ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ
16 նոյեմբերի 2012 թ. ք. Երևան |
N 636-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆ ՆՈՐ ՁԵՎԱԹՂԹՈՎ ՓՈԽԱՐԻՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ
ՆԵՐԴԻՐ(ՆԵՐ) ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ և 43-րդ հոդվածներին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի փետրվարի 15-ի N 690-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի դրույթների պահանջներին համապատասխան և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության լիցենզավորման հանձնաժողովի 2012 թվականի նոյեմբերի 2-ի N 42/11 եզրակացությունը.
1. «ԱՎՏՈ ՍԻԹԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրել N ՏՄՏԶ 00009 լիցենզիայի նոր ձևաթուղթ և հետագա շահագործման համար` մեկ ունիվերսալ հոսքագծով ներդիր` 0001:
2. «ԳՈԳՇԵՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրել N ՏՄՏԶ 00020 լիցենզիայի նոր ձևաթուղթ և հետագա շահագործման համար` մեկ ունիվերսալ հոսքագծով ներդիր` 0001:
3. «ՎԻԿՏՈՐԻԱ-ԱՐՄԱՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրել N ՏՄՏԶ 00005 լիցենզիայի նոր ձևաթուղթ և հետագա շահագործման համար` երկու մարդատար հոսքագծերով ներդիրներ` 0001 և N 0002:
4. «ԱԹՈ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրել N ՏՄՏԶ 00025 լիցենզիայի նոր ձևաթուղթ և հետագա շահագործման համար` մեկ ունիվերսալ հոսքագծով ներդիր` 0001:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար |
Գ. Բեգլարյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|