Գլխավոր տեղեկություն
Номер
N 320-Ա/Ք
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (06.04.2013-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2013.04.15/12(456).1 Հատուկ բաժին
Принят
Կրթության և գիտության նախարար
Дата принятия
05.04.2013
Подписан
Կրթության և գիտության նախարար
Дата подписания
05.04.2013
Дата вступления в силу
06.04.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

5 ապրիլի 2013թ.

N 320-Ա/Ք

 

 Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ՀԱՅԱՍՏԱՆՅԱՅՑ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑԻ» ԿՐՈՆԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ («ՀԱՌԻՃԱՎԱՆՔԻ ԹՐԲԱՆՃՅԱՆ ԸՆԾԱՅԱՐԱՆ» /ԱՎԱԳ ԴՊՐՈՑԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ/ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ» ՀԻՄՆԱՐԿԻ ՀԱՄԱՐ) ՄԻՋՆԱԿԱՐԳ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասով, ՀՀ կառավարության 2009թ. հուլիսի 9-ի N 808-Ն որոշմամբ հաստատված հավելված 7-ի 3-րդ և 8-րդ կետերի պահանջներով, հիմք ընդունելով ՀՀ կրթության և գիտության նախարարության «Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողով»-ի N 50/1 եզրակացությունը`

 

Հրամայում եմ`

 

1. «ՀԱՅԱՍՏԱՆՅԱՅՑ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑԻ» կրոնական կազմակերպությանը («ՀԱՌԻՃԱՎԱՆՔԻ ԹՐԲԱՆՃՅԱՆ ԸՆԾԱՅԱՐԱՆ» /ԱՎԱԳ ԴՊՐՈՑԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ/ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ» հիմնարկի համար) տալ միջնակարգ հանրակրթական ծրագրով, առկա ուսուցմամբ, հայերեն լեզվի ուսուցմամբ համակազմի սահմանային 70 տեղով գործունեության լիցենզիա:

2. Սույն հրամանի կատարման կազմակերպումը հանձնարարել ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետ Մ. Մովսիսյանին:

3. Հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի ղեկավար Մ. Ղազարյանին:

 

 

Ա. Աշոտյան