«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
26 մարտի 2013 թ.
Պետական գրանցման թիվ 10013113
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
14 մարտի 2013 թ. |
N 08-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 24-Ի N 02-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը,
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2012 թվականի հունվարի 24-ի «Արյան, դրա բաղադրամասերի շրջանառության ոլորտում կիրառվող բժշկական փաստաթղթերի ձևերը և դրանց լրացման կարգերը հաստատելու մասին» N 02-Ն հրամանում (այսուհետ` Հրաման) կատարել հետևյալ փոփոխությունները`
1) Հրամանի Հավելված 2-ով հաստատված Ձև 2-ի «Դոնորի բժշկական թերթիկ»-ում, Հավելված 4-ով հաստատված Ձև 4-ի «Ակտիվ դոնորի բժշկական քարտ»-ում, Հավելված 8-ով հաստատված Ձև 8-ի «Դոնորական արյան հետազոտությունների իրականացման ուղեգրում», Հավելված 9-ով հաստատված Ձև 9-ի «Դոնորական արյան վարակային անվտանգության հետազոտությունների գրանցման մատյան»-ում «Հեպատիտ Ա» բառերը փոխարինել «Հեպատիտ Բ (HBsAg)» բառերով, իսկ «Հեպատիտ Բ» բառերը փոխարինել «Հեպատիտ Բ (հակա-HBcor) բառերով,
2) Հրամանի Հավելված 18-ով հաստատված «Արյան, դրա բաղադրամասերի շրջանառության ոլորտում կիրառվող բժշկական փաստաթղթերի լրացման կարգեր»-ի դոնորի բժշկական թերթիկի լրացման կարգի 4-րդ կետի 5-րդ ենթակետում «Հեպատիտ Ա-ի հանդեպ» բառերը փոխարինել «Հեպատիտ Բ-ի հանդեպ» բառերով:
Դ. Դումանյան |