Գլխավոր տեղեկություն
Номер
N 362-Ն
Տիպ
Հրաման
Тип
Ինկորպորացիա (18.05.2013-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2013.05.15/25(965) Հոդ.148
Принят
Կրթության և գիտության նախարար
Дата принятия
09.04.2013
Подписан
Կրթության և գիտության նախարար
Дата подписания
09.04.2013
Дата вступления в силу
18.05.2013

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

2 մայիսի 2013 թ.

Պետական գրանցման թիվ 11013178

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

9 ապրիլի 2013 թ.

N 362-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 14-Ի N 116-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 16-ի 1668-Ն որոշման Հավելված 2-ի 23.1-ին, 23.2-րդ և 63-րդ կետերը և 2013 թվականի մարտի 7-ի N 201-Ն որոշման 2-րդ կետի 3-րդ ենթակետը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2012 թվականի փետրվարի 14-ի «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Կրթական ծրագրերի կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակ պետական հիմնարկի աշխատողների թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթի անցկացման ընթացակարգը, մրցութային հանձնաժողովի ձևավորման կարգը ու կազմը, յուրաքանչյուր պաշտոնի գնահատման չափանիշները սահմանելու մասին» N 116-Ն հրամանով հաստատված Հավելված 1-ում`

1) 22-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ`

«22. Եթե մրցույթին մասնակցելու համար ներկայացվել է մեկ դիմում, ապա մրցույթը համարվում է չկայացած, և հայտարարվում է նոր մրցույթ` ընդհանուր հիմունքներով:».

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 22.1-րդ կետ.

«22.1. եթե մրցույթը սույն կարգի 22-րդ կետով համարվում է չկայացած, ապա քաղաքացին դրա մասին տեղեկացվում է փաստաթղթերի հանձնման վերջնաժամկետի հաջորդ աշխատանքային օրը».

3) 46-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 7-րդ ենթակետով.

«7) եթե մրցույթին մասնակցելու համար դիմել է մեկ քաղաքացի:»:

2. Սույն հրամանը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

  Ա. Աշոտյան