Գլխավոր տեղեկություն
Номер
N 1164-Ա
Տիպ
Հրաման
Тип
Ինկորպորացիա (30.04.2013-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2013.05.15/15(459) Հատուկ բաժին
Принят
Առողջապահության նախարար
Дата принятия
29.04.2013
Подписан
Նախագահող
Дата подписания
29.04.2013
Дата вступления в силу
30.04.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

29 ապրիլի 2013 թ.

ք. Երևան

N 1164-Ա

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ԿԱՍՏԱ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 16-ԻՆ ՏՐՎԱԾ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԹԻՎ Կ-XX-000719 ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԱԹՂԹՈՒՄ ՈՒՂՂՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի 1300-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 12-րդ կետի «դ» ենթակետը և նպատակ ունենալով ուղղել «Կաստա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը 2005 թվականի նոյեմբերի 16-ին տրված թիվ Կ-XX-000719 լիցենզիայում տեղ գտած վրիպակը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. «Կաստա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը 2005 թվականի նոյեմբերի 16-ին տրված թիվ Կ-XX-000719 լիցենզիայի ձևաթղթի ստորին աջ անկյունում նշել գործունեության վայրի ճիշտ հասցեն` քաղաք Երևան, Րաֆֆու փողոց, 93 շենքի տարածք, Մալաթիա-Սեբաստիա համայնք, 15/1 հարկ:

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետ Արմեն Սողոյանին՝

1) ապահովել լիցենզիայի ձևաթղթում կատարված ուղղման մասին տեղեկության գրանցումը գրանցամատյանում,

2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմումատուին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Տիգրան Սահակյանին:

 

Նախարարի պաշտոնակատար

Դ. Դումանյան