնագրերի հիման վրա։

41. ԱՊՀ երկրներում կատարված վերոհիշյալ աշխատանքների արդյունքների ճանաչումը ՉԱՄ-ի կողմից իրականացվում է համաձայն ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման (ՍՉՍ) Միջպետական խորհրդի կողմից ընդունված կարգի և պայմանների ու միջպետական երկկողմ համաձայնագրերի։

42. Երբ չափագիտության լիազոր մարմնից ստացվում են այլ երկրներում կատարված տեսակի հաստատման փորձարկումների արդյունքների ճանաչման մասին նյութերը, ՉԱՄ-ը երկամսյա ժամկետում քննարկում է տվյալ նյութերը և որոշում է ընդունում ճանաչման և գրանցման մասին, որն ուղարկում է այն չափագիտության ազգային մարմնին, որից ստացվել էր առաջարկությունը և տալիս է տվյալ ՉՄ-ների ներմուծման վերաբերյալ համաձայնություն՝ առանց փորձարկումների։

43. ՉԱՄ-ը ՉՄ-ների գրանցամատյանում կատարում է գրանցում, ձևակերպում է տեսակի հաստատման սերտիֆիկատ՝ համաձայն չափագիտության լիազոր մարմնի կողմից սահմանված՝ Հայաստանի Հանրապետությունում գործող գրանցամատյանի վարման կարգի։

44. Փորձարկումների, տեսակի հաստատման, հաստատված տեսակին համապատասխանության փորձարկումների արդյունքների չճանաչման դեպքում ՉԱՄ-ը տեղեկացնում է արտահանող երկրի ազգային մարմնին չճանաչման պատճառների մասին։

 

Ձև 1

 

Հայտատուի ներկայացրած հայտի ձևը

 

Չափագիտության ազգային

 

 մարմնի ղեկավար

 

պրն _______________ ___________________

(անուն, ազգանուն)

 

ք. Երևան, Կոմիտասի պող. 49/4, հեռ. 23-26-00

Հ ա յ տ

 

____________________________________________________________________________

հայտատու (արտադրող, ներմուծող) կազմակերպության անվանումը

 

____________________________________________________________________________

գտնվելու (բնակության) վայրը, հեռախոսը և այլն

 

ի դեմս

 

____________________________________________________________________________

հայտատուի ա., ա.

 

խնդրում եմ կատարել 

 

____________________________________________________________________________

չափման միջոցի անվանումը

 

____________________________________________________________________________

տառային նշագիրը, արտադրող երկիրը,

 

____________________________________________________________________________

տեսակի հաստատման վերաբերալ նախկին փաստաթղթերը

 

 

տեսակի հաստատման փորձարկումները։

 

Պարտավորվում եմ վճարել չափման միջոցի փորձարկումների կատարման և գրանցման հետ կապված բոլոր ծախսերը։

 

Կից ներկայացնում եմ՝

1. Փորձարկման ենթակա չափման միջոցի նմուշները,

2. Տեխնիկական պայմանները,

3. Շահագործման փաստաթղթերը,

4. Չափման միջոցի տեսակի փորձարկումների ծրագրի նախագիծը,

5. Ստուգաչափման մեթոդիկան,

6. Չափման միջոցի տեսակի նկարագիրը,

7. Նախկինում տեսակի հաստատման սերտիֆիկատի պատճենը:

 

Հայտատու

_______________________

(ստորագրությունը)

_________________________

(անունը, ազգանունը)

     
Կ.Տ.    
 

20 թ. _____________________ «____»  

 

Ձև 2

 

Չափման միջոցի տեսակի նկարագրի ձևը

 

ՉԱՓՄԱՆ ՄԻՋՈՑԻ ՏԵՍԱԿԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ

 

չափման միջոցների գրանցամատյանի համար

 

Հաստատում եմ

 

Չափագիտության ազգային մարմնի ղեկավար`

 

պրն ____________ _______________________

ստորագրություն                  անուն, ազգանուն

 

   «_____» ______________________ 20  թ.

 

__________________________

չափման միջոցի անվանումը

__________________________

տեսակի նշագիրը

Գրանցված է չափման միջոցների գրանցամատյանում

 

Գրանցման համարը

 

 

Թողարկվում է ըստ ________________________________________________________

 նշվում է ստանդարտի, տեխնիկական պայմանների նշագիրը

______________________________________________________________________

արտադրող երկրի, կազմակերպության տեխնիկական փաստաթղթերի նշանակումը

Արտադրողը ________________________________________________________

նշվում է արտադրողի անվանումը, երկիրը, կազմակերպությունը

 

Նախաորոշումը և կիրառման ոլորտը

__________________________________________________________________

նշվում է չափման միջոցի նախաորոշումը

__________________________________________________________________

և ենթադրվող կիրառման ոլորտը

 

Նկարագիրը

____________________________________________________________

նշվում են գործողության սկզբունքը, կազմը և կառուցվածքի առանձնահատկությունները

 

________________________________________________________

վերափոխակները

________________________________________________________

 նշվում է դրոշմման սխեման, ոչ թույլատրված մուտքը և դրոշմի արտատիպի

________________________________________________________

տեղադրման տեղը

 

Հիմնական տեխնիկական և չափագիտական բնութագրերը

 

________________________________________________________

 Նկարագրվում են հիմնական տեխնիկական և չափագիտական բնութագրերը

 

Տեսակի հաստատման նշանը

 

________________________________________________________

նշվում է տեսակի հաստատման նշանի տեղը և նշանի գծանշման եղանակը

 

Լրակազմությունը

 

_______________________________________________________________

 նշվում է ՉՄ-ի առաքման լրակազմը, բաղկացուցիչ մասերի նշագիրը (անհրաժեշտության դեպքում)

 

Ստուգաչափումը

 

________________________________________________________

ստուգաչափման մեթոդիկայի լրիվ անվանումը, նշագիրը

 

________________________________________________________

հիմնական չափման միջոցների ցանկը, միջստուգաչափական ժամանակամիջոցը

 

________________________________________________________

և դրոշմի արտատիպի դրման տեղը

 

Նորմատիվ փաստաթղթերը

 

____________________________________________________________

(ազգային ստանդարտներ, ստանդարտացման կանոններ և ուղեցույցներ, միջազգային ստանդարտներ, տարածաշրջանային, այդ թվում` եվրոպական և միջպետական ստանդարտներ)

 

________________________________________________________

Նշվում են չափման միջոցի ՆՓ-ի անվանումը, նշագիրը

 

________________________________________________________

որին պետք է համապատասխանի չափման միջոցը

 

Եզրակացությունը

 

________________________________________________________

բերվում է եզրակացությունը չափման միջոցների համապատասխանության մասին

 

________________________________________________________

նորմատիվ և (կամ) տեխնիկական փաստաթղթերին

 

Արտադրողը ________________________________________________________

 նշվում է արտադրող կազմակերպության անվանումը և տվյալները

 

Ներմուծող ________________________________________________________

նշվում է ներմուծողի անվանումը և տվյալները

 

Փորձարկման լաբորատորիայի 

ղեկավար`

 
   

____________________________

ստորագրություն

____________________________

ստորագրության վերծանումը

   

Կ.Տ.

 
   

Արտադրող, ներմուծող կազմակերպության

ղեկավարը կամ լիազոր ներկայացուցիչը`

 
   

____________________________

ստորագրություն

____________________________

ստորագրության վերծանումը

   

Կ.Տ.

 

 

Ձև 3

 

 Նմուշառման վկայագրի ձևը

 

ՀՀ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ

 

ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ

________________________________________________________________

 

Վկայագիր

 

Նմուշառման

 

20  թ.________ « ____ »

______________________________________________

վայրի անվանումը, որտեղ կատարվում է նմուշառումը

Չափագիտության ազգային մարմնի ներկայացուցիչ` __________________________________

______________________________________________________________ ներկայությամբ

անունը, ազգանունը, պաշտոնը

 

և ապրանքների նկատմամբ օրենքով բավարար

իրավունքներ ունեցող անձ կամ նրա ներկայացուցչի (հայտատուի) _____________________________

հիմնարկի, կազմակերպության անվանումը

____________________________________________________________________ կատարել ենք

հայտատուի կամ լիազոր ներկայացուցչի ազգանունը, անունը

նմուշառում սույն վկայագրի աղյուսակ 1-ում նշված չափման միջոցների փորձարկումներ իրականացնելու նպատակով:

 

Նմուշներն ընտրվել են __________________________________________ նորմատիվ փաստաթղթի 

նորմատիվ փաստաթղթի անվանումը, նշագիրը

(ազգային ստանդարտներ, ստանդարտացման կանոններ և ուղեցույցներ, միջազգային ստանդարտներ, տարածաշրջանային, այդ թվում` եվրոպական և միջպետական ստանդարտներ) համաձայն:

 

Արտադրող (մատակարար)

________________________________________

երկիրը, կազմակերպության գտնվելու վայրը

_____________________________________________________________________________

ապրանքաուղեկից փաստաթղթերի (բեռնագրի, պայմանագրի, հաշիվ–ապրանքագրի և այլն) համարը և թվականը

 

Ապրանքի փաթեթավորման, մակնշման և արտաքին զննման արդյունքները.

 

Աղյուսակ 1

 

հ/հ

Չափման միջոցի անվանումը, նշագիրը

Չափման միավորը

Խմբաքանակի չափը

Ընտրված նմուշի քանակը

1

2

3

4

5

         
         
         
         
         

 

Չափագիտության ազգային մարմնի

ներկայացուցիչ

_____________________

ստորագրություն

______________________

ա.ա.

     
Հայտատու

_____________________

ստորագրություն

______________________

ա.ա.

 

Ձև 4

 

Չափման միջոցների փորձարկումների վավերագրի ձևը

 

Հաստատում եմ

Չափագիտության ազգային մարմնի

 

Ղեկավար` ____________ _______________________

ստորագրություն      ստորագրության վերծանումը

 

«___» _______________ 20  թ.

 

Կ.Տ.

 

Վավերագիր

 

չափման միջոցի փորձարկումների

 

_______________________________________________________________________

ՉՄ-ի անվանումը, նշագիրը

 

Համաձայն _________________________________________ կողմից ներկայացված

հայտատուի անվանումը

 

Հայտի հմ. ___________________________ կատարվել են

նշել հայտի համարը և թվականը

_____________________________

արտադրող

_______________________________________________________________________

մշակող կազմակերպության անվանումը, իսկ ներմուծման դեպքում

_______________________________________________________________________

արտադրող կազմակերպության անվանումը, երկիրը

 

կողմից արտադրված (ներմուծված)

_____________________________________

չափման միջոցի անվանումը, նշագիրը

   
____________________________________ չափման միջոցի փորձարկումներ:

 

1. Փորձարկումները կատարվել են «___» _______________________ թ. մինչև «____ » _______________________ թ.

Չափագիտության ազգային մարմնի ՉՄ փորձարկումների բաժնի (այսուհետև` ՁԲ) կողմից:

2. Չափագիտության ազգային մարմին ներկայացվել են հետևյալ փորձնական նմուշները (ներմուծված նմուշները)

 

___________________________________________________________________

չափման միջոցի անվանումը, նշագիրը, նմուշների թիվը և գործարանային

 

___________________________________________________________________

համարները, տեսակի համապատասխանության փորձարկման համար

___________________________________________________________________ 

նշել ՉՄ-ի գրանցման համարը

 

3. ՓԲ-ն փորձարկումները կատարել է համաձայն ծրագրի

 

4. Փորձարկումների արդյունքում պարզվել է, որ  ____________________________________________

ՉՄ-ի անվանումը

 

 

 

փորձարկված նմուշները համապատասխանում են (կամ չեն համապատասխանում)

__________________________________________________________ սահմանված պահանջներին:

նշել ՏՊների, ստանդարտների նախագծի կամ այլ նորմատիվ փաստաթղթերի անվանումը

 

Բացի այդ ՓԲ-ն նշում է.

___________________________________________________________________

Եզրակացություն փորձարկված ՉՄ նմուշների տեխնիկական մակարդակի, արտադրության մեջ

___________________________________________________________________

նրանց չափագիտական ապահովման, այդ թվում ստուգաչափման մեթոդիկայի մասին փաստաթղթի

___________________________________________________________________

 նախագծի վերաբերյալ, ինչպես նաև ՉՄ նորոգման փաստաթղթերով և պահեստամասերով

___________________________________________________________________

 ապահովվածության մասին

5. Փորձարկումների ընթացքում հայտնաբերվել են հետևյալ թերությունները`

____________________________________________________________________

բացահայտված թերությունների թվարկում, այդ թվում ըստ փորձարկումներին ներկայացված փաստաթղթերի

___________________________________________________________________

___________________________________________________________________

___________________________________________________________________

 

6. Փորձարկումների արդյունքների հիման վրա ՉՄ փորձարկման բաժինն առաջարկում է.

 

1) ___________________________________________________________________

ՉՄ տեսակի հաստատման, գրանցամատյանում գրանցման

___________________________________________________________________

չափագիտական ապահովվածության, արտասահմանից ներմուծելու և շրջանառության մեջ

___________________________________________________________________

դնելու նպատակահարմարության վերաբերյալ առաջարկություններ

 

2) ___________________________________________________________________

առաջարկություններ ստանդարտներում, ՏՊ, հրահանգներում, մեթոդական

___________________________________________________________________

ցուցումներում փոփոխություններ մտցնելու, ինչպես նաև նոր ՆՓ մշակելու վերաբերյալ,

___________________________________________________________________

նշելով փոփոխությունները մտցնելու և նոր փաստաթղթեր մշակելու ժամկետները

 

7. Փորձարկումների ընթացքում բացահայտված թերությունները _______________________

___________________________________________________________________

մշակող կազմակերպության անվանումը

 

Վերացնել և մինչև «___» __________________ թ. ներկայացնել հաշվետվություն թերությունների

վերացման մասին __________________________________________________

փորձարկում կատարող

___________________________________________________________________

կազմակերպության անվանումը

 

Ծանոթություն. Փորձարկումների բացասական արդյունքների դեպքում նշվում են ՉՄ կրկնական փորձարկումների ներկայացնելու հիմնական պատճառները և պայմանները:

Վավերագրին կցվում են.

1. Տեսակի փորձարկումների հաստատված ծրագիրը փորձարկումների ընթացքում ընդունված լրացումներով:

2. Փորձարկման արձանագրությունը կազմված համաձայն սույն ստանդարտի հավելվածի:

Փորձարկումների

 

բաժնի վարիչ`

__________________________

անձնական ստորագրություն

__________________________ 

ստորագրության վերծանում

   

Պատասխանատու

կատարող`

__________________________

անձնական ստորագրություն

__________________________ 

ստորագրության վերծանում

   

Ծանոթացել եմ վավերագրի հետ

Հայտատու կազմակերպության

Ղեկավար`

__________________________

անձնական ստորագրություն

__________________________ 

ստորագրության վերծանում

 

Ձև 5

 

Փորձարկման արձանագրության ձևը

 

Փորձարկման արձանագրություն հմ.

 

«____» ___________  թ.

 

1. ՉՄ-ի անվանումը

________________________________________________________

տեսակը, մակնիշը, նշագիրը

_________________________________________________________________________

 

2. ՉՄ արտադրող կամ ներմուծող կազմակերպության անվանումը __________________________

_____________________________________________________________________________

Գտնվելու (բնակութան) վայրը, երկիրը

 

3. Տեղեկություններ չափման միջոցի նորմատիվ փաստաթղթերի մասին ______________________

_____________________________________________________________________________

նորմատիվ փաստաթղթերի անվանումը, նշագիրը

 

4. Փորձարկման ենթարկված նմուշների քանակը _________________________________________

 

5. Նմուշների ստացման ամսաթիվը __________________________________________________

 

6. Նմուշները փորձարկման ներկայացնողը ____________________________________________

հայտատուի անվանումը, գտնվելու (բնակության) վայրը, հայտի համարը և թվականը

___________________________________________________________________________

7. Փորձարկումների կատարման վայրը`

Չափագիտության ազգային մարմին

 

Փորձարկման արդյունքները

 

հ/հ

Ցուցանիշի անվանումը

ըստ նորմատիվ

փաստաթղթի

Չափման միավորը

Ցուցանիշի արժեքը և սխալանքը

սահմանող նորմատիվ փաստաթղթերի համարը և կետը

Փորձարկման մեթոդը սահմանող նորմատիվ փաստաթղթերի համարը և կետը

Ցուցանիշի արժեքը ըստ նորմատիվ փաստաթղթերի

Փորձարկման արդյունքները

Նմուշի համարը

Նմուշի համարը

Նմուշի համարը

1

2

3

4

5

6

7

8

9

1

               

2

               

3

               

4

               

 

8. Եզրակացություն  Փորձարկված նմուշները համապատասխանում են

_______________________________________________________

 

(չեն համապատասխանում) ՆՓ-ի պահանջներին

____________________________________________________________________

 

Պատասխանատու կատարող`

________________________

ստորագրություն

________________________

անուն, ազգանուն

ՓԲ-ի վարիչ`

________________________

ստորագրություն

________________________

անուն, ազգանուն

 

Ձև 6

 

 Վկայագրի ձևը

 

ՀՀ խորհրդանիշ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ

ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ

 

Ներմուծեք նկարագրությունը_2189

 

Ձև 7

 

Չափման միջոցների գրանցամատյանի ձևը

Տեղեկություններ

չափման միջոցների գրանցամատյանում գրանցված

չափման միջոցների մասին

 առ 01.01.201 թ. դրությամբ

Բաժին 1. Հայաստանի Հանրապետությունում կիրառման թույլատրված չափման միջոցները

հ/հ

Գրանցման համարը

Չափման միջոցի անվանումը և նորմատիվ փաստաթուղթը

Չափման միջոցի տեսակը

Արտադրող երկիրը, կազմակերպությունը և (կամ) առաքող երկիրը, կազմակերպությունը

Գրանցման թվականը

Միջստուգա-
չափական ժամանակը

Տեսակի հաստատման սերտիֆիկատի համարը

ՉՄ-ի տեսակի հաստատման սերտիֆիկատի գործողության ժամկետը

Տեսակի հաստատման սերտիֆիկատի ժամկետի երկարացման թվականը

ՉՄ-ի տեսակի հաստատման սերտիֆիկատի
երկարացման ժամկետը

1

2

3

4

5

6

7

8

9

 

 

 

               

 

Ձև 8

 

Հայտերի գրանցման մատյանի ձևը

 

հ/հ

Հայտը ներկայացնող իրավաբանական կամ ֆիզիկական անձի անվանումը

Ղեկավարի անուն, ազգանունը

Գտնվելու (բնակության) վայրը, հեռախոսը

Հայտի ներկայացման ամսաթիվը

Հայտի գրանցման համարը

Փորձարկման ներկայացված չափման միջոցի անվանումը, նշագիրը

ՉՄ-ի քանակը

Տեղեկություն հայտի կատարման մասին (ելքի համարը, ամսաթիվը)

Ընտրված նմուշների քանակը (հատ)

1

2

3

4

5

6

7

8

9