Գլխավոր տեղեկություն
Номер
N 667-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (06.01.2013-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2012.12.27/31(444).1 Հոդ.333.11
Принят
Տրանսպորտի և կապի նախարար
Дата принятия
27.11.2012
Подписан
Տրանսպորտի և կապի նախարար
Дата подписания
27.11.2012
Дата вступления в силу
06.01.2013

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

20 դեկտեմբերի 2012 թ.

Պետական գրանցման թիվ 11612463

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ

 

27 նոյեմբերի 2012 թ.
ք. Երևան

N 667-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 16-Ի ԹԻՎ 127-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՆՄՈՒՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՈՒ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երկրորդ մասի «դ» կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 1809-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 8-րդ կետի «ժգ» ենթակետի և «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով.

1. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի 2012 թվականի մարտի 16-ի «2012 թվականի փոստային վճարման պետական նշանների թեման, գործողության մեջ դնելու ժամկետը, անվանագինը, տպաքանակը հաստատելու և ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի 2011թ. մարտի 14-ի թիվ 104-Ն հրամանում փոփոխություններ կատարելու մասին» թիվ 127-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունները.

1) հրամանի հավելվածի 14-րդ կետի 4-րդ սյունակում «II» թիվը փոխարինել «IV» թվով.

2) հրամանի հավելվածի «25-րդ» կետը ուժը կորցրած ճանաչել։

2. Հաստատել փոստային վճարման պետական նշանների նմուշները՝

1) Ավանդական արտադրություն. Կոնյակագործություն. Հայաստանում կոնյակի արտադրության 125-ամյակը թեմային նվիրված «1887. ԿՈՆՅԱԿԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ. BRANDY PRODUCTION IN ARMENIA» նամականիշի, համաձայն N 1 հավելվածի։

2) Մանկական ֆիլատելիա թեմային նվիրված 2 նամականիշի, համաձայն N 2 և N 3 հավելվածների:

3) Սուրբ Սարգսի տոնը թեմային նվիրված «ՍՈՒՐԲ ՍԱՐԳԻՍ. St Sargis. Ավետարան, Վան, XIV դ. Gospel, Van, XIVc.» նամականիշի, համաձայն N 4 հավելվածի։

4) Նոր Տարի և Սուրբ Ծնունդ թեմային նվիրված նամականիշի, համաձայն N 5 հավելվածի։

3. Գործողության մեջ դնել՝

1) Ավանդական արտադրություն. Կոնյակագործություն. Հայաստանում կոնյակի արտադրության 125-ամյակը թեմային նվիրված «1887. ԿՈՆՅԱԿԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ. BRANDY PRODUCTION IN ARMENIA» նամականիշը, սահմանելով անվանագինը՝ 300 դրամ, տպաքանակը՝ 40000 հատ։

2) Մանկական ֆիլատելիա թեմային նվիրված 2 նամականիշը, սահմանելով անվանագինը՝ 100 և 120 դրամ, տպաքանակը՝ յուրաքանչյուրից 40 000 հատ։

3) Սուրբ Սարգսի տոնը թեմային նվիրված «ՍՈՒՐԲ ՍԱՐԳԻՍ. St Sargis. Ավետարան, Վան, XIV դ. Gospel, Van, XIVc.» նամականիշը, սահմանելով անվանագինը՝ 280 դրամ, տպաքանակը՝ 40 000 հատ։

4) Նոր Տարի և Սուրբ Ծնունդ թեմային նվիրված նամականիշը, սահմանելով անվանագինը՝ 220 դրամ, տպաքանակը՝ 50 000 հատ։

 

ՀՀ տրանսպորտի և կապի

նախարար`

Գ. Բեգլարյան

 

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Հավելված 1

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի

27 նոյեմբերի 2012 թվականի

թիվ 667-Ն հրամանի

 

Ներմուծեք նկարագրությունը_2079

 

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Հավելված 2

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի

27 նոյեմբերի 2012 թվականի

թիվ 667-Ն հրամանի

 

Ներմուծեք նկարագրությունը_2080

 

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Հավելված 3

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի

27 նոյեմբերի 2012 թվականի

թիվ 667-Ն հրամանի

 

Ներմուծեք նկարագրությունը_2081

 

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Հավելված 4

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի

27 նոյեմբերի 2012 թվականի

թիվ 667-Ն հրամանի

 

Ներմուծեք նկարագրությունը_2082

 

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Հավելված 5

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի

27 նոյեմբերի 2012 թվականի

թիվ 667-Ն հրամանի

 

Ներմուծեք նկարագրությունը_2083