Գլխավոր տեղեկություն
Номер
N 311-Ն
Տիպ
Հրաման
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (18.01.2013-02.07.2015)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2010.02.01/3(355) Հոդ.12
Принят
Արդարադատության նախարար
Дата принятия
18.12.2009
Подписан
Արդարադատության նախարար
Дата подписания
18.12.2009
Дата вступления в силу
11.02.2010

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

12 հունվարի 2010 թ.

Պետական գրանցման թիվ 10210001

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

18 դեկտեմբերի 2009 թ.
ք. Երևան

N 311-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասով`

 

Հրամայում եմ`

 

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության`

1) ֆինանսական ստորաբաժանումների գործունեության կարգը` համաձայն հավելված 1-ի.

2) տնտեսական ապահովման աշխատանքներ իրականացնող կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության կարգը` համաձայն հավելված 2-ի.

3) կենտրոնական մարմնի հերթապահության բաժնի գործունեության կարգը` համաձայն հավելված 3-ի.

4) կենտրոնական մարմնի իրավական և միջազգային հարաբերությունների բաժնի գործունեության կարգը` համաձայն հավելված 4-ի.

5) կալանավորված անձանց և դատապարտյալների հաշվառման աշխատանքներն իրականացնող կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության կարգը` համաձայն հավելված 5-ի.

6) անձնակազմի կառավարման աշխատանքներ իրականացնող կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության կարգը` համաձայն հավելված 6-ի.

7) կենտրոնական մարմնի հատուկ նշանակության բաժնի գործունեության կարգը` համաձայն հավելված 7-ի.

8) ընդհանուր աշխատանքներ իրականացնող կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության կարգը` համաձայն հավելված 8-ի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

  Գ. Դանիելյան

 

 

Հավելված 1

ՀՀ արդարադատության նախարարի

2009 թ. դեկտեմբերի 18-ի

N 311-Ն հրամանի

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ

 

Գ Լ ՈՒ Խ  1

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության (այսուհետ` Նախարարություն) քրեակատարողական ծառայությունում ֆինանսական ստորաբաժանումների գործունեության կազմակերպումը, իրականացումը և հսկողությունը:

2. Ֆինանսական ապահովում իրականացնելու նպատակով Նախարարության քրեակատարողական ծառայությունում գործում են քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի (այսուհետ` Վարչություն) կառուցվածքային ստորաբաժանում հանդիսացող ֆինանսական բաժինը (այսուհետ` Բաժին), Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների (այսուհետ` Հիմնարկ) կառուցվածքային ստորաբաժանում հանդիսացող հաշվապահական հաշվառման բաժինները կամ բաժանմունքները կամ խմբերը (այսուհետ` Հաշվապահական հաշվառման բաժին):

3. Բաժնի և Հաշվապահական բաժինների գործունեության նպատակն իրենց առջև դրված խնդիրների պատշաճ իրականացումն է:

4. Իրենց գործունեությունն իրականացնելիս Բաժինը և Հաշվապահական հաշվառման բաժինները ղեկավարվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենքներով, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, Նախարարության և Վարչության կանոնադրություններով, իրավական այլ ակտերով, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի (այսուհետ` Նախարար), Վարչության պետի, իսկ Հաշվապահական հաշվառման բաժինները` նաև համապատասխան Հիմնարկների պետերի` իրենց լիազորությունների սահմաններում արձակած կամ տված հրամաններով, հանձնարարականներով և ցուցումներով, ինչպես նաև սույն կարգով և Վարչության աշխատանքային ծրագրով:

5. Բաժինը գործում է Վարչության պետի ենթակայությամբ:

6. Հաշվապահական հաշվառման բաժինները գործում են համապատասխանաբար Հիմնարկների պետերի ենթակայությամբ:

7. Բաժինը և Հաշվապահական հաշվառման բաժիններն իրենց առջև դրված խնդիրներն իրականացնում են Նախարարության կառուցվածքային և առանձնացված այլ ստորաբաժանումների, իսկ անհրաժեշտության դեպքում` Նախարարության համակարգում ընդգրկված կազմակերպությունների հետ համագործակցության հիման վրա:

8. Բաժնի հիմնական խնդիրներն են`

1) հսկողություն իրականացնել Հիմնարկների Հաշվապահական հաշվառման բաժինների խնդիրների, ինչպես նաև դրանց աշխատողների լիազորությունների` սահմանված կարգով իրականացման նկատմամբ.

2) Հիմնարկներից ստանալ, ամփոփել, կազմել և Վարչության պետին ներկայացնել քրեակատարողական ծառայության Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից կատարվող ծախսերի նախահաշիվը սահմանված կարգով և ժամկետներում.

3) ապահովել քրեակատարողական համակարգի պահպանման համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված ֆինանսական միջոցներն ըստ տնտեսագիտական դասակարգման հոդվածների` սահմանված կարգով ծախսերի կատարումը.

4) ապահովել Նախարարի կամ նրա` տվյալ բնագավառը համակարգող տեղակալի, Նախարարության աշխատակազմի ղեկավարի, Վարչության պետի և նրա` տվյալ ոլորտը համակարգող տեղակալի` իրենց լիազորությունների սահմաններում արձակած կամ տված հրամանների, հանձնարարականների ու ցուցումների իրականացումը:

9. Հաշվապահական հաշվառման բաժինների հիմնական խնդիրներն են`

1) ապահովել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով քրեակատարողական ծառայության համար նախատեսված ֆինանսական միջոցները` տվյալ Հիմնարկի համար նախատեսված չափով` ըստ տնտեսագիտական դասակարգման հոդվածների` սահմանված կարգով ծախսերի կատարումը.

2) քրեակատարողական ծառայության Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից կատարվող ծախսերի նախահաշիվը կազմելու, սահմանված կարգով և ժամկետներում ներկայացնելու նպատակով Բաժնին ներկայացնել համապատասխան առաջարկություններ.

3) ապահովել Նախարարի կամ նրա` տվյալ բնագավառը համակարգող տեղակալի, Նախարարության աշխատակազմի ղեկավարի, Վարչության պետի և նրա` տվյալ ոլորտը համակարգող տեղակալի, Հիմնարկի պետի` իրենց լիազորությունների սահմաններում արձակած կամ տված հրամանների, հանձնարարականների ու ցուցումների իրականացումը:

10. Բաժինը և Հաշվապահական հաշվառման բաժիններն իրականացնում են նաև օրենսդրությամբ նախատեսված այլ խնդիրներ:

 

Գ Լ ՈՒ Խ  2

 

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԸ

 

11. Բաժինը կազմված է Բաժնի պետից, Բաժնի պետի տեղակալից, գլխավոր, առաջատար և առաջին կարգի մասնագետներից: Բաժինը ղեկավարում է Բաժնի պետը, որը պատասխանատվություն է կրում Բաժնի աշխատանքների արդյունավետ կազմակերպման, Բաժնի վրա դրված խնդիրների ժամանակին և պատշաճ կատարման համար:

12. Բաժնի պետը`

1) իրականացնում է Բաժնի աշխատանքների ղեկավարումը, համակարգում է քրեակատարողական ծառայության ֆինանսատնտեսական գործունեությունը.

2) կատարում է աշխատանքի բաշխում և վերաբաշխում Բաժնի աշխատողների միջև.

3) միջոցներ է ձեռնարկում իր առջև դրված խնդիրների իրականացման գործընթացն ուսումնասիրելու ու վերլուծելու և բացահայտված թերությունները վերացնելու համար.

4) կազմակերպում է Բաժնի աշխատողների ծառայողական պարտականությունների պատշաճ կատարմանը և մասնագիտական գիտելիքների կատարելագործմանն ուղղված միջոցառումներ` աշխատանքային խորհրդակցությունների, սեմինար պարապմունքների անցկացման և այլ միջոցներով.

5) համապատասխան հրամանի կամ ցուցումի հիման վրա ուսումնասիրություն իրականացնելու արդյունքներով, ըստ անհրաժեշտության, համապատասխան առաջարկություններ է ներկայացնում Վարչության պետին ֆինանսական ապահովման աշխատանքներին առնչվող օրենսդրության կատարելագործման կամ աշխատանքներում առկա թերությունները վերացնելու կամ ծառայողական քննություն նշանակելու վերաբերյալ.

6) կազմակերպում և մեթոդական ու գործնական անհրաժեշտ աջակցություն է ցուցաբերում Հաշվապահական հաշվառման բաժիններին.

7) կազմում է Բաժնի գործունեության աշխատանքային ծրագրեր, պատրաստում է եռամսյակային, կիսամյակային և տարեկան ամփոփ հաշվետվություններ.

8) իր վրա դրված խնդիրներն իրականացնելու նպատակով համագործակցում է այլ գերատեսչությունների և մարմինների համապատասխան ստորաբաժանումների, ինչպես նաև այլ կազմակերպությունների և Վարչության կառուցվածքային այլ ստորաբաժանումների հետ.

9) հսկողություն է իրականացնում Բաժնի աշխատողների աշխատանքային կարգապահության` իրենց պարտականությունների ժամանակին և պատշաճ կատարման նկատմամբ.

10) մշտապես հաշվառում և Վարչության պետին է ներկայացնում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսական միջոցների ստացման ծավալները, այն համեմատելով նախատեսված ծավալների հետ.

11) ապահովում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի քրեակատարողական համակարգի պահպանման ծախսերի նախահաշվի կազմման աշխատանքները.

12) կազմակերպում և իրականացնում է քրեակատարողական ծառայության կենսաթոշակառուների կենսաթոշակների հաշվարկումն ու վճարումը.

13) կազմակերպում և ղեկավարում է աշխատանքի վարձատրության և այլ վճարումների կատարման հետ կապված աշխատանքները.

14) հսկողություն է իրականացնում Հիմնարկներում բյուջետային ֆինանսավորման միջոցների նպատակային ծախսումների նկատմամբ.

15) ապահովում է ֆինանսական հաշվետվությունների ժամանակին ամփոփման և ներկայացման աշխատանքները.

16) կազմակերպում և իրականացնում է ֆինանսահաշվային և գանձապետական գործառույթները.

17) օրենքով սահմանված կարգով քննարկում և ընթացք է տալիս ստացված առաջարկություններին, դիմումներին և բողոքներին, յուրաքանչյուր կիսամյակ ամփոփում և կազմում տեղեկանքներ դրանց քննարկման ընթացքի և արդյունքների մասին.

18) առաջարկություններ և դիտողություններ է ներկայացնում քրեակատարողական ծառայության ֆինանսական գործառույթներին առնչվող իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ.

19) անցկացնում է քրեակատարողական հիմնարկների ֆինանսական ստորաբաժանումների աշխատողների մասնակցությամբ խորհրդակցություններ և սեմինար պարապմունքներ.

20) Վարչության պետի հրամանի համաձայն անցկացնում է ծառայողական քննություններ.

21) առաջարկություններ է ներկայացնում Վարչության պետին` Բաժնի և Հաշվապահական հաշվառման բաժինների աշխատողներին խրախուսելու կամ կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ.

22) ապահովում է Նախարարի, Նախարարության աշխատակազմի ղեկավարի և Վարչության պետի` իրենց լիազորությունների սահմաններում արձակած կամ տված հրամանների, հանձնարարականների ու ցուցումների կատարումը.

23) իրականացնում է օրենսդրությամբ սահմանված Բաժնի գործունեությանը վերաբերող այլ գործառույթներ:

13. Բաժնի պետի տեղակալն իրականացնում է սույն կարգով գլխավոր մասնագետի համար նախատեսված գործառույթները, ինչպես նաև Բաժնի պետի բացակայության դեպքում փոխարինում է նրան:

14. Բաժնի գլխավոր մասնագետը`

1) իրականացնում է իր վրա դրված պարտականությունների ժամանակին և պատշաճ կատարումը.

2) մասնակցում է Բաժնում անցկացվող խորհրդակցություններին, Բաժնի ընդհանուր գործունեությանը վերաբերող այլ աշխատանքներին.

3) Հաշվապահական հաշվառման բաժինների աշխատողներին ցուցաբերում է գործնական և մեթոդական օգնություն.

4) առաջարկություններ է ներկայացնում Բաժնի պետին Բաժնի գործունեության կատարելագործման և դրան վերաբերող իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ.

5) կազմում է Բաժնի գործունեության վերաբերյալ աշխատանքային ծրագրերի, եռամսյակային, կիսամյակային և տարեկան ամփոփ հաշվետվությունների նախագծեր և ներկայացնում Բաժնի պետին.

6) համապատասխան հրամանի հիման վրա անցկացնում է ծառայողական քննություններ կամ մասնակցում է դրանց և արդյունքների վերաբերյալ կազմում համապատասխան եզրակացություններ.

7) համապատասխան հրամանի կամ ցուցումի հիման վրա մասնակցում է Հաշվապահական հաշվառման բաժիններում անցկացվող ուսումնասիրություններին, որի վերաբերյալ կազմում է տեղեկանք և ներկայացնում Բաժնի պետին.

8) օրենքով սահմանված կարգով քննարկում և ընթացք է տալիս ստացված առաջարկություններին, դիմումներին և բողոքներին ու արդյունքների վերաբերյալ կազմում տեղեկանք, եզրակացություն կամ գրության նախագիծ և ներկայացնում Բաժնի պետին.

9) մասնակցում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի քրեակատարողական համակարգի պահպանման ծախսերի նախահաշվի կազմման աշխատանքներին.

10) իրականացնում է Վարչության աշխատողների աշխատավարձի և կատարվող այլ վճարումների հաշվարկում և վճարման փաստաթղթերի կազմման ու հաշվառման հետ կապված աշխատանքներ.

11) հսկողություն է սահմանում աշխատավարձի վճարման համար նախատեսված ֆինանսական միջոցների ծախսման, պաշտոնական դրույքաչափերի ու նրանց նկատմամբ սահմանվող հավելավճարների և գործակիցների ճիշտ կիրառման նկատմամբ.

12) իրականացնում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի քրեակատարողական ծառայության կենսաթոշակային ապահովման ծախսերի նախահաշվի կազմման աշխատանքները.

13) Հայաստանի Հանրապետության պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրերի մշակման և հաստատման աշխատանքների իրականացման կատարումն ապահովելու նպատակով կազմում և Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության պետական հիմնադրամին է ներկայացնում տեղեկություններ քրեակատարողական ծառայության քրեակատարողական ծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության, Հայրենական մեծ պատերազմի վետերանների, հաշմանդամ դարձած, ինչպես նաև ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ զոհված (մահացած) աշխատողների ընտանիքներին դրամական օգնության տրամադրման մասին.

14) օրենքով սահմանված կարգով կազմում և հաշվարկում է քրեակատարողական ծառայության կենսաթոշակի անցած ծառայողների թոշակները, միանվագ օգնությունները, դրանցում կատարվող փոփոխությունները և վերահաշվարկները.

15) օրենսդրությամբ սահմանված կարգով վարում է կենսաթոշակի գործերի հաշվառման մատյանը և կենսաթոշակի գործերի հաշվառման գլխավոր մատյանը, կենսաթոշակի հաշվարկի քարտերը, պատրաստում և հաշվառում է քրեակատարողական ծառայության կենսաթոշակառուների վկայականները.

16) ներկայացնում է հաշվարկներ վճարվող կենսաթոշակային ֆոնդի մասին և հետևում դրանց ժամանակին վճարմանը.

17) իրականացնում է կենսաթոշակի անցած նախկին աշխատողների և նրանց ընտանիքի անդամների ընդունելություն.

18) վարում է Վարչության հաշվապահական փաստաթղթերի ստուգման, մշակման և ձևակերպման աշխատանքները.

19) իրականացնում է Վարչության հաշվապահական հաշվառման աշխատանքները, կազմում է Վարչության բյուջետային գործունեության հաշվեկշիռը և ներկայացնում Բաժնի պետին.

20) կազմակերպում է քրեակատարողական ծառայության ամփոփ հաշվապահական հաշվետվության` հաշվեկշիռն իր կից ձևերով կազմման աշխատանքները.

21) կատարում է Վարչության կամ Բաժնի պետի` իրենց լիազորությունների սահմաններում արձակած կամ տված հրամանները, հանձնարարականները ու ցուցումները:

15. Բաժնի առաջատար մասնագետը`

1) իրականացնում է իր վրա դրված պարտականությունների ժամանակին և պատշաճ կատարումը.

2) մասնակցում է Բաժնում անցկացվող խորհրդակցություններին, Բաժնի ընդհանուր գործունեությանը վերաբերող այլ աշխատանքներին.

3) Հաշվապահական հաշվառման բաժինների աշխատողներին ցուցաբերում է գործնական և մեթոդական օգնություն.

4) առաջարկություններ է ներկայացնում Բաժնի պետին Բաժնի գործունեության կատարելագործման և դրան վերաբերող իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ.

5) համապատասխան հրամանի կամ ցուցումի հիման վրա մասնակցում է քրեակատարողական հիմնարկներում և ստորաբաժանումներում անցկացվող ուսումնասիրություններին, որոնց վերաբերյալ կազմում է տեղեկանք և համապատասխան առաջարկություններ ներկայացնում Բաժնի պետին.

6) վարում է Հիմնարկներին տրամադրվող բյուջետային ֆինանսավորման միջոցների հաշվառումը.

7) ապահովում է Հիմնարկներից դեբիտորական և կրեդիտորական պարտքացուցակների ստացման, դրանց հավաստիությունը հաստատող փոխադարձ ակտերի հավաքման ու ամփոփման աշխատանքները.

8) վարում է մատակարարների պարտականությունների կատարման վերաբերյալ հաշվառման մատյանը և յուրաքանչյուր ամիս Բաժնի պետին է ներկայացնում ամփոփ տեղեկատվություն այդ մասին.

9) սահմանված կարգով և ժամկետներում կազմում է հարկային և վիճակագրական մարմիններին ներկայացվող համապատասխան հաշվետվությունները.

10) վարում է լիազորագրերի հաշվառումը, դուրս է գրում լիազորագրերն ըստ Բաժնի պետի կամ Վարչության պետի ցուցումների, հսկում է դրանցով ապրանքանյութական արժեքների ստացման և մուտքագրման սահմանված կարգն ու ժամկետները, դրանց արդյունքների մասին Բաժնի պետին է ներկայացնում համապատասխան տեղեկատվություն.

11) վարում է հաշվապահական հատուկ հաշվառման ձևաթղթերի հաշվառումը.

12) գանձապետական համապատասխան բաժանմունք է հանձնում փոխանցման և վճարման հանձնարարականները և հետևում նրանց կատարմանը, գանձապետական համապատասխան բաժանմունքից ստանում է Վարչության գանձապետական հաշիվներում դրամական միջոցների շարժը հաստատող համապատասխան փաստաթղթերը.

13) կատարում է Վարչության աշխատողների աշխատանքի վարձատրության և դրամական վճարումների հաշվարկները, գրանցում անձնական քարտերում և կազմում ամփոփ դրամական վճարման տեղեկագրերը, հետևում և կազմում է աշխատավարձից կատարվող պահումների և գանձումների փոխանցման հանձնարարականներն ու ներկայացնում Բաժնի պետին.

14) ընդունում և տրամադրում է նոր ընդունվող կամ ազատվող ծառայողների դրամական բավարարման վկայականները, մշտապես հետևում է նրանց ծառայության ստաժի տոկոսաչափերով հաշվարկվող հավելումների աճին.

15) գործուղվող աշխատողներին դուրս է գրում կանխավճարներ, տնտեսական կարիքների համար առհաշիվ գումարներ, ընդունում կանխավճարային հաշվետվություններ և ներկայացնում Բաժնի պետի հաստատմանը.

16) կատարում է Վարչության և Բաժնի պետի` իրենց լիազորությունների սահմաններում արձակած կամ տված հրամանները, հանձնարարականները ու ցուցումները:

16. Բաժնի առաջին կարգի մասնագետը`

1) իրականացնում է իր վրա դրված պարտականությունների ժամանակին և պատշաճ կատարումը.

2) մասնակցում է Բաժնում անցկացվող խորհրդակցություններին, Բաժնի ընդհանուր գործունեությանը վերաբերող այլ աշխատանքներին.

3) Հաշվապահական հաշվառման բաժինների աշխատողներին ցուցաբերում է գործնական և մեթոդական օգնություն.

4) առաջարկություններ է ներկայացնում Բաժնի պետին Բաժնի գործունեության կատարելագործման և դրան վերաբերող իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ.

5) համապատասխան հրամանի կամ ցուցումի հիման վրա մասնակցում է Հաշվապահական հաշվառման բաժիններում անցկացվող ուսումնասիրություններին, որոնց վերաբերյալ կազմում է տեղեկանք և համապատասխան առաջարկություններ ներկայացնում Բաժնի պետին.

6) կատարում է գանձապահի պարտականությունները.

7) սահմանված կարգով տրված բյուջետային հայտի հիման վրա Վարչությունը սպասարկող գանձապետական համապատասխան բաժանմունքից ստանում է կանխիկ գումարներ, սահմանված ժամկետում մուտքագրում դրամարկղային գրքում և ապահովում է դրանց պահպանությունը, մուտքի և ելքի փաստաթղթերով կատարում է դրամական գործառությունները.

8) մասնակցում է Վարչության գույքագրման աշխատանքներին, պարբերաբար հետևում և արձանագրում դրա շարժը.

9) կատարում է Վարչության պետի և Բաժնի պետի` իրենց լիազորությունների սահմաններում արձակած կամ տված հրամանները, հանձնարարականները ու ցուցումները:

17. Բաժնի աշխատողները հաշվետու են Բաժնի պետին: Բաժնի աշխատողները պատասխանատվություն են կրում իրենց պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:

18. Հաշվապահական հաշվառման բաժինը կազմված է ղեկավարից, գլխավոր, առաջատար և առաջին կարգի մասնագետներից: Հաշվապահական հաշվառման բաժինը ղեկավարում է Հաշվապահական հաշվառման բաժնի պետը` Հաշվապահական հաշվառման բաժնի առկայության դեպքում կամ Հաշվապահական հաշվառման բաժանմունքի պետը` Հաշվապահական հաշվառման բաժանմունքի առկայության դեպքում կամ Հաշվապահական հաշվառման խմբի ղեկավարը` Հաշվապահական հաշվառման խմբի առկայության դեպքում (այսուհետ` Հաշվապահական հաշվառման բաժնի պետ), որը պատասխանատվություն է կրում Հաշվապահական հաշվառման բաժնի աշխատանքների արդյունավետ կազմակերպման, Հաշվապահական հաշվառման բաժնի վրա դրված խնդիրների ժամանակին և պատշաճ կատարման համար:

19. Հաշվապահական հաշվառման բաժնի պետը՝

1) իրականացնում է Հաշվապահական հաշվառման բաժնի աշխատանքների ղեկավարումը, միջոցներ է ձեռնարկում դրա կատարելագործման ուղղությամբ և համակարգում է Հիմնարկի ֆինանսատնտեսական գործունեությունը.

2) կատարում է աշխատանքի բաշխում և վերաբաշխում աշխատողների միջև.

3) կազմակերպում է աշխատողների ծառայողական պարտականությունների պատշաճ կատարմանը և մասնագիտական գիտելիքների կատարելագործմանն ուղղված միջոցառումներ` աշխատանքային խորհրդակցությունների, սեմինար պարապմունքների անցկացման և այլ միջոցներով.

4) հսկողություն է իրականացնում Հաշվապահական հաշվառման բաժնի աշխատողների աշխատանքային կարգապահության` իրենց պարտականությունների ժամանակին և պատշաճ կատարման նկատմամբ.

5) առաջարկություններ է ներկայացնում Հիմնարկի պետին` Հաշվապահական հաշվառման բաժնի աշխատողներին խրախուսելու կամ պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ.

6) համապատասխան հրամանի հիման վրա անցկացնում է ծառայողական քննություններ կամ մասնակցում է դրանց և արդյունքների վերաբերյալ կազմում համապատասխան եզրակացություններ.

7) իր վրա դրված խնդիրներն իրականացնելու նպատակով համագործակցում է այլ գերատեսչությունների և մարմինների համապատասխան ստորաբաժանումների, ինչպես նաև այլ կազմակերպությունների և Հիմնարկի կառուցվածքային այլ ստորաբաժանումների հետ.

8) ապահովում է Հաշվապահական հաշվառման բաժնի աշխատանքային ծրագրի կազմումը, կատարված աշխատանքների մասին եռամսյակային, կիսամյակային և տարեկան ամփոփ հաշվետվությունների պատրաստումը.

9) կազմակերպում է հաշվապահական հաշվառման աշխատանքները, կազմում է Հիմնարկի բյուջետային գործունեության հաշվեկշիռը և ներկայացնում Հիմնարկի պետին.

10) կազմակերպում և ղեկավարում է աշխատանքի վարձատրության և այլ վճարումների կատարման հետ կապված աշխատանքները.

11) հսկողություն է իրականացնում Հիմնարկի պահպանման համար նախատեսված բյուջետային ֆինանսավորման միջոցների նպատակային ծախսումների նկատմամբ.

12) ապահովում է հաշվապահական հաշվառման հաշվետվությունների ժամանակին ամփոփման և ներկայացման աշխատանքները.

13) կազմակերպում և (կամ) իրականացնում է ֆինանսահաշվային և գանձապետական գործառույթներ.

14) օրենքով սահմանված կարգով քննարկում և ընթացք է տալիս ստացված առաջարկություններին, դիմումներին և բողոքներին.

15) ապահովում է Նախարարի, Նախարարության աշխատակազմի ղեկավարի, Վարչության պետի և Հիմնարկի պետի` իրենց լիազորությունների սահմաններում արձակած կամ տված հրամանների, հանձնարարականների ու ցուցումների կատարումը.

16) իրականացնում է օրենսդրությամբ սահմանված Բաժնի գործունեությանը վերաբերող այլ գործառույթներ:

20. Հաշվապահական հաշվառման բաժնի գլխավոր մասնագետը՝

1) իրականացնում է իր վրա դրված պարտականությունների ժամանակին և պատշաճ կատարումը.

2) մասնակցում է Հաշվապահական հաշվառման բաժնում անցկացվող խորհրդակցություններին, բաժնի ընդհանուր գործունեությանը վերաբերող այլ աշխատանքներին.

3) առաջարկություններ է ներկայացնում Հաշվապահական հաշվառման բաժնի պետին բաժնի գործունեության կատարելագործման և դրան վերաբերող իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ.

4) կազմում է Հաշվապահական հաշվառման բաժնի գործունեության վերաբերյալ աշխատանքային ծրագրերի, եռամսյակային, կիսամյակային և տարեկան ամփոփ հաշվետվությունների նախագծեր և ներկայացնում Հաշվապահական հաշվառման բաժնի պետին.

5) համապատասխան հրամանի հիման վրա անցկացնում է ծառայողական քննություններ կամ մասնակցում է դրանց և արդյունքների վերաբերյալ կազմում համապատասխան եզրակացություններ.

6) օրենքով սահմանված կարգով քննարկում և ընթացք է տալիս ստացված առաջարկություններին, դիմումներին և բողոքներին ու արդյունքների վերաբերյալ կազմում տեղեկանք, եզրակացություն կամ գրության նախագիծ և ներկայացնում Բաժնի պետին.

7) իրականացնում է Հիմնարկի աշխատողների աշխատանքի վարձատրության և կատարվող այլ վճարումների հաշվարկում և վճարման փաստաթղթերի կազմման ու հաշվառման հետ կապված աշխատանքներ.

8) հսկողություն է սահմանում աշխատավարձի վճարման համար նախատեսված ֆինանսական միջոցների ծախսման, պաշտոնական դրույքաչափերի ու նրանց նկատմամբ սահմանվող հավելավճարների և գործակիցների ճիշտ կիրառման վրա.

9) վարում է Հիմնարկի աշխատողների աշխատավարձի հաշվառման անձնական քարտերը.

10) կազմակերպում է Հիմնարկի ամփոփ հաշվապահական հաշվետվության` հաշվեկշիռն իր կից ձևերով կազմման աշխատանքներին.

11) կատարում է Հիմնարկի պետի և Հաշվապահական հաշվառման բաժնի պետի` իրենց լիազորությունների սահմաններում արձակած կամ տված հրամանները, հանձնարարականները ու ցուցումները:

21. Հաշվապահական հաշվառման բաժնի առաջատար մասնագետը՝

1) իրականացնում է իր վրա դրված պարտականությունների ժամանակին և պատշաճ կատարումը.

2) մասնակցում է Հաշվապահական հաշվառման բաժնում անցկացվող խորհրդակցություններին, բաժնի ընդհանուր գործունեությանը վերաբերող այլ աշխատանքներին.

3) առաջարկություններ է ներկայացնում Հաշվապահական հաշվառման բաժնի պետին բաժնի գործունեության կատարելագործման և դրան վերաբերող իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ.

4) վարում է Հիմնարկին տրամադրվող բյուջետային ֆինանսավորման միջոցների հաշվառումը.

5) գրանցում է փաստաթղթերը համապատասխան տեղեկագրերում, լրացնում է հաշվապահական համապատասխան մատյանները.

6) ապահովում է Հիմնարկի դեբիտորական և կրեդիտորական պարտքացուցակների, դրանց հավաստիությունը հաստատող փոխադարձ ակտերի հավաքման ու ամփոփման աշխատանքները.

7) սահմանված կարգով և ժամկետներում կազմում է հարկային մարմիններին ներկայացվող համապատասխան հաշվետվությունները.

8) կատարում է Հիմնարկի աշխատողների աշխատավարձի և դրամական վճարումների հաշվարկները, գրանցում անձնական քարտերում և կազմում ամփոփ դրամական վճարման տեղեկագրերը, հետևում և կազմում է աշխատավարձից կատարվող պահումների և գանձումների փոխանցման հանձնարարականներն ու ներկայացնում Հաշվապահական հաշվառման բաժնի պետին.

9) ընդունում և տրամադրում է նոր ընդունվող կամ ազատվող ծառայողների դրամական բավարարման վկայականները, մշտապես հետևում է նրանց ծառայության ստաժի տոկոսաչափերով հաշվարկվող հավելումների աճին.

10) գործուղվող աշխատողներին դուրս է գրում կանխավճարներ, տնտեսական կարիքների համար առհաշիվ գումարներ, ընդունում կանխավճարային հաշվետվությունները և ներկայացնում Հաշվապահական հաշվառման բաժնի պետի հաստատմանը.

11) մասնակցում է Հիմնարկի գույքագրման աշխատանքներին, պարբերաբար հետևում և արձանագրում դրա շարժը.

12) վարում է լիազորագրերի հաշվառումը, դուրս է գրում լիազորագրերն ըստ Հաշվապահական հաշվառման բաժնի պետի կամ Հիմնարկի պետի ցուցումների, հսկում է դրանցով ապրանքանյութական արժեքների ստացման և մուտքագրման սահմանված կարգն ու ժամկետները, դրանց արդյունքների մասին Հաշվապահական հաշվառման բաժնի պետին է ներկայացնում համապատասխան տեղեկատվություն.

13) վարում է հաշվապահական հատուկ հաշվառման ձևաթղթերի հաշվառումը, դատապարտյալներից կամ կալանավորվածներից առգրավված կամ վերջիններիս կողմից հանձնված գույքի ընդունումը և դրանց հաշվառումը.

14) գանձապետական համապատասխան բաժանմունք է հանձնում փոխանցման և վճարման հանձնարարականները և հետևում նրանց կատարմանը, գանձապետական համապատասխան բաժանմունքից ստանում է Վարչության գանձապետական հաշիվներում դրամական միջոցների շարժը հաստատող համապատասխան փաստաթղթերը.

15) կատարում է գանձապահի պարտականությունները.

16) վարում է Հիմնարկի հաշվապահական փաստաթղթերի ստուգման, մշակման և ձևակերպման աշխատանքները.

17) կատարում է Հիմնարկի պետի և Հաշվապահական հաշվառման բաժնի պետի` իրենց լիազորությունների սահմաններում արձակած կամ տված հրամանները, հանձնարարականները ու ցուցումները:

22. Հաշվապահական հաշվառման բաժնի առաջին կարգի մասնագետը՝

1) իրականացնում է իր վրա դրված պարտականությունների ժամանակին և պատշաճ կատարումը.

2) մասնակցում է Հաշվապահական հաշվառման բաժնում անցկացվող խորհրդակցություններին, բաժնի ընդհանուր գործունեությանը վերաբերող այլ աշխատանքներին.

3) վարում է Հիմնարկի ապրանքանյութական արժեքների ստացման և ծախսման հաշվառումը, համապատասխան աշխատողներից ընդունում է դրանց վերաբերյալ հաշվետվությունները և իրականացնում դրանց ամփոփումը.

4) կատարում է Հիմնարկի պետի և Հաշվապահական հաշվառման բաժնի պետի` իրենց լիազորությունների սահմաններում արձակած կամ տված հրամանների, հանձնարարականները ու ցուցումները:

23. Հաշվապահական հաշվառման բաժնի աշխատողները հաշվետու են Հաշվապահական հաշվառման բաժնի պետին: Հաշվապահական հաշվառման բաժնի աշխատողները պատասխանատվություն են կրում իրենց պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:

24. Հիմնարկում Հաշվապահական հաշվառման բաժանմունքի առկայության դեպքում Հաշվապահական հաշվառման բաժանմունքի առաջատար մասնագետը կատարում է սույն կարգի 22-րդ կետով` Հաշվապահական հաշվառման բաժնի առաջին կարգի մասնագետի համար նախատեսված գործառույթները:

25. Հիմնարկում Հաշվապահական հաշվառման խմբի առկայության դեպքում Հաշվապահական հաշվառման խմբի գլխավոր մասնագետը կատարում է սույն կարգի 21-րդ և 22-րդ կետերով` Հաշվապահական հաշվառման բաժնի առաջատար և առաջին կարգի մասնագետների համար նախատեսված գործառույթները:

 

 

Հավելված 2

ՀՀ արդարադատության նախարարի

2009 թ. դեկտեմբերի 18-ի

N 311-Ն հրամանի

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ

 

Գ Լ ՈՒ Խ  1

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության (այսուհետ` Նախարարություն) քրեակատարողական ծառայությունում տնտեսական ապահովման աշխատանքներ իրականացնող կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության կազմակերպումը, իրականացումը և հսկողությունը:

2. Տնտեսական ապահովում իրականացնելու նպատակով Նախարարության քրեակատարողական ծառայությունում գործում են քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի (այսուհետ` Վարչություն) կառուցվածքային ստորաբաժանում հանդիսացող նյութատեխնիկական ապահովման բաժինը (այսուհետ` Բաժին), կենցաղային ապահովման բաժինը (այսուհետ` Կենցաղային ապահովման բաժին), Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների (այսուհետ` Հիմնարկ) կառուցվածքային ստորաբաժանում հանդիսացող տնտեսական ապահովման բաժինները (այսուհետ` Տնտեսական ապահովման բաժին):

3. Բաժնի, Կենցաղային ապահովման բաժնի և Տնտեսական ապահովման բաժինների գործունեության նպատակն իրենց առջև դրված խնդիրների պատշաճ իրականացումն է:

4. Իրենց գործունեությունն իրականացնելիս Բաժինը, Կենցաղային ապահովման բաժինը և Տնտեսական ապահովման բաժինները ղեկավարվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենքներով, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, Նախարարության և Վարչության կանոնադրություններով, իրավական այլ ակտերով, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի (այսուհետ` Նախարար), նրա` տվյալ բնագավառը համակարգող տեղակալի, Վարչության պետի և նրա` տվյալ ոլորտը համակարգող տեղակալի, իսկ Տնտեսական ապահովման բաժինները` նաև համապատասխան Հիմնարկների պետերի և նրանց տվյալ ոլորտը համակարգող տեղակալների` իրենց լիազորությունների սահմաններում արձակած կամ տված հրամաններով, հանձնարարականներով և ցուցումներով, ինչպես նաև սույն կարգով և աշխատանքային ծրագրերով:

5. Բաժինը և Կենցաղային ապահովման բաժինը գործում են Վարչության պետի` տվյալ ոլորտը համակարգող տեղակալի ենթակայությամբ:

6. Տնտեսական ապահովման բաժինները գործում են համապատասխանաբար Հիմնարկների պետերի` տվյալ ոլորտը համակարգող տեղակալների ենթակայությամբ:

7. Բաժինը, Կենցաղային ապահովման բաժինը և Տնտեսական ապահովման բաժիններն իրենց առջև դրված խնդիրներն իրականացնում են Նախարարության կառուցվածքային և առանձնացված այլ ստորաբաժանումների, իսկ անհրաժեշտության դեպքում` Նախարարության համակարգում ընդգրկված կազմակերպությունների հետ համագործակցության հիման վրա:

8. Կենցաղային ապահովման բաժինն ունի հայերեն լեզվով իր անվանմամբ դրոշմակնիք:

9. Բաժնի խնդիրներն են`

1) կազմակերպել քրեակատարողական ծառայության նյութատեխնիկական ապահովումը և պետական գնումների իրականացումը օրենսդրությամբ սահմանված կարգով.

2) հսկողություն իրականացնել Հիմնարկների տնտեսական ապահովման աշխատանքներ իրականացնող կառուցվածքային ստորաբաժանումների խնդիրների` սահմանված կարգով իրականացման նկատմամբ.

3) ապահովել Նախարարի կամ նրա` տվյալ բնագավառը համակարգող տեղակալի, Նախարարության աշխատակազմի ղեկավարի, Վարչության պետի և նրա` տվյալ ոլորտը համակարգող տեղակալի` իրենց լիազորությունների սահմաններում արձակած կամ տված հրամանների, հանձնարարականների ու ցուցումների իրականացումը:

10. Կենցաղային ապահովման բաժնի խնդիրներն են`

1) կազմակերպել Վարչության կենցաղային ապահովումը` օրենսդրությամբ սահմանված կարգով.

2) հսկողություն իրականացնել Հիմնարկների տնտեսական ապահովման աշխատանքներ իրականացնող կառուցվածքային ստորաբաժանումների խնդիրների` սահմանված կարգով իրականացման նկատմամբ.

3) ապահովել Նախարարի կամ նրա` տվյալ բնագավառը համակարգող տեղակալի, Նախարարության աշխատակազմի ղեկավարի, Վարչության պետի և նրա` տվյալ ոլորտը համակարգող տեղակալի` իրենց լիազորությունների սահմաններում արձակած կամ տված հրամանների, հանձնարարականների ու ցուցումների իրականացումը:

11. Տնտեսական ապահովման բաժինների խնդիրներն են`

1) կազմակերպել տվյալ Հիմնարկի տնտեսական ապահովման իրականացումը օրենսդրությամբ սահմանված կարգով.

2) ուսումնասիրել և լուծում տալ այն առաջարկություններին, դիմումներին և բողոքներին, որոնք վերաբերում են տնտեսական ապահովման աշխատանքներին.

3) ապահովել Նախարարի կամ նրա` տվյալ բնագավառը համակարգող տեղակալի, Նախարարության աշխատակազմի ղեկավարի, Վարչության պետի և նրա` տվյալ ոլորտը համակարգող տեղակալի, Հիմնարկի պետի, նրա` տվյալ ոլորտը համակարգող տեղակալի` իրենց լիազորությունների սահմաններում արձակած կամ տված հրամանների, հանձնարարականների ու ցուցումների իրականացումը:

12. Սույն կարգով չեն կարգավորվում տնտեսական ապահովման աշխատանքներ իրականացնող կառուցվածքային ստորաբաժանումներում աշխատող վարձու աշխատողների աշխատանքային հարաբերությունները:

 

Գ Լ ՈՒ Խ  2

 

ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԸ

 

13. Բաժինը կազմված է Բաժնի պետից, Բաժնի պետի տեղակալից, գլխավոր, առաջատար, առաջին և երկրորդ կարգի մասնագետներից: Բաժնի կազմում կարող են ընդգրկված լինել նաև վարձու աշխատողներ: Բաժինը ղեկավարում է Բաժնի պետը, որը պատասխանատվություն է կրում Բաժնի աշխատանքների արդյունավետ կազմակերպման, Բաժնի վրա դրված խնդիրների ժամանակին և պատշաճ կատարման համար:

14. Բաժնի պետը`

1) իրականացնում է Բաժնի աշխատանքների ղեկավարումը, միջոցներ է իրականացնում դրա կատարելագործման ուղղությամբ.

2) կատարում է աշխատանքի բաշխում և վերաբաշխում Բաժնի աշխատողների միջև.

3) կազմակերպում է Բաժնի և Տնտեսական ապահովման բաժինների աշխատողների ծառայողական պարտականությունների պատշաճ կատարմանը և մասնագիտական գիտելիքների կատարելագործմանն ուղղված միջոցառումներ` աշխատանքային խորհրդակցությունների, սեմինար պարապմունքների անցկացման և այլ միջոցներով.

4) ուսումնասիրություն իրականացնելու արդյունքներով, ըստ անհրաժեշտության, համապատասխան առաջարկություններ է ներկայացնում Վարչության պետին կամ նրա` տվյալ ոլորտը համակարգող տեղակալին տնտեսական ապահովման աշխատանքներին առնչվող օրենսդրության կատարելագործման կամ աշխատանքներում առկա թերությունները վերացնելու կամ ծառայողական քննություն նշանակելու վերաբերյալ.

5) կազմում է Բաժնի գործունեության աշխատանքային ծրագիր, պատրաստում է կիսամյակային ու տարեկան հաշվետվություններ և ներկայացնում Վարչության պետին կամ նրա` տվյալ ոլորտը համակարգող տեղակալին.

6) իր վրա դրված խնդիրներն իրականացնելու նպատակով համագործակցում է այլ գերատեսչությունների և մարմինների համապատասխան ստորաբաժանումների, Վարչության կառուցվածքային այլ ստորաբաժանումների հետ, ինչպես նաև այլ կազմակերպությունների հետ, այդ թվում` մասնակցում է այլ կազմակերպությունների հետ օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով պայմանագրեր կնքելու վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելու աշխատանքներին.

7) առաջարկություններ և դիտողություններ է ներկայացնում Բաժնի և Տնտեսական ապահովման բաժինների գործունեությանը վերաբերող իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ.

8) մեթոդական և գործնական աջակցություն է ցուցաբերում Տնտեսական ապահովման բաժինների աշխատողներին.

9) հսկողություն է իրականացնում Բաժնի աշխատողների աշխատանքային կարգապահության` իրենց պարտականությունների ժամանակին և պատշաճ կատարման նկատմամբ.

10) ապահովում է նյութատեխնիկական ապահովման հաշվետվությունների ժամանակին ամփոփման և ներկայացման, ինչպես նաև պետական գնումների համակարգման աշխատանքները.

11) կազմակերպում է ապրանքների ձեռքբերման, պահպանման և ըստ Հիմնարկների բաշխման աշխատանքները.

12) կազմակերպում է Վարչության կառուցվածքային ստորաբաժանումների կողմից ներկայացված ապրանքային հայտերի ամփոփումը, դրանց հիման վրա գնումների անվանացանկի կազմումը, ինչպես նաև հաստատված գնումների անվանացանկի հիման վրա սահմանված կարգով գնման հայտերի նախագծերի կազմումը և ներկայացնում Վարչության պետին.

14) օրենքով սահմանված կարգով քննարկում և ընթացք է տալիս ստացված առաջարկություններին, դիմումներին և բողոքներին.

15) Վարչության պետի հանձնարարությամբ անցկացնում է ծառայողական քննություններ.

16) առաջարկություններ է ներկայացնում Վարչության պետին` Բաժնի և Տնտեսական ապահովման բաժինների աշխատողներին խրախուսելու կամ պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ.

17) ապահովում է Նախարարի կամ նրա` տվյալ բնագավառը համակարգող տեղակալի, Նախարարության աշխատակազմի ղեկավարի, Վարչության պետի և նրա` տվյալ ոլորտը համակարգող տեղակալի` իրենց լիազորությունների սահմաններում արձակած կամ տված հրամանների, հանձնարարականների ու ցուցումների կատարումը.

18) իրականացնում է օրենսդրությամբ սահմանված Բաժնի գործունեությանը վերաբերող այլ գործառույթներ:

15. Բաժնի պետի տեղակալն իրականացնում է սույն կարգով գլխավոր մասնագետի համար նախատեսված գործառույթները, ինչպես նաև Բաժնի պետի բացակայության դեպքում փոխարինում է նրան:

16. Բաժնի գլխավոր մասնագետը`

1) իրականացնում է իր վրա դրված պարտականությունների ժամանակին և պատշաճ կատարումը.

2) մասնակցում է Բաժնում անցկացվող խորհրդակցություններին, Բաժնի ընդհանուր գործունեությանը վերաբերող այլ աշխատանքներին.

3) համապատասխան հրամանի կամ ցուցումի հիման վրա կատարում և ամփոփում է Հիմնարկներում իրականացված ուսումնասիրությունների արդյունքներով կազմված տեղեկանքները և, ըստ անհրաժեշտության, առաջարկություններ է ներկայացնում Բաժնի պետին Տնտեսական ապահովման բաժինների աշխատանքներում տեղ գտած թերությունների վերացման ուղղությամբ կամ ծառայողական քննություն անցկացնելու վերաբերյալ.

4) Տնտեսական ապահովման բաժինների աշխատողներին ցուցաբերում է գործնական և մեթոդական օգնություն.

5) առաջարկություններ է ներկայացնում Բաժնի պետին Բաժնի գործունեության կատարելագործման վերաբերյալ.

6) կիսամյակային և տարեկան հաշվետվությունների հիման վրա վերլուծում է Տնտեսական ապահովման բաժինների գործունեությունը և առաջարկություններ ներկայացնում դրանց գործունեության կատարելագործման վերաբերյալ.

7) առաջարկություններ և դիտողություններ է ներկայացնում Բաժնի և Տնտեսական ապահովման բաժինների գործունեությանը վերաբերող իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ.

8) կազմում է Բաժնի գործունեության վերաբերյալ կիսամյակային և տարեկան հաշվետվությունների նախագծեր և ներկայացնում Բաժնի պետին.

9) մասնակցում է Վարչության և Հիմնարկների կարիքների համար անհրաժեշտ ապրանքների, ծառայությունների և աշխատանքների օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով գնման գործընթացին.

10) մասնակցում է այլ կազմակերպությունների հետ օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով պայմանագրեր կնքելու վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելու աշխատանքներին.

11) ուսումնասիրություններ է իրականացնում ապրանքների մատակարարման ժամկետների, դրանց որակի և քանակի` գնման պայմանագրերին համապատասխանության կապակցությամբ, որի վերաբերյալ տալիս է գրավոր առաջարկություն Բաժնի պետին.

12) կազմում է Բաժնի աշխատանքային ծրագրի նախագիծը և ներկայացնում Բաժնի պետին.

13) կազմակերպում է մատակարարվող ապրանքների պահեստավորումը և առաքումը.

14) կատարում է Վարչության պետի կամ նրա` տվյալ ոլորտը համակարգող տեղակալի և Բաժնի պետի` իրենց լիազորությունների սահմաններում արձակած կամ տված հրամանները, հանձնարարականները ու ցուցումները:

17. Բաժնի առաջատար մասնագետը`

1) իրականացնում է իր վրա դրված պարտականությունների ժամանակին և պատշաճ կատարումը.

2) մասնակցում է Բաժնում անցկացվող խորհրդակցություններին, Բաժնի ընդհանուր գործունեությանը վերաբերող այլ աշխատանքներին.

3) համապատասխան հրամանի կամ ցուցումի հիման վրա կատարում և ամփոփում է Հիմնարկներում իրականացված ուսումնասիրությունների արդյունքներով կազմված տեղեկանքները և, ըստ անհրաժեշտության, առաջարկություններ է ներկայացնում Բաժնի պետին` Տնտեսական ապահովման բաժինների աշխատանքներում տեղ գտած թերությունների վերացման ուղղությամբ կամ ծառայողական քննություն անցկացնելու վերաբերյալ.

4) Տնտեսական ապահովման բաժինների աշխատողներին ցուցաբերում է գործնական և մեթոդական օգնություն.

5) առաջարկություններ է ներկայացնում Բաժնի պետին Բաժնի գործունեության կատարելագործման վերաբերյալ.

6) առաջարկություններ և դիտողություններ է ներկայացնում Բաժնի և Տնտեսական ապահովման բաժինների գործունեությանը վերաբերող իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ.

7) կազմում է հայտերի նախագծեր Վարչությանը և Հիմնարկներին անհրաժեշտ ապրանքներ ձեռք բերելու համար, ելնելով դատապարտյալների և կալանավորվածների թվաքանակից, հասանելիք չափաբաժիններից, պահանջարկից և օգտագործման ժամկետներից.

8) առաջարկություններ է ներկայացնում Բաժնի պետին ապրանքների բաշխման և վերաբաշխման վերաբերյալ.

9) ամփոփում է Հիմնարկներից ստացված ապրանքների մուտքի և ելքի վերաբերյալ հաշվետվությունները.

10) մասնակցում է այլ կազմակերպությունների հետ, օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով, պայմանագրեր կնքելու վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելու աշխատանքներին.

11) կատարում է Վարչության կառուցվածքային ստորաբաժանումներից և Հիմնարկներից ներկայացվող պահանջագրերի ամփոփման աշխատանքները.

12) պահանջագրերի հիման վրա, օրենսդրությամբ սահմանված կարգով, կազմում է ապրանքների, ծառայությունների և աշխատանքների ձեռքբերման գնման հայտերի նախագծեր և ներկայացնում Բաժնի պետին.

13) իրականացնում է քրեակատարողական ծառայողների հանդերձանքի հաշվառման աշխատանքները.

14) կատարում է Վարչության պետի կամ նրա` տվյալ ոլորտը համակարգող տեղակալի, Բաժնի պետի` իրենց լիազորությունների սահմաններում արձակած կամ տված հրամանները, հանձնարարականները ու ցուցումները:

18. Բաժնի առաջին կարգի մասնագետը`

1) իրականացնում է իր վրա դրված պարտականությունների ժամանակին և պատշաճ կատարումը.

2) մասնակցում է Բաժնում անցկացվող խորհրդակցություններին, Բաժնի ընդհանուր գործունեությանը վերաբերող այլ աշխատանքներին.

3) համապատասխան հրամանի կամ ցուցումի հիման վրա կատարում և ամփոփում է Հիմնարկներում իրականացված ուսումնասիրությունների արդյունքներով կազմված տեղեկանքները և, ըստ անհրաժեշտության, առաջարկություններ է ներկայացնում Բաժնի պետին Տնտեսական ապահովման բաժինների աշխատանքներում տեղ գտած թերությունների վերացման ուղղությամբ կամ ծառայողական քննություն անցկացնելու վերաբերյալ.

4) Տնտեսական ապահովման բաժինների աշխատողներին ցուցաբերում է գործնական և մեթոդական օգնություն.

5) առաջարկություններ է ներկայացնում Բաժնի պետին Բաժնի գործունեության կատարելագործման վերաբերյալ.

6) առաջարկություններ և դիտողություններ է ներկայացնում Բաժնի և Տնտեսական ապահովման բաժինների գործունեությանը վերաբերող իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ.

7) կազմում է հայտերի նախագծեր Վարչությանը և Հիմնարկներին անհրաժեշտ ապրանքներ ձեռք բերելու համար, ելնելով դատապարտյալների և կալանավորվածների թվաքանակից, հասանելիք չափաբաժիններից, պահանջարկից և օգտագործման ժամկետներից.

8) առաջարկություններ է ներկայացնում Բաժնի պետին ապրանքների բաշխման և վերաբաշխման վերաբերյալ.

9) կատարում է Վարչության պետի կամ նրա` տվյալ ոլորտը համակարգող տեղակալի, Բաժնի պետի` իրենց լիազորությունների սահմաններում արձակած կամ տված հրամանները, հանձնարարականները ու ցուցումները:

19. Բաժնի երկրորդ կարգի մասնագետը`

1) իրականացնում է իր վրա դրված պարտականությունների ժամանակին և պատշաճ կատարումը.

2) մասնակցում է Բաժնում անցկացվող խորհրդակցություններին, Բաժնի ընդհանուր գործունեությանը վերաբերող այլ աշխատանքներին.

3) առաջարկություններ է ներկայացնում Բաժնի պետին Բաժնի գործունեության կատարելագործման վերաբերյալ.

4) համապատասխան ապրանքագրերի հիման վրա իրականացնում է ապրանքների բեռնաթափման և բարձման աշխատանքները, պահպանելով աշխատանքի և անվտանգության տեխնիկայի կանոնները.

5) կատարում է ապրանքների մուտքագրում, տեսակավորում ապրանքները և իրականացնում է դրանց պատշաճ պահպանումը, ինչպես նաև ապահովում է պահեստի սանիտարահիգիենիկ վիճակը.

6) կազմում է ապրանքների մուտքագրման, դուրսգրման և մնացորդի վերաբերյալ ամսական հաշվետվություններ և ներկայացնում Բաժնի պետին.

7) կատարում է Վարչության պետի կամ նրա` տվյալ ոլորտը համակարգող տեղակալի, Բաժնի պետի` իրենց լիազորությունների սահմաններում արձակած կամ տված հրամանները, հանձնարարականները ու ցուցումները:

20. Բաժնի աշխատողները հաշվետու են Բաժնի պետին: Բաժնի աշխատողները պատասխանատվություն են կրում իրենց պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:

21. Կենցաղային ապահովման բաժինը կազմված է Կենցաղային ապահովման բաժնի պետից, գլխավոր, առաջատար, առաջին կարգի և երկրորդ կարգի մասնագետներից, ինչպես նաև վարձու աշխատողներից: Կենցաղային ապահովման բաժինը ղեկավարում է Կենցաղային ապահովման բաժնի պետը, որը պատասխանատվություն է կրում Կենցաղային ապահովման բաժնի աշխատանքների արդյունավետ կազմակերպման, Կենցաղային ապահովման բաժնի վրա դրված խնդիրների ժամանակին և պատշաճ կատարման համար:

22. Կենցաղային ապահովման բաժնի պետը`

1) իրականացնում է Կենցաղային ապահովման բաժնի աշխատանքների ղեկավարումը, միջոցներ է իրականացնում դրա կատարելագործման ուղղությամբ.

2) կատարում է աշխատանքի բաշխում և վերաբաշխում Կենցաղային ապահովման բաժնի աշխատողների միջև.

3) կազմակերպում է Կենցաղային ապահովման բաժնի և Տնտեսական ապահովման բաժինների աշխատողների ծառայողական պարտականությունների պատշաճ կատարմանը և մասնագիտական գիտելիքների կատարելագործմանն ուղղված միջոցառումներ` աշխատանքային խորհրդակցությունների, սեմինար պարապմունքների անցկացման և այլ միջոցներով.

4) ուսումնասիրություն իրականացնելու արդյունքներով, ըստ անհրաժեշտության, համապատասխան առաջարկություններ է ներկայացնում Վարչության պետին կամ նրա` տվյալ ոլորտը համակարգող տեղակալին Կենցաղային ապահովման բաժնի աշխատանքներին առնչվող օրենսդրության կատարելագործման կամ աշխատանքներում առկա թերությունները վերացնելու կամ ծառայողական քննություն նշանակելու վերաբերյալ.

5) կազմում է Կենցաղային ապահովման բաժնի գործունեության աշխատանքային ծրագրեր, պատրաստում է կիսամյակային և տարեկան հաշվետվություններ և ներկայացնում Վարչության պետին կամ նրա` տվյալ ոլորտը համակարգող տեղակալին.

6) իր վրա դրված խնդիրներն իրականացնելու նպատակով համագործակցում է այլ գերատեսչությունների և մարմինների համապատասխան ստորաբաժանումների, ինչպես նաև այլ կազմակերպությունների և Վարչության կառուցվածքային այլ ստորաբաժանումների հետ.

7) մեթոդական և գործնական աջակցություն է ցուցաբերում Հիմնարկների Տնտեսական ապահովման բաժիններին.

8) հսկողություն է իրականացնում Կենցաղային ապահովման բաժնի աշխատողների աշխատանքային կարգապահության` իրենց պարտականությունների ժամանակին և պատշաճ կատարման նկատմամբ.

9) հսկողություն է իրականացնում համապատասխան վերանորոգման նպատակների համար նախատեսված նյութական միջոցների նպատակային օգտագործմանը.

10) կազմակերպում է Վարչության էներգահամակարգի, ջրագծերի, սարքավորումների և տրանսպորտային միջոցների անխափան աշխատանքի ապահովումը.

11) հսկողություն է իրականացնում Վարչությունում, իսկ համապատասխան հրամանի կամ ցուցումի առկայության դեպքում` Հիմնարկներում իրականացվող շինարարական վերանորոգման հետ կապված աշխատանքների նկատմամբ, կատարված ուսումնասիրությունների հիման վրա առաջարկություններ է ներկայացնում Վարչության պետին կապալառու կազմակերպությունների կողմից կատարված շինարարական աշխատանքների վերաբերյալ, մասնակցում է ընդունման և հանձնման աշխատանքներին, կազմակերպում է կապիտալ շինարարական կամ վերանորոգման և նախագծանախահաշվային աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ տեխնիկական առաջադրանքներ և թերությունների ակտեր կազմելու աշխատանքները և ներկայացնում Վարչության պետին կամ նրա` տվյալ ոլորտը համակարգող տեղակալին.

12) կազմակերպում է Վարչության գույքի նպատակային շահագործումը.

13) օրենքով սահմանված կարգով քննարկում և ընթացք է տալիս ստացված առաջարկություններին, դիմումներին և բողոքներին.

14) համապատասխան հրամանի հիման վրա անցկացնում է ծառայողական քննություններ.

15) առաջարկություններ և դիտողություններ է ներկայացնում Կենցաղային ապահովման բաժնի և Տնտեսական ապահովման բաժինների գործունեությանը վերաբերող իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ.

16) առաջարկություններ է ներկայացնում Վարչության պետին` Կենցաղային ապահովման բաժնի և Տնտեսական ապահովման բաժինների աշխատողներին խրախուսելու կամ պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ.

17) ապահովում է Նախարարի կամ նրա` տվյալ բնագավառը համակարգող տեղակալի, Նախարարության աշխատակազմի ղեկավարի, Վարչության պետի և նրա` տվյալ ոլորտը համակարգող տեղակալի` իրենց լիազորությունների սահմաններում արձակած կամ տված հրամանների, հանձնարարականների ու ցուցումների կատարումը.

18) իրականացնում է օրենսդրությամբ սահմանված տվյալ բաժնի գործունեությանը վերաբերող այլ գործառույթներ:

23. Կենցաղային ապահովման բաժնի գլխավոր մասնագետը`

1) իրականացնում է իր վրա դրված պարտականությունների ժամանակին և պատշաճ կատարումը.

2) մասնակցում է Կենցաղային ապահովման բաժնում անցկացվող խորհրդակցություններին, Կենցաղային ապահովման բաժնի ընդհանուր գործունեությանը վերաբերող այլ աշխատանքներին.

3) համապատասխան հրամանի կամ ցուցումի հիման վրա կատարում և ամփոփում է Հիմնարկներում իրականացված ուսումնասիրությունների արդյունքներով կազմված տեղեկանքները և, ըստ անհրաժեշտության, առաջարկություններ է ներկայացնում Կենցաղային ապահովման բաժնի պետին համապատասխան Հիմնարկի Տնտեսական ապահովման բաժնի աշխատանքներում տեղ գտած թերությունների վերացման ուղղությամբ կամ ծառայողական քննություն անցկացնելու վերաբերյալ.

4) Տնտեսական ապահովման բաժինների աշխատողներին ցուցաբերում է գործնական և մեթոդական օգնություն.

5) առաջարկություններ է ներկայացնում Կենցաղային ապահովման բաժնի պետին Կենցաղային ապահովման բաժնի գործունեության կատարելագործման վերաբերյալ.

6) կիսամյակային և տարեկան հաշվետվությունների հիման վրա վերլուծում է Տնտեսական ապահովման բաժինների գործունեությունը և առաջարկություններ ներկայացնում դրանց գործունեության կատարելագործման վերաբերյալ.

7) առաջարկություններ և դիտողություններ է ներկայացնում Կենցաղային ապահովման բաժնի և Տնտեսական ապահովման բաժինների գործունեությանը վերաբերող իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ.

8) կազմում է Կենցաղային ապահովման բաժնի գործունեության աշխատանքային ծրագրերի, կիսամյակային և տարեկան հաշվետվությունների նախագծեր և դրանք ներկայացնում Կենցաղային ապահովման բաժնի պետին.

9) մասնակցում է անհրաժեշտ գույքի պահանջարկի ուսումնասիրմանը և ձեռքբերման հայտերի կազմմանը, ինչպես նաև առաջարկություններ է ներկայացնում Կենցաղային ապահովման բաժնի պետին` գույքի բաշխման և Հիմնարկներից ստացված հաշվետվությունների վերլուծության հիման վրա կազմված վերաբաշխման վերաբերյալ.

10) կազմակերպում է փոխադրամիջոցների պետական համապատասխան մարմիններում հաշվառելու և հաշվառումից հանելու աշխատանքները, ինչպես նաև դրանց տեխնիկական զննման և սպասարկման գործընթացը.

11) կատարում է սահմանված ձևի երթուղային թերթերի լրացումը և դրանց հիման վրա վառելիքի, քսայուղերի և ավտոպահեստամասերի հաշվառման աշխատանքները.

12) սահմանված կարգով իրականացնում է հակահրդեհային պահպանության աշխատանքներ.

13) հսկողություն է իրականացնում Վարչությունում, իսկ համապատասխան հրամանի կամ ցուցումի առկայության դեպքում` Հիմնարկներում իրականացվող շինարարական վերանորոգման հետ կապված աշխատանքների նկատմամբ, կատարված ուսումնասիրությունների հիման վրա առաջարկություններ է ներկայացնում Վարչության պետին կապալառու կազմակերպությունների կողմից կատարված շինարարական աշխատանքների վերաբերյալ, մասնակցում է ընդունման և հանձնման աշխատանքներին, իրականացնում է կապիտալ շինարարական կամ վերանորոգման և նախագծանախահաշվային աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ տեխնիկական առաջադրանքներ և թերությունների ակտեր կազմելու աշխատանքները և ներկայացնում Վարչության պետին կամ նրա` տվյալ ոլորտը համակարգող տեղակալին.

14) ապահովում է կապի միջոցների անխափան աշխատանքը.

15) կատարում է Վարչության պետի կամ նրա` տվյալ ոլորտը համակարգող տեղակալի, Կենցաղային ապահովման բաժնի պետի` իրենց լիազորությունների սահմաններում արձակած կամ տված հրամանները, հանձնարարականները ու ցուցումները:

24. Կենցաղային ապահովման բաժնի առաջատար մասնագետը`

1) իրականացնում է իր վրա դրված պարտականությունների ժամանակին և պատշաճ կատարումը.

2) մասնակցում է Կենցաղային ապահովման բաժնում անցկացվող խորհրդակցություններին, Կենցաղային ապահովման բաժնի ընդհանուր գործունեությանը վերաբերող այլ աշխատանքներին.

3) համապատասխան հրամանի կամ ցուցումի հիման վրա կատարում և ամփոփում է Հիմնարկներում իրականացված ուսումնասիրությունների արդյունքներով կազմված տեղեկանքները և, ըստ անհրաժեշտության, առաջարկություններ է ներկայացնում Կենցաղային ապահովման բաժնի պետին համապատասխան Հիմնարկի Տնտեսական ապահովման բաժնի աշխատանքներում տեղ գտած թերությունների վերացման ուղղությամբ կամ ծառայողական քննություն անցկացնելու վերաբերյալ.

4) Տնտեսական ապահովման բաժինների աշխատողներին ցուցաբերում է գործնական և մեթոդական օգնություն.

5) առաջարկություններ է ներկայացնում Կենցաղային ապահովման բաժնի պետին Կենցաղային ապահովման բաժնի գործունեության կատարելագործման վերաբերյալ.

6) կիսամյակային և տարեկան հաշվետվությունների հիման վրա վերլուծում է Տնտեսական ապահովման բաժինների գործունեությունը և առաջարկություններ ներկայացնում դրանց գործունեության կատարելագործման վերաբերյալ.

7) առաջարկություններ և դիտողություններ է ներկայացնում Կենցաղային ապահովման բաժնի և Տնտեսական ապահովման բաժինների գործունեությանը վերաբերող իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ.

8) մասնակցում է անհրաժեշտ գույքի պահանջարկի ուսումնասիրմանը և ձեռքբերման հայտերի կազմմանը, ինչպես նաև առաջարկություններ է ներկայացնում Կենցաղային ապահովման բաժնի պետին` գույքի բաշխման և Հիմնարկներից ստացված հաշվետվությունների վերլուծության հիման վրա կազմված վերաբաշխման վերաբերյալ.

9) ամփոփում է Հիմնարկներից ստացված հաշվետվությունները և, անհրաժեշտության դեպքում կատարում ապրանքատեսականու վերաբաշխում.

10) կատարում է Վարչության պետի կամ նրա` տվյալ ոլորտը համակարգող տեղակալի և Կենցաղային ապահովման բաժնի պետի` իրենց լիազորությունների սահմաններում արձակած կամ տված հրամանները, հանձնարարականները ու ցուցումները:

25. Կենցաղային ապահովման բաժնի առաջին կարգի մասնագետը`

1) իրականացնում է իր վրա դրված պարտականությունների ժամանակին և պատշաճ կատարումը.

2) մասնակցում է Կենցաղային ապահովման բաժնում անցկացվող խորհրդակցություններին, Կենցաղային ապահովման բաժնի ընդհանուր գործունեությանը վերաբերող այլ աշխատանքներին.

3) համապատասխան հրամանի կամ ցուցումի հիման վրա կատարում և ամփոփում է Հիմնարկներում իրականացված ուսումնասիրությունների արդյունքներով կազմված տեղեկանքները և, ըստ անհրաժեշտության, առաջարկություններ է ներկայացնում Կենցաղային ապահովման բաժնի պետին համապատասխան Հիմնարկի Տնտեսական ապահովման բաժնի աշխատանքներում տեղ գտած թերությունների վերացման ուղղությամբ կամ ծառայողական քննություն անցկացնելու վերաբերյալ.

4) Տնտեսական ապահովման բաժինների աշխատողներին ցուցաբերում է գործնական և մեթոդական օգնություն.

5) առաջարկություններ է ներկայացնում Կենցաղային ապահովման բաժնի պետին Կենցաղային ապահովման բաժնի գործունեության կատարելագործման վերաբերյալ.

6) կիսամյակային և տարեկան հաշվետվությունների հիման վրա վերլուծում է Տնտեսական ապահովման բաժինների գործունեությունը և առաջարկություններ ներկայացնում դրանց գործունեության կատարելագործման վերաբերյալ.

7) առաջարկություններ և դիտողություններ է ներկայացնում Կենցաղային ապահովման բաժնի և Տնտեսական ապահովման բաժինների գործունեությանը վերաբերող իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ.

8) իրականացնում է Վարչության և Հիմնարկների կապի միջոցների, ահազանգման և տեսահսկման համակարգերի, համակարգիչների և տեխնիկական այլ միջոցների տեղակայման և վերանորոգման հետ կապված աշխատանքներ.

9) կատարում է Վարչության պետի կամ նրա` տվյալ ոլորտը համակարգող տեղակալի, Կենցաղային ապահովման բաժնի` իրենց լիազորությունների սահմաններում արձակած կամ տված հրամանները, հանձնարարականները ու ցուցումները:

26. Կենցաղային ապահովման բաժնի երկրորդ կարգի մասնագետը (պարետ)`

1) իրականացնում է իր վրա դրված պարտականությունների ժամանակին և պատշաճ կատարումը.

2) մասնակցում է Կենցաղային ապահովման բաժնում անցկացվող խորհրդակցություններին, Կենցաղային ապահովման բաժնի ընդհանուր գործունեությանը վերաբերող այլ աշխատանքներին.

3) առաջարկություններ է ներկայացնում Կենցաղային ապահովման բաժնի պետին Կենցաղային ապահովման բաժնի գործունեության կատարելագործման վերաբերյալ.

4) հետևում է Վարչության գույքի շահագործմանը և կազմակերպում է դրանց ընթացիկ նորոգումը.

5) ապահովում է Վարչության շենքի և տարածքի բարեկարգման, սանիտարահիգիենիկ նորմերի պահպանման աշխատանքների կատարումը.

6) ապահովում է Վարչության շենքի էլեկտրահամակարգի, ջրագծերի, կոյուղու ցանցի անխափան աշխատանքը.

7) կատարում է Վարչության պետի կամ նրա` տվյալ ոլորտը համակարգող տեղակալի և Կենցաղային ապահովման բաժնի պետի` իրենց լիազորությունների սահմաններում արձակած կամ տված հրամանները, հանձնարարականները ու ցուցումները:

27. Կենցաղային ապահովման բաժնի երկրորդ կարգի մասնագետը`

1) իրականացնում է իր վրա դրված պարտականությունների ժամանակին և պատշաճ կատարումը.

2) մասնակցում է Կենցաղային ապահովման բաժնում անցկացվող խորհրդակցություններին, Կենցաղային ապահովման բաժնի ընդհանուր գործունեությանը վերաբերող այլ աշխատանքներին.

3) առաջարկություններ է ներկայացնում Կենցաղային ապահովման բաժնի պետին Կենցաղային ապահովման բաժնի գործունեության կատարելագործման վերաբերյալ.

4) շահագործում է իրեն ամրակցված ավտոմեքենան և պատասխանատվություն է կրում ավտոմեքենայի խնամքի և անվտանգ շահագործման համար.

5) ապահովում է Վարչության շենքի, հարակից շինությունների և տարածքի էլեկտրահամակարգի անխափան աշխատանքը.

6) կատարում է Վարչության պետի կամ նրա` տվյալ ոլորտը համակարգող տեղակալի և Կենցաղային ապահովման բաժնի պետի` իրենց լիազորությունների սահմաններում արձակած կամ տված հրամանները, հանձնարարականները ու ցուցումները:

28. Կենցաղային ապահովման բաժնի աշխատողները հաշվետու են Կենցաղային ապահովման բաժնի պետին: Կենցաղային ապահովման բաժնի աշխատողները պատասխանատվություն են կրում իրենց պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:

29. Տնտեսական ապահովման բաժինը կազմված է Տնտեսական ապահովման բաժնի պետից, բաժնի պետի տեղակալից, գլխավոր, առաջատար և կրտսեր մասնագետներից, ինչպես նաև վարձու աշխատողներից: Տնտեսական ապահովման բաժինը ղեկավարում է Տնտեսական ապահովման բաժնի պետը, որը պատասխանատվություն է կրում Տնտեսական ապահովման բաժնի աշխատանքների արդյունավետ կազմակերպման, Տնտեսական ապահովման բաժնի վրա դրված խնդիրների ժամանակին և պատշաճ կատարման համար:

30. Տնտեսական ապահովման բաժնի պետը`

1) իրականացնում է Տնտեսական ապահովման բաժնի աշխատանքների ղեկավարումը, միջոցառումներ է իրականացնում դրա կատարելագործման ուղղությամբ.

2) կատարում է աշխատանքի բաշխում և վերաբաշխում Տնտեսական ապահովման բաժնի աշխատողների միջև.

3) կազմակերպում է Տնտեսական ապահովման բաժնի աշխատողների ծառայողական պարտականությունների պատշաճ կատարմանը և մասնագիտական գիտելիքների կատարելագործմանն ուղղված միջոցառումներ` աշխատանքային խորհրդակցությունների, սեմինար պարապմունքների անցկացման և այլ միջոցներով.

4) կազմում է Տնտեսական ապահովման բաժնի գործունեության աշխատանքային ծրագրեր, պատրաստում է կիսամյակային և տարեկան հաշվետվություններ.

5) իր վրա դրված խնդիրներն իրականացնելու նպատակով համագործակցում է կազմակերպությունների և Հիմնարկի կառուցվածքային այլ ստորաբաժանումների հետ.

6) օրենքով սահմանված կարգով քննարկում և ընթացք է տալիս ստացված առաջարկություններին, դիմումներին և բողոքներին, յուրաքանչյուր կիսամյակ ամփոփում և կազմում տեղեկանքներ` դրանց քննարկման ընթացքի և արդյունքների մասին.

7) հսկողություն է իրականացնում Տնտեսական ապահովման բաժնի աշխատողների աշխատանքային կարգապահության` իրենց պարտականությունների ժամանակին և պատշաճ կատարման նկատմամբ.

8) կազմակերպում է տրանսպորտային միջոցների շահագործման հետ կապված աշխատանքները և հսկողություն է իրականացնում դրանց նկատմամբ.

9) կազմակերպում է էներգահամակարգերի և ջրամատակարարման հետ կապված, ինչպես նաև կենցաղային օբյեկտների աշխատանքները և հսկողություն է իրականացնում դրանց նկատմամբ.

10) կազմակերպում է Հիմնարկում պահվող կալանավորված անձանց և դատապարտյալներին սննդամթերքով, հանդերձանքով, անձնական հիգիենայի և անկողնային պարագաներով ապահովելու աշխատանքները.

11) հսկողություն է իրականացնում գույքի պահպանման և նպատակային օգտագործման նկատմամբ.

12) հսկողություն է իրականացնում էլեկտրաէներգիայի, գազի և ջրի ծախսի նկատմամբ, դրանց համապատասխանությանը օրենսդրությամբ սահմանված չափաբաժիններին և ձեռնարկում համապատասխան միջոցառումներ դրանց արդյունավետ օգտագործման համար.

13) Հիմնարկի պետի հրամանի հիման վրա անցկացնում է ծառայողական քննություններ.

14) առաջարկություններ է ներկայացնում Հիմնարկի պետին` Տնտեսական ապահովման բաժնի աշխատողներին խրախուսելու կամ պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ.

15) ապահովում է Նախարարի կամ նրա` տվյալ բնագավառը համակարգող տեղակալի, Նախարարության աշխատակազմի ղեկավարի, Վարչության պետի, նրա` տվյալ ոլորտը համակարգող տեղակալի, Հիմնարկի պետի և նրա` տվյալ ոլորտը համակարգող տեղակալի` իրենց լիազորությունների սահմաններում արձակած կամ տված հրամանների, հանձնարարականների ու ցուցումների կատարումը.

16) իրականացնում է օրենսդրությամբ սահմանված տվյալ բաժնի գործունեությանը վերաբերող այլ գործառույթներ:

31. Տնտեսական ապահովման բաժնի պետի տեղակալը կատարում է Տնտեսական ապահովման բաժնի գլխավոր մասնագետի համար սույն կարգով սահմանված գործառույթները և Տնտեսական ապահովման բաժնի պետի բացակայության ժամանակ փոխարինում է վերջինիս:

32. Տնտեսական ապահովման բաժնի գլխավոր մասնագետը`

1) իրականացնում է իր վրա դրված պարտականությունների ժամանակին և պատշաճ կատարումը.

2) մասնակցում է Տնտեսական ապահովման բաժնում անցկացվող խորհրդակցություններին, Տնտեսական ապահովման բաժնի ընդհանուր գործունեությանը վերաբերող այլ աշխատանքներին.

3) առաջարկություններ է ներկայացնում Տնտեսական ապահովման բաժնի պետին Տնտեսական ապահովման բաժնի գործունեության կատարելագործման վերաբերյալ.

4) օրենքով սահմանված կարգով քննարկում և ընթացք է տալիս ստացված առաջարկություններին, դիմումներին և բողոքներին.

5) Հիմնարկների կոմունալ ծախսերը համեմատում է օրենսդրությամբ սահմանված չափաբաժինների հետ և համապատասխան առաջարկություն ներկայացնում Տնտեսական ապահովման բաժնի պետին.

6) օժանդակում է էներգահամակարգի, ջրամատակարարման և կապի միջոցների անվտանգ ու անխափան շահագործման աշխատանքներին.

7) Հիմնարկներում իրականացնում է կենցաղային օբյեկտների, կենցաղային սարքավորումների անվտանգ, անխափան շահագործման հսկողություն.

8) կազմակերպում է փոխադրամիջոցների պետական համապատասխան մարմիններում հաշվառելու և հաշվառումից հանելու աշխատանքները, ինչպես նաև դրանց տեխնիկական զննման գործընթացը.

9) կազմակերպում է փոխադրամիջոցների հաշվառելու և հաշվառումից հանելու աշխատանքները, ինչպես նաև տեխնիկական սպասարկման գործընթացը.

10) կազմակերպում է երթուղային թերթերի լրացման և հաշվառման աշխատանքները.

11) կատարում է Հիմնարկին անհրաժեշտ գույքի հայտ-պահանջագրերի ամփոփման աշխատանքները.

12) կատարում է Հիմնարկին տրամադրվող գույքի բաշխումը և վերաբաշխումը.

13) նախապատրաստում է Տնտեսական ապահովման բաժնի տարեկան աշխատանքային ծրագրի, կիսամյակային և տարեկան հաշվետվությունների նախագծերը և դրանք ներկայացնում Տնտեսական ապահովման բաժնի պետին.

14) կատարում է Վարչության պետի, նրա` տվյալ ոլորտը համակարգող տեղակալի, Հիմնարկի պետի, նրա` տվյալ ոլորտը համակարգող տեղակալի և Տնտեսական ապահովման բաժնի պետի` իրենց լիազորությունների սահմաններում արձակած կամ տված հրամանների, հանձնարարականների ու ցուցումների կատարումը:

33. Տնտեսական ապահովման բաժնի առաջատար մասնագետը`

1) իրականացնում է իր վրա դրված պարտականությունների ժամանակին և պատշաճ կատարումը.

2) մասնակցում է Տնտեսական ապահովման բաժնում անցկացվող խորհրդակցություններին, Տնտեսական ապահովման բաժնի ընդհանուր գործունեությանը վերաբերող այլ աշխատանքներին.

3) առաջարկություններ է ներկայացնում Տնտեսական ապահովման բաժնի պետին Տնտեսական ապահովման բաժնի գործունեության կատարելագործման վերաբերյալ.

4) սահմանված կարգով իրականացնում է հակահրդեհային պահպանության աշխատանքներ.

5) իրականացնում է Հիմնարկում առկա կոմունալ համակարգերի վթարների վերականգնման աշխատանքներ կամ օժանդակում այդ աշխատանքներին.

6) ապահովում է Հիմնարկի շենքերի ու տարածքի սանիտարահիգիենիկ մաքրման աշխատանքները.

7) իրականացնում է Հիմնարկում պահվող կալանավորված անձանց և դատապարտյալներին հանդերձանքով, անձնական հիգիենայի և անկողնային պարագաներով ապահովելու և հաշվառման աշխատանքներ.

8) կատարում է Վարչության պետի, նրա` տվյալ ոլորտը համակարգող տեղակալի, Հիմնարկի պետի, նրա տվյալ բնագավառը համակարգող տեղակալի և Տնտեսական ապահովման բաժնի պետի` իրենց լիազորությունների սահմաններում արձակած կամ տված հրամանների, հանձնարարականների ու ցուցումների կատարումը:

34. Տնտեսական ապահովման բաժնի կրտսեր մասնագետը`

1) իրականացնում է իր վրա դրված պարտականությունների ժամանակին և պատշաճ կատարումը.

2) մասնակցում է Տնտեսական ապահովման բաժնում անցկացվող խորհրդակցություններին, Տնտեսական ապահովման բաժնի ընդհանուր գործունեությանը վերաբերող այլ աշխատանքներին.

3) առաջարկություններ է ներկայացնում Տնտեսական ապահովման բաժնի պետին Տնտեսական ապահովման բաժնի գործունեության կատարելագործման վերաբերյալ.

4) համապատասխան ապրանքագրերի հիման վրա իրականացնում է ապրանքների բեռնաթափման և բարձման աշխատանքները, պահպանելով աշխատանքի և անվտանգության տեխնիկայի կանոնները.

5) կատարում է ապրանքների մուտքագրում, տեսակավորում ապրանքները և իրականացնում է դրանց պատշաճ պահպանումը, ինչպես նաև ապահովում է պահեստի սանիտարահիգիենիկ վիճակը.

6) կազմում է ապրանքների մուտքագրման, դուրսգրման և մնացորդի վերաբերյալ ամսական հաշվետվություններ և ներկայացնում Տնտեսական ապահովման բաժնի պետին.

7) իրականացնում է ռադիո- և կապի սարքավորումների շահագործման և նորոգման աշխատանքները.

8) շահագործում է իրեն ամրակցված ավտոմեքենան և պատասխանատվություն է կրում ավտոմեքենայի խնամքի և անվտանգ շահագործման համար.

9) ապահովում է Հիմնարկի շենք-շինությունների և տարածքի էլեկտրահամակարգի անխափան աշխատանքը.

10) կատարում է էներգահամակարգի, ջրամատակարարման և կապի միջոցների վերանորոգման աշխատանքներ.

11) կազմակերպում է բաղնիք-լվացքատան անխափան աշխատանքը, ապահովում անհրաժեշտ նյութերով և հետևում սանիտարահիգիենիկ վիճակին.

12) կատարում է փականագործական և վերանորոգման աշխատանքներ.

13) կատարում է տարածքի բարեկարգման աշխատանքներ.

14) կատարում է Վարչության պետի, նրա` տվյալ ոլորտը համակարգող տեղակալի, Հիմնարկի պետի, նրա` տվյալ ոլորտը համակարգող տեղակալի և Տնտեսական ապահովման բաժնի պետի` իրենց լիազորությունների սահմաններում արձակած կամ տված հրամանների, հանձնարարականների ու ցուցումների կատարումը։

35. Տնտեսական ապահովման բաժնի աշխատողները հաշվետու են Տնտեսական ապահովման բաժնի պետին: Տնտեսական ապահովման բաժնի աշխատողները պատասխանատվություն են կրում իրենց պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:

 

 

Հավելված 3

ՀՀ արդարադատության նախարարի

2009 թ. դեկտեմբերի 18-ի

N 311-Ն հրամանի

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ՀԵՐԹԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ

 

Գ Լ ՈՒ Խ  1

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության (այսուհետ` Նախարարություն) քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի (այսուհետ` Վարչություն) հերթապահության բաժնի գործունեության կազմակերպումը և իրականացումը:

2. Հերթապահություն իրականացնելու նպատակով Վարչությունում գործում է կառուցվածքային ստորաբաժանում հանդիսացող հերթապահության բաժինը (այսուհետ` Բաժին):

3. Բաժնի գործունեության նպատակն իր առջև դրված խնդիրների պատշաճ իրականացումն է:

4. Իր գործունեությունն իրականացնելիս Բաժինը ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենքներով, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, Նախարարության և Վարչության կանոնադրություններով, իրավական այլ ակտերով, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի (այսուհետ` Նախարար), նրա` տվյալ բնագավառը համակարգող տեղակալի, Վարչության պետի իրենց լիազորությունների սահմաններում արձակած կամ տված հրամաններով, հանձնարարականներով և ցուցումներով, ինչպես նաև սույն կարգով և Վարչության աշխատանքային ծրագրով:

5. Բաժինը գործում է Վարչության պետի` տվյալ ոլորտը համակարգող տեղակալի ենթակայությամբ:

6. Բաժինն իր առջև դրված խնդիրներն իրականացնում է Նախարարության կառուցվածքային և առանձնացված այլ ստորաբաժանումների հետ համագործակցության հիման վրա:

7. Բաժնի հիմնական խնդիրներն են`

1) սահմանված կարգով ապահովել հերթապահության իրականացումը Վարչությունում.

2) կազմակերպել տագնապի կամ ուսումնական տագնապի հայտարարման դեպքում համապատասխան անձնակազմի հավաքագրման աշխատանքները.

3) իրականացնել հսկողություն քրեակատարողական ծառայողների կողմից համազգեստի կրման կարգի և պայմանների պահպանման նկատմամբ` Վարչության վարչական շենք մուտք և ելք գործելիս.

4) իրականացնել հսկողություն Վարչության վարչական շենք քաղաքացիների և այլ անձանց մուտքի և ելքի սահմանված կարգի պահպանման նկատմամբ.

5) իրականացնել Վարչության վարչական շենքի, դրա տարածքի և դրանցում առկա գույքի պահպանությունը.

6) ապահովել Նախարարի կամ նրա` տվյալ բնագավառը համակարգող տեղակալի, Նախարարության աշխատակազմի ղեկավարի, Վարչության պետի և նրա` տվյալ ոլորտը համակարգող տեղակալի` իրենց լիազորությունների սահմաններում արձակած կամ տված հրամանների, հանձնարարականների ու ցուցումների իրականացումը:

8. Բաժնի պետը և առաջատար մասնագետներն ունեն հայերեն լեզվով Վարչության անվանմամբ համարակալված կլոր մետաղյա դրոշմակնիքներ:

9. Բաժինն իրականացնում է նաև օրենսդրությամբ նախատեսված այլ խնդիրներ:

 

Գ Լ ՈՒ Խ  2

 

ՀԵՐԹԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԸ

 

10. Բաժինը կազմված է Բաժնի պետից, Բաժնի պետի տեղակալից, առաջատար և երկրորդ կարգի մասնագետներից: Բաժինը ղեկավարում է Բաժնի պետը, որը պատասխանատվություն է կրում Բաժնի աշխատանքների արդյունավետ կազմակերպման, Բաժնի վրա դրված խնդիրների ժամանակին և պատշաճ կատարման համար:

11. Բաժնի պետը`

1) իրականացնում է Բաժնի աշխատանքների ղեկավարումը, միջոցներ է ձեռնարկում դրա կատարելագործման ուղղությամբ.

2) կազմակերպում է Բաժնի աշխատողների ծառայողական պարտականությունների պատշաճ կատարմանը և մասնագիտական գիտելիքների կատարելագործմանն ուղղված միջոցառումներ` աշխատանքային խորհրդակցությունների, սեմինար պարապմունքների անցկացման և այլ միջոցներով.

3) համապատասխան առաջարկություններ է ներկայացնում Վարչության պետին հերթապահության աշխատանքներին առնչվող օրենսդրության կատարելագործման կամ աշխատանքներում առկա թերությունները վերացնելու կամ ծառայողական քննություն նշանակելու վերաբերյալ.

4) կազմում է Բաժնի գործունեության աշխատանքային ծրագրեր, պատրաստում է կիսամյակային և տարեկան հաշվետվություններ.

5) իր վրա դրված խնդիրներն իրականացնելու նպատակով համագործակցում է այլ գերատեսչությունների, մարմինների և կազմակերպությունների, ինչպես նաև Վարչության կառուցվածքային այլ ստորաբաժանումների հետ.

6) հսկողություն է իրականացնում Բաժնի աշխատողների աշխատանքային կարգապահության` իրենց պարտականությունների ժամանակին և պատշաճ կատարման նկատմամբ.

7) առաջարկություններ է ներկայացնում Վարչության պետին` Բաժնի աշխատողներին խրախուսելու կամ կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ.

8) կազմակերպում է ստացվող հեռախոսագրերի և հաղորդվող հեռախոսագրերի ստանալը և հաղորդելը, ինչպես նաև դրանց վերաբերյալ համապատասխան մատյանների (Ձև 1, 2) վարելը, ստացված հեռախոսագրերի կապակցությամբ Վարչության պետին կամ նրա` տվյալ ոլորտը համակարգող տեղակալին անհապաղ տեղեկացնելը.

9) կազմակերպում է քրեակատարողական հիմնարկներից դատապարտյալների և կալանավորվածների թվաքանակի և շարժի վերաբերյալ ամենօրյա հաղորդումների, ինչպես նաև սահմանված դեպքերի վերաբերյալ հաղորդումների ստանալը և համապատասխան մատյանների (Ձև 3) վարելը, որոնց կապակցությամբ կազմվում է համապատասխան տեղեկանքներ և ներկայացվում Վարչության պետին.

10) կազմակերպում է քրեակատարողական վարչության հերթապահության բաժնում առկա զենքի, զինամթերքի և հատուկ միջոցների ընդունման-հանձնման մատյանի (Ձև 4), հերթապահության բաժնի տեխնիկական միջոցների ընդունման-հանձնման մատյանի (Ձև 5) վարելը.

11) տագնապի կամ ուսումնական տագնապի հայտարարման դեպքում կազմակերպում է համապատասխան անձնակազմի հավաք.

12) կազմակերպում է ծառայողների համազգեստի կրման կանոնների պահպանման նկատմամբ հսկողության իրականացումը.

13) կազմակերպում է հսկիչ անցագրային կետի գործունեությունը.

14) առաջարկություններ և դիտողություններ է ներկայացնում Բաժնի գործունեությանը վերաբերող իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ.

15) զենքի, զինամթերքի կամ հատուկ միջոցների կորստյան, հանձնումը ձգձգելու փաստերի, ինչպես նաև անսարքությունների կամ դրանց պակասորդի հայտնաբերման դեպքերում գրավոր զեկուցում է Վարչության պետին կամ նրա` տվյալ ոլորտը համակարգող տեղակալին.

16) տիրապետում է Վարչության վարչական շենքի և դրան հարող վարչական տարածքի պահպանության և պաշտպանության պլաններին, ծառայողական շենքերի և շինությունների տեղագրերին.

17) ապահովում է Նախարարի կամ նրա` տվյալ բնագավառը համակարգող տեղակալի, Նախարարության աշխատակազմի ղեկավարի, Վարչության պետի և նրա` տվյալ ոլորտը համակարգող տեղակալի, քրեակատարողական հիմնարկի պետի` իրենց լիազորությունների սահմաններում արձակած կամ տված հրամանների, հանձնարարականների ու ցուցումների կատարումը.

18) իրականացնում է օրենսդրությամբ սահմանված Բաժնի գործունեությանը վերաբերող այլ գործառույթներ:

12. Բաժնի պետի տեղակալն իրականացնում է սույն կարգով առաջատար մասնագետի համար նախատեսված գործառույթները, ինչպես նաև Բաժնի պետի բացակայության դեպքում փոխարինում է նրան:

13. Բաժնի առաջատար մասնագետը`

1) իրականացնում է իր վրա դրված պարտականությունների ժամանակին և պատշաճ կատարումը.

2) մասնակցում է Բաժնում անցկացվող խորհրդակցություններին, Բաժնի ընդհանուր գործունեությանը վերաբերող այլ աշխատանքներին.

3) առաջարկություններ է ներկայացնում Բաժնի պետին Բաժնի գործունեության կատարելագործման վերաբերյալ.

4) իրականացնում է ստացվող հեռախոսագրերի և հաղորդվող հեռախոսագրերի ստանալը և հաղորդելը, ինչպես նաև դրանց վերաբերյալ համապատասխան մատյանների (Ձև 1, 2) վարելը, ինչպես նաև ստացված հեռախոսագրերի կապակցությամբ անհապաղ տեղեկացնում է Բաժնի պետին, իսկ վերջինիս բացակայության դեպքում` Վարչության պետին կամ նրա` տվյալ ոլորտը համակարգող տեղակալին.

5) իրականացնում է քրեակատարողական հիմնարկներից դատապարտյալների և կալանավորվածների թվաքանակի և շարժի վերաբերյալ ամենօրյա հաղորդումների, ինչպես նաև սահմանված դեպքերի վերաբերյալ հաղորդումների ստանալը և համապատասխան մատյանների (Ձև 3) վարելը, որոնց կապակցությամբ կազմվում է համապատասխան տեղեկանքներ և ներկայացվում Բաժնի պետին, իսկ վերջինիս բացակայության դեպքում` Վարչության պետին.

6) վարում է զինամթերքի, գույքի և դրա սարքին լինելու վերաբերյալ մատյանները.

7) տագնապի կամ ուսումնական տագնապի հայտարարման դեպքում կազմակերպում է համապատասխան անձնակազմի հավաք.

8) իրականացնում է հսկողություն ծառայողների համազգեստի կրման կանոնների պահպանման նկատմամբ.

9) քրեակատարողական ծառայողներին է հանձնում նրանց ամրակցված զենքը, զինամթերքը և հատուկ միջոցները` փոխարինող քարտերով (Ձև 6) կամ համապատասխան ընդունման-հանձնման մատյանով (Ձև 7), ստացողի կամ հանձնողի պարտադիր ստորագրությամբ և վկայականի համարի նշումով.

10) զենքի, զինամթերքի կամ հատուկ միջոցների կորստյան, հանձնումը ձգձգելու փաստերի, ինչպես նաև անսարքությունների կամ դրանց պակասորդի հայտնաբերման դեպքերում գրավոր զեկուցում է Բաժնի պետին.

11) տիրապետում է Վարչության վարչական շենքի և դրան հարող վարչական տարածքի պահպանության և պաշտպանության պլաններին, ծառայողական շենքերի և շինությունների տեղագրերին.

12) կատարում է Վարչության պետի կամ նրա` տվյալ ոլորտը համակարգող տեղակալի, Բաժնի պետի` իրենց լիազորությունների սահմաններում արձակած կամ տված հրամանները, հանձնարարականները ու ցուցումները.

13) իրականացնում է Բաժնի իրավասության մեջ մտնող այլ գործառույթներ:

14. Բաժնի երկրորդ կարգի մասնագետը`

1) իրականացնում է իր վրա դրված պարտականությունների ժամանակին և պատշաճ կատարումը.

2) մասնակցում է Բաժնում անցկացվող խորհրդակցություններին, Բաժնի ընդհանուր գործունեությանը վերաբերող այլ աշխատանքներին.

3) առաջարկություններ է ներկայացնում Բաժնի պետին Բաժնի գործունեության կատարելագործման վերաբերյալ.

4) աջակցում է առաջատար մասնագետին իր լիազորությունների իրականացմանը.

5) տիրապետում է Վարչության վարչական շենքի և դրան հարող վարչական տարածքի պահպանության և պաշտպանության պլաններին, ծառայողական շենքերի և շինությունների տեղագրերին.

6) գիշերային ժամերին փակում է Վարչության վարչական շենքի և վարչական տարածքի մուտքերը.

7) գիշերը ոչ պակաս, քան երկու անգամ ստուգում է զանգերի, ազդանշանային համակարգի, կապի միջոցների սարքին լինելը, վարչական շենքի աշխատասենյակների և մուտքի, ինչպես նաև վարչական տարածքի մուտքի փակ լինելը.

8) կատարում է Վարչության պետի կամ նրա` տվյալ ոլորտը համակարգող տեղակալի, Բաժնի պետի` իրենց լիազորությունների սահմաններում արձակած կամ տված հրամանները, հանձնարարականները ու ցուցումները:

15. Բաժնի աշխատողները հաշվետու են Բաժնի պետին: Բաժնի աշխատողները պատասխանատվություն են կրում իրենց պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:

 

Գ Լ ՈՒ Խ  3

 

ԲԱԺՆԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

16. Զինամթերքը և հատուկ միջոցները պահվում են Բաժնում՝ դրա համար նախատեսված երկաթյա պահարաններում:

17. Զինամթերքի և հատուկ միջոցների պահման սենյակում կազմակերպվում է համապատասխան ահազանգման համակարգ:

18. Զինամթերքի և հատուկ միջոցների պահման սենյակը և պահարանները դրոշմակնքվում են առաջատար մասնագետի կողմից:

19. Զինամթերքի և հատուկ միջոցների պահման սենյակի և պահարանների բանալիները գտնվում են առաջատար մասնագետի մոտ:

20. Հերթապահությունն իրականացվում է հերթափոխային ծառայությամբ, բացառությամբ Բաժնի պետի և նրա տեղակալի:

21. Հերթափոխային ծառայությունն իրականացվում է ծառայողական զենքի կրմամբ, որը ընդունվում և հանձնվում է հերթափոխը ընդունելիս և հանձնելիս:

 

Ձև 1

 

Մ Ա Տ Յ Ա Ն

 

հեռախոսագրերի ընդունման

Սկսված է —————————————---

Ավարտված է —————————----------

 

ՈՒՄ ԿՈՂՄԻՑ ԵՎ ԵՐԲ Է ՏՐՎԱԾ ՀԵՌԱԽՈՍԱԳՐԻ ՀԱՄԱՐԸ

ՀԵՌԱԽՈՍԱԳՐԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ

ՆՇՈՒՄՆԵՐ ՁԵՌՆԱՐԿՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

     
     
     
     
     

 

Ձև 2

Մ Ա Տ Յ Ա Ն

 

հեռախոսագրերի հաղորդման

 

Սկսված է —————————————---

Ավարտված է —————————----------

 

ՈՒՄ ԿՈՂՄԻՑ ԵՎ ԵՐԲ Է ՏՐՎԱԾ ՀԵՌԱԽՈՍԱԳՐԻ ՀԱՄԱՐԸ

ՀԵՌԱԽՈՍԱԳՐԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ

ՆՇՈՒՄՆԵՐ ՁԵՌՆԱՐԿՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

     
     
     
     

 

Ձև 3

 

Մ Ա Տ Յ Ա Ն

 

կալանավորվածների և դատապարտյալների թվաքանակի և շարժի վերաբերյալ ամենօրյա հաղորդումների

 

Սկսված է —————————————---

Ավարտված է —————————----------

 

Քրեակատարո-ղական հիմնարկի անվանումը

Հիմնարկի հերթապահ խմբի պատաս-
խանատու հերթապահ (Ա.Ա.Հ.)

Կալանավոր-
վածների և դատապարտ-յալների թվաքանակը

Հացադուլ հայտարարած կալանավոր-
վածների թվաքանակը

Քաղաքա-
ցիական հիվանդա-
նոցում առկա կալանավոր-
վածների և դատապար-
տյալների թվաքանակը

Հաղորդեց

Հաղոր-
դումն ընդունեց

Հաղորդման ժամը

Վարչության պետի կամ ոլորտը համակարգող տեղակալի ստորագրու-
թյունը

1

2

3

4

5

6

7

8

9

«Նուբարաշեն»

               

«Վանաձոր»

               

«Վարդաշեն»

               

«Երևան-կենտրոն»

               

«Գորիս»

               

«Կոշ»

               

«Արթիկ»

               

«Էրեբունի»

               

«Սևան»

               

«Աբովյան»

               

«Դատապ. հիվանդ.»

               

«Մեղրի»

               

«Հրազդան»

               

«Արմավիր»

               

Ընդամենը

               

Ձև 4

 

Մ Ա Տ Յ Ա Ն

 

Քրեակատարողական վարչության հերթապահության բաժնում առկա զենքի, զինամթերքի և հատուկ միջոցների ընդունման-հանձնման

 

Սկսված է —————————————---

Ավարտված է —————————----------

 

Ամսաթիվ

Ռետինե մահակ

Մետաղյա սաղավարտ

Ինքնաձիգ

Ատրճանակ

Ատրճանակի փամփուշտ

Ուսում-նական փամ-փուշտ

Ատրճա-
նակի փամփըշ-
տակալ

Ինքնաձիգի պայուսակ

Տեսակը

Քանակը

Տեսակը

Քանակը

Տեսակը

Քանակը

 

1

2

3

4

5

6

7

8

9

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ինքնաձիգի փամփուշտ

Ատրճա-
նակի մաքրիչ

ՍՊԾ-26 մմ լուսարձակ ատրճանակ

ՍՊԾ-26 մմ Լուս. Ատրճ-ի փամփուշտ

Հերթապա-
հության ընդունման-հանձնման ժամերը

Հանձնող

Ընդունող

Վարչության պետի կամ տվյալ ոլորտը համակարգող տեղակալի ստորագրություն

 

 

Անուն, ազգանուն

Ստորա-
գրու-թյուն

Անուն, ազգանուն

Ստորագրու-թյուն

10

10Ա

11

12

13

14

15

16

17

18

19

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                     

Ձև 5

 

Մ Ա Տ Յ Ա Ն

 

Հերթապահության բաժնի տեխնիկական միջոցների ընդունման-հանձնման

 

Սկսված է —————————————---

Ավարտված է —————————----------

 

Հ/հ

Ամսաթիվ

Գույքի անվանումը

Հանձնող

Ընդունող

Վարչության պետի կամ ոլորտը համակարգող տեղակալի ստորա-գրությունը

ազգանուն

ստորա-գրություն

ազգանուն

ստորա-գրություն

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ձև 6

 

 

ՓՈԽԱՐԻՆՈՂ ՔԱՐՏ ԹԻՎ ___________

 

ՏՐՎՈՒՄ Է ________________________

անուն, ազգանուն, հայրանուն

________________________________,

պաշտոնը      

 

համազգեստով

 

 

լուսանկար

 

6x4

ՈՐ ԻՐԵՆԻՑ ԸՆԴՈՒՆՎԱԾ Է ՊԱՀՊԱՆՄԱՆ

 

------------------------ տեսակի զենքը`

 

թիվ ------------------- թ. արտադրության, իր

 

---- փամփուշտներով և ----- փամփշտակալով:

 

ԾԱՌԱՅՈՂ` _________________

ստորագրություն

Քրեակատարողական վարչության պետ`

______________________________

ստորագրություն, անուն, ազգանուն

 

Կ.Տ.

«--------» ----------------------20 Թ.

 

 

Ձև 7

 

Մ Ա Տ Յ Ա Ն

 

Զենքի, զինամթերքի և հատուկ միջոցների ընդունման-հանձնման

 

Սկսված է —————————————---

Ավարտված է —————————----------

 

Հ/հ

Ամսաթիվ

Զենքի համարը

Փամփշտա-կալների համարը

Փամփուշտ-ների քանակը

Հանձնող

Ստացող

Անուն, ազգանուն

Ստորա-գրություն

Անուն, ազգանուն

Ստորա-գրություն

1

2

3

4

5

6

7

8

9

                 
                 
                 
                 
                 

 

Հ/հ

Զենքի ստանալու հիմքը

Թույլատրողի ազգանունը

Զենքի հանձնման ժամկետը
(օրը և ժամը)

Հանձնողի ստորա-գրությունը

Ընդունողի ստորագրությունը

10

11

12

13

14

15

16

 

 

 

 

 

 

 

             
             
             
             

 

 

Հավելված 4

ՀՀ արդարադատության նախարարի

2009 թ. դեկտեմբերի 18-ի

N 311-Ն հրամանի

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱԺՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ

 

Գ Լ ՈՒ Խ  1

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության (այսուհետ` Նախարարություն) քրեակատարողական ծառայության գործունեությանը վերաբերող իրավական և միջազգային հարաբերությունների հետ կապված աշխատանքներ իրականացնող բաժնի գործունեության կազմակերպումը և իրականացումը:

2. Իրավական և միջազգային հարաբերությունների հետ կապված աշխատանքների իրականացման նպատակով Նախարարության քրեակատարողական ծառայությունում գործում է քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի (այսուհետ` Վարչություն) կառուցվածքային ստորաբաժանում հանդիսացող իրավական և միջազգային հարաբերությունների բաժինը (այսուհետ` Բաժին):

3. Բաժնի գործունեության նպատակն իր առջև դրված խնդիրների պատշաճ իրականացումն է:

4. Իր գործունեությունն իրականացնելիս Բաժինը ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենքներով, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, Նախարարության և Վարչության կանոնադրություններով, իրավական այլ ակտերով, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի (այսուհետ` Նախարար), նրա` տվյալ բնագավառը համակարգող տեղակալի, Վարչության պետի` իրենց լիազորությունների սահմաններում արձակած կամ տված հրամաններով, հանձնարարականներով և ցուցումներով, ինչպես նաև սույն կարգով և աշխատանքային ծրագրերով:

5. Բաժինը գործում է Վարչության պետի անմիջական ղեկավարությամբ:

6. Բաժինն իր առջև դրված խնդիրներն իրականացնում է Նախարարության կառուցվածքային և առանձնացված այլ ստորաբաժանումների, իսկ անհրաժեշտության դեպքում` Նախարարության համակարգում ընդգրկված կազմակերպությունների հետ համագործակցության հիման վրա:

7. Բաժնի հիմնական խնդիրներն են`

1) մասնակցել քրեակատարողական ծառայության գործունեությանը վերաբերող նորմատիվ իրավական ակտերի, ինչպես նաև Վարչության գործունեությանը վերաբերող իրավական ակտերի նախագծերի մշակման աշխատանքներին.

2) ապահովել Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերից բխող քրեակատարողական ծառայությանն առնչվող աշխատանքների իրականացումը.

3) համապատասխան հրամանի կամ ցուցումի հիման վրա իրավական գնահատական տալ Վարչության բաժինների և քրեակատարողական հիմնարկների կողմից նախապատրաստված, ինչպես նաև ընդունված կամ արձակված իրավական ակտերի վերաբերյալ.

4) ապահովել Նախարարի կամ նրա` տվյալ բնագավառը համակարգող տեղակալի, Նախարարության աշխատակազմի ղեկավարի, Վարչության պետի` իրենց լիազորությունների սահմաններում արձակած կամ տված հրամանների, հանձնարարականների ու ցուցումների իրականացումը:

8. Բաժինն իրականացնում է նաև օրենսդրությամբ նախատեսված այլ խնդիրներ:

 

Գ Լ ՈՒ Խ  2

 

ԻՐԱՎԱԿԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱԺՆԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԸ

 

9. Բաժինը կազմված է Բաժնի պետից, Բաժնի պետի տեղակալից, գլխավոր, առաջատար և առաջին կարգի մասնագետներից: Բաժինը ղեկավարում է Բաժնի պետը, ով պատասխանատվություն է կրում Բաժնի աշխատանքների արդյունավետ կազմակերպման, Բաժնի վրա դրված խնդիրների ժամանակին և պատշաճ կատարման համար:

10. Բաժնի պետը`

1) իրականացնում է Բաժնի աշխատանքների ղեկավարումը, միջոցներ է իրականացնում դրա կատարելագործման ուղղությամբ.

2) կատարում է աշխատանքի բաշխում և վերաբաշխում Բաժնի աշխատողների միջև.

3) միջոցներ է ձեռնարկում իր առջև դրված խնդիրների իրականացման գործընթացն ուսումնասիրելու ու վերլուծելու և բացահայտված թերությունները վերացնելու համար.

4) կազմակերպում է Բաժնի աշխատողների ծառայողական պարտականությունների պատշաճ կատարմանը և մասնագիտական գիտելիքների կատարելագործմանն ուղղված միջոցառումներ` աշխատանքային խորհրդակցությունների, սեմինար պարապմունքների անցկացման և այլ միջոցներով.

5) համապատասխան հրամանի կամ ցուցումի հիման վրա ուսումնասիրություն իրականացնելու արդյունքներով, ըստ անհրաժեշտության, համապատասխան առաջարկություններ է ներկայացնում Վարչության պետին իրավական և միջազգային հարաբերությունների աշխատանքներին առնչվող օրենսդրության կատարելագործման կամ աշխատանքներում առկա թերությունները վերացնելու կամ ծառայողական քննություն նշանակելու վերաբերյալ.

6) քրեակատարողական հիմնարկների աշխատողներին ցուցաբերում է գործնական և մեթոդական օգնություն.

7) կազմում է Վարչության, այդ թվում նաև` Բաժնի գործունեության աշխատանքային ծրագրեր, պատրաստում է կիսամյակային և տարեկան հաշվետվություններ և ներկայացնում Վարչության պետին.

8) իր վրա դրված խնդիրներն իրականացնելու նպատակով համագործակցում է այլ գերատեսչությունների և մարմինների համապատասխան ստորաբաժանումների, ինչպես նաև այլ կազմակերպությունների և Վարչության կառուցվածքային այլ ստորաբաժանումների հետ.

9) հսկողություն է իրականացնում Բաժնի աշխատողների աշխատանքային կարգապահության` իրենց պարտականությունների ժամանակին և պատշաճ կատարման նկատմամբ.

10) կազմակերպում է քրեակատարողական ծառայությունում` Բաժնի խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծերի մշակման, դրանց վերաբերյալ առաջարկություններ և դիտողություններ ներկայացնելու հետ կապված աշխատանքները.

11) կազմակերպում է դատարաններում որպես քրեակատարողական ծառայության ներկայացուցիչ սահմանված կարգով հանդես գալու աշխատանքները.

12) համապատասխան հրամանի կամ ցուցումի հիման վրա կազմակերպում է Վարչության բաժինների և քրեակատարողական հիմնարկների կողմից նախապատրաստված, ինչպես նաև ընդունված կամ արձակված իրավական ակտերի վերաբերյալ իրավական գնահատական տալու աշխատանքները.

13) կազմակերպում է քրեակատարողական ծառայության գործունեությանը վերաբերող իրավական ակտեր հավաքագրելու, ինչպես նաև դրանց մասին Վարչության համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումներին և քրեակատարողական հիմնարկներին իրազեկելու աշխատանքները.

14) օրենքով սահմանված կարգով քննարկում և ընթացք է տալիս ստացված առաջարկություններին, դիմումներին և բողոքներին, ինչպես նաև կազմակերպում է քաղաքացիների ընդունելություն.

15) Վարչության պետի հրամանի հիման վրա անցկացնում է ծառայողական քննություններ կամ մասնակցում է դրանց.

16) առաջարկություններ է ներկայացնում Վարչության պետին` Բաժնի աշխատողներին խրախուսելու կամ կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ.

17) կազմակերպում է օտարերկրյա պետությունների քրեակատարողական հիմնարկներում պատիժ կրող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և Հայաստանի Հանրապետությունում պատիժ կրող օտարերկրյա քաղաքացիների փոխանցման փաստաթղթերի նախապատրաստումը և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերից բխող քրեակատարողական ոլորտին առնչվող այլ աշխատանքները.

18) ապահովում է Նախարարի կամ նրա` տվյալ բնագավառը համակարգող տեղակալի, Նախարարության աշխատակազմի ղեկավարի, Վարչության պետի` իրենց լիազորությունների սահմաններում արձակած կամ տված հրամանների, հանձնարարականների ու ցուցումների կատարումը.

19) իրականացնում է օրենսդրությամբ սահմանված և Բաժնի գործունեությանը վերաբերող այլ գործառույթներ:

11. Բաժնի պետի տեղակալն իրականացնում է սույն կարգով գլխավոր մասնագետի համար նախատեսված գործառույթները, ինչպես նաև Բաժնի պետի բացակայության դեպքում փոխարինում է նրան:

12. Բաժնի գլխավոր մասնագետը`

1) իրականացնում է իր վրա դրված պարտականությունների ժամանակին և պատշաճ կատարումը.

2) մասնակցում է Բաժնում անցկացվող խորհրդակցություններին, Բաժնի ընդհանուր գործունեությանը վերաբերող այլ աշխատանքներին.

3) քրեակատարողական հիմնարկների աշխատողներին ցուցաբերում է գործնական և մեթոդական օգնություն.

4) առաջարկություններ է ներկայացնում Բաժնի պետին Բաժնի գործունեության կատարելագործման և դրան վերաբերող իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ.

5) կազմում է Վարչության, այդ թվում նաև` Բաժնի գործունեության վերաբերյալ աշխատանքային ծրագրերի, կիսամյակային և տարեկան հաշվետվությունների նախագծեր և ներկայացնում Բաժնի պետին.

6) իրականացնում է իրավական ակտերի նախագծերի մշակման աշխատանքները և ներկայացնում Բաժնի պետին.

7) համապատասխան հրամանի հիման վրա անցկացնում է ծառայողական քննություններ կամ մասնակցում է դրանց և արդյունքների վերաբերյալ կազմում համապատասխան եզրակացություններ.

8) համապատասխան հրամանի կամ ցուցումի հիման վրա մասնակցում է քրեակատարողական հիմնարկներում և ստորաբաժանումներում անցկացվող ուսումնասիրություններին, որի վերաբերյալ կազմում է տեղեկանք և ներկայացնում Բաժնի պետին.

9) օրենքով սահմանված կարգով քննարկում և ընթացք է տալիս ստացված առաջարկություններին, դիմումներին և բողոքներին և արդյունքների վերաբերյալ կազմում տեղեկանք, եզրակացություն կամ գրության նախագիծ և ներկայացնում Բաժնի պետին.

10) համապատասխան հրամանի կամ ցուցումի հիման վրա իրականացնում է Վարչության բաժինների և քրեակատարողական հիմնարկների կողմից նախապատրաստված, ինչպես նաև ընդունված կամ արձակված իրավական ակտերի վերաբերյալ իրավական գնահատական տալու աշխատանքները.

11) սահմանված կարգով դատարաններում հանդես է գալիս որպես քրեակատարողական ծառայության ներկայացուցիչ.

12) իրականացնում է օտարերկրյա պետությունների քրեակատարողական հիմնարկներում պատիժ կրող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և Հայաստանի Հանրապետությունում պատիժ կրող օտարերկրյա քաղաքացիների փոխանցման փաստաթղթերի նախապատրաստումը և դրանք ներկայացնում Բաժնի պետին, ինչպես նաև մասնակցում է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերից բխող քրեակատարողական ոլորտին առնչվող այլ աշխատանքներին.

13) ուսումնասիրում է օտարերկրյա պետությունների քրեակատարողական ոլորտի գործունեությունը, ներկայացնում է առաջարկություններ օտարերկրյա պետությունների փորձը քրեակատարողական ոլորտում ներդնելու համար.

14) կատարում է Վարչության պետի կամ Բաժնի պետի` իրենց լիազորությունների սահմաններում արձակած կամ տված հրամանները, հանձնարարականները կամ ցուցումները:

13. Բաժնի առաջատար մասնագետը`

1) իրականացնում է իր վրա դրված պարտականությունների ժամանակին և պատշաճ կատարումը.

2) մասնակցում է Բաժնում անցկացվող խորհրդակցություններին, Բաժնի ընդհանուր գործունեությանը վերաբերող այլ աշխատանքներին.

3) քրեակատարողական հիմնարկների աշխատողներին ցուցաբերում է գործնական և մեթոդական օգնություն.

4) առաջարկություններ է ներկայացնում Բաժնի պետին Բաժնի գործունեության կատարելագործման և դրան վերաբերող իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ.

5) նախապատրաստում է քրեակատարողական ոլորտին առնչվող իրավական ակտերի նախագծեր և ներկայացնում Բաժնի պետին.

6) համապատասխան հրամանի կամ ցուցումի հիման վրա մասնակցում է քրեակատարողական հիմնարկներում և ստորաբաժանումներում անցկացվող ուսումնասիրություններին, որոնց վերաբերյալ կազմում է տեղեկանք և համապատասխան առաջարկություններ ներկայացնում Բաժնի պետին.

7) մասնակցում է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերից բխող քրեակատարողական ոլորտին առնչվող աշխատանքներին.

8) սահմանված կարգով դատարաններում հանդես է գալիս որպես քրեակատարողական ծառայության ներկայացուցիչ.

9) օրենքով սահմանված կարգով քննարկում և ընթացք է տալիս ստացված առաջարկություններին, դիմումներին և բողոքներին և արդյունքների վերաբերյալ կազմում տեղեկանք, եզրակացություն կամ գրության նախագիծ և ներկայացնում Բաժնի պետին.

10) կատարում է Վարչության պետի կամ Բաժնի պետի` իրենց լիազորությունների սահմաններում արձակած կամ տված հրամանները, հանձնարարականները կամ ցուցումները:

14. Բաժնի առաջին կարգի մասնագետը`

1) իրականացնում է իր վրա դրված պարտականությունների ժամանակին և պատշաճ կատարումը.

2) մասնակցում է Բաժնում անցկացվող խորհրդակցություններին, Բաժնի ընդհանուր գործունեությանը վերաբերող այլ աշխատանքներին.

3) քրեակատարողական հիմնարկների աշխատողներին ցուցաբերում է գործնական և մեթոդական օգնություն.

4) առաջարկություններ է ներկայացնում Բաժնի պետին Բաժնի գործունեության կատարելագործման և դրան վերաբերող իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ.

5) նախապատրաստում է քրեակատարողական ոլորտին առնչվող իրավական ակտերի նախագծեր և ներկայացնում Բաժնի պետին.

6) համապատասխան հրամանի կամ ցուցումի հիման վրա մասնակցում է քրեակատարողական հիմնարկներում և ստորաբաժանումներում անցկացվող ուսումնասիրություններին, որոնց վերաբերյալ կազմում է տեղեկանք և համապատասխան առաջարկություններ ներկայացնում Բաժնի պետին.

7) իրականացնում է քրեակատարողական ծառայության գործունեությանը վերաբերող իրավական ակտեր հավաքագրելու, ինչպես նաև դրանց մասին Վարչության համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումներին և քրեակատարողական հիմնարկներին իրազեկելու նախապատրաստական աշխատանքները.

8) կատարում է Վարչության պետի կամ Բաժնի պետի` իրենց լիազորությունների սահմաններում արձակած կամ տված հրամանները, հանձնարարականները կամ ցուցումները:

15. Բաժնի աշխատողները հաշվետու են Բաժնի պետին: Բաժնի աշխատողները պատասխանատվություն են կրում իրենց պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:

 

 

Հավելված 5

ՀՀ արդարադատության նախարարի

2009 թ. դեկտեմբերի 18-ի

N 311-Ն հրամանի

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԵՎ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ

 

Գ Լ ՈՒ Խ  1

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության (այսուհետ` Նախարարություն) քրեակատարողական ծառայությունում կալանավորված անձանց և դատապարտյալների հաշվառման աշխատանքներն իրականացնող կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության կազմակերպումը, իրականացումը և հսկողությունը:

2. Կալանավորված անձանց և դատապարտյալների հաշվառում իրականացնելու նպատակով Նախարարության քրեակատարողական ծառայությունում գործում են քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի (այսուհետ` Վարչություն) կառուցվածքային ստորաբաժանում հանդիսացող կալանավորված անձանց և դատապարտյալների հաշվառման բաժինը (այսուհետ` Բաժին), Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների (այսուհետ` Հիմնարկ) կառուցվածքային ստորաբաժանում հանդիսացող կալանավորված անձանց և դատապարտյալների հաշվառման բաժինները, բաժանմունքները կամ խմբերը (այսուհետ՝ Բաժանմունք):

3. Բաժնի և Բաժանմունքի գործունեության նպատակն իրենց առջև դրված խնդիրների պատշաճ իրականացումն է:

4. Իրենց գործունեությունն իրականացնելիս Բաժինը և Բաժանմունքները ղեկավարվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենքներով, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, Նախարարության և Վարչության կանոնադրություններով, իրավական այլ ակտերով, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի (այսուհետ` Նախարար), նրա` տվյալ բնագավառը համակարգող տեղակալի, Վարչության պետի, նրա` տվյալ ոլորտը համակարգող տեղակալի, իսկ Բաժանմունքները` նաև համապատասխան Հիմնարկների պետերի և նրա` տվյալ ոլորտը համակարգող տեղակալի` իրենց լիազորությունների սահմաններում արձակած կամ տված հրամաններով, հանձնարարականներով և ցուցումներով, ինչպես նաև սույն կարգով և համապատասխան աշխատանքային ծրագրերով:

5. Բաժինը գործում է Վարչության պետի` տվյալ ոլորտը համակարգող տեղակալի ենթակայությամբ:

6. Բաժանմունքները գործում են համապատասխանաբար Հիմնարկների պետերի կամ նրանց` տվյալ ոլորտը համակարգող տեղակալի ենթակայությամբ:

7. Բաժինը և Բաժանմունքներն իրենց առջև դրված խնդիրներն իրականացնում են Նախարարության կառուցվածքային և առանձնացված այլ ստորաբաժանումների, իսկ անհրաժեշտության դեպքում` Նախարարության համակարգում ընդգրկված կազմակերպությունների հետ համագործակցության հիման վրա:

8. Բաժնի խնդիրներն են`

1) ապահովել կալանավորված անձանց և դատապարտյալների միասնական հաշվառման` սահմանված կարգով իրականացումը.

2) հսկողություն իրականացնել Բաժանմունքների խնդիրների` սահմանված կարգով իրականացման նկատմամբ.

3) ընդունել և ստուգել Հիմնարկներից ազատված անձանց անձնական գործերը, սահմանված կարգով վարել արխիվը.

4) քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում գործող տեղաբաշխման հանձնաժողովի որոշումներից բխող համապատասխան փաստաթղթերի կամ դրանց նախագծերի կազմումը.

5) ապահովել Նախարարի կամ նրա` տվյալ բնագավառը համակարգող տեղակալի, Նախարարության աշխատակազմի ղեկավարի, Վարչության պետի և նրա` տվյալ ոլորտը համակարգող տեղակալի` իրենց լիազորությունների սահմաններում արձակած կամ տված հրամանների, հանձնարարականների ու ցուցումների իրականացումը:

9. Բաժանմունքի խնդիրներն են`

1) ապահովել տվյալ Հիմնարկում պահվող կալանավորված անձանց և դատապարտյալների հաշվառման` սահմանված կարգով իրականացումը.

2) ապահովել Նախարարի կամ նրա` տվյալ բնագավառը համակարգող տեղակալի, Նախարարության աշխատակազմի ղեկավարի, Վարչության պետի և նրա` տվյալ ոլորտը համակարգող տեղակալի, Հիմնարկի պետի` իրենց լիազորությունների սահմաններում արձակած կամ տված հրամանների, հանձնարարականների ու ցուցումների իրականացումը:

10. Բաժինն ունի հայերեն լեզվով իր անվանմամբ կլոր կնիք: Բաժնի և Բաժանմունքների պետերն ունեն հայերեն լեզվով Հիմնարկի անվանմամբ համարակալված կլոր մետաղյա դրոշմակնիքներ:

 

Գ Լ ՈՒ Խ  2

 

ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾՆԵՐԻ ԵՎ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԸ

 

11. Բաժինը կազմված է Բաժնի պետից, Բաժնի պետի տեղակալից, գլխավոր, առաջատար և առաջին կարգի մասնագետներից: Բաժինը ղեկավարում է Բաժնի պետը, որը պատասխանատվություն է կրում Բաժնի աշխատանքների արդյունավետ կազմակերպման, Բաժնի վրա դրված խնդիրների ժամանակին և պատշաճ կատարման համար:

12. Բաժնի պետը`

1) իրականացնում է Բաժնի աշխատանքների ղեկավարումը, միջոցառումներ է իրականացնում դրա կատարելագործման ուղղությամբ.

2) կատարում է աշխատանքի բաշխում և վերաբաշխում Բաժնի աշխատողների միջև.

3) կազմակերպում է Բաժնի և Բաժանմունքների աշխատողների ծառայողական պարտականությունների պատշաճ կատարմանը և մասնագիտական գիտելիքների կատարելագործմանն ուղղված միջոցառումներ` աշխատանքային խորհրդակցությունների, սեմինար պարապմունքների անցկացման և այլ միջոցներով.

4) ուսումնասիրություն իրականացնելու արդյունքներով, ըստ անհրաժեշտության, համապատասխան առաջարկություններ է ներկայացնում Վարչության պետին` կալանավորված անձանց և դատապարտյալների հաշվառման աշխատանքներին առնչվող օրենսդրության կատարելագործման կամ աշխատանքներում առկա թերությունները վերացնելու կամ ծառայողական քննություն անցկացնելու վերաբերյալ.

5) կազմում է Բաժնի գործունեության աշխատանքային ծրագրեր, պատրաստում կիսամյակային և տարեկան հաշվետվություններ սահմանված կարգով կատարված աշխատանքների, ինչպես նաև Վարչության պետին կամ նրա` տվյալ ոլորտը համակարգող տեղակալին է ներկայացնում տեղեկատվություն կալանավորված անձանց և դատապարտյալների ընդհանուր շարժի վերաբերյալ.

6) իր վրա դրված խնդիրներն իրականացնելու նպատակով` համագործակցում է այլ գերատեսչությունների և մարմինների համապատասխան ստորաբաժանումների, ինչպես նաև այլ կազմակերպությունների և Վարչության կառուցվածքային այլ ստորաբաժանումների հետ.

7) մեթոդական և գործնական աջակցություն է ցուցաբերում Հիմնարկների Բաժանմունքներին.

8) հսկողություն է իրականացնում Բաժնի աշխատողների աշխատանքային կարգապահության` իրենց պարտականությունների ժամանակին և պատշաճ կատարման նկատմամբ.

9) ուսումնասիրում է կալանավորված անձանց և դատապարտյալների հաշվառման միջազգային փորձը, աշխատանքի մեթոդներն ու ձևերը և առաջարկություններ ներկայացնում դրանց կիրառման վերաբերյալ.

10) կազմակերպում է կալանավորված անձանց և դատապարտյալների քարտային տվյալների համակարգչային մուտքագրման կատարումը.

11) մասնակցում է քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում գործող տեղաբաշխման հանձնաժողովի աշխատանքներին.

12) ապահովում է քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում գործող տեղաբաշխման հանձնաժողովի որոշման հիման վրա` համապատասխան փաստաթղթերի կամ դրանց նախագծերի կազմումը.

13) տրամադրում է տեղեկանքներ անձանց դատվածության վերաբերյալ.

14) առաջարկություններ և դիտողություններ է ներկայացնում քրեակատարողական ծառայության` Բաժնի և Բաժանմունքների գործունեությանը վերաբերող իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ.

15) օրենքով սահմանված կարգով քննարկում և ընթացք է տալիս ստացված առաջարկություններին, դիմումներին և բողոքներին.

16) Վարչության պետի հանձնարարությամբ անցկացնում է ծառայողական քննություններ.

17) առաջարկություններ է ներկայացնում Վարչության պետին` Բաժնի և Բաժանմունքների աշխատողներին խրախուսելու կամ պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ.

18) ապահովում է Նախարարի կամ նրա` տվյալ բնագավառը համակարգող տեղակալի, Նախարարության աշխատակազմի ղեկավարի, Վարչության պետի և նրա` տվյալ ոլորտը համակարգող տեղակալի` իրենց լիազորությունների սահմաններում արձակած կամ տված հրամանների, հանձնարարականների ու ցուցումների կատարումը.

19) իրականացնում է օրենսդրությամբ և սույն կարգով սահմանված Բաժնի գործունեությանը վերաբերող այլ գործառույթներ:

13. Բաժնի պետի տեղակալն իրականացնում է սույն կարգով գլխավոր մասնագետի համար նախատեսված գործառույթները, ինչպես նաև Բաժնի պետի բացակայության դեպքում փոխարինում է նրան:

14. Բաժնի գլխավոր մասնագետը՝

1) իրականացնում է իր վրա դրված պարտականությունների ժամանակին և պատշաճ կատարումը.

2) մասնակցում է Բաժնում անցկացվող խորհրդակցություններին, Բաժնի ընդհանուր գործունեությանը վերաբերող այլ աշխատանքներին.

3) համապատասխան հրամանի կամ ցուցումի հիման վրա կատարում և ամփոփում է Հիմնարկներում իրականացված ուսումնասիրությունների արդյունքներով կազմված տեղեկանքները և, ըստ անհրաժեշտության, առաջարկություններ է ներկայացնում Բաժնի պետին համապատասխան Հիմնարկի Բաժանմունքի աշխատանքներում տեղ գտած թերությունների վերացման ուղղությամբ կամ ծառայողական քննություն անցկացնելու վերաբերյալ.

4) Բաժանմունքների աշխատողներին ցուցաբերում է գործնական և մեթոդական օգնություն.

5) առաջարկություններ է ներկայացնում Բաժնի պետին Բաժնի գործունեության ընթացքում տեղ գտած թերությունների վերացման վերաբերյալ.

6) կիսամյակային և տարեկան հաշվետվությունների հիման վրա վերլուծում է Բաժանմունքների գործունեությունը և առաջարկություններ ներկայացնում դրանց գործունեության կատարելագործման վերաբերյալ.

7) առաջարկություններ և դիտողություններ է ներկայացնում Բաժնի և Բաժանմունքների գործունեությանը վերաբերող իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ.

8) կազմում է Բաժնի գործունեության վերաբերյալ կիսամյակային և տարեկան հաշվետվությունների նախագծեր.

9) համապատասխան հանձնարարության հիման վրա մասնակցում է այլ պետություններում պատիժ կրող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և Հայաստանի Հանրապետությունում պատիժ կրող օտարերկրյա քաղաքացիների` սահմանված կարգով փոխանցման կազմակերպման աշխատանքներին.

10) կազմում է տեղեկանքներ կալանավորվածների և դատապարտյալների ամսական շարժի վերաբերյալ.

11) կատարում է Վարչության պետի կամ նրա` տվյալ ոլորտը համակարգող տեղակալի, Բաժնի պետի` իրենց լիազորությունների սահմաններում արձակած կամ տված հրամանները, հանձնարարականները ու ցուցումները.

12) իրականացնում է սույն կարգով սահմանված այլ գործառույթներ:

15. Բաժնի առաջատար մասնագետը՝

1) իրականացնում է իր վրա դրված պարտականությունների ժամանակին և պատշաճ կատարումը.

2) մասնակցում է Բաժնում անցկացվող խորհրդակցություններին, Բաժնի ընդհանուր գործունեությանը վերաբերող այլ աշխատանքներին.

3) համապատասխան հրամանի կամ ցուցումի հիման վրա կատարում և ամփոփում է Հիմնարկներում իրականացված ուսումնասիրությունների արդյունքներով կազմված տեղեկանքները և, ըստ անհրաժեշտության, առաջարկություններ է ներկայացնում Բաժնի պետին համապատասխան Հիմնարկի Բաժանմունքի աշխատանքներում տեղ գտած թերությունների վերացման ուղղությամբ կամ ծառայողական քննություն անցկացնելու վերաբերյալ.

4) Բաժանմունքների աշխատողներին ցուցաբերում է գործնական և մեթոդական օգնություն.

5) առաջարկություններ և դիտողություններ է ներկայացնում Բաժնի և Բաժանմունքների գործունեությանը վերաբերող իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ.

6) ներկայացնում է առաջարկություններ կատարվող աշխատանքները բարելավելու, աշխատանքային ծրագրերում համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարելու ուղղությամբ.

7) պատրաստում է Բաժնում ստացվող դիմումների, բողոքների և այլ գրությունների պատասխանների նախագծեր.

8) կատարում է կալանավորված անձանց և դատապարտյալների քարտային տվյալների համակարգչային մուտքագրված Հիմնարկներից ստացված տեղեկատվության միասնական ամփոփման աշխատանքներ.

9) օրենսդրությամբ սահմանված կարգով վարում է արխիվը.

10) կազմում է տեղեկանքների նախագծեր անձանց դատվածության վերաբերյալ և ներկայացնում Բաժնի պետին.

11) կատարում է Վարչության պետի, նրա տվյալ ոլորտը համակարգող տեղակալի և Բաժնի պետի` իրենց լիազորությունների սահմաններում արձակած կամ տված հրամանները, հանձնարարականները ու ցուցումները.

12) իրականացնում է սույն կարգով սահմանված այլ գործառույթներ:

16. Բաժնի առաջին կարգի մասնագետը՝

1) իրականացնում է իր վրա դրված պարտականությունների ժամանակին և պատշաճ կատարումը.

2) մասնակցում է Բաժնում անցկացվող խորհրդակցություններին, Բաժնի ընդհանուր գործունեությանը վերաբերող այլ աշխատանքներին.

3) Բաժանմունքների աշխատողներին ցուցաբերում է գործնական և մեթոդական օգնություն.

4) առաջարկություններ է ներկայացնում Բաժնի պետին Բաժնի գործունեության ընթացքում տեղ գտած թերությունների վերացման վերաբերյալ.

5) կազմում է Բաժնի գործունեության վերաբերյալ կիսամյակային և տարեկան հաշվետվությունների նախագծեր.

6) համապատասխան հանձնարարության հիման վրա կատարում և ամփոփում է Բաժնի աշխատողների կողմից Հիմնարկներում իրականացված ուսումնասիրությունների արդյունքներով կազմված տեղեկանքները և, ըստ անհրաժեշտության, առաջարկություններ է ներկայացնում Բաժնի պետին համապատասխան Հիմնարկի Բաժանմունքի աշխատանքներում տեղ գտած բացթողումների և թերությունների վերացման ուղղությամբ կամ ծառայողական քննություն անցկացնելու վերաբերյալ.

7) պատրաստում է Բաժնում ստացվող դիմումների, բողոքների և այլ գրությունների պատասխանների նախագծեր.

8) կատարում է Վարչության պետի կամ նրա` տվյալ ոլորտը համակարգող տեղակալի և Բաժնի պետի` իրենց լիազորությունների սահմաններում արձակած կամ տված հրամանները, հանձնարարականները ու ցուցումները.

9) իրականացնում է սույն կարգով սահմանված այլ գործառույթներ:

17. Բաժնի աշխատողները հաշվետու են Բաժնի պետին: Բաժնի աշխատողները պատասխանատվություն են կրում իրենց պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:

18. Հիմնարկի Բաժանմունքը կազմված է Բաժանմունքի պետից, գլխավոր, առաջատար և առաջին կարգի մասնագետներից: Բաժանմունքի պետը պատասխանատվություն է կրում Բաժանմունքի աշխատանքների արդյունավետ կազմակերպման, Բաժանմունքի վրա դրված խնդիրների ժամանակին և պատշաճ կատարման համար:

19. Բաժանմունքի պետը`

1) իրականացնում է Բաժանմունքի աշխատանքների ղեկավարումը, միջոցառումներ է իրականացնում դրա կատարելագործման ուղղությամբ.

2) կատարում է աշխատանքի բաշխում և վերաբաշխում Բաժանմունքի աշխատողների միջև.

3) հսկողություն է իրականացնում Բաժանմունքի աշխատողների աշխատանքային կարգապահության` իրենց պարտականությունների ժամանակին և պատշաճ կատարման նկատմամբ.

4) կազմակերպում է կալանավորված անձանց և դատապարտյալների քարտային տվյալների համակարգչային մուտքագրման կատարումը.

5) իրականացնում է կալանավորված անձանց և դատապարտյալների անվանական և քանակական հաշվառումը.

6) իր վրա դրված խնդիրներն իրականացնելու նպատակով` համագործակցում է այլ գերատեսչությունների կամ մարմինների համապատասխան ստորաբաժանումների, ինչպես նաև այլ կազմակերպությունների և Վարչության կառուցվածքային այլ ստորաբաժանումների հետ.

7) կազմակերպում է քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում գործող տեղաբաշխման հանձնաժողովին ներկայացվող փաստաթղթերի պատրաստման աշխատանքները.

8) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնին օպերատիվ տեղեկատու քարտադարանը ձևավորելու համար օրենսդրությամբ սահմանված կարգով միջոցներ է ձեռնարկում կալանավորված անձանց և դատապարտյալների մասին տվյալները Հայաստանի Հանրապետության ոստիկանություն ուղարկելու համար.

9) կազմակերպում է կալանավորված անձանց կամ դատապարտյալների անձնական գործերի վարման աշխատանքները.

10) կազմակերպում է հաշվառման քարտադարանի վարման աշխատանքները.

11) կազմակերպում է վարույթն իրականացնող մարմնին տվյալ կալանավորված անձին կամ դատապարտյալին Հիմնարկ ընդունելու վերաբերյալ տեղեկացնելու մասին համապատասխան գրությունների նախագծերի կազմման և դրանք Հիմնարկի պետին ներկայացման աշխատանքները.

12) կազմում և Հիմնարկի պետի ստորագրմանն է ներկայացնում դատապարտյալների` կարճաժամկետ մեկնման վկայականները.

13) հսկողություն է իրականացնում կալանավորված անձանց՝ կալանքի տակ պահելու օրենքով սահմանված ժամկետները պահպանելու նկատմամբ, կազմակերպում դրա հետ կապված օրենսդրությամբ սահմանված համապատասխան փաստաթղթերի կամ գրությունների կամ դրանց նախագծերի կազմման աշխատանքները.

14) ապահովում է դատապարտյալին ներում շնորհելու, համաներում հայտարարելու մասին իրավական ակտերի և դատավճիռների փոփոխման մասին որոշումների պահանջների կատարումը.

15) օրենքով սահմանված կարգով քննարկում և ընթացք է տալիս ստացված առաջարկություններին, դիմումներին և բողոքներին.

16) կազմում է Բաժանմունքի գործունեության աշխատանքային ծրագրեր, պատրաստում ամսական, եռամսյակային, տարեկան հաշվետվություններ.

17) կատարում է Հիմնարկի պետի կամ նրա` տվյալ ոլորտը համակարգող տեղակալի` իրենց լիազորությունների սահմաններում արձակած կամ տված հրամանները, հանձնարարականները ու ցուցումները.

18) իրականացնում է օրենսդրությամբ և սույն կարգով նախատեսված Բաժանմունքի գործունեությանը վերաբերող այլ գործառույթներ:

20. Բաժանմունքի գլխավոր մասնագետը`

1) իրականացնում է իր վրա դրված պարտականությունների ժամանակին և պատշաճ կատարումը.

2) մասնակցում է Բաժանմունքում անցկացվող խորհրդակցություններին, Բաժանմունքի ընդհանուր գործունեությանը վերաբերող այլ աշխատանքներին.

3) առաջարկություններ է ներկայացնում Բաժանմունքի պետին Բաժանմունքի գործունեության ընթացքում տեղ գտած թերությունների վերացման վերաբերյալ.

4) առաջարկություններ և դիտողություններ է ներկայացնում Բաժանմունքի գործունեությանը վերաբերող իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ.

5) կազմում է Բաժանմունքի գործունեության վերաբերյալ աշխատանքային ծրագրերի, ամսական, եռամսյակային և տարեկան հաշվետվությունների նախագծեր.

6) հաշվառում և վարում է կալանավորված անձանց և դատապարտյալների անձնական գործերը.

7) նախապատրաստում է կալանավորված անձանց և դատապարտյալների փոխադրման փաստաթղթերը.

8) պատրաստում է Բաժանմունքում ստացվող դիմումների, բողոքների և այլ գրություններ, այդ թվում` դատապարտյալներին պայմանական վաղաժամկետ ազատման կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու նպատակով Հայաստանի Հանրապետության Նախագահին կից գործող համապատասխան անկախ հանձնաժողովին կամ դատարան ներկայացնելու համար, ինչպես նաև պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդության հիմքով պատժից ազատելու, պատժի կատարման հետ միացված բժշկական բնույթի հարկադրանքի միջոցը դադարեցնելու վերաբերյալ դատարան ներկայացնելու համար անհրաժեշտ փաստաթղթեր կամ դրանց նախագծեր և դրանք ներկայացնում Բաժանմունքի պետին.

9) կատարում է Հիմնարկի պետի կամ նրա` տվյալ ոլորտը համակարգող տեղակալի և Բաժանմունքի պետի` իրենց լիազորությունների սահմաններում արձակած կամ տված հրամանները, հանձնարարականները ու ցուցումները.

10) իրականացնում է սույն կարգով սահմանված այլ գործառույթներ:

21. Բաժանմունքի առաջատար մասնագետը`

1) իրականացնում է իր վրա դրված պարտականությունների ժամանակին և պատշաճ կատարումը.

2) մասնակցում է Բաժանմունքում անցկացվող խորհրդակցություններին, Բաժանմունքի ընդհանուր գործունեությանը վերաբերող այլ աշխատանքներին.

3) առաջարկություններ է ներկայացնում Բաժանմունքի պետին Բաժանմունքի գործունեության կատարելագործման, ինչպես նաև Բաժանմունքի գործունեությանը վերաբերող իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ.

4) կազմում է Բաժանմունքի գործունեության վերաբերյալ աշխատանքային ծրագրերի, ամսական, եռամսյակային և տարեկան հաշվետվությունների նախագծեր.

5) հաշվառում և վարում է կալանավորված անձանց և դատապարտյալների անձնական գործերը.

6) նախապատրաստում է կալանավորվածների և դատապարտյալների փոխադրման փաստաթղթերը.

7) պատրաստում է Բաժանմունքում ստացվող դիմումների, բողոքների և այլ գրություններ, այդ թվում` դատապարտյալներին պայմանական վաղաժամկետ ազատման կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու նպատակով Հայաստանի Հանրապետության Նախագահին կից գործող համապատասխան անկախ հանձնաժողովին կամ դատարան ներկայացնելու համար, ինչպես նաև պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդության հիմքով պատժից ազատելու, պատժի կատարման հետ միացված բժշկական բնույթի հարկադրանքի միջոցը դադարեցնելու վերաբերյալ դատարան ներկայացնելու համար անհրաժեշտ փաստաթղթեր կամ դրանց նախագծեր և դրանք ներկայացնում Բաժանմունքի պետին.

8) կալանավորված անձանց և դատապարտյալների վերաբերյալ տվյալները մուտքագրում է համակարգչում և ներկայացնում է Բաժանմունքի պետին` Վարչության Բաժին ներկայացնելու նպատակով, ինչպես նաև նախապատրաստում է համապատասխան հաղորդումներ վարույթն իրականացնող մարմիններին ուղարկելու համար.

9) կատարում է Հիմնարկի պետի կամ նրա` տվյալ ոլորտը համակարգող տեղակալի և Բաժանմունքի պետի` իրենց լիազորությունների սահմաններում արձակած կամ տված հրամանները, հանձնարարականները ու ցուցումները.

10) իրականացնում է սույն կարգով սահմանված այլ գործառույթներ:

22. Բաժանմունքի առաջին կարգի մասնագետը`

1) իրականացնում է իր վրա դրված պարտականությունների ժամանակին և պատշաճ կատարումը.

2) մասնակցում է Բաժանմունքում անցկացվող խորհրդակցություններին, Բաժանմունքի ընդհանուր գործունեությանը վերաբերող այլ աշխատանքներին.

3) առաջարկություններ է ներկայացնում Բաժանմունքի պետին Բաժանմունքի գործունեության կատարելագործման, ինչպես նաև Բաժանմունքի գործունեությանը վերաբերող իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ.

4) հաշվառում և վարում է կալանավորված անձանց և դատապարտյալների անձնական գործերը.

5) նախապատրաստում է կալանավորվածների և դատապարտյալների փոխադրման փաստաթղթերը.

6) Վարչության արխիվ հանձնելու համար նախապատրաստում է համապատասխան կալանավորված անձանց և դատապարտյալների անձնական գործերը.

7) կատարում է Հիմնարկի պետի կամ նրա` տվյալ ոլորտը համակարգող տեղակալի և Բաժանմունքի պետի` իրենց լիազորությունների սահմաններում արձակած կամ տված հրամանները, հանձնարարականները ու ցուցումները.

8) իրականացնում է սույն կարգով սահմանված այլ գործառույթներ:

23. Բաժանմունքի աշխատողները հաշվետու են Բաժանմունքի պետին: Բաժանմունքի աշխատողները պատասխանատվություն են կրում իրենց պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:

 

Գ Լ ՈՒ Խ  3

 

ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԵՎ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

24. Բաժնի և Բաժանմունքների այն աշխատասենյակները, որտեղ պահվում են կալանավորված անձանց և դատապարտյալների անձնական գործերը կամ անձնական տվյալներ պարունակող այլ փաստաթղթերը, պետք է ունենան երկաթյա դռներ կամ ճաղավանդակներ, պատուհանները պետք է ունենան երկաթյա ճաղավանդակներ, ապահովված լինեն անվտանգության ազդանշանային համապատասխան համակարգով, որն էլ, Հիմնարկի դեպքում` պետք է կառավարելի լինի Հիմնարկի պատասխանատու հերթապահի կողմից:

25. Բաժանմունքների աշխատասենյակները պետք է տեղակայված լինեն Հիմնարկների վարչական մասնաշենքերում:

26. Ոչ աշխատանքային ժամերին Բաժանմունքների աշխատասենյակների դռները կնքվում են դրոշմակնիքներով:

27. Հիմնարկի պատասխանատու հերթապահի կողմից հանձնված անձնական գործերում կալանավորված անձանց կամ դատապարտյալների լուսանկարների, մատնադրոշմման քարտերի բացակայության դեպքում կատարվում է նրանց լուսանկարահանումը և մատնադրոշմումը, յուրաքանչյուրի վերաբերյալ կազմվում է մեկ մատնադրոշմման քարտ և արտատպվում է 4x6 չափերի 6 լուսանկար՝ 3-ը դիմահայաց, 3-ը` կիսադեմ:

28. Մատնադրոշմման քարտը կարվում է անձնական գործի առաջին մասում: Լուսանկարներից երկուսը (դիմահայաց և կիսադեմ) սոսնձվում են կալանավորված անձի կամ դատապարտյալի անձնական թերթիկում, երկուսը` նրան այլ Հիմնարկ կամ այլ վայր փոխադրելու ժամանակ փակցվում են անձնական գործի տեղեկանքին, իսկ երկուսը` դրվում են անձնական գործի շապիկին սոսնձված ծրարում:

29. Ոչ աշխատանքային ժամին կալանավորված անձին կամ դատապարտյալին տվյալ Հիմնարկ ընդունելու դեպքում Բաժանմունքի աշխատողը հաջորդ աշխատանքային օրը՝

1) ընդունում է կալանավորված անձի կամ դատապարտյալի անձնական գործը (Ձև 1), ստուգում փոխադրման թերթիկի (Ձև 2) պատշաճ կազմված լինելը.

2) ստուգում է բերված կալանավորված անձերի կամ դատապարտյալների քանակը և անձնական գործերի առկայությունն՝ ըստ փոխադրման ցուցակի:

30. Հիմնարկ ընդունված յուրաքանչյուր կալանավորված անձի կամ դատապարտյալի վերաբերյալ տեղեկատվությունը գրանցվում է համապատասխան մատյանում:

31. Դատապարտյալի անձնական գործում կատարողական թերթիկ լինելու դեպքում Բաժանմունքի պետն այդ մասին գրավոր տեղեկացնում է տվյալ Հիմնարկի հաշվապահական հաշվառման համապատասխան կառուցվածքային ստորաբաժանմանը, իսկ դատարանի որոշմամբ հարկադիր բուժում նշանակված լինելու դեպքում` տվյալ Հիմնարկի բժշկական սպասարկման համապատասխան կառուցվածքային ստորաբաժանմանը:

32. Հիմնարկում յուրաքանչյուր կալանավորված անձի և դատապարտյալի վերաբերյալ կազմվում է անձնական գործ, որում պահվող փաստաթղթերը պետք է լինեն կարված, համարակալված և ցուցակագրված:

33. Կալանավորված անձի կամ դատապարտյալի անձնական գործում առկա փաստաթղթերում հակասական տվյալներ հայտնաբերելու դեպքում Բաժանմունքի աշխատողը միջոցներ է ձեռնարկում դրանք պարզելու համար: Եթե կնիքը, որով վավերացված է դատավճիռը, և դատարանի որոշման պատճենները կասկած են հարուցում կամ այդ փաստաթղթերը վավերացված են այլ դատարանի կնիքով, ապա Բաժանմունքի պետը համապատասխան միջոցներ է ձեռնարկում որոշումն ընդունած դատարանին տեղեկացնելու և կնիքի պարզ դրոշմվածքով վավերացված փաստաթղթերի նոր պատճենները ստանալու համար:

34. Եթե անձնական գործում բացակայում է նախկին դատվածությունների վերաբերյալ տեղեկանքը, ապա Բաժանմունքի աշխատողը միջոցներ է ձեռնարկում համապատասխան մարմիններից հարցում կատարելու համար:

35. Կալանավորված անձի և դատապարտյալի տվյալների փոփոխման վերաբերյալ որոշումներ, փաստաթղթեր ստացվելու դեպքերում Բաժանմունքի աշխատողը ուղղումներ է կատարում է նրա վերաբերյալ եղած բոլոր փաստաթղթերում, իսկ փոփոխման վերաբերյալ որոշումը, փաստաթղթերը (դատավճիռը) կարվում են անձնական գործում:

36. Կալանավորված անձին կամ դատապարտյալին մեկ այլ Հիմնարկ փոխադրելուց հետո նրա վերաբերյալ ստացված բոլոր փաստաթղթերն ուղարկվում են տվյալ Հիմնարկ:

37. Անձը հաստատող և այլ փաստաթղթերը պահվում են դատապարտյալի անձնական գործում փակցված ծրարում և ազատվելուց հետո ստորագրությամբ վերադարձվում նրան: Դատավճռով որոշակի գործունեությամբ զբաղվելու կան որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկելը որպես լրացուցիչ պատիժ նշանակված լինելու դեպքում համապատասխան փաստաթղթերը, այդ թվում նաև` տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված դատապարտյալի վարորդական իրավունքի վկայականը պահվում է անձնական գործում և հիմնական պատժից ազատվելուց հետո դրանք դատավճռի հետ ուղարկվում է նրա բնակության վայրի այլընտրանքային պատիժների կատարման ստորաբաժանում:

38. Դատավճիռն ի կատար ածելու մասին կարգադրությունը ստանալու օրը Բաժանմունքի աշխատողը պարտավոր է սահմանված կարգով Հիմնարկի տեղակայման տարածքային անձնագրային բաժին ուղարկել դատապարտյալի վերաբերյալ հաղորդում՝ նրան մշտական բնակության վայրի հաշվառումից հանելու նպատակով:

39. (կետն ուժը կորցրել է 18.12.12 N 266-Ն)

40. Կալանավորվածներին պահելու վայրում և ուղղիչ հիմնարկում Բաժանմունքի կողմից իրականացվում է կալանավորված անձանց և դատապարտյալների անհատական և քանակական հաշվառում:

41. Անհատական հաշվառում կատարվում է՝

1) այբբենական և անվանական հաշվառման մատյանով (Ձև 3).

2) հաշվառման քարտերով:

42. Քանակական հաշվառում կատարվում է՝

1) կալանավորված անձանց և դատապարտյալների հնգօրյա սահմանված տեղեկագրերի ամփոփումով.

2) քանակական հաշվառման մատյանով (Ձև 4).

3) վիճակագրական ամսական, եռամսյակային և տարեկան հաշվետվություններով:

43. Հաշվառման քարտերը լրացվում են կալանավորված անձանց կամ դատապարտյալների անձնական գործերում առկա փաստաթղթերի հիման վրա:

44. Հաշվառման քարտերից կազմվում է այբբենական քարտադարան:

45. Եթե կալանավորված անձը կամ դատապարտյալը փոխել է իր անունը կամ ազգանունը, այդ դեպքում նոր անվամբ կամ ազգանվամբ նրա վերաբերյալ լրացվում է հաշվառման նոր քարտ, իսկ հաշվառման հին քարտի վրա նշում է կատարվում հաշվառման նոր քարտի առկայության մասին:

46. Պարբերաբար առանձնացվում են այն դատապարտյալների հաշվառման քարտերը, որոնք պետք է պատժի կրումից ազատվեն հաջորդող ժամանակահատվածում և դրանք դասավորվում են ըստ պատժի ժամկետի ավարտման հերթականության:

47. Պարբերաբար առանձնացվում են այն դատապարտյալների հաշվառման քարտերը, որոնց 18 տարին լրանում է հաջորդող ժամանակահատվածում:

48. Յուրաքանչյուր նախորդ օրվա համար կալանավորված անձանց կամ դատապարտյալների փաստացի առկայության և նրանց շարժի վերաբերյալ կազմվում է տեղեկագիր՝ հիմնվելով այդ օրը հաշվառման կանգնած, 24 ժամվա ընթացքում բերված, փոխադրված և պատժից ազատված անձանց վերաբերյալ ունեցած տեղեկությունների վրա, որոնք համեմատվում են կալանավորված անձանց և դատապարտյալների փաստացի առկայության ստուգման արդյունքների հետ և պետք է համընկնեն նրանց անվանական հաշվառման փաստաթղթերի քանակի, կալանավորված անձանց և դատապարտյալների փաստացի առկայության հետ:

49. Յուրաքանչյուր նախորդ օրվա տվյալները գրանցվում են կալանավորված անձանց և դատապարտյալների շարժի, անձնական գործերի և հաշվառման մատյաններում:

50. Կալանավորված անձանց և դատապարտյալների անձնական գործերը պահվում են այբբենական կարգով` դասակարգման հետևյալ հիմքերով՝

1) նախաքննության մարմինների վարույթում գտնվող կալանավորված անձանց անձնական գործեր.

2) դատական վարույթում գտնվող կալանավորված անձանց անձնական գործեր.

3) դատապարտյալների անձնական գործեր, որոնց դատավճիռն օրինական ուժի մեջ չի մտել.

4) դատավճիռն օրինական ուժի մեջ մտած, սակայն կարգադրությունը չստացված դատապարտյալների անձնական գործեր.

5) տեխնիկատնտեսական սպասարկման աշխատանքներում ընդգրկված դատապարտյալների անձնական գործեր.

6) դատավճիռն օրինական ուժի մեջ մտած դատապարտյալների անձնական գործեր:

51. Կալանավորված անձի կամ դատապարտյալի անձնական գործը կարող է տրամադրվել միայն Վարչության պետին կամ նրա տեղակալին, Հիմնարկի պետին կամ նրա տեղակալին, Բաժնի պետին և Վարչության կամ Հիմնարկի օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող աշխատողներին` գործերը գրանցելով համապատասխան մատյանում (Ձև 5)՝ նրանց ստորագրությամբ, նշելով ամսաթիվը: Անձնական գործերը վերադարձնելու ժամանակ Բաժանմունքի աշխատողն այդ մասին գրանցում է կատարում մատյանում` ստորագրելով և նշելով ամսաթիվը:

52. Կալանավորված անձի կամ դատապարտյալի անձնական գործը կարող է գրավոր հարցման դեպքում տրամադրվել այլ մարմիններին Վարչության պետի միջոցով:

53. Քննչական գործողություններին, դատական նիստերին մասնակցելու կամ այլ նպատակներով մեկ օրով բացակայող և առանց անձնական գործերի ժամանակավոր փոխադրված կալանավորված անձին կամ դատապարտյալին հաշվառում են օրվա տեղեկագրում:

54. Կալանավորված անձը համապատասխան ուղեկցող անձանց է փոխանցվում վարույթն իրականացնող մարմնի՝ զինանշանի պատկերմամբ կնիքով հաստատված համապատասխան փաստաթղթի հիման վրա:

55. Կալանավորված անձին կամ դատապարտյալին նախաքննության մարմիններին կամ դատարան փոխադրելու նախօրեին Բաժանմունքի աշխատողը Հիմնարկի պատասխանատու խմբի պատասխանատու հերթապահին է հանձնում այդ անձի վերաբերյալ ստացված պահանջագիրը, վերջինս էլ համապատասխան մատյանում նշում կատարելուց հետո այն վերադարձնում է:

56. Բաժանմունքի աշխատողը ստուգում և ստորագրությամբ Հիմնարկի պատասխանատու խմբի պատասխանատու հերթապահից ընդունում է փոխադրված անձանց անձնական գործերը, ինչպես նաև տվյալ անձի վերաբերյալ այլ փաստաթղթերը: Կալանավորված անձի կամ դատապարտյալի անձնական գործում և հաշվառման քարտում համապատասխան նշումներ կատարելուց, ինչպես նաև համապատասխան առկա փաստաթղթերը տվյալ անձնական գործում հաշվառվելուց և կարվելուց հետո Բաժանմունքի աշխատողն այդ գործը տեղադրում է դրա համար նախատեսված անձնական գործերի շարքում:

57. Եթե օրվա տեղեկագրում նշված անձը հետ չի վերադարձել քրեական հետապնդումը դադարեցնելու պատճառով, ապա Բաժանմունքի աշխատողը միջոցներ է ձեռնարկում նրան ազատելու հիմք հանդիսացող օրինական փաստաթուղթը վարույթն իրականացնող մարմնից ստանալու և հաշվառման համապատասխան գործողություններ կատարելու համար:

58. Քրեական հետապնդումը դադարեցնելու կամ պատժից ազատելու վերաբերյալ հիմք հանդիսացող փաստաթուղթը ստանալուց հետո տվյալ անձը սահմանված կարգով հաշվառումից հանվում է:

59. Հիմնարկից կալանավորված անձին կամ դատապարտյալին այլ քրեակատարողական հիմնարկ կամ ձերբակալվածներին պահելու վայր ժամանակավորապես փոխադրելիս անձնական գործը հանձնվում է համապատասխան ուղեկցող անձանց և տվյալ անձի հաշվառման քարտն առանձնացվում է: Տվյալ անձի վերադարձի դեպքում հաշվառման քարտը տեղադրվում է գործող քարտադարանում:

60. Բաժանմունքը կալանավորված անձին կալանքի տակ պահելու ժամկետը լրանալուց յոթ օր առաջ այդ մասին նախաքննության մարմնին ուղարկելու նպատակով ծանուցագրի նախագիծ է պատրաստում և այն ներկայացվում է Հիմնարկի պետին, իսկ ծանուցագրի ուղարկման դեպքում դրա պատճենը կարում է կալանավորված անձի անձնական գործում: Եթե կալանավորված անձի կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու վերաբերյալ որոշում չի ստացվել, ապա Բաժանմունքը կալանավորված անձի կալանքի տակ պահելու ժամկետը լրանալու վերջին օրը այդ մասին զեկուցում է Հիմնարկի պետին:

61. Կալանավորված անձի կամ դատապարտյալի նկատմամբ կազմված մեղադրական եզրակացությունը, կայացված դատավճիռը կամ որոշումը ստանալու դեպքում դրա մեկ օրինակը Բաժանմունքի աշխատողը ստորագրությամբ հանձնում է նրան, իսկ մյուս օրինակը՝ կարում է անձնական գործում:

62. Կալանավորված անձի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու կամ դատապարտյալին պատժից ազատելու վերաբերյալ ստացված փաստաթղթերն անհապաղ կատարելիս Բաժանմունքի պետը մանրամասն ստուգում է տվյալ փաստաթղթերի ձևակերպման ճշտությունը և համապատասխանությունը անձնական գործի նյութերին: Զինանշանի պատկերմամբ կնիքով չվավերացված, խամրած կամ այլ մարմնի կնիքով կնքված փաստաթղթերի ստացման, այդ փաստաթղթերում պարունակվող տվյալների և անձնական գործի նյութերի անհամապատասխանության, փաստաթղթերի իսկության նկատմամբ ծագող կասկածների առկայության կամ փաստաթղթերի անճշտության այլ դեպքերում, Բաժանմունքի պետն այդ մասին զեկուցում է Հիմնարկի պետին և անհապաղ միջոցներ է ձեռնարկում անճշտությունների վերացման ուղղությամբ:

63. Մեկ Հիմնարկից մեկ այլ Հիմնարկ կալանավորված անձին կամ դատապարտյալին փոխադրելիս Բաժանմունքի աշխատողը ստուգում է կալանավորված անձին կամ դատապարտյալին փոխադրելու նպատակով ստացված փաստաթղթերի համապատասխանությունը վերջինիս անձնական գործում առկա տվյալներին, իսկ անհամապատասխանության դեպքում իրականացվում են անհապաղ միջոցառումներ դրանք ճշգրտելու ուղղությամբ: Տվյալ փաստաթղթերը կարվում են անձնական գործում: Կալանավորված անձի մեկ Հիմնարկից մեկ այլ Հիմնարկ փոխադրման մասին հայտնվում է վարույթն իրականացնող մարմնին:

64. Մեկ Հիմնարկից մեկ այլ Հիմնարկ կալանավորված անձին կամ դատապարտյալին փոխադրելիս Բաժանմունքի աշխատողը կազմակերպում է կալանավորված անձին կամ դատապարտյալին վերաբերող Հիմնարկի կառուցվածքային այլ ստորաբաժանումներում առկա փաստաթղթերի և նյութերի ստորագրությամբ հավաքագրումը (Ձև 6), այնուհետև դրանց` անձնական գործում կարումը:

65. Ստուգվում է փոխադրվող կալանավորված անձանց կամ դատապարտյալների անձնական գործերի պատկանելությունը տվյալ անձանց, այնուհետև դրանք ծրարավորվում են սահմանված ձևի ծրարներով (Ձև 7): Փոխադրման ենթակա անձանց վերաբերյալ կազմվում է փոխադրման ենթակա Հիմնարկների թվաքանակին համապատասխան քանակով փոխադրման թերթիկ՝ երեք օրինակից, որից առաջինը հանձնվում է փոխադրող համապատասխան անձանց, երկրորդը փոխադրող համապատասխան անձանց միջոցով տրամադրվում է այն Հիմնարկին, որտեղ փոխադրվում է դատապարտյալը, երրորդը՝ փոխադրող համապատասխան անձանց ղեկավարի կողմից դատապարտյալների և նրանց անձնական գործերի ընդունումը հաստատող ստորագրությամբ սահմանված կարգով պահպանվում է Հիմնարկի Բաժանմունքում:

66. Ազատման տեղեկանքը հանձնվում է պատճենի վրա վերջինիս ստորագրությամբ: Այդ նպատակով կատարվում է տվյալ անձի հարցում և այդ պատասխանները համեմատվում են անձնական գործում առկա փաստաթղթերում պարունակվող տվյալների հետ: Համեմատություն է անցկացվում նաև ազատվող անձի արտաքին նշանների և նրա լուսանկարի միջև: Ազատման տեղեկանքի պատճենը կարվում է անձնական գործում:

67. Պատժի կրումից ազատված կամ կալանքի տակ պահելու ժամկետի ավարտմամբ կալանավորվածներին պահելու վայրում արդեն իսկ չպահվող կամ Հիմնարկից փախուստ կատարած կամ մահացած անձինք հանվում են հաշվառումից:

68. Մինչև կալանավորված անձին կամ դատապարտյալին հաշվառումից հանելը Բաժանմունքը կազմակերպում է կալանավորված անձին կամ դատապարտյալին վերաբերող Հիմնարկի կառուցվածքային այլ ստորաբաժանումներում առկա փաստաթղթերի և նյութերի ստորագրությամբ հավաքագրումը, այնուհետև դրանց` անձնական գործում կարումը:

69. Հաշվառումից հանված կալանավորված անձանց կամ դատապարտյալների հաշվառման քարտերի վրա նշում է կատարվում հաշվառումից դուրս գալու հիմքերի վերաբերյալ, այնուհետև այդ քարտերը հանվում են գործող այբբենական քարտադարանից և պահվում են այբբենական արխիվային քարտադարանում:

70. Պատժի կրումից ազատված կամ կալանքի տակ պահելու ժամկետի ավարտմամբ կալանավորվածներին պահելու վայրում արդեն իսկ չպահվող կամ մահացած անձանց անձնական գործերը նրանց տվյալ պահից հետո ոչ ուշ, քան մեկ ամսվա ընթացքում հանձնվում են Վարչության արխիվ: Տվյալ անձնական գործերը արխիվ հանձնելուց առաջ Բաժանմունքի պետի կողմից ստուգվում է նրանց Հիմնարկում չպահվելու հիմքերի օրինականությունը:

71. Յուրաքանչյուր անձնական գործ արխիվ հանձնելու նպատակով նախապատրաստվում է հետևյալ կարգով՝

1) բոլոր փաստաթղթերը կարվում են համապատասխան ձևի շապիկներում.

2) անձնական գործի առաջին և երկրորդ մասի փաստաթղթերը համարակալվում և գրանցվում են ցուցակներում, որտեղ նշվում է նաև էջերի քանակը.

3) ցուցակը վավերացվում է կազմողի ստորագրությամբ.

4) կցվում են հաշվառման քարտերը, որոնց հակառակ երեսին դրվում է Բաժանմունքի պետի ստորագրությունը:

72. Անձնական գործերն արխիվ են հանձնվում այբբենական կարգով կազմված արխիվային ցուցակով` երկու օրինակից, մեկ օրինակը պահվում է Բաժանմունքում, մյուսը` գործերը արխիվացնելուց հետո վերադարձվում է համապատասխան Բաժանմունք:

 

Ձև 1

 

ԱՆՁՆԱԿԱՆ ԳՈՐԾ

 

ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԻ ԿԱՄ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼԻ

 

ԱԶԳԱՆՈՒՆ ____________________________________________

 

ԱՆՈՒՆ _______________________________________________

 

ՀԱՅՐԱՆՈՒՆ ____________________________________________

 

Դատապարտվել է «___» _________ 20 թ. _______________________

 

____________________________________________ դատավճռով

 

ՀՀ քր. օր-ի _____ հոդ. _________ տարի ______ ամիս __________ օր

 

Պատժի սկիզբը «__» ______ 20 թ. Պատժի ավարտը «__» ___________ 20 թ.

 

Պատժաչափի փոփոխություն __________________________________

 

____________________________________________________

 

____________________________________________________

 

Արխիվային թիվ _________ Պահպանման ժամկետը` _____________ տարի

 

ՏՎՅԱԼՆԵՐ

 

Կալանավորված անձի և դատապարտյալի նկատմամբ վարույթն իրականացնող մարմնի վերաբերյալ

 

Հ/հ

Օրը, ամիսը և տարեթիվը

Որ մարմնի վրա է հաշվվում

     
     
     
     
     
     
     
     
     
     
     
     
     

 

Կալանավորված անձի կամ դատապարտյալի շարժի մասին գրանցումներ

 

Հ/հ

Քրեակատարողական հիմնարկի անվանումը

Քրեակատարողական հիմնարկի գտնվելու վայրը

Գտնվելու ժամկետը

Անձնական գործի հաշվառման թիվ

 

 

 

ընդունվել է

փոխադրվել է

 

           
           
           
           
           
           
           

 

ՍՏՈՒԳՄԱՆ ԹԵՐԹԻԿ

 

ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԻ ԿԱՄ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼԻ ԱՆՁՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՄ ԱՌԿԱ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Ստուգման ժամանակը

Ստուգողի պաշտոնը, ազգանունը, անունը և հայրանունը

Ստուգման արդյունքները (թերությունները և առաջարկությունները)

Ստուգողի ստորագրությունը

       
       
       
       
       
       
       
       

ՄԱՍ ԱՌԱՋԻՆ

 

ԱՆՁՆԱԿԱՆ ԳՈՐԾԻ ԱՌԱՋԻՆ ՄԱՍՈՒՄ ԿԱՐՎՈՒՄ ԵՆ ՀԵՏԵՎՅԱԼ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ

 

Խափանման միջոց ընտրելու մասին որոշումը: Կալանքի վերցնելու, խուզարկության մասին արձանագրությունը, ձերբակալվածների անհատական թերթիկը, մատնադրոշմման քարտը, դատավճռի պատճենը, որի հիման վրա կալանավորված անձը, դատապարտյալը կրում է պատիժը, դատավճիռը բեկանելու մասին որոշման պատճենը կամ դատարանի ծանուցումը դատավճռի օրինական ուժի մեջ մտնելու մասին, դատարանի որոշման պատճենը դատավճռի կատարման հարցերի վերաբերյալ, դատարանի որոշման պատճենը դատավճռի փոփոխման վերաբերյալ, այդ թվում նաև` պայմանական վաղաժամկետ ազատման, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու մասին, հիվանդության պատճառով պատժից ազատվելու մասին: Հայաստանի Հանրապետության Նախագահի ներման, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի համաներման ակտերի կատարման մասին փաստաթղթերը, քաղվածքները, նամակների պատճենները, դատավճռի փոփոխման վերաբերյալ փաստաթղթերի կատարման մասին, մահվան մասին բժշկական փաստաթղթերի պատճենները: Դժբախտ դեպքերի կամ պատահարների վերաբերյալ արձանագրությունները: Թաղման կամ դիակը հարազատներին հանձնելու վերաբերյալ արձանագրությունը, դիահերձման վերաբերյալ դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը, դատապարտյալի մահվան մասին հաղորդման պատճենը՝ ուղարկված ՔԿԱԳ-ի մարմիններին և հարազատներին, դատապարտյալի փախուստի վերաբերյալ տեղեկանքի պատճենը, գումարների առգրավման կամ ստացման վերաբերյալ արձանագրությունները: Մահացածի անձնական գումարի և այլ արժեքների, նրա օրինական ժառանգներին ուղարկման կամ հանձնման վերաբերյալ համապատասխան փաստաթղթերը: Քրեակատարողական հիմնարկում գտնվելու ընթացքում հաշմանդամություն ստանալու փաստը հաստատող, արձանագրությունները կամ փաստաթղթերը, ինչպես նաև կալանավորվածին կամ դատապարտյալին վերաբերող այլ փաստաթղթեր: Բոլոր փաստաթղթերը կարվում են իրենց ստացման հաջորդականությամբ և գրանցվում են փաստաթղթերի գրանցման ցուցակում:

 

ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԻ ԿԱՄ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼԻ ԹԻՎ ________ ԱՆՁՆԱԿԱՆ ԳՈՐԾԻ ԱՌԱՋԻՆ ՄԱՍՈՒՄ ԵՂԱԾ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑՈՒՑԱԿ

Հ/հ

Փաստաթղթերի անվանումը

Թերթերի համարները

     
     
     
     
     
     
     
     
     
     
     
     
     
     
     
     
     
     
     
     
     
     
     
     
     

ՄԱՍ ԵՐԿՐՈՐԴ

 

ԱՆՁՆԱԿԱՆ ԳՈՐԾԻ ԵՐԿՐՈՐԴ ՄԱՍՈՒՄ ԿԱՐՎՈՒՄ ԵՆ ՀԵՏԵՎՅԱԼ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ

 

Դատապարտյալի բնութագիրը, հանձնաժողովների նիստերի արձանագրություններից քաղվածքներ՝ պայմանական վաղաժամկետ, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու, մեկ ՔԿՀ-ից մեկ այլ ՔԿՀ փոխադրելու վերաբերյալ: Կողմնորոշիչ տեղեկանքներ դատապարտյալի նկատմամբ, հատուկ հսկողություն տանելու անհրաժեշտության դեպքում (եթե նա հակում ունի փախուստի, թմրադեղեր օգտագործել և այլն): Խրախուսանքների և տույժերի վերաբերյալ փաստաթղթերը, դատապարտյալին առանց ուղեկցման տեղափոխելու թույլտվության որոշումը և կից մյուս փաստաթղթերը: Վերադաս մարմիններին ուղարկելով դիմումների ուղեկցող գրությունները և ստացված պատասխանները, ինչպես նաև կալանավորվածին կամ դատապարտյալին վերաբերող այլ փաստաթղթեր: Բոլոր փաստաթղթերը կարվում են իրենց ստացման հաջորդականությամբ և գրանցվում են փաստաթղթերի գրանցման ցուցակում:

 

ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԻ ԿԱՄ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼԻ ԹԻՎ ___________ ԱՆՁՆԱԿԱՆ ԳՈՐԾԻ ԵՐԿՐՈՐԴ ՄԱՍՈՒՄ ԵՂԱԾ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑՈՒՑԱԿ

Հ/հ

Փաստաթղթերի անվանումը

Թերթերի համարները

     
     
     
     
     
     
     
     
     
     
     
     
     
     
     
     
     
     
     
     
     
     
     
     
     

Ձև 2

 

ՓՈԽԱԴՐՄԱՆ ԹԵՐԹԻԿ

 

_________________________________________________________

քրեակատարողական հիմնարկի անվանումը

_________________________________________________________

 

հիմնարկից փոխադրվում է (են) _______________________________

                       քրեակատարողական հիմնարկի անվանումը

 

Փոխադրման հիմքը

______________________________________________________

 

թիվ _______ «___» __________________ 20 թ.

Հ/հ

Անձնական գործի
N

Անուն, ազգանուն, հայրանուն

Ծննդյան տարեթիվը

ՀՀ քր. օր-ի հոդվածը

Պատժաչափը

 

 

 

 

 

 

Կ.Տ.

Քրեակատարողական հիմնարկի պետ՝ ________

________________________________

Հաշվառման բաժանմունքի պետ՝ ___________

Ցուցակում նշված կալանավորված անձանց, դատապարտյալներին անձնական գործերով, թվով «____» մարդ ընդունեց:

 

 

Փոխադրող անձանց ղեկավար՝ ____________

 

Ցուցակում նշված կալանավորված անձանց, դատապարտյալների անձնական գործերը ընդունեց՝

 

 

Տվյալ ՔԿՀ-ի հերթապահ խմբի

պատասխանատու հերթապահի

ստորագրությունը՝ _______________

 

 

Ձև 3

 

Մ Ա Տ Յ Ա Ն

 

այբբենական անվանական հաշվառման

 

Սկսված է « »________________ 200 թ.

Ավարտված է « »______________ 200 թ.

Հ/հ

Օր, ամիս, տարեթիվ

Տարվա հերթական համարը

Օրվա հերթական համարը

Ազգանուն, անուն, հայրանուն

Որտեղից է փոխա-դրվել

Վարույթն իրականացնող մարմնի անվանումը

Երբ և որտեղ է փոխադրվել
(ՔԿՀ, ազատվել է, մահացել է)

1

2

3

4

5

6

7

8

 

 

 

 

 

 

 

 

Ձև 4

 

ՄԱՏՅԱՆ

 

քանակական հաշվառման

 

Սկսված է « »________________ 200 թ.

Ավարտված է « »______________ 200 թ.

օր, ամիս, տարեթիվ հերթական համարը, նույնը անձնական գործի համարը յուրաքանչյուր օրվա հերթական համարը անուն, ազգանուն, հայրանուն որ հիմնարկից է փոխադրվել
1 2 3 4 5
         

անձնական գործի համարը հերթական համարը յուրաքանչյուր օրվա համար անուն, ազգանուն, հայրանուն որ հիմնարկ է փոխադրվել, ազատվել կամ մահացել
6 7 8 9
       

Ձև 5

 

ՄԱՏՅԱՆ

 

անձնական գործերի ժամանակավոր օգտագործման տրման

 

Սկսված է « »________________ 200 թ.

Ավարտված է « »______________ 200 թ.

 

Հ/հ

Անձնական գործի համարը

Դատապարտյալի ազգանուն, անուն-հայրանունը

Ում է տրվել անձնական գործը

Ստորագրություն անձնական գործը ստանալու
վերաբերյալ և ամսաթիվը

Ստորագրություն անձնական գործը վերադարձնելուց և ամսաթիվը

1

2

3

4

5

6

 

 

 

 

 

 

 

Ձև 6

 

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

կալանավորված անձին կամ դատապարտյալին վերաբերվող փաստաթղթերի և նյութերի հավաքագրման մասին

 

Բժշկական սպասարկման բաժնի աշխատող _________________________________

_____________________________________________________________

ԱԱՀ, ստորագրություն

 

Անվտանգության ապահովման բաժնի աշխատող ______________________________

_____________________________________________________________

ԱԱՀ, ստորագրություն

 

Սոցիալական հոգեբանական և իրավական __________________________________

 

աշխատանքների բաժնի աշխատող _______________________________________

ԱԱՀ, ստորագրություն

 

Ֆինանսական բաժին _____________________________________________

ԱԱՀ, ստորագրություն

 

Հաշվառման բաժանմունքի պետ՝ ______________________________________

ԱԱՀ, ստորագրություն

 

«__» _________________ 20 թ.

 

Ձև 7

 

Կալանավորված անձի կամ դատապարտյալի անձնական գործի ծրար

 

ԹԻՎ_______ ԱՆՁՆԱԿԱՆ ԳՈՐԾԻ

 

Հաշվառման բաժնի պետ _________________________

ստորագրություն

____________________________________________________

քրեակատարողական հիմնարկի անվանումը

 

«___» ____________________ 20 թ.

 

____________________________________________________

փոխադրման թերթիկի թիվ

 

1. Դատապարտյալի (կալանավորված անձի) ազգանուն, __________________

անուն և հայրանուն _______________________________________

2. Ծննդյան տարեթիվը, նախկին բնակության վայրը (հասցեն) ______________

____________________________________________________

3. Ուր է փոխադրվում ______________________________________

____________________________________________________

4. Փոխադրման հիմքը ______________________________________

(կարգագիրը, որոշումը, ամսաթիվը, ______________________________

____________________________________________________

____________________________________________________

5. Դատապարտյալի ուղղիչ հիմնարկի տեսակը _______________________

6. Ում կողմից է դատապարտվել ________________________________

(երբ, ՀՀ քրեական օրենսգրքի հոդվածը և պատժաչափը, _________________

____________________________________________________

7. Պահանջվում է արդյոք անվտանգության ապահովման _________________

ուժեղացված հսկողություն և ինչու ______________________________

8. Դատապարտյալի առանձնահատուկ նշանները _______________________

____________________________________________________

11. Բժշկի տեղեկանքը ______________________________________

ա) դատապարտյալի առողջական վիճակի մասին ______________________

կարող է արդյոք ուղևորվել

 

բ) սանիտարական մշակում անցնելու մասին ________________________

գ) Քրեակատարողական հիմնարկի

համաճարակային վիճակի մասին _______________________________

 

Բժիշկ՝ ________________________________

(ԱԱՀ, ստորագրություն)

 

Փոխադրող անձանց ղեկավարի նշումը ___________________________

________________

Լուսանկարի տեղը

Քրեակատարողական հիմնարկի

պետի ստորագրությունը՝ ____

 

Զինանշանով                 Կ.Տ.

(հավելվածը փոփ. 18.12.12 N 266-Ն)

 

 

Հավելված 6

ՀՀ արդարադատության նախարարի

2009 թ. դեկտեմբերի 18-ի

N 311-Ն հրամանի

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ

 

Գ Լ ՈՒ Խ  1

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության (այսուհետ` Նախարարություն) քրեակատարողական ծառայությունում անձնակազմի կառավարման աշխատանքներ իրականացնող կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության կազմակերպումը, իրականացումը և հսկողությունը:

2. Անձնակազմի կառավարման աշխատանքների իրականացման նպատակով Նախարարության քրեակատարողական ծառայությունում գործում են քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի (այսուհետ` Վարչություն) կառուցվածքային ստորաբաժանում հանդիսացող անձնակազմի կառավարման բաժինը (այսուհետ` Բաժին), Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների (այսուհետ` Հիմնարկ) կառուցվածքային ստորաբաժանում հանդիսացող անձնակազմի կառավարման խմբերը կամ անձնակազմի կառավարման աշխատանքներ կատարող աշխատողները (այսուհետ` Խումբ):

3. Բաժնի և Խմբերի գործունեության նպատակն իրենց առջև դրված խնդիրների պատշաճ իրականացումն է:

4. Իրենց գործունեությունն իրականացնելիս Բաժինը և Խմբերը ղեկավարվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենքներով, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, Նախարարության և Վարչության կանոնադրություններով, իրավական այլ ակտերով, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի (այսուհետ` Նախարար), նրա` տվյալ բնագավառը համակարգող տեղակալի, Վարչության պետի, իսկ Խմբերը` նաև համապատասխան Հիմնարկների պետերի` իրենց լիազորությունների սահմաններում արձակած կամ տված հրամաններով, հանձնարարականներով և ցուցումներով, ինչպես նաև սույն կարգով և աշխատանքային ծրագրերով:

5. Բաժինը գործում է Վարչության պետի ենթակայությամբ:

6. Խմբերը գործում են համապատասխանաբար Հիմնարկների պետերի ենթակայությամբ:

7. Բաժինը և Խմբերն իրենց առջև դրված խնդիրներն իրականացնում են Նախարարության կառուցվածքային և առանձնացված այլ ստորաբաժանումների, իսկ անհրաժեշտության դեպքում` Նախարարության համակարգում ընդգրկված կազմակերպությունների հետ համագործակցության հիման վրա:

8. Բաժինն ունի հայերեն լեզվով իր անվանմամբ կլոր կնիք:

9. Բաժնի հիմնական խնդիրներն են`

1) ապահովել քրեակատարողական ծառայության անձնակազմի կառավարման աշխատանքների իրականացումն օրենսդրությամբ սահմանված կարգով.

2) հսկողություն իրականացնել Հիմնարկների անձնակազմի կառավարման աշխատանքների Խմբերի գործունեության նկատմամբ.

3) կազմակերպել Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին՝ օրենքով սահմանված կարգով և դեպքերում քրեակատարողական ծառայությունում որպես պետական ծառայողի պաշտոնում նշանակելը, պաշտոնի նշանակվող անձանց ուսումնական դասընթացներում ներգրավելը, առաջին անգամ պաշտոնի նշանակված անձանց երդումը, կոչում կամ դասային աստիճան շնորհելը, մրցույթ և ատեստավորում կազմակերպելը, վերապատրաստման կամ հատուկ ուսուցման գործուղելը, ծառայության ժամկետը հաշվարկելը, այլ պաշտոնի փոխադրելը, խրախուսելը, կարգապահական տույժի ենթարկելը, ծառայությունից կամ զբաղեցրած պաշտոնից ազատելը, ծառայությունը դադարեցնելը կամ կասեցնելը, ծառայությունում կամ պաշտոնում վերականգնելը.

4) ձևավորել և վարել կադրերի ռեզերվը.

5) ապահովել անձնական գործերում պարունակվող տեղեկությունների գաղտնիությունը.

6) ապահովել Նախարարի կամ նրա` տվյալ բնագավառը համակարգող տեղակալի, Նախարարության աշխատակազմի ղեկավարի, Վարչության պետի` իրենց լիազորությունների սահմաններում արձակած կամ տված հրամանների, հանձնարարականների ու ցուցումների իրականացումը:

10. Բաժինն իրականացնում է նաև օրենսդրությամբ նախատեսված այլ խնդիրներ:

11. Յուրաքանչյուր Խումբ ունի հայերեն լեզվով իր հիմնարկի և իր անվանմամբ կլոր կնիք:

12. Խմբերի հիմնական խնդիրներն են`

1) ապահովել քրեակատարողական ծառայության անձնակազմի կառավարման աշխատանքների իրականացումը` օրենսդրությամբ սահմանված կարգով.

2) կազմակերպել Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին՝ օրենքով սահմանված կարգով և դեպքերում քրեակատարողական ծառայությունում որպես պետական ծառայող պաշտոնում նշանակելը, պաշտոնի նշանակվող անձանց ուսումնական դասընթացներում ներգրավելը, առաջին անգամ պաշտոնի նշանակված անձանց երդումը, կոչում կամ դասային աստիճան շնորհելը, ծառայության ժամկետը հաշվարկելը, այլ պաշտոնի փոխադրելը, խրախուսելը, կարգապահական տույժի ենթարկելը, ծառայությունից կամ պաշտոնից ազատելը, ծառայությունը դադարեցնելը կամ կասեցնելը, ծառայությունում կամ պաշտոնում վերականգնելը.

3) ապահովել Նախարարի կամ նրա` տվյալ բնագավառը համակարգող տեղակալի, Նախարարության աշխատակազմի ղեկավարի, Վարչության պետի, Հիմնարկի պետի` իրենց լիազորությունների սահմաններում արձակած կամ տված հրամանների, հանձնարարականների ու ցուցումների իրականացումը:

13. Խումբն իրականացնում է նաև օրենսդրությամբ նախատեսված այլ խնդիրներ:

 

Գ Լ ՈՒ Խ  2

 

ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԸ

 

14. Բաժինը կազմված է Բաժնի պետից, Բաժնի պետի տեղակալից, գլխավոր, առաջատար և առաջին կարգի մասնագետներից: Բաժինը ղեկավարում է Բաժնի պետը, որը պատասխանատվություն է կրում Բաժնի աշխատանքների արդյունավետ կազմակերպման, Բաժնի վրա դրված խնդիրների ժամանակին և պատշաճ կատարման համար:

(14-րդ կետը լրաց. 24.02.10 N 24-Ն)

15. Բաժնի պետը`

1) իրականացնում է Բաժնի աշխատանքների ղեկավարումը, միջոցներ է իրականացնում դրա կատարելագործման ուղղությամբ.

2) կատարում է աշխատանքի բաշխում և վերաբաշխում Բաժնի աշխատողների միջև.

3) կազմակերպում է Բաժնի և Խմբերի աշխատողների ծառայողական պարտականությունների պատշաճ կատարմանը և մասնագիտական գիտելիքների կատարելագործմանն ուղղված միջոցառումներ` աշխատանքային խորհրդակցությունների, սեմինար պարապմունքների անցկացման և այլ միջոցներով.

4) ուսումնասիրություն իրականացնելու արդյունքներով, ըստ անհրաժեշտության, համապատասխան առաջարկություններ է ներկայացնում Վարչության պետին անձնակազմի կառավարման աշխատանքներին առնչվող օրենսդրության կատարելագործման կամ աշխատանքներում առկա թերությունները վերացնելու կամ ծառայողական քննություն նշանակելու վերաբերյալ.

5) կազմում է Բաժնի գործունեության աշխատանքային ծրագրեր, կիսամյակային և տարեկան հաշվետվություններ.

6) իր վրա դրված խնդիրներն իրականացնելու նպատակով համագործակցում է այլ գերատեսչությունների, մարմինների և կազմակերպությունների, ինչպես նաև Վարչության կառուցվածքային այլ ստորաբաժանումների հետ.

7) մեթոդական և գործնական աջակցություն է ցուցաբերում Հիմնարկների Խմբերին.

8) հսկողություն է իրականացնում Բաժնի աշխատողների աշխատանքային կարգապահության` իրենց պարտականությունների ժամանակին և պատշաճ կատարման նկատմամբ.

9) օրենսդրությամբ սահմանված կարգով և դեպքերում կազմակերպում է քրեակատարողական և քաղաքացիական ծառայողների ատեստավորման նախապատրաստական աշխատանքները, ձևավորում և վարում է ծառայողական առաջխաղացման ցուցակները,

10) կազմակերպում է քրեակատարողական ծառայությունում պաշտոնի նշանակվող անձանց ուսումնական դասընթացների անցկացումը, պաշտոնում նշանակված անձանց երդման արարողությունը.

11) կազմակերպում է ծառայողներին վերապատրաստման կամ հատուկ ուսուցման գործուղելու աշխատանքները.

12) կազմակերպում և քննարկման է ներկայացնում քրեակատարողական և քաղաքացիական ծառայողի համապատասխանաբար կոչումների և դասային աստիճանների շնորհման, պաշտոնում նշանակման, այլ պաշտոնում փոխադրման, զբաղեցրած պաշտոնից և ծառայությունից ազատման միջնորդությունները,

13) կազմակերպում է հատուկ կարևորության, հույժ գաղտնի և գաղտնի փաստաթղթերով աշխատող ծառայողների վերաբերյալ համապատասխան թույլտվության համար անհրաժեշտ փաստաթղթերի ձևակերպումը.

14) կազմակերպում է հերթական արձակուրդների ժամանակացույցերի կազմման աշխատանքները և հետևում դրանց ժամանակին ձևակերպումներին.

15) կազմակերպում է ծառայությունից ազատվող և կենսաթոշակի անցնող աշխատողների համապատասխան փաստաթղթերի պատրաստման աշխատանքները.

16) կազմակերպում է օրենսդրությամբ սահմանված կարգով և դեպքերում աշխատողների ծառայողական վկայականների պատրաստման, հատկացման, հաշվառման և դրանց ոչնչացման աշխատանքները.

17) կազմակերպում է ծառայողների աշխատանքային ստաժի հաշվարկման աշխատանքները.

18) կազմակերպում և անցկացնում է քաղաքացիների ընդունելություն, քրեակատարողական ծառայությունում աշխատանքի ընդունվելու թեկնածուների համապատասխան փաստաթղթերը կազմելու աշխատանքները, դրանք ներկայացնում Վարչության պետին.

19) կազմակերպում է քաղաքացիական հատուկ ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի նախապատրաստական աշխատանքները.

20) կազմակերպում է քաղաքացիական ծառայողների պաշտոնի անձնագրերի պատրաստման աշխատանքները և դրանք ներկայացնում Վարչության պետին.

21) կազմակերպում է Վարչության պետի կողմից պաշտոնի նշանակվող կամ աշխատանքի ընդունվող աշխատողների անձնական գործերի վարումը, դրանց հաշվառումը, ինչպես նաև արխիվային նյութերի պատրաստումը, գործող ու արխիվային անձնական գործերի մատյանների հաշվառումը և վարումը, ընդ որում` այլ մարմնում ծառայություն անցած անձանց` տվյալ մարմնից ստացված անձնական գործերը վարում է դրանք շարունակելով.

22) Վարչության պետին է ներկայացնում այն պաշտոնների անվանացանկը, որտեղ պաշտոնի նշանակվող անձանց հետ պետք է կնքվի նյութական պատասխանատվության վերաբերյալ համապատասխան պայմանագիր.

23) առաջարկություններ և դիտողություններ է ներկայացնում քրեակատարողական ծառայությունում անձնակազմի կառավարման աշխատանքներին առնչվող իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ.

24) օրենքով սահմանված կարգով քննարկում և ընթացք է տալիս ստացված առաջարկություններին, դիմումներին և բողոքներին.

25) Վարչության պետի հանձնարարությամբ անցկացնում է ծառայողական քննություններ կամ մասնակցում է դրանց.

26) առաջարկություններ է ներկայացնում Վարչության պետին` աշխատողներին խրախուսելու և կարգապահական տույժի ենթարկելու վերաբերյալ.

27) ապահովում է Նախարարի կամ նրա` տվյալ բնագավառը համակարգող տեղակալի, Նախարարության աշխատակազմի ղեկավարի, Վարչության պետի` իրենց լիազորությունների սահմաններում արձակած կամ տված հրամանների, հանձնարարականների ու ցուցումների կատարումը.

28) իրականացնում է օրենսդրությամբ սահմանված Բաժնի գործունեությանը վերաբերող այլ գործառույթներ:

15.1. Բաժնի պետի տեղակալն իրականացնում է սույն կարգով գլխավոր մասնագետի համար նախատեսված գործառույթները, ինչպես նաև Բաժնի պետի բացակայության դեպքում փոխարինում է նրան։

(15.1 կետը լրաց. 24.02.10 N 24-Ն)

16. Բաժնի գլխավոր մասնագետը`

1) իրականացնում է իր վրա դրված պարտականությունների ժամանակին և պատշաճ կատարումը.

2) մասնակցում է Բաժնում անցկացվող խորհրդակցություններին, Բաժնի ընդհանուր գործունեությանը վերաբերող այլ աշխատանքներին.

3) համապատասխան հրամանի կամ ցուցումի հիման վրա կատարում և ամփոփում է Հիմնարկներում իրականացված ուսումնասիրությունների արդյունքներով կազմված տեղեկանքները և, ըստ անհրաժեշտության, առաջարկություններ է ներկայացնում Բաժնի պետին համապատասխան Հիմնարկի Խմբի աշխատանքներում տեղ գտած թերությունների վերացման ուղղությամբ կամ ծառայողական քննություն անցկացնելու վերաբերյալ.

4) Խմբերի աշխատողներին ցուցաբերում է գործնական և մեթոդական օգնություն.

5) առաջարկություններ է ներկայացնում Բաժնի պետին Բաժնի գործունեության կատարելագործման վերաբերյալ.

6) կիսամյակային և տարեկան հաշվետվությունների հիման վրա վերլուծում է Խմբերի գործունեությունը և առաջարկություններ ներկայացնում դրանց գործունեության կատարելագործման վերաբերյալ.

7) առաջարկություններ և դիտողություններ է ներկայացնում Բաժնի և Խմբերի գործունեությանը վերաբերող իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ.

8) ուսումնասիրում է քրեակատարողական ծառայողներին այլ պաշտոնի փոխադրելու միջնորդությունները, անհրաժեշտ փաստաթղթերի առկայությունը և զեկուցում Բաժնի պետին դրանց նպատակահարմարության մասին.

9) իրականացնում է հատուկ կարևորության, հույժ գաղտնի և գաղտնի փաստաթղթերով աշխատող քրեակատարողական ծառայողների վերաբերյալ սահմանված հատուկ թույլտվության համար անհրաժեշտ փաստաթղթերի ձևակերպումը.

10) կազմում է քրեակատարողական ծառայությունից ազատված և կենսաթոշակի անցնող աշխատողների համապատասխան փաստաթղթերը.

11) հսկողություն է իրականացնում քրեակատարողական ծառայողներին կոչումներ, քաղաքացիական ծառայողներին դասային աստիճաններ շնորհելու ժամկետների պահպանման նկատմամբ և ստուգում օրենսդրությամբ սահմանված կարգի համապատասխանությունը.

12) հաշվարկում է քրեակատարողական ծառայողի աշխատանքային ստաժը` կազմելով համապատասխան տեղեկանք, որը կցում է անձնական գործին (Ձև 1).

13) պատրաստում է աշխատողների վերաբերյալ հրամանների նախագծեր, վարում գործող մատյանները (Ձև 2-5, 8).

14) կազմում է Բաժնի գործունեության վերաբերյալ աշխատանքային ծրագրերի, կիսամյակային և տարեկան հաշվետվությունների նախագծեր.

15) վերլուծում է անձնակազմի համալրվածությունը և դրա վերաբերյալ առաջարկություններ ներկայացնում Բաժնի պետին.

16) սահմանված կարգով կազմակերպում է ատեստավորման նախապատրաստական աշխատանքները.

17) իրականացնում է ատեստավորման ենթակա ծառայողների հաշվառում, հետևում ատեստավորման ժամկետներին, ինչպես նաև կազմակերպում է նրանց ատեստավորման արդյունքներով կայացված որոշումների իրականացումը.

18) կազմակերպում է քաղաքացիական հատուկ ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի նախապատրաստական աշխատանքները.

19) կազմակերպում է քրեակատարողական ծառայության աշխատողների վերապատրաստման և հատուկ ուսուցման գործուղելու աշխատանքները, այդ թվում` ընտրում է թեկնածուներ վերապատրաստման դասընթացների գործուղելու համար, կազմում է համապատասխան ուսումնական ծրագրեր, ձևակերպում դրանց հետ կապված անհրաժեշտ այլ փաստաթղթեր և վարում համապատասխան ցուցակներ.

20) կազմում է հերթական արձակուրդների ժամանակացույցերի նախագծերը և ներկայացնում Բաժնի պետին.

21) կատարում է Վարչության պետի կամ Բաժնի պետի` իրենց լիազորությունների սահմաններում արձակած կամ տված հրամանները, հանձնարարականները կամ ցուցումները:

17. Բաժնի առաջատար մասնագետը`

1) իրականացնում է իր վրա դրված պարտականությունների ժամանակին և պատշաճ կատարումը.

2) մասնակցում է Բաժնում անցկացվող խորհրդակցություններին, Բաժնի ընդհանուր գործունեությանը վերաբերող այլ աշխատանքներին.

3) համապատասխան հրամանի կամ ցուցումի հիման վրա կատարում և ամփոփում է Հիմնարկներում իրականացված ուսումնասիրությունների արդյունքներով կազմված տեղեկանքները և, ըստ անհրաժեշտության, առաջարկություններ է ներկայացնում Բաժնի պետին համապատասխան Հիմնարկի Խմբի աշխատանքներում տեղ գտած թերությունների վերացման ուղղությամբ կամ ծառայողական քննություն անցկացնելու վերաբերյալ.

4) Խմբերի աշխատողներին ցուցաբերում է գործնական և մեթոդական օգնություն.

5) առաջարկություններ է ներկայացնում Բաժնի պետին Բաժնի գործունեության կատարելագործման վերաբերյալ.

6) առաջարկություններ և դիտողություններ է ներկայացնում Բաժնի և Խմբերի գործունեությանը վերաբերող իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ.

8) նախապատրաստում է քրեակատարողական ծառայությունում աշխատանքի ընդունվելու համար դիմած թեկնածուների վերաբերյալ համապատասխան փաստաթղթերը` կազմելով տեղեկանք (Ձև 9).

9) կազմակերպում է քրեակատարողական ծառայությունում աշխատանքի նշանակվողների ուսումնական դասընթացը.

10) իրականացնում է ծառայողների և Վարչության վարձու աշխատողների անձնական գործերի հաշվառումը, վարում է մատյանները (Ձև 2-4).

11) պատրաստում է թեկնածուների վերաբերյալ հրամանների նախագծեր, կազմում և վարում է պաշտոնի նշանակված կամ աշխատանքի ընդունված աշխատողների վերաբերյալ անձնական գործերը (Ձև 10).

12) կատարում է Վարչության պետի և Բաժնի պետի` իրենց լիազորությունների սահմաններում արձակած կամ տված հրամանները, հանձնարարականները կամ ցուցումները:

18. Բաժնի առաջին կարգի մասնագետը`

1) իրականացնում է իր վրա դրված պարտականությունների ժամանակին և պատշաճ կատարումը.

2) մասնակցում է Բաժնում անցկացվող խորհրդակցություններին, Բաժնի ընդհանուր գործունեությանը վերաբերող այլ աշխատանքներին.

3) համապատասխան հրամանի կամ ցուցումի հիման վրա կատարում և ամփոփում է Հիմնարկներում իրականացված ուսումնասիրությունների արդյունքներով կազմված տեղեկանքները և, ըստ անհրաժեշտության, առաջարկություններ է ներկայացնում Բաժնի պետին համապատասխան Հիմնարկի Խմբի աշխատանքներում տեղ գտած թերությունների վերացման ուղղությամբ կամ ծառայողական քննություն անցկացնելու վերաբերյալ.

4) Խմբերի աշխատողներին ցուցաբերում է գործնական և մեթոդական օգնություն.

5) առաջարկություններ է ներկայացնում Բաժնի պետին Բաժնի գործունեության կատարելագործման վերաբերյալ.

6) առաջարկություններ և դիտողություններ է ներկայացնում Բաժնի և Խմբերի գործունեությանը վերաբերող իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ.

7) օրենսդրությամբ սահմանված կարգով և դեպքերում կազմակերպում է քրեակատարողական ծառայությունում առաջին անգամ պաշտոնում նշանակվող անձանց երդման արարողությունը.

8) օրենսդրությամբ սահմանված կարգով վարում է արխիվը.

9) իրականացնում է քրեակատարողական ծառայությունում սահմանային տարիքը ընթացիկ տարում լրացող քրեակատարողական ծառայողների հաշվառումը.

10) իրականացնում է ծառայողների ծառայողական վկայականների պատրաստման, հատկացման, հաշվառման և դրանց ոչնչացման աշխատանքները, վարում է համապատասխան մատյանները (Ձև 6, 7).

11) վարում է քրեակատարողական ծառայողների և վարձու աշխատողների անձնական քարտերի էլեկտրոնային քարտադարանը.

12) կատարում է Վարչության պետի և Բաժնի պետի` իրենց լիազորությունների սահմաններում արձակած կամ տված հրամանները, հանձնարարականները ու ցուցումները:

19. Բաժնի աշխատողները հաշվետու են Բաժնի պետին: Բաժնի աշխատողները պատասխանատվություն են կրում իրենց պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:

20. Խումբը կազմված է Խմբի ղեկավարից և առաջին կարգի մասնագետից կամ առաջատար մասնագետից: Խումբը ղեկավարում է Խմբի ղեկավարը, ով պատասխանատվություն է կրում Խմբի աշխատանքների արդյունավետ կազմակերպման, Խմբի վրա դրված խնդիրների ժամանակին և պատշաճ կատարման համար:

21. Խմբի ղեկավարը`

1) իրականացնում է Խմբի աշխատանքների ղեկավարումը, միջոցներ է իրականացնում դրա կատարելագործման ուղղությամբ.

2) կատարում է աշխատանքի բաշխում և վերաբաշխում խմբի աշխատողների միջև.

3) կազմակերպում է խմբի աշխատողների ծառայողական պարտականությունների պատշաճ կատարմանը և մասնագիտական գիտելիքների կատարելագործմանն ուղղված միջոցառումներ` աշխատանքային խորհրդակցությունների, սեմինար պարապմունքների անցկացման և այլ միջոցներով.

4) հսկողություն է իրականացնում Խմբի աշխատողների աշխատանքային կարգապահության` իրենց պարտականությունների ժամանակին և պատշաճ կատարման նկատմամբ.

5) առաջարկություններ է ներկայացնում Հիմնարկի պետին` Խմբի աշխատողներին խրախուսելու կամ պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ.

6) իր վրա դրված խնդիրներն իրականացնելու նպատակով համագործակցում է այլ գերատեսչությունների, մարմինների և կազմակերպությունների, ինչպես նաև Հիմնարկի կառուցվածքային այլ ստորաբաժանումների հետ.

7) ուսումնասիրություն իրականացնելու արդյունքներով, ըստ անհրաժեշտության, համապատասխան առաջարկություններ է ներկայացնում Հիմնարկի պետին անձնակազմի կառավարման աշխատանքներին առնչվող օրենսդրության կատարելագործման կամ ծառայողական քննություն նշանակելու վերաբերյալ.

8) նախապատրաստում և քննարկման է ներկայացնում քրեակատարողական ծառայողի կոչումների շնորհման, քրեակատարողական ծառայողի պաշտոնում նշանակման, այլ պաշտոնում փոխադրման, զբաղեցրած պաշտոնից և ծառայությունից ազատման հրամանի նախագծեր և միջնորդություններ.

9) պատրաստում է հրամանների նախագծեր քրեակատարողական ծառայության աշխատողներին խրախուսելու և կարգապահական տույժի ենթարկելու վերաբերյալ, իրականացնում է խրախուսանքների և կարգապահական տույժերի հաշվառումը և դրա ուսումնասիրության հիման վրա առաջարկություններ մշակում ծառայողների կողմից թույլ տրվող խախտումների պատճառների ու պայմանների վերացման ուղղությամբ.

10) կազմում է հերթական արձակուրդների ժամանակացույցերը և իրականացնում դրանց ժամանակին ձևակերպումները.

11) կազմում է քրեակատարողական ծառայությունից ազատվող և կենսաթոշակի անցնող աշխատողների համապատասխան նյութերը և դրանք ներկայացնում Բաժնին.

12) վարում է քրեակատարողական ծառայողների և Հիմնարկի այլ աշխատողների անձնական գործերը, իրականացնում է դրանց հաշվառումը, ինչպես նաև արխիվային նյութերի պատրաստումը, մատյանների հաշվառումը և վարումը (Ձև 2-4, 7, 10).

13) Հիմնարկի պետին է ներկայացնում այն պաշտոնների անվանացանկը, որտեղ պաշտոնի նշանակվող անձանց հետ պետք է կնքվի նյութական պատասխանատվության վերաբերյալ համապատասխան պայմանագիր.

14) օրենքով սահմանված կարգով քննարկում և ընթացք է տալիս ստացված առաջարկություններին, դիմումներին և բողոքներին, յուրաքանչյուր կիսամյակ ամփոփում և կազմում է տեղեկանքներ դրանց քննարկման ընթացքի և արդյունքների մասին.

15) Հիմնարկի պետի հանձնարարությամբ անցկացնում է ծառայողական քննություններ կամ մասնակցում է դրանց.

16) կազմում է Խմբի գործունեության աշխատանքային ծրագրեր, պատրաստում է կիսամյակային և տարեկան հաշվետվություններ.

17) ապահովում է Նախարարի կամ նրա` տվյալ բնագավառը համակարգող տեղակալի, Նախարարության աշխատակազմի ղեկավարի, Վարչության պետի, Հիմնարկի պետի` իրենց լիազորությունների սահմաններում արձակած կամ տված հրամանների, հանձնարարականների ու ցուցումների կատարումը.

18) իրականացնում է օրենսդրությամբ սահմանված Խմբի գործունեությանը վերաբերող այլ գործառույթներ:

22. Խմբի առաջին կարգի մասնագետը`

1) իրականացնում է իր վրա դրված պարտականությունների ժամանակին և պատշաճ կատարումը.

2) մասնակցում է Խմբում անցկացվող խորհրդակցություններին, Խմբի ընդհանուր գործունեությանը վերաբերող այլ աշխատանքներին.

3) առաջարկություններ է ներկայացնում Խմբի ղեկավարին Խմբի գործունեության կատարելագործման վերաբերյալ.

4) նախապատրաստում է աշխատանքի ընդունվելու համար դիմած թեկնածուների վերաբերյալ համապատասխան փաստաթղթերը` կազմելով տեղեկանք (Ձև 9) և ներկայացնում է Խմբի ղեկավարին.

5) կազմում է կիսամյակային և տարեկան հաշվետվությունների նախագծեր, վերլուծում Հիմնարկի անձնակազմի կառավարման աշխատանքները և ներկայացնում Խմբի ղեկավարին.

6) պատրաստում է թեկնածուների վերաբերյալ հրամանների նախագծեր, վարում է աշխատանքային պայմանագրերի գրանցամատյանը, կազմում և վարում է պաշտոնի նշանակված կամ աշխատանքի ընդունված աշխատողների վերաբերյալ անձնական գործերը (Ձև 10).

7) իրականացնում է ծառայողների և վարձու աշխատողների անձնական գործերի հաշվառումը.

8) կազմում է գրությունների և հրամանների նախագծեր` աշխատանքի ընդունվելու, կոչումներ շնորհելու, փոխադրումների, առաջխաղացման, զբաղեցրած պաշտոնից և ծառայությունից ազատման, խրախուսանքների և կարգապահական տույժերի ենթարկելու վերաբերյալ և ներկայացնում Խմբի ղեկավարին.

9) իրականացնում է ատեստավորման հետ կապված օրենսդրությամբ սահմանված գործառույթներ.

10) կազմակերպում է Հիմնարկի ծառայողների երդման արարողության նախապատրաստական աշխատանքները.

11) հետևում է քրեակատարողական և քաղաքացիական ծառայողների համապատասխանաբար կոչումներ և դասային աստիճաններ շնորհելու ժամկետներին, կազմում համապատասխան գրության կամ հրամանի նախագիծ և ներկայացնում Խմբի ղեկավարին.

12) իրականացնում է Հիմնարկի ծառայողների և վարձու աշխատողների խրախուսանքների և կարգապահական տույժերի հաշվառումը, ներկայացնում առաջարկություններ խախտումների պատճառների և պայմանների վերացման ուղղությամբ.

13) կազմում է հերթական արձակուրդների ժամանակացույցերը և իրականացնում դրանց ժամանակին ձևակերպման համար անհրաժեշտ աշխատանքները.

14) իրականացնում է ծառայողների ծառայողական վկայականների պատրաստման, հատկացման, հաշվառման և դրանց ոչնչացման աշխատանքները, վարում համապատասխան մատյանները (Ձև 6).

15) վարում է քրեակատարողական ծառայողների և վարձու աշխատողների անձնական քարտերի քարտադարանը.

16) Խմբի ղեկավարի բացակայության դեպքում փոխարինում է նրան.

17) կատարում է Վարչության պետի, Հիմնարկի պետի և Խմբի ղեկավարի` իրենց լիազորությունների սահմաններում արձակած կամ տված հրամանները, հանձնարարականները կամ ցուցումները:

23. Առաջատար մասնագետն իրականացնում է սույն կարգի 19-րդ կետի 6-ից 17-րդ, ինչպես նաև 20-րդ կետի 6-ից 15-րդ ենթակետերով նախատեսված գործառույթները:

24. Խմբի աշխատողները հաշվետու են Խմբի ղեկավարին: Խմբի աշխատողները պատասխանատվություն են կրում իրենց պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:

 

Ձև 1

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

Ծառայողին երկարամյա ծառայության համար հավելում վճարելու նպատակով ծառայության ընդհանուր ժամկետի հաշվարկման վերաբերյալ

 

■ Անուն, հայրանուն, ազգանուն _____________________________________________________

 

■ Կոչում, դասային աստիճան _______________________________________________________

 

■ Զբաղեցրած պաշտոն ___________________________________________________________

 

________________________________________________________________________

■ Ստուգելով անձնական գործի տվյալները՝ հաշվարկվել է համապատասխան հրամաններով հաստատված ծառայության հետևյալ ժամանակահատվածը`

________________________________________________________________________

(նշվում է ծառայության անցման և ազատման օրը, ամիսը, տարեթիվը)

__________________________________________________________________________

 

ծառայության ընդհանուր ժամկետը 20 ....թ. «                            » -ի դրությամբ

կազմում է՝ _____________ __________

 

______________ տարի ______________ ամիս ______________ օր:

 

Կատարող ____________________

(պաշտոն)

______________________________

(ստորագրություն, ա. ազգանուն)

 

Անձնակազմի կառավարման բաժնի պետ

______________________________

(ստորագրություն, ա. ազգանուն)

 

Կ. Տ.

 

Ձև 2

 

Մ Ա Տ Յ Ա Ն  N ————

 

ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՆՁՆԱԿԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԱՅԲԲԵՆԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ

 

 

Սկսված է ____________________

Ավարտված է __________________

Էջերի քանակը __________________

Պահպանման ժամկետը ____________

Հիմք _______________________

Հ/հ

Անուն, ազգանուն, հայրանուն

Զբաղեցրած

պաշտոնը

Գործի

համարը

Նշումներ
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         

Ձև 3

 

Մ Ա Տ Յ Ա Ն  N ————

 

ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՆՁՆԱԿԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԱՅԲԲԵՆԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ

 

 

Սկսված է ____________________

Ավարտված է __________________

Էջերի քանակը __________________

Պահպանման ժամկետը ____________

Հիմք _______________________

 

Հ/հ Անուն, ազգանուն, հայրանուն Զբաղեցրած պաշտոնը Գործի համարը Նշումներ
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         

 

Ձև 4

 

Մ Ա Տ Յ Ա Ն  N ————

 

ԱԶԱՏ ՎԱՐՁՈՒ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՆՁՆԱԿԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԱՅԲԲԵՆԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ

 

 

Սկսված է ____________________

Ավարտված է __________________

Էջերի քանակը __________________

Պահպանման ժամկետը ____________

Հիմք _______________________

 

Հ/հ Անուն, ազգանուն, հայրանուն Զբաղեցրած պաշտոնը Գործի համարը Նշումներ
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         

 

Ձև 5

 

Մ Ա Տ Յ Ա Ն  N ————

 

ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱԴՐԵՐԻ ՌԵԶԵՐՎՈՒՄ ԳՐԱՆՑԵԼՈՒ ԵՎ ՀԱՆԵԼՈՒ ԹԵՐԹԻԿՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ

 

 

Սկսված է ____________________

Ավարտված է __________________

Էջերի քանակը __________________

Պահպանման ժամկետը ____________

Հիմք _______________________

Հ/հ

Կոչումը

Զբաղեցրած պաշտոնը

Անուն, ազգանուն, հայրանուն

Ծննդյան օր, ամսա-թիվը

Անձնագրի սերիա, ում կողմից, երբ է տրվել

Գրանցում կադրերի ռեզերվում

Կադրերի ռեզերվից հանում

Կադրերի ռեզերվում գրանցելու հիմքը

Կադրերի ռեզերվում գտնվելու ժամկետը

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                 
                 
                 
                 
                 
                 
                 

Ձև 6

 

Մ Ա Տ Յ Ա Ն  N ————

 

ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ

 

 

Սկսված է ____________________

Ավարտված է __________________

Էջերի քանակը __________________

Պահպանման ժամկետը ____________

Հիմք _______________________

Վկա- յակա- նի հ/հ

Վկայականի տրման ամսաթիվը

Ում է տրվել
(ազգանուն, անուն, հայրանուն)

Աշխատանքի վայրը

Կոչումը

Պաշտոնը

Նշում վկայականի ժամկետի երկարաձգման վերաբերյալ

Ստորա- գրություն

Նշում վկայակ. ակտով ոչնչացման վերաբերյալ

1

2

3

4

5

6

7

8

9

                 
                 
                 
                 
                 
                 
                 
                 
                 
                 
                 
                 
                 
                 
                 
                 
                 
                 

Ձև 7

 

Մ Ա Տ Յ Ա Ն  N ————

 

ԱՐԽԻՎԱՅԻՆ ԱՆՁՆԱԿԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԱՅԲԲԵՆԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ

 

 

Սկսված է ____________________

Ավարտված է __________________

Էջերի քանակը __________________

Պահպանման ժամկետը ____________

Հիմք _______________________

 

Հ/հ Անուն, ազգանուն, հայրանուն Զբաղեցրած վերջին պաշտոնը Գործի համարը Նշումներ
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         

 

Ձև 8

 

Մ Ա Տ Յ Ա Ն  N ————

 

ԽՐԱԽՈՒՍԱՆՔՆԵՐԻ ԵՎ ՏՈՒՅԺԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ

 

 

Սկսված է ____________________

Ավարտված է __________________

Էջերի քանակը __________________

Պահպանման ժամկետը ____________

Հիմք _______________________

 

Հ/հ

Անուն, ազգանուն, հայրանուն

Զբաղեցրած պաշտոնը

Խրախուսանքի (տույժի) տեսակը

Բովանդակությունը

Նշումներ

           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           

 

Ձև 9

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԹԵԿՆԱԾՈՒԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՆՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության քաղաքացի

........................................................................................................................................................................

(անունը, հայրանունը, ազգանունը, ծննդյան ամսաթիվը, կրթությունը, բնակության վայրը)

........................................................................................................................................................................

.......................................................................................................................................................................

......................................................................................................................................................................

.........................................................................................................................................................................

 

1. ՆԱԽՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

 

........................................................................................................................................................................

........................................................................................................................................................................

........................................................................................................................................................................

........................................................................................................................................................................

(նշվում է ծառայության անցնելու համար ներկայացվող հիմնական պահանջների համապատասխանության մասին)

 

................................................................................................................
(Նախնական ուսումնասիրությունն անցկացնող ծառայողի պաշտոնը, կոչումը)

...........................................................
(ստորագրությունը, ա., ազգանուն)

.................................................................................................................
(Անձնակազմի կառավարման ստորաբաժանման ղեկավար, կոչումը)

............................................................
(ստորագրությունը, ա., ազգանուն)

................................................................................................................
(Վարչության (Հիմնարկի) պետի համակարգող տեղակալի կոչումը)

 ..............................................................
(ստորագրությունը, ա., ազգանուն)

 

2. ՀԱՏՈՒԿ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

 

..............................................................................................................................................................

..............................................................................................................................................................

..............................................................................................................................................................

..............................................................................................................................................................

..............................................................................................................................................................

(նշվում է թեկնածուի և նրա մերձավոր ազգականների վերաբերյալ ստացված տեղեկությունները

դատվածության վերաբերյալ)

 

.............................................................................
(Հարցում կատարող ծառայողի պաշտոնը, կոչումը)

..............................................
(ստորագրությունը, ա., ազգանուն)

 

3. ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

 

.............................................................................................................................................................

(Փաստաթղթի համարը, տրման օրը, ամիսը, տարեթիվը)

.............................................................................................................................................................

(Արդյունքները)

...............................................................................................................................................................

................................................................................................................................................................

 

Հոգեբանական հետազոտման արդյունքները

..................................................................................................................................................................

(Արդյունքները)

..................................................................................................................................................................

..................................................................................................................................................................

 

.............................................................................
(Անձնակազմի կառավարման ստորաբաժանման

ծառայողի պաշտոնը, կոչումը)

...........................................................
(ստորագրությունը, ա., ազգանուն)

 

4. ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՄԱՆ ՂԵԿԱՎԱՐԻ ԿԱՐԾԻՔԸ ԹԵԿՆԱԾՈՒԻՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

.....................................................................................................................................................................

.....................................................................................................................................................................

.....................................................................................................................................................................

.....................................................................................................................................................................

.....................................................................................................................................................................

(նշվում է տվյալ պաշտոնում թեկնածուին ծառայության ընդունելու նպատակահարմարության մասին)

 

.............................................................................
(Անձնակազմի կառավարման ստորաբաժանման ղեկավար, կոչումը)

...........................................................
(ստորագրությունը, ա., ազգանուն)

 

«....» ........................... 20 թ.

 

Ձև 10

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ներմուծեք նկարագրությունը_18754

 

Ա Ն Ձ Ն Ա Կ Ա Ն  Գ Ո Ր Ծ

 

Թ Ի Վ _ _ _ _ _

 

____________________________________________________

անուն, հայրանուն

____________________________________________________

ազգանուն

 

 

 

 

 

Նկարի տեղ

 

9x12

 

 

 

 

 

 

Մ Ա Ս  I

 

1. Ծառայողական ցուցակ

2. Ծառայության ընդհանուր ժամկետի հաշվարկի տեղեկանք

3. Ծառայության առանձին ժամանակահատվածների հաստատման մասին տեղեկանքներ և այլ փաստաթղթեր

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՑՈՒՑԱԿ

__________________________________________________________________

անուն, հայրանուն

__________________________________________________________________

ազգանուն

Կոչումը

Շնորհման հրամանի համարը և ամսաթիվը

Կոչումը

Շնորհման հրամանի համարը և ամսաթիվը

       
       
       
       
       
       
       
       
       
       
       
       
       
       
       
       
       
       
       

 

1.

 

Ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը  

 

2.

 

Ծննդավայրը  

 

3.

 

Ազգությունը  

 

4. 

 

Կրթությունը  

 

5.

 

Ինչ լեզուների է տիրապետում  

 

6.

 

Գիտական աստիճանը  

7. Աշխատանքային գործունեությունը մինչև լրացման օրը

 

Սկիզբը
(օր, ամիս, տարի)

Ավարտը
(օր, ամիս, տարի)

Աշխատավայրը (հիմնարկի, ձեռնարկության անվանումը) զբաղեցրած պաշտոնը

Հիմնարկի, ձեռնարկության գտնվելու վայրը

       
       
       
       
       
       
       
       
       
       
       
       
       
       
       

 

8. Ծառայությունը զինված ուժերում, ոստիկանությունում, ազգային անվտանգության մարմիններում, դատախազությունում և արդարադատության նախարարության հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում

 

Զինվորական ծառայության է զորակոչվել «........» ............................................. ........ թ.

 

....................................................................... զինվորական կոմիսարիատի կողմից ..................

 

Զինվորական երդումն ընդունել է ..................................................................................................

 

Սկիզբը
(օր, ամիս, տարի)

Ավարտը
(օր, ամիս, տարի)

Պաշտոնը

Ծառայության վայրը, ստորաբաժանումը

Հրամանի համարը և ամսաթիվը և տարեթիվը

         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         

 

9. Մասնակցությունը պատերազմում կամ մարտական գործողություններում

 

Սկիզբը
(օր, ամիս, տարի)

Ավարտը
(օր, ամիս, տարի)

     
     
     
     
     
     
     

10. Պատերազմում կամ մարտական գործողությունների ժամանակ վիրավորվածների, առողջությանը պատճառված վնասի բնույթը (երբ, որտեղ է ստացել ու բուժվել):

Չինվորական բժշկական հանձնաժողովի եզրակացությունը:

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

11. Պարգևատրումներ ու խրախուսանքներ

Պարգևատրման կամ խրախուսանքի տեսակը

Պարգևատրման կամ խրախուսանքի համառոտ բովանդակությունը

Հրամանի թիվը, ամսաթիվը և տարեթիվը

     
     
     
     
     
     
     
     
     
     
     
     
     
     
     

12. Կարգապահական տույժեր

Հրամանի համարը, ամսաթիվը և տարեթիվը

Հրամանի համառոտ բովանդակությունը և կարգապահական տույժի տեսակը

Կարգապահական տույժը հանելու մասին նշում (հրամանի համարը, ամսաթիվը և տարեթիվը)

     
     
     
     
     
     
     
     
     
     
     
     
     
     
     
     
     
     
     
     
     
     
     
     
     
     
     

13. Արտոնյալ հաշվարկով ծառայության ժամկետ

Ծառայության վայրը

Սկիզբը
(օր, ամիս, տարի)

Ավարտը
(օր, ամիս, տարի)

     
     
     
     
     
     
     
     
     

14. Ծնողի անունը,

ազգանունը,

հայրանունը,

բնակության վայրը

 
 
 
 
 
 

15. Ընտանեկան դրությունը (ամուրի, ամուսնացած, այրի, ամուսնալուծված)

Ամուսնու, կնոջ, երեխայի և խնամակալության տակ գտնվող անձի անունը, ազգանունը, հայրանունը

Հարազատության աստիճանը

Ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, վայրը

Ծննդյան, ամուսնության, ամուսնալուծության վկայականների համարները, սերիան

       
       
       
       
       
       
       
       

16. Բնակության և հաշվառման վայրը

Բնակվում է

Հաշվառված է

 

Ծառայողական ցուցակը կազմվել է «............» ............................................................... 20 թ.

_______________________________________________________

                                  (կազմողի պաշտոնը, ազգանունը, ստորագրություն)

 

Անձնակազմի կառավարման ստորաբաժանման ղեկավար ____________________

_______________________________________________________

(անուն, ազգանուն)

 

ստորագրություն

 

Կ.Տ.

 

Ամսաթիվ ______ 20 թ. ____________

 

Ամսաթիվ ______ 20 թ. ____________

 

Ամսաթիվ ______ 20 թ. ____________

 

Մ Ա Ս  II

 

1. Ատեստավորման նյութեր

2. Ծառայողական բնութագրեր

3. Խրախուսանքի և կարգապահական տույժերի նյութեր

4. Նշանակման, փոխադրումների և ազատման վերաբերյալ նյութեր

 

Մ Ա Ս  III

 

1. Դիմում ծառայության ընդունվելու մասին

2. Ինքնակենսագրություն

3. Անձնական թերթիկ

4. Ուսումնասիրության նյութեր

5. Բժշկական հանձնաժողովի եզրակացությունը

6. Հայտարարություններ, հայտարարագրեր, իրազեկումներ

7. Երդման տեքստ

 

ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿ

Հ/հ

Փաստաթղթերի անվանումը

Թերթերի
քանակը

Լրացնողի
ստորագրութ.
և ամսաթիվը

       
       
       
       
       
       
       
       
       
       
       
       
       
       
       
       
       
       
       
       
       
       
       
       

 

Մ Ա Ս  IV

 

Արխիվային նյութեր

 

 

Մ Ա Ս  V

 

Հ Ա Տ ՈՒ Կ  Ս Տ ՈՒ Գ Մ Ա Ն

 

Ն Յ ՈՒ Թ Ե Ր

_____________________________________________________________________

ազգանուն, անուն, հայրանուն

 

 

Ց Ա Ն Կ

 

ԾՐԱՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱՆՁՆԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ

NN
ը/կ

Փաստաթղթի անվանումը

Քանակը

Փաստաթուղթը
լրացնողի
ստորագրությունը

1.      
2.      
3.      
4.      
5.      
6.      
7.      
8.      
9.      

10.

     

11.

     

12.

     

13.

     

14.

     

15.

     

16.

     

17.

     

18.

     

19.

     

 

Հավելված 7

ՀՀ արդարադատության նախարարի

2009 թ. դեկտեմբերի 18-ի

N 311-Ն հրամանի

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ՀԱՏՈՒԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ

 

Գ Լ ՈՒ Խ  1

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության (այսուհետ` Նախարարություն) քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի հատուկ նշանակության բաժնի գործունեության կազմակերպումը և իրականացումը:

2. Արագ արձագանքման աշխատանքներ իրականացնելու նպատակով քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում (այսուհետ` Վարչություն) գործում է կառուցվածքային ստորաբաժանում հանդիսացող հատուկ նշանակության բաժինը (այսուհետ` Բաժին):

3. Բաժնի գործունեության նպատակն իր առջև դրված խնդիրների պատշաճ իրականացումն է:

4. Իր գործունեությունն իրականացնելիս Բաժինը ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենքներով, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, Նախարարության և Վարչության կանոնադրություններով, իրավական այլ ակտերով, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի (այսուհետ` Նախարար), նրա` տվյալ բնագավառը համակարգող տեղակալի, Վարչության պետի` իրենց լիազորությունների սահմաններում արձակած կամ տված հրամաններով, հանձնարարականներով և ցուցումներով, ինչպես նաև սույն կարգով և Վարչության աշխատանքային ծրագրով:

5. Բաժինը գործում է Վարչության պետի անմիջական ղեկավարությամբ:

6. Բաժինն իր առջև դրված խնդիրներն իրականացնում է Նախարարության կառուցվածքային և առանձնացված այլ ստորաբաժանումների, Վարչության կառուցվածքային ստորաբաժանումների, քրեակատարողական հիմնարկների, իսկ սահմանված կարգով և դեպքերում այլ մարմինների կամ կազմակերպությունների հետ համագործակցության հիման վրա:

7. Բաժնի խնդիրներն են`

1) արագ արձագանքման աշխատանքների իրականացումը քրեակատարողական հիմնարկներում արտակարգ իրավիճակներ առաջանալիս ներքին կանոնակարգի խախտումները վերացնելու նպատակով.

2) քրեակատարողական հիմնարկների արտաքին պահպանությանն աջակցելը.

3) ներքին կանոնակարգի պահպանմանն ուղղված գործառույթների, ազատությունից զրկելու ձևով պատիժ կրող դատապարտյալների և կալանավորվածների փոխադրումների իրականացմանն աջակցելը:

 

Գ Լ ՈՒ Խ  2

 

ՀԱՏՈՒԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԸ

 

8. Բաժինը կազմված է Բաժնի պետից, Բաժնի պետի տեղակալից, գլխավոր, առաջատար և երկրորդ կարգի մասնագետներից: Բաժինը ղեկավարում է Բաժնի պետը, որը պատասխանատվություն է կրում Բաժնի աշխատանքների արդյունավետ կազմակերպման, Բաժնի վրա դրված խնդիրների ժամանակին և պատշաճ կատարման համար:

9. Բաժնի պետը`

1) իրականացնում է Բաժնի աշխատանքների ղեկավարումը, միջոցներ է ձեռնարկում դրա կատարելագործման ուղղությամբ.

2) կատարում է աշխատանքի բաշխում և վերաբաշխում Բաժնի աշխատողների միջև.

3) միջոցառումներ է իրականացնում Բաժնի աշխատողների մասնագիտական գիտելիքների կատարելագործման, ֆիզիկական և մարտական պատրաստվածության բարձրացման ուղղությամբ.

4) կազմում է Բաժնի գործունեության աշխատանքային ծրագրեր, գործողությունների պլաններ, պատրաստում է կիսամյակային և տարեկան հաշվետվություններ կատարված աշխատանքների վերաբերյալ.

5) իր վրա դրված խնդիրներն իրականացնելու նպատակով համագործակցում է Նախարարության կառուցվածքային և առանձնացված այլ ստորաբաժանումների, Վարչության կառուցվածքային ստորաբաժանումների, քրեակատարողական հիմնարկների, իսկ սահմանված կարգով և դեպքերում այլ մարմինների կամ կազմակերպությունների հետ.

6) Վարչության պետի հրամանի կամ ցուցումի հիման վրա կազմակերպում է ազատությունից զրկելու ձևով պատիժ կրող դատապարտյալների և կալանավորվածների փոխադրումներին աջակցելու աշխատանքները.

7) Վարչության պետի հրամանի կամ ցուցումի հիման վրա կազմակերպում է արագ արձագանքման աշխատանքները` քրեակատարողական հիմնարկներում արտակարգ իրավիճակներ առաջանալիս ներքին կանոնակարգի խախտումները վերացնելու նպատակով.

8) Վարչության պետի հրամանի կամ ցուցումի հիման վրա կազմակերպում է քրեակատարողական հիմնարկների արտաքին պահպանությանն աջակցելու աշխատանքները.

9) Վարչության պետի հրամանի կամ ցուցումի հիման վրա կազմակերպում է ներքին կանոնակարգի պահպանմանն ուղղված գործառույթներին աջակցելու աշխատանքները.

10) Վարչության պետի հրամանի կամ ցուցումի հիման վրա մասնակցում է քրեակատարողական հիմնարկներ իրականացվող ստուգայցերին.

11) անցկացնում է ծառայողների մասնակցությամբ խորհրդակցություններ և համապատասխան պարապմունքներ.

12) վերլուծում է անձնակազմի համալրվածությունը և դրա վերաբերյալ առաջարկություններ ներկայացնում Վարչության պետին.

13) առաջարկություններ է ներկայացնում Վարչության պետին` Բաժնի աշխատողներին խրախուսելու կամ կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ.

14) ապահովում է Նախարարի կամ նրա` տվյալ բնագավառը համակարգող տեղակալի, Վարչության պետի` իրենց լիազորությունների սահմաններում արձակած կամ տված հրամանների, հանձնարարականների ու ցուցումների կատարումը.

15) իրականացնում է օրենսդրությամբ սահմանված Բաժնի գործունեությանը վերաբերող այլ գործառույթներ:

10. Բաժնի պետի տեղակալն իրականացնում է սույն կարգով գլխավոր մասնագետի համար նախատեսված գործառույթները, ինչպես նաև Բաժնի պետի բացակայության դեպքում փոխարինում է նրան:

11. Բաժնի աշխատանքներն իրականացվում են խմբերի միջոցով, որոնք կազմված են գլխավոր, առաջատար և երկրորդ կարգի մասնագետներից:

12. Բաժնի գլխավոր մասնագետը`

1) իրականացնում է իր վրա դրված պարտականությունների ժամանակին և պատշաճ կատարումը.

2) մասնակցում է Բաժնում անցկացվող խորհրդակցություններին, Բաժնի ընդհանուր գործունեությանը վերաբերող այլ աշխատանքներին.

3) կատարում է աշխատանքի բաշխում և վերաբաշխում խմբի աշխատողների միջև.

4) միջոցառումներ է իրականացնում խմբի աշխատողների ֆիզիկական և մարտական պատրաստվածության ուղղությամբ.

5) կազմում է գործողությունների պլանների նախագծեր և ներկայացնում Բաժնի պետին.

6) Բաժնի պետի հանձնարարությամբ իրականացնում է ազատությունից զրկելու ձևով պատիժ կրող դատապարտյալների և կալանավորվածների փոխադրումներին իրականացմանն աջակցելու աշխատանքները.

7) Բաժնի պետի հանձնարարությամբ իրականացնում է արագ արձագանքման աշխատանքները` քրեակատարողական հիմնարկներում արտակարգ իրավիճակներ առաջանալիս ներքին կանոնակարգի խախտումները վերացնելու նպատակով.

8) Բաժնի պետի հանձնարարությամբ իրականացնում է քրեակատարողական հիմնարկների արտաքին պահպանությանն աջակցելու աշխատանքները.

9) Բաժնի պետի հանձնարարությամբ իրականացնում է ներքին կանոնակարգի պահպանմանն ուղղված գործառույթներին աջակցելու աշխատանքները.

10) Բաժնի պետի հանձնարարությամբ մասնակցում է քրեակատարողական հիմնարկներ իրականացվող ստուգայցերին.

11) ապահովում է Նախարարի կամ նրա` տվյալ բնագավառը համակարգող տեղակալի, Վարչության պետի` իրենց լիազորությունների սահմաններում արձակած կամ տված հրամանների, հանձնարարականների ու ցուցումների կատարումը։

13. Գլխավոր մասնագետը հանդիսանում է խմբի ղեկավար և պատասխանատու է խմբի գործունեության իրականացման աշխատանքների, խմբի անդամների ֆիզիկական և մարտական պատրաստվածության համար:

14. Բաժնի առաջատար կամ երկրորդ կարգի մասնագետը`

1) իրականացնում է իր վրա դրված պարտականությունների ժամանակին և պատշաճ կատարումը.

2) մասնակցում է Բաժնում անցկացվող խորհրդակցություններին, Բաժնի ընդհանուր գործունեությանը վերաբերող այլ աշխատանքներին.

3) Բաժնի պետի կամ գլխավոր մասնագետի հանձնարարությամբ իրականացնում է ազատությունից զրկելու ձևով պատիժ կրող դատապարտյալների և կալանավորվածների փոխադրումների իրականացմանն աջակցելու աշխատանքները.

4) Բաժնի պետի կամ գլխավոր մասնագետի հանձնարարությամբ իրականացնում է արագ արձագանքման աշխատանքները` քրեակատարողական հիմնարկներում արտակարգ իրավիճակներ առաջանալիս ներքին կանոնակարգի խախտումները վերացնելու նպատակով.

5) Բաժնի պետի կամ գլխավոր մասնագետի հանձնարարությամբ իրականացնում է քրեակատարողական հիմնարկների արտաքին պահպանությանն աջակցելու աշխատանքները.

6) Բաժնի պետի կամ գլխավոր մասնագետի հանձնարարությամբ իրականացնում է ներքին կանոնակարգի պահպանմանն ուղղված գործառույթներին աջակցելու աշխատանքները.

7) Բաժնի պետի կամ գլխավոր մասնագետի հանձնարարությամբ մասնակցում է քրեակատարողական հիմնարկներ իրականացվող ստուգայցերին.

8) ապահովում է Նախարարի կամ նրա` տվյալ բնագավառը համակարգող տեղակալի, Վարչության պետի` իրենց լիազորությունների սահմաններում արձակած կամ տված հրամանների, հանձնարարականների ու ցուցումների կատարումը:

15. Բաժնի աշխատողները հաշվետու են Բաժնի պետին: Բաժնի աշխատողները պատասխանատվություն են կրում իրենց պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:

 

 

Հավելված 8

ՀՀ արդարադատության նախարարի

2009 թ. դեկտեմբերի 18-ի

N 311-Ն հրամանի

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ

 

 Գ Լ ՈՒ Խ  1

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության (այսուհետ` Նախարարություն) քրեակատարողական ծառայությունում ընդհանուր աշխատանքներ իրականացնող կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության կազմակերպումը, իրականացումը և հսկողությունը:

2. Ընդհանուր աշխատանքներ իրականացնելու նպատակով Նախարարության քրեակատարողական ծառայությունում գործում են քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի (այսուհետ` Վարչություն) կառուցվածքային ստորաբաժանում հանդիսացող ընդհանուր բաժինը (այսուհետ` Բաժին) և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների (այսուհետ` Հիմնարկ) կառուցվածքային ստորաբաժանում հանդիսացող ընդհանուր աշխատանքների խմբերը (այսուհետ՝ Խումբ):

3. Բաժնի և Խմբերի գործունեության նպատակն իրենց առջև դրված խնդիրների պատշաճ իրականացումն է:

4. Իրենց գործունեությունն իրականացնելիս Բաժինը և Խումբը ղեկավարվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենքներով, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, Նախարարության և Վարչության կանոնադրություններով, իրավական այլ ակտերով, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի (այսուհետ` Նախարար), նրա` տվյալ բնագավառը համակարգող տեղակալի, Վարչության պետի, իսկ Խումբը` նաև համապատասխան Հիմնարկի պետի` իրենց լիազորությունների սահմաններում արձակած կամ տված հրամաններով, հանձնարարականներով և ցուցումներով, ինչպես նաև սույն կարգով և Վարչության աշխատանքային ծրագրով:

5. Բաժինը գործում է Վարչության պետի ենթակայությամբ, իսկ Խումբը` Հիմնարկի պետի ենթակայությամբ:

6. Բաժինը և Խումբն իրենց առջև դրված խնդիրներն իրականացնում են Նախարարության կառուցվածքային և առանձնացված այլ ստորաբաժանումների, իսկ անհրաժեշտության դեպքում` Նախարարության համակարգում ընդգրկված կազմակերպությունների հետ համագործակցության հիման վրա:

7. Բաժինը և Խումբն ունեն հայերեն լեզվով և իրենց անվանմամբ կլոր կնիքներ և դրոշմակնիքներ:

8. Բաժնի խնդիրներն են`

1) սահմանված կարգով և ժամկետներում ապահովել թղթակցության ընդունումը, գրանցումը և շարժը.

2) հսկողություն իրականացնել Խմբի խնդիրների` սահմանված կարգով իրականացման նկատմամբ.

3) ապահովել Նախարարի կամ նրա` տվյալ բնագավառը համակարգող տեղակալի, Նախարարության աշխատակազմի ղեկավարի, Վարչության պետի և նրա` տվյալ ոլորտը համակարգող տեղակալի` իրենց լիազորությունների սահմաններում արձակած կամ տված հրամանների, հանձնարարականների ու ցուցումների իրականացումը:

9. Խմբի խնդիրներն են`

1) սահմանված կարգով և ժամկետներում ապահովել թղթակցության ընդունումը, գրանցումը և շարժը.

2) ապահովել Նախարարի կամ նրա` տվյալ բնագավառը համակարգող տեղակալի, Նախարարության աշխատակազմի ղեկավարի, Վարչության պետի և նրա` տվյալ ոլորտը համակարգող տեղակալի, Հիմնարկի պետի` իրենց լիազորությունների սահմաններում արձակած կամ տված հրամանների, հանձնարարականների ու ցուցումների իրականացումը:

 

Գ Լ ՈՒ Խ  2

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԸ

 

10. Բաժինը կազմված է Բաժնի պետից, Բաժնի պետի տեղակալից, գլխավոր, առաջատար և առաջին կարգի մասնագետներից: Բաժինը ղեկավարում է Բաժնի պետը, որը պատասխանատվություն է կրում Բաժնի աշխատանքների արդյունավետ կազմակերպման, Բաժնի վրա դրված խնդիրների` ժամանակին և պատշաճ կատարման համար:

11. Բաժնի պետը`

1) իրականացնում է Բաժնի աշխատանքների ղեկավարումը, միջոցառումներ իրականացնում դրա կատարելագործման ուղղությամբ.

2) կատարում է աշխատանքի բաշխում և վերաբաշխում Բաժնի աշխատողների միջև.

3) կազմակերպում է Բաժնի և Խմբի աշխատողների ծառայողական պարտականությունների պատշաճ կատարմանը և մասնագիտական գիտելիքների կատարելագործմանն ուղղված միջոցառումներ` աշխատանքային խորհրդակցությունների, սեմինար պարապմունքների անցկացման և այլ միջոցներով.

4) կատարված ուսումնասիրությունների արդյունքներով, ըստ անհրաժեշտության, համապատասխան առաջարկություններ է ներկայացնում Վարչության պետին` Բաժնի և Խմբի աշխատանքներին առնչվող օրենսդրության կատարելագործման կամ աշխատանքներում առկա թերությունները վերացնելու կամ ծառայողական քննություն նշանակելու վերաբերյալ.

5) կազմում է Բաժնի գործունեության աշխատանքային ծրագրեր, պատրաստում է կիսամյակային և տարեկան հաշվետվություններ.

6) իր վրա դրված խնդիրներն իրականացնելու նպատակով համագործակցում է այլ գերատեսչությունների և մարմինների, ինչպես նաև այլ կազմակերպությունների և Վարչության կառուցվածքային այլ ստորաբաժանումների հետ.

7) յուրաքանչյուր տարվա համար կազմում է փաստաթղթերի և մատյանների անվանացանկերը.

8) մեթոդական և գործնական աջակցություն է ցուցաբերում Խմբի աշխատողներին.

9) հսկողություն է իրականացնում Բաժնի աշխատողների աշխատանքային կարգապահության` իրենց պարտականությունների ժամանակին և պատշաճ կատարման նկատմամբ.

10) Վարչության պետին պատշաճ և ժամանակին զեկուցում է Վարչություն մուտքագրված թղթակցության վերաբերյալ.

11) կազմակերպում է հասցեագրված փաստաթղթերի` անմիջապես կատարողին հանձնելու, դրանց ժամանակին կատարումը հսկելու աշխատանքները.

12) օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է գաղտնի թղթակցությունը.

13) նախապատրաստում է ժամկետանց գործերի և մատյանների ոչնչացման ցուցակների և համապատասխան ակտերի կազմման աշխատանքները.

14) յուրաքանչյուր եռամսյակ Նախարարության ընդհանուր բաժին է ներկայացնում ստացված դիմումները, բողոքները և առաջարկությունները քննարկելու և դրանց ընթացք տալու վերաբերյալ տեղեկանքը.

15) Վարչության պետի հրամանի համաձայն անցկացնում է ծառայողական քննություններ.

16) առաջարկություններ է ներկայացնում Վարչության պետին` Բաժնի և Խմբի աշխատողներին խրախուսելու կամ կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ.

17) առաջարկություններ և դիտողություններ է ներկայացնում Բաժնի գործառույթներին առնչվող իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ.

18) ապահովում է Նախարարի կամ նրա` տվյալ բնագավառը համակարգող տեղակալի, Նախարարության աշխատակազմի ղեկավարի, Վարչության պետի, Հիմնարկի պետի` իրենց լիազորությունների սահմաններում արձակած կամ տված հրամանների, հանձնարարականների ու ցուցումների կատարումը.

19) յուրաքանչյուր շաբաթվա վերջում Վարչության պետին զեկուցում է շաբաթվա ընթացքում չկատարված հանձնարարականների մասին.

20) իրականացնում է օրենսդրությամբ և սույն կարգով Բաժնի գործունեությանը վերաբերող այլ գործառույթներ:

12. Բաժնի պետի տեղակալն իրականացնում է սույն կարգով գլխավոր մասնագետի համար նախատեսված գործառույթները, ինչպես նաև Բաժնի պետի բացակայության դեպքում փոխարինում է նրան:

13. Բաժնի գլխավոր մասնագետը`

1) իրականացնում է իր վրա դրված պարտականությունների ժամանակին և պատշաճ կատարումը.

2) մասնակցում է Բաժնում անցկացվող խորհրդակցություններին, Բաժնի ընդհանուր գործունեությանը վերաբերող այլ աշխատանքներին.

3) համապատասխան հրամանի կամ ցուցումի հիման վրա կատարում և ամփոփում է Հիմնարկներում իրականացված ուսումնասիրությունների արդյունքներով կազմված տեղեկանքները և, ըստ անհրաժեշտության, առաջարկություններ է ներկայացնում Բաժնի պետին Խմբի աշխատանքներում տեղ գտած թերությունների վերացման ուղղությամբ կամ ծառայողական քննություն անցկացնելու վերաբերյալ.

4) Խմբի աշխատողներին ցուցաբերում է գործնական և մեթոդական օգնություն.

5) առաջարկություններ է ներկայացնում Բաժնի պետին Բաժնի գործունեության կատարելագործման վերաբերյալ.

6) կիսամյակային և տարեկան հաշվետվությունների հիման վրա վերլուծում է Խմբի գործունեությունը և առաջարկություններ ներկայացնում դրանց գործունեության կատարելագործման վերաբերյալ.

7) առաջարկություններ և դիտողություններ է ներկայացնում Բաժնի և Խմբի գործունեությանը վերաբերող իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ.

8) կազմում և Բաժնի պետին է ներկայացնում Բաժնի գործունեության վերաբերյալ կիսամյակային, տարեկան հաշվետվությունների, աշխատանքային ծրագրերի նախագծեր.

9) օրենքով սահմանված կարգով քննարկում և ընթացք է տալիս ստացված առաջարկություններին, դիմումներին և բողոքներին, յուրաքանչյուր կիսամյակ ամփոփում և կազմում է տեղեկանքների նախագծեր դրանց քննարկման ընթացքի և արդյունքների մասին, ներկայացնում Բաժնի պետին.

10) յուրաքանչյուր եռամսյակ Բաժնի պետին է ներկայացնում ստացված դիմումների վերաբերյալ կատարված աշխատանքների մասին տեղեկանքի նախագիծ.

11) կատարում է Վարչության պետի և Բաժնի պետի` իրենց լիազորությունների սահմաններում արձակած կամ տված հրամանները, հանձնարարականները ու ցուցումները.

12) իրականացնում է սույն կարգով սահմանված այլ գործառույթներ:

14. Բաժնի առաջատար մասնագետը`

1) իրականացնում է իր վրա դրված պարտականությունների ժամանակին և պատշաճ կատարումը.

2) մասնակցում է Բաժնում անցկացվող խորհրդակցություններին, Բաժնի ընդհանուր գործունեությանը վերաբերող այլ աշխատանքներին.

3) համապատասխան հրամանի կամ ցուցումի հիման վրա կատարում և ամփոփում է Հիմնարկներում իրականացված ուսումնասիրությունների արդյունքներով կազմված տեղեկանքները և, ըստ անհրաժեշտության, առաջարկություններ է ներկայացնում Բաժնի պետին համապատասխան Հիմնարկի Խմբի աշխատանքներում տեղ գտած թերությունների վերացման ուղղությամբ կամ ծառայողական քննություն անցկացնելու վերաբերյալ.

4) Խմբի աշխատողներին ցուցաբերում է գործնական և մեթոդական օգնություն.

5) առաջարկություններ է ներկայացնում Բաժնի պետին Բաժնի գործունեության կատարելագործման վերաբերյալ.

6) կիսամյակային և տարեկան հաշվետվությունների հիման վրա վերլուծում է Խմբի գործունեությունը և առաջարկություններ ներկայացնում դրանց գործունեության կատարելագործման վերաբերյալ.

7) կազմում է Բաժնի գործունեության վերաբերյալ կիսամյակային և տարեկան հաշվետվությունների նախագծեր.

8) օրենքով սահմանված կարգով քննարկում և ընթացք է տալիս ստացված առաջարկություններին, դիմումներին և բողոքներին, յուրաքանչյուր կիսամյակ ամփոփում և կազմում է տեղեկանքներ դրանց քննարկման ընթացքի և արդյունքների մասին, դրանք ներկայացնում Բաժնի պետին.

9) նախապատրաստում է ժամկետանց գործերի և մատյանների ոչնչացման ցուցակները, կազմում համապատասխան ակտի նախագիծ և ներկայացնում Բաժնի պետին.

10) յուրաքանչյուր եռամսյակ Բաժնի պետին է ներկայացնում ստացված դիմումների վերաբերյալ կատարված աշխատանքների մասին տեղեկանքի նախագիծ.

11) սահմանված կարգով վարում է արխիվը.

12) կատարում է Վարչության պետի կամ Բաժնի պետի` իրենց լիազորությունների սահմաններում արձակած կամ տված հրամանները, հանձնարարականները ու ցուցումները.

13) իրականացնում է սույն կարգով սահմանված այլ գործառույթներ:

15. Բաժնի առաջին կարգի մասնագետը`

1) իրականացնում է իր վրա դրված պարտականությունների ժամանակին և պատշաճ կատարումը.

2) մասնակցում է Բաժնում անցկացվող խորհրդակցություններին, Բաժնի ընդհանուր գործունեությանը վերաբերող այլ աշխատանքներին.

3) առաջարկություններ է ներկայացնում Բաժնի պետին Բաժնի գործունեության կատարելագործման վերաբերյալ.

4) կազմում է Բաժնի գործունեության վերաբերյալ կիսամյակային և տարեկան հաշվետվությունների նախագծեր.

5) հաշվառում և իրականացնում է Բաժնի թղթակցությունը.

6) նախապատրաստում է ժամկետանց գործերի և մատյանների ոչնչացման ցուցակները, կազմում համապատասխան ակտի նախագիծ և դրանք ներկայացնում Բաժնի պետին.

7) կազմակերպում է նախորդ տարվա մշտական և ժամանակավոր պահպանման ենթակա գործավարության բոլոր փաստաթղթերի արխիվացումը.

8) կատարում է Բաժնի, Վարչության պետի կամ նրա` տվյալ ոլորտը համակարգող տեղակալի` իրենց լիազորությունների սահմաններում արձակած կամ տված հրամանները, հանձնարարականները ու ցուցումները.

9) իրականացնում է սույն կարգով սահմանված այլ գործառույթներ:

16. Բաժնի աշխատողները հաշվետու են Բաժնի պետին: Բաժնի աշխատողները պատասխանատվություն են կրում իրենց պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:

17. Խումբը կազմված է Խմբի ղեկավարից և երկրորդ կարգի մասնագետից: Խումբը ղեկավարում է Խմբի ղեկավարը, ով պատասխանատվություն է կրում Խմբի աշխատանքների արդյունավետ կազմակերպման, Խմբի վրա դրված խնդիրների ժամանակին և պատշաճ կատարման համար:

18. Խմբի ղեկավարը`

1) իրականացնում է Խմբի աշխատանքների ղեկավարումը, միջոցառումներ իրականացնում դրա կատարելագործման ուղղությամբ.

2) կազմակերպում է Խմբի աշխատողի ծառայողական պարտականությունների պատշաճ կատարմանը և մասնագիտական գիտելիքների կատարելագործմանն ուղղված միջոցառումներ` աշխատանքային խորհրդակցությունների, սեմինար պարապմունքների անցկացման և այլ միջոցներով.

3) կատարված ուսումնասիրությունների արդյունքներով, ըստ անհրաժեշտության, համապատասխան առաջարկություններ է ներկայացնում Հիմնարկի պետին` Խմբի աշխատանքներին առնչվող օրենսդրության կատարելագործման կամ աշխատանքներում առկա թերությունները վերացնելու կամ ծառայողական քննություն նշանակելու վերաբերյալ.

4) կազմում է Խմբի գործունեության աշխատանքային ծրագրեր, պատրաստում է կիսամյակային և տարեկան հաշվետվություններ.

5) յուրաքանչյուր տարվա համար կազմում է փաստաթղթերի և մատյանների անվանացանկերը.

6) Հիմնարկի պետին պատշաճ և ժամանակին զեկուցում է Հիմնարկ մուտքագրված թղթակցության վերաբերյալ.

7) կազմակերպում է հասցեագրված փաստաթղթերի` անմիջապես կատարողին հանձնելու, դրանց ժամանակին կատարումը հսկելու աշխատանքները.

8) օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է գաղտնի թղթակցությունը.

9) նախապատրաստում է ժամկետանց գործերի և մատյանների ոչնչացման ցուցակների և համապատասխան ակտերի կազմման աշխատանքները, օրենսդրությամբ սահմանված կարգով վարում է արխիվը.

10) յուրաքանչյուր եռամսյակ Բաժնին է ներկայացնում ստացված դիմումները, բողոքները և առաջարկությունները քննարկելու և դրանց ընթացք տալու վերաբերյալ տեղեկանքը.

11) համապատասխան հրամանի համաձայն անցկացնում է ծառայողական քննություններ.

12) առաջարկություններ է ներկայացնում Հիմնարկի պետին` Խմբի աշխատողին խրախուսելու կամ կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ.

13) յուրաքանչյուր շաբաթվա վերջում Հիմնարկի պետին զեկուցում է շաբաթվա ընթացքում չկատարված հանձնարարականների մասին.

14) ապահովում է Նախարարի կամ նրա` տվյալ բնագավառը համակարգող տեղակալի, Նախարարության աշխատակազմի ղեկավարի, Վարչության պետի, Հիմնարկի պետի` իրենց լիազորությունների սահմաններում արձակած կամ տված հրամանների, հանձնարարականների ու ցուցումների կատարումը.

15) իրականացնում է օրենսդրությամբ և սույն կարգով սահմանված Խմբի գործունեությանը վերաբերող այլ գործառույթներ:

19. Խմբի երկրորդ կարգի մասնագետը`

1) իրականացնում է իր վրա դրված պարտականությունների ժամանակին և պատշաճ կատարումը.

2) հաշվառում և իրականացնում է Խմբի թղթակցությունը.

3) մուտքագրում և ժամանակին Հիմնարկի աշխատողներին է հանձնում Հիմնարկ մուտք եղած փաստաթղթերը.

4) կատարում է Հիմնարկի պետի կամ Խմբի ղեկավարի` իրենց լիազորությունների սահմաններում արձակած կամ տված հրամանները, հանձնարարականները ու ցուցումները.

5) իրականացնում է սույն կարգով սահմանված այլ գործառույթներ:

 

Գ Լ ՈՒ Խ  3

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

20. Վարչություն կամ Հիմնարկ ստացված ամբողջ պաշտոնական և ոչ պաշտոնական թղթակցությունն ընդունվում և գրանցվում է համապատասխանաբար Բաժնի կամ Խմբի մատյաններում (Ձև 1, 2 և 4), որտեղ արտացոլվում են փաստաթղթի համառոտ բովանդակությունը, շարժը և կատարման ընթացքը:

21. Գրանցված փաստաթղթի առաջին էջի ներքևի աջ անկյունում դրվում է դրոշմակնիք, որի վրա նշվում են մտից գրանցման հերթական համարը` սկզբնամասում դնելով «Մ» տառը և ամսաթիվը:

22. Ստացված բոլոր ծրարները Բաժնում կամ Խմբում բացվում են, բացի «Անձամբ» մակագրությամբ ծրարներից: «Անձամբ» մակագրությամբ ծրարները չեն գրանցվում և փակ վիճակում հանձնվում են հասցեատիրոջը:

23. Բաժնի կամ Խմբի աշխատողները պարտավոր են ծրարը բացելիս ստուգել փաստաթղթերի առկայությունը (ներառյալ հավելվածները), առդիր թերթերի քանակը, փաստաթղթերի համարները համեմատել ծրարի վրա նշվածների հետ, եթե այդպիսիք կան: Փաստաթղթերի բացակայության կամ վնասված լինելու դեպքում կազմվում է ակտ` երեք օրինակից, որոնցից մեկը մնում է Բաժնում կամ Խմբում, երկրորդը կցվում է փաստաթղթին, իսկ երրորդն ուղարկվում է այն մարմնին կամ կազմակերպությանը, որտեղից ստացվել է ծրարը: Եթե ծրարում հայտնաբերվում են սխալմամբ դրված փաստաթղթեր, դրանք նոր ծրարներով ուղարկվում են ըստ պատկանելության` փաստաթղթերին կցելով այն ծրարները, որոնցով դրանք ստացվել են` անհրաժեշտության դեպքում տեղյակ պահելով այն մարմնին կամ կազմակերպությանը, որտեղից ստացվել է ծրարը:

24. Ծրարները, որոնցով ստացվել է թղթակցությունը, պահպանվում և փաստաթղթերին են կցվում այն դեպքում, երբ միայն ծրարի միջոցով կարելի է պարզել ուղարկողի հասցեն կամ, եթե ծրարի վրա փոստային դրոշմակնիքի ամսաթիվը նշանակություն ունի տվյալ նյութի ուղարկման ու ստացման ժամանակը որոշելու համար:

25. Հայաստանի Հանրապետության նախարարությունների և այլ պետական մարմինների տեղեկատվական բնույթի փաստաթղթերի վրա, եթե դրանք ներկայացնելու անհրաժեշտությունը չի բխում որևէ հանձնարարականի կատարման պահանջներից, դրվում է դրոշմակնիք` նշելով միայն մուտքի ամսաթիվը, որից հետո դրանք Վարչության կամ Հիմնարկի պետի ցուցումով հանձնվում են համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումներին:

26. Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմից, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմից, Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմից, Հայաստանի Հանրապետության վարչապետից ստացված նյութերն ու «շտապ» թղթակցությունն անհապաղ գրանցվում ու զեկուցվում են: Այլ թղթակցությունը հասցեատերերին տրվում է աշխատանքային մեկ օրվա ընթացքում` սույն կարգով սահմանված կարգով:

  27. Վարչություն կամ Հիմնարկ մուտքագրված գրությունները, նամակները և այլ փաստաթղթերը գրանցումից հետո համապատասխանաբար Վարչության կամ Հիմնարկի պետի մակագրությունից հետո համապատասխանաբար Բաժնի կամ Խմբի կողմից ստորագրությամբ, ըստ պատկանելիության, հանձնվում են համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումներին:

28. Վարչության կամ Հիմնարկի կառուցվածքային ստորաբաժանումներում տվյալ հասցեատեր ստորաբաժանման ղեկավարի մակագրությունից հետո փաստաթղթերի հետագա շարժը` կատարողական հսկումը, կատարման ժամկետի հսկողությունը, բազմացումը և թղթակցությունն ապահովելու հետ կապված այլ աշխատանքները կազմակերպվում է կառուցվածքային ստորաբաժանման աշխատողի միջոցով:

29. Վարչության կամ Հիմնարկի կառուցվածքային ստորաբաժանումից մեկ այլ ստորաբաժանում վերահասցեագրված փաստաթղթերը հասցեատերերին են հանձնվում համապատասխանաբար Բաժնի կամ Խմբի միջոցով` Վարչության կամ Հիմնարկի պետի համապատասխան մակագրությամբ:

30. Փաստաթղթի պատասխանատու կատարող համարվում է առաջին հասցեատերը, կամ, որի անվան դիմաց գրառվում է «հավաք» նշումը: Մյուս հասցեատերերը պարտավոր են նշված ժամկետից 2-ից 3 օր առաջ պատասխանատու կատարողին ներկայացնել անհրաժեշտ նյութեր և նշագրել պատասխան նամակի կրկնօրինակի վրա:

31. Հանձնարարականի վերաբերյալ հավաքագրված այլ անհրաժեշտ կարծիքները կցվում են գործին: Եթե հանձնարարականում բացակայում է «հավաք» նշումը, ապա դրանում նշված կատարողները հանձնարարականի կատարման վերաբերյալ կարծիքներն ուղղակի ներկայացնում են հանձնարարությունը տվող ղեկավարին:

32. Հսկողության վերցված հանձնարարականի ժամկետներում կատարման համար Բաժնի կամ Խմբի պատասխանատու աշխատողը մինչև հանձնարարականի կատարման ժամկետի լրանալը ծանուցում է համապատասխան կատարողին և տեղեկացնում է իր կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարին:

33. Լրացուցիչ ուսումնասիրություն պահանջող որոշումների, նամակների, հանձնարարականների դեպքում պատասխանատու կատարողը ժամկետի երկարացման թույլտվություն ստանալու նպատակով գրավոր դիմում է հանձնարարություն տվող անմիջական ղեկավարին:

34. Բաժինը կամ Խումբը փաստաթուղթը գործին կցելու համար ընդունում է այն դեպքում, երբ փաստաթղթին կից` կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի կողմից ներկայացված համապատասխան հիմնավորման վրա առկա է Վարչության պետի, Վարչության պետի տեղակալի, Հիմնարկի պետի կամ Հիմնարկի պետի տեղակալի համապատասխան մակագրությունը:

35. Վարչությունում ելից գրության ստորագրման իրավունք ունեն Վարչության պետը, Վարչության պետի տեղակալները, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները, իսկ Հիմնարկում` Հիմնարկի պետը, նրա տեղակալները:

36. Նամակների տեքստի տակ, որոնց կցվում են լրացուցիչ նյութեր, նշվում են կցվող նյութի անվանումը ու թերթերի քանակը:

37. Նամակների տեքստի տակ, էջի ներքևի ձախ անկյունում նշվում է կատարողի անվան առաջին տառը, ազգանունը և հեռախոսահամարը:

38. Պաշտոնական թղթակցությանն ի պատասխան ուղարկվող նամակներում հասցեատիրոջ անվան տակ վերևի ձախ անկյունում նշվում են այդ գրությունների ամսաթիվը և համարը: Ոչ պաշտոնական թղթակցության դեպքում նամակի տեքստում հղում է կատարվում տվյալ գրությանը:

39. Վարչության պետի տեղակալը, Վարչության կառուցվածքային ստորաբաժանման պետը կամ Հիմնարկի պետի տեղակալն իրավասու են ստորագրելու առաքվող այն փաստաթղթերը, որոնց կատարումը կամ դրա կազմակերպումը հանձնարարվել է անմիջականորեն իրենց, ինչպես նաև ուղղակիորեն իրենց հասցեագրված ընթացիկ փաստաթղթերը:

40. Վարչության պետի կամ Հիմնարկի պետի ստորագրություններով առաքվող փաստաթղթերը տպագրվում են համապատասխանաբար Վարչության պետի կամ Հիմնարկի պետի ձևաթղթերի վրա, Վարչության պետի տեղակալների, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների ստորագրություններով առաքվող փաստաթղթերը տպագրվում են Վարչության ձևաթղթի վրա, իսկ Հիմնարկի պետի տեղակալներինը` Հիմնարկի ձևաթղթերի վրա:

41. Փաստաթղթի ելից հերթական համարը դրվում է տեքստի վերևի ձախ անկյունում, որի սկզբնամասում դրվում է «Ե» տառը:

42. Ելից թղթակցությունը` երկու օրինակից և հիմքերի հետ միասին բաց վիճակում գրանցման և առաքման համար հանձնվում է համապատասխանաբար Բաժին կամ Խումբ, որը գրանցվում է ելքի փաստաթղթերի գրանցման մատյանում (Ձև 2): Առաջին օրինակն ուղարկվում է համապատասխան հասցեատիրոջը, երկրորդ օրինակը` կից նյութերով, պահվում է համապատասխանաբար Բաժնում կամ Խմբում: Ծրարված թղթակցությունը գրանցվում է փաստաթղթերի առաքման մատյանում (Ձև 3) և առաքվում հասցեատիրոջը:

43. Միևնույն անձից միևնույն հարցով քննարկման համար տարբեր հասցեներով ուղարկված և նույն պետական մարմնում ստացված առաջարկությունները, դիմումներն ու բողոքները հաշվի են առնվում առաջին առաջարկության, դիմումի ու բողոքի գրանցման համարով` ավելացնելով հերթական համարը` կոտորակի ձևով:

44. Վարչության պետի կամ Հիմնարկի պետի կողմից հանձնարարականներ տալուց հետո թղթակցությունը վերադարձվում է համապատասխանաբար Բաժին կամ Խումբ` տրված հանձնարարականների հիման վրա հասցեատերերին ուղարկելու համար:

45. Ստացված առաջարկությունների, դիմումների ու բողոքների վերջնական պատասխանները` իրենց բոլոր նյութերի հետ միասին, հանձնվում են` համապատասխանաբար Բաժնի պետին կամ Խմբի ղեկավարին ստորագրությամբ և ամսաթվի նշումով:

46. Վարչության պետի հրամանի նախագծի մշակման համար պատասխանատու ստորաբաժանումը մինչև տվյալ իրավական ակտը ստորագրման ներկայացնելն այն գրավոր համաձայնեցնում է`

1) իրավական և միջազգային հարաբերությունների բաժնի պետի հետ.

2) ֆինանսական բաժնի պետի հետ, եթե տվյալ իրավական ակտը ֆինանսական բնույթի է.

3) անձնակազմի կառավարման բաժնի պետի հետ, եթե տվյալ իրավական ակտը անհատական բնույթի է:

47. Վարչության պետի կամ Հիմնարկի պետի հրամանի նախագծի մշակման համար պատասխանատու ստորաբաժանումը տվյալ իրավական ակտի նախագիծը ներկայացնում է ստորագրման համապատասխանաբար Բաժնի կամ Խմբի միջոցով:

48. Վարչության պետի կամ Հիմնարկի պետի յուրաքանչյուր հրաման Բաժնում կամ Խմբում գրանցվում է հրամանների համապատասխան գրանցամատյաններում (Ձև 5), դրվում է հերթական համարը` միասնական համարակալման համաձայն, որը կատարվում է տարեսկզբից մինչև տարեվերջ, ինչպես նաև ամսաթիվը: Տվյալ հրամանների բնօրինակները կից նյութերով պահպանվում են համապատասխանաբար Բաժնում կամ Խմբում և սահմանված կարգով արխիվացվում:

49. Բաժինը կամ Խումբն ապահովում է համապատասխանաբար Վարչության պետի կամ Հիմնարկի պետի հրամանի քաղվածքների առաքումը հասցեատերերին:

50. Փաստաթղթերի պահպանության համար Բաժինը կամ Խումբը պետք է ապահովված լինի անհրաժեշտ քանակի մետաղյա պահարաններով: Ոչ աշխատանքային ժամերին Բաժնի կամ Խմբի աշխատասենյակների դռները կնքվում են դրոշմակնիքներով: Այն աշխատասենյակները, որտեղ պահվում են փաստաթղթերը, պետք է ունենան երկաթյա դռներ կամ ճաղավանդակներ, իսկ պատուհանները` ճաղավանդակներ:

 

Ձև 1

 

Մ Ա Տ Յ Ա Ն

 

ՄՈՒՏՔԻ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՄԱՐ

 

 

Սկսված է __________________________

Ավարտված է _______________________

Էջերի քանակը ______________________

Պահպանման ժամկետը ______________

Հիմք, հրաման _________ հոդվ. ________

Գրանցման հերթական (մուտքի) համարը

Մուտքի փաստա-թղթի համարը և ամսաթիվը Որտեղից է ուղարկված և ում է հասցեա-գրված Փաստաթղթի համառոտ բովանդա-
կությունը և տեսակը
Էջերի քանակը Ում է հասցեագրված փաստաթուղթը կատարման համար, ստորա-
գրությունը և ամսաթիվ
Քարտու-ղարության աշխատողի ստորա-գրությունը` փաստաթուղթը կատարողից հետ ստանալուց հետո և ամսաթիվը Գործի (հատորի) համարը, որտեղ կարված է փաստա-թուղթը և էջերի համարները

Որ համարով է կատարված
փաստաթուղթը:
Ոչնչացման ակտի համարը և ամսաթիվը

Նշում փաստա-թղթի առկայու-թյան ստուգման մասին Ծանո-
թություն

հիմնական փաստա-թղթի

հավել-վածի հիմնական փաստա-թղթի հավել-վածի    
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13
                         
                         
                         
                         
                         
                         
                         
                         
                         
                         

Ձև 2

 

Մ Ա Տ Յ Ա Ն

 

ԵԼՔԻ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՄԱՐ

 

 

Սկսված է __________________________

Ավարտված է _______________________

Էջերի քանակը ______________________

Պահպանման ժամկետը ______________

Հիմք, հրաման _________ հոդվ. ________

Գրանցման հերթական համարը Ում է հասցեա-գրված, ով է ստորագրել Փաստաթղթի համառոտ բովանդա-կությունը և տեսակը Էջերի քանակը Մուտքի որ համարն է կա-տարված Կատարողի ազգանունը Որտեղ է կարված փաստաթուղթը Փաստաթղթի ոչնչացման ակտի համարը և ամսաթիվը Ռեեստրի համարը (ցրիչ մատյանի), որով ուղարկվել է փաստա-թուղթը Նշում փաստաթղթի առկայության ստուգման մասին Ծանո-թու-թյուն
հիմնական փաստա-թղթի հավել-վածի գործի և հատորի համարը էջերի համարները
                         
                         
                         
                         
                         
                         
                         
                         
                         
                         

Ձև 3

 

Մ Ա Տ Յ Ա Ն

 

ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԱՌԱՔՄԱՆ ՀԱՄԱՐ

 

 

Սկսված է __________________________

Ավարտված է _______________________

Էջերի քանակը ______________________

Պահպանման ժամկետը ______________

Հիմք, հրաման _________ հոդվ. ________

Առաքման ամսաթիվը և ժամանակը

Առաքված փաստաթղթերի (փաթեթների) համարները

Որտեղից է ստացվել

Որտեղից է ուղարկվել

Ստորագրություն ստացման համար (ազգանուն, ամսաթիվ և ժամանակ)

1

2

3

4

5

 

 

 

 

 

         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         

Ձև 4

 

Մ Ա Տ Յ Ա Ն

 

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ, ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻ, ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԿԱՄ ՆՐԱՆՑ ՕՐԻՆԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՍՏԱՑՎԱԾ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ, ԲՈՂՈՔՆԵՐԻ ԵՎ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ

 

 

Սկսված է __________________________

Ավարտված է _______________________

Էջերի քանակը ______________________

Պահպանման ժամկետը ______________

Հիմք, հրաման _________ հոդվ. ________

Հ/հ

Ազգանուն, անուն, հայրանուն

Դիմողի հասցեն

Ստացման ամսաթիվը

Որտեղից է ստացվել (ելքի համարը և ամսաթիվը)

Համառոտ բովանդա-կությունը

Ում, երբ և ինչ մակագրությամբ է ուղարկված

Ստացման մասին ստորագրությունը և ամսաթիվը

Նշում կատարման մասին

գործի համարը

էջերի համարները

1

2

3

4

5

6

7

8

9

10

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ձև 5

 

Մ Ա Տ Յ Ա Ն

 

ՀՐԱՄԱՆՆԵՐԻ ԵՎ ՑՈՒՑՈՒՄՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ

 

 

Սկսված է __________________________

Ավարտված է _______________________

Էջերի քանակը ______________________

Պահպանման ժամկետը ______________

Հիմք, հրաման _________ հոդվ. ________

Հերթական համարը

Համառոտ բովանդակությունը

Տեղեկություններ առաքման մասին (տվյալ սյունակը լրացնելիս չի լրացվում վեցերորդ սյունակը)

Ուր է ուղարկված

Կից գրության համարը և ամսաթիվը

Ստորագրություն հրամանի քաղվածքը ստանալու վերաբերյալ (տվյալ սյունակը լրացնելիս չեն լրացվում 4-րդ, 5-րդ սյունակները)

Ծանոթու-թյուն

1

2

3

4

5

6

7