Գլխավոր տեղեկություն
Номер
N 232-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (01.01.2013-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2012.12.17/30(443) Հոդ.308
Принят
Արդարադատության նախարար
Дата принятия
14.11.2012
Подписан
Արդարադատության նախարար
Дата подписания
14.11.2012
Дата вступления в силу
01.01.2013

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

28 նոյեմբերի 2012 թ.

Պետական գրանցման թիվ 10212424

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

14 նոյեմբերի 2012 թ.
ք. Երևան

N 232-Ն
  

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի N 65-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ կետով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով.

 

Հրամայում եմ`

 

1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2006 թվականի ապրիլի 12-ի «Հարկադիր կատարողների կողմից կատարողական վարույթներով կիրառվող փաստաթղթերի ձևերը հաստատելու մասին» N 65-Ն հրամանի (այսուհետ` Հրաման) նախաբանը «53.1,» թվից հետո լրացնել «56, 58,» թվերով։

2. Հրամանով հաստատված «Հարկադիր կատարողների կողմից կատարողական վարույթներով կիրառվող փաստաթղթերի ձևերը» հավելվածում`

1) լրացնել 3.1-րդ կետով` հետևյալ բովանդակությամբ`

«3.1. Որոշում պարտապանի աշխատավարձի և դրան հավասարեցված վճարների, ինչպես նաև գործատուից ստացվող այլ դրամական միջոցների վրա բռնագանձում տարածելու մասին (ձև 3.1)».

2) լրացնել ձև 3.1-ով՝ համաձայն հավելվածի (կցվում է):

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2013 թվականի հունվարի 1-ից:

 

 

 Հ. Թովմասյան

 

 

Հավելված
Հայաստանի Հանրապետության
արդարադատության նախարարի
2012 թվականի նոյեմբերի 14-ի
N 232-Ն հրամանի

 

«Ձև 3.1

 

 

Հաստատված է
Հայաստանի Հանրապետության
արդարադատության նախարարի
2006 թվականի ապրիլի 12-ի
N 65-Ն հրամանի

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ___

 

ՊԱՐՏԱՊԱՆԻ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ԵՎ ԴՐԱՆ ՀԱՎԱՍԱՐԵՑՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԳՈՐԾԱՏՈՒԻՑ ՍՏԱՑՎՈՂ ԱՅԼ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՎՐԱ ԲՌՆԱԳԱՆՁՈՒՄ ՏԱՐԱԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

_____ ______________20  թ.

ք.___________________________

 

ԴԱՀԿ ծառայության _________________ բաժնի_______ /բաժանմունքի/

_______________________________________________________________________ուսումնասիրելով

(պաշտոնը, անունը, ազգանունը)

 

_____ _____________20  թ. հարուցված թիվ _________կատարողական վարույթի նյութերը՝

 

ՊԱՐԶԵՑԻ

 

(կատարողական թերթի պահանջը)

 

_____________________________________________________________________________

_____________________________________________________________________________

_____________________________________________________________________________

_____________________________________________________________________________

Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 28-րդ, 56-րդ և 58-րդ հոդվածներով՝

 

ՈՐՈՇԵՑԻ

 

1. _______ ___________________________________ՀՀ դրամ ընդհանուր գումարի չափով

(գումարը

 (գումարը տառերով)

թվերով)

 

 

բռնագանձում տարածել պարտապան _____________________________________________ ի՝

  (անունը, ազգանունը, հայրանունը, անձնագրային տվյալները, բնակության վայրը)

գործատու ____________________________________________________________________ ից ստացվող

(ֆիզիկական անձի անունը, ազգանունը, հայրանունը, անձնագրային տվյալները,

բնակության վայրը, իրավաբանական անձի անվանումը, ՀՎՀՀ, գտնվելու վայրը)

 

աշխատավարձի և դրան հավասարեցված վճարների ______%-ի

ինչպես նաև մյուս դրամական միջոցների վրա, բացառությամբ «Դատական ակտերի հարկադիր

կատարման մասին» ՀՀ օրենքի 60-րդ հոդվածով սահմանված դեպքերի, որից_________

______________ ՀՀ

 

(գումարը

 (գումարը տառերով)

թվերով)

 

 

դրամը որպես

 

կատարողական թերթով նախատեսված՝ բռնագանձման ենթակա գումար և

_______ ______________________________________ՀՀ դրամը՝ որպես կատարողական ծախսեր։

(գումարը

 (գումարը տառերով)

թվերով)

 

 

2. Գործատու __________________________________________________________________

(ֆիզիկական անձի անունը, ազգանունը, հայրանունը, անձնագրային տվյալները

իրավաբանական անձի անվանումը, պետական գրանցման համարը)

 

Պարտապանին վճարվող աշխատավարձի և դրան հավասարեցված վճարների ____ %-ը, ինչպես նաև մյուս դրամական միջոցներն ամբողջությամբ, բացառությամբ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 60-րդ հոդվածով սահմանված դեպքերի, փոխանցել

___________________________________ գանձապետական բաժանմունքի ԴԱՀԿ

 ___________________________________________ բաժնի __________ հաշվին

մինչև_____ __________________________ ՀՀ դրամ պարտքի մարումը։

(գումարը

 (գումարը տառերով)

թվերով)

 

 

3. Մինչև աշխատավարձը և դրան հավասարեցված վճարները, ինչպես նաև մյուս վճարները փոխանցելը սույն որոշման մասին պարտապանին տեղեկացնելու դեպքում գործատուն պատասխանատվություն է կրում օրենքով սահմանված կարգով։

Որոշման պատճենը ուղարկել կողմերին, գործատուին։

Որոշումը կարող է բողոքարկվել __________ դատարան կամ վերադասության կարգով՝ որոշումը ստանալու օրվանից 10 օրվա ընթացքում։

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ հարկադիր կատարողի որոշման բողոքարկումը չի կասեցնում կատարողական գործողությունները։

 

Հարկադիր կատարող

______________ ____________
   (անուն, ազգանուն)  (ստորագրություն)

 »: