Գլխավոր տեղեկություն
Номер
N 07-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (06.01.2013-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2012.12.27/31(444).1 Հոդ.333.10
Принят
Փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար
Дата принятия
27.11.2012
Подписан
Փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար
Дата подписания
27.11.2012
Дата вступления в силу
06.01.2013

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

18 դեկտեմբերի 2012 թ.

Պետական գրանցման թիվ 12112461

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ,

ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

27 նոյեմբերի 2012 թ.
ք. Երևան

N 07-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ, ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի ԹԻՎ 07-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի նոյմբերի 1-ի թիվ 1381-Ն որոշումը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարի 2011 թվականի դեկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարի կողմից Հայաստանի Հանրապետության մարզպետների կատարած աշխատանքների գնահատման չափորոշիչների մեթոդական ուղեցույցը հաստատելու և Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարի 2009 թվականի նոյեմբերի 23-ի թիվ 36-Ն հրամանը ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 07-Ն հրամանում (այսուհետ` հրաման) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.

1) Հրամանի հավելված 1-ի 3-րդ կետը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ.

«3. Հավելված 1-ի 20-րդ կետի 3-րդ ենթակետով նախատեսված` մարզպետների կողմից կատարված աշխատանքների հանրային իրազեկում չափորոշիչը գնահատվում է ներքոհիշյալ ենթաչափորոշիչների հանրագումարի արդյունքում` հետևյալ կերպ.

1) 0,4 միավոր է գնահատում, եթե տարեկան առնվազն երկու անգամ մարզպետն իր գործունեության արդյունքների մասին հաղորդմամբ հանդես է գալիս մամուլի ասուլիսով` տեղական կամ հանրապետական լրատվամիջոցների ներկայացուցիչների մասնակցությամբ: Մեկ ասուլիս կազմակերպելու դեպքում` մարզպետը գնահատվում է 0,2 միավոր, ոչ մի ասուլիս չունենալու դեպքում` 0 միավոր,

2) 0,4 միավոր է գնահատվում, եթե մարզպետի և մարզպետարանի աշխատակազմի կողմից պատասխան է տրվում լրատվամիջոցներից, հասարակական կազմակերպություններից ստացված բոլոր գրավոր հարցումներին (այդ թվում` էլեկտրոնային փոստով ստացված հարցումներին): Հարցումների ոչ պակաս, քան 80 տոկոսին պատասխանելու դեպքում մարզպետը գնահատվում է 0,2 միավոր, 80 տոկոսից ցածրի դեպքում` 0 միավոր,

3) 0,4 միավոր է գնահատվում, եթե մարզպետարանի կայքում նախապես տեղադրվում է մարզխորհրդի նիստերի անցկացման օրակարգը և լուսաբանվում են տվյալ տարում անցկացված բոլոր մարզխորհրդի նիստերը, իսկ եթե մարզպետարանի կայքում լուսաբանվել է տվյալ տարվա ընթացքում անցկացված մարզխորհրդի նիստերի ոչ պակաս, քան 80 տոկոսը, ապա գնահատվում է 0.2 միավոր, 80 տոկոսից ցածրի դեպքում` 0 միավոր,

4) 0,4 միավոր է գնահատվում, եթե մարզպետարանի կայքում տարվա ընթացքում մարզպետի ընդունած որոշումները, մարզպետի տարեկան և ընթացիկ հաշվետվությունները, մարզպետարանի աշխատակազմի աշխատանքային տարեկան ծրագիրը տեղադրվել են ամբողջությամբ և ողջամիտ ժամկետներում (փաստաթղթերի հաստատումից հետո` մեկ շաբաթվա ընթացքում): Վերոնշյալ փաստաթղթերի թերի տեղադրման դեպքում մարզպետը գնահատվում է 0.2 միավոր, բացակայության դեպքում` 0 միավոր,

5) 0,4 միավոր է գնահատվում, եթե մարզպետարանի կայքում տեղադրվել են բոլոր համայնքների ավագանիների տվյալ ժամանակահատվածի ընդունած որոշումները, համայնքների մինչև 80 տոկոսի ավագանիների որոշումների տեղադրման դեպքում մարզպետը գնահատվում է 0,2 միավոր, 80-ից ցածրի դեպքում` 0 միավոր:».

2) Հրամանի հավելված 1-ի 7-րդ կետի 5-րդ ենթակետի «չափորոշիչի հանրագումարի արդյունքում» բառերից հետո լրացնել նոր նախադասություն հետևյալ բովանդակությամբ.

«(2012 թվականի հողի հարկի և գույքահարկի գծով ապառքների հավաքագրումը գնահատելիս հաշվի է առնվելու «Գույքահարկի և հողի հարկի գծով առաջացած ապառքների մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի (ընդունված 2012 թվականի մարտի 21-ին) կիրարկման ազդեցությունը)».

3) Հրամանի հավելված 1-ի 8-րդ կետը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ.

«8. Որոշմամբ հաստատված հավելված 2-ի գնահատման լրացուցիչ չափորոշիչներ սյունակի 2-րդ կետով նախատեսված տեղական տուրքերի հավաքագրում չափորոշիչը գնահատվում է հետևյալ կերպ.

1) 2 միավոր է գնահատվում, եթե տվյալ տարում մարզի համայնքների կողմից տեղական տուրքերի հավաքագրման մակարդակը կազմել է 95 %-ից բարձր,

2) 1.5 միավոր է գնահատվում, եթե տվյալ տարում մարզի համայնքների կողմից տեղական տուրքերի հավաքագրման մակարդակը կազմել է 80-95 %,

3) 1 միավոր է գնահատվում, եթե տվյալ տարում մարզի համայնքների կողմից տեղական տուրքերի հավաքագրման մակարդակը կազմել է 75-80 %,

4) 0.7 միավոր է գնահատվում, եթե տվյալ տարում մարզի համայնքների կողմից տեղական տուրքերի հավաքագրման մակարդակը կազմել է 70-75 %,

5) 0.5 միավոր է գնահատվում, եթե տվյալ տարում մարզի համայնքների կողմից տեղական տուրքերի հավաքագրման մակարդակը կազմել է 60-70 %,

6) 0.3 միավոր է գնահատվում, եթե տվյալ տարում մարզի համայնքների կողմից տեղական տուրքերի հավաքագրման մակարդակը կազմել է 50-60 %,

7) 0 միավոր է գնահատվում, եթե տվյալ տարում մարզի համայնքների կողմից տեղական տուրքերի հավաքագրման մակարդակը կազմել է 50 %-ից ցածր:».

4) Հրամանի հավելված 1-ի 9-րդ կետը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ.

«9. Հավելված 2-ի գնահատման լրացուցիչ չափորոշիչներ սյունակի 3-րդ կետով նախատեսված մարզպետի գործունեությունը համայնքային ծառայության բնագավառում չափորոշիչը գնահատվում է հետևյալ բաղադրիչներով`

1) համայնքային ծառայողների վերապատրաստման գործընթացի նկատմամբ պատշաճ վերահսկողության իրականացում և սահմանված ժամկետներում արդյունքների ներկայացում Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարություն,

2) համայնքային ծառայության թափուր պաշտոնների համալրման համար հայտարարված մրցույթների հրապարակայնության ապահովում, այդ թվում` հայտարարված մրցույթների ժամանակացույցերի կազմում և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարություն ներկայացում,

3) համայնքներում աշխատանքային հարաբերությունների ձևավորման սահմանված կարգի խախտման դեպքերի բացակայություն,

4) կադրային գործի վարման շրջանակներում հայտնաբերված թերությունների վերացման ուղղությամբ արդյունավետ միջոցների ձեռնարկում ու արդյունքների մասին Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարությանը տեղեկացում:».

5) Հրամանի հավելված 1-ի 10-րդ կետը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ.

«10. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարի կողմից Հայաստանի Հանրապետության մարզպետների կատարած աշխատանքների գնահատման չափորոշիչների մեթոդական ուղեցույցի 9-րդ կետով նախատեսված բաղադրիչների դեպքում չափորոշիչները գնահատվում են հետևյալ կերպ.

1) 2 միավոր, եթե պատշաճ կատարվել են վերը նշված բաղադրիչներով նախատեսված աշխատանքները,

2) 1.5 միավոր, եթե վերը նշված բաղադրիչներից ցանկացած մեկի մասով աշխատանքները կատարվել են ոչ պատշաճ,

3) 1 միավոր, եթե վերը նշված բաղադրիչներից ցանկացած երկուսի մասով աշխատանքները կատարվել են ոչ պատշաճ,

4) 0.5 միավոր, եթե վերը նշված բաղադրիչներից ցանկացած երեքի մասով աշխատանքները կատարվել են ոչ պատշաճ,

5) 0 միավոր, եթե վերը նշված բաղադրիչներով նախատեսված բոլոր աշխատանքները կատարվել են ոչ պատշաճ, կամ չեն կատարվել բաղադրիչներից որևէ մեկով նախատեսված աշխատանքները:».

6) Հրամանի հավելված 1-ի 11-րդ կետը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ.

«11. Աշխատանքները համարվում են ոչ պատշաճ, եթե.

համայնքային ծառայողների վերապատրաստման գործընթացի նկատմամբ վերահսկողության արդյունքները, անհարգելի պատճառով, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարություն են ներկայացվել վերապատրաստման դասընթացներից հետո մինչև աշխատանքային 10 օր ուշացումով կամ համայնքային ծառայության թափուր պաշտոնները համալրելու համար հայտարարված մրցույթներից առնվազն 10 տոկոսի մասին տեղեկատվությունը մարզպետարանի ինտերնետային էջում կամ azdarar.am կայքում անհարգելի պատճառով չի տեղադրվել, իսկ հայտարարված մրցույթների մասին կազմված ժամանակացույցը Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարություն է ներկայացվել մրցույթների համար փաստաթղթեր ներկայացնելու վերջնաժամկետի ավարտից հետո, կամ համայնքներում հայտնաբերվել են աշխատանքային հարաբերությունների ձևավորման սահմանված կարգի խախտման դեպքեր և (կամ) կադրային գործի վարման շրջանակներում հայտնաբերված թերությունների վերացման ուղղությամբ ձեռնարկվել են անբավարար միջոցներ (ըստ ներկայացված տեղեկությունների ոչ բոլոր թերություններն են վերացվել) կամ ձեռնարկված միջոցների մասին տեղեկատվությունը, անհարգելի պատճառով, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարություն է ներկայացվել դրա համար նախատեսված ժամկետների ուշացումով:»:

2. Սույն հրամանը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող 10-րդ օրը:

 

  Ա. Գևորգյան