Գլխավոր տեղեկություն
Номер
N 550-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (27.12.2012-13.08.2015)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀԳՏ 2012.12.17/30(443) Հոդ.311
Принят
Արտակարգ իրավիճակների նախարար
Дата принятия
09.11.2012
Подписан
Արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար
Дата подписания
09.11.2012
Дата вступления в силу
27.12.2012
Ուժը կորցնելու ամսաթիվ
13.08.2015

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

4 դեկտեմբերի 2012 թ.

Պետական գրանցման թիվ 32612429

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

9 նոյեմբերի 2012 թ.
ք. Երևան

N 550-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԻ, ԲՆԱԿԱՎԱՅՐԻ (ՀԱՄԱՅՆՔԻ) ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԵՐՈՒՄ ՍԵՅՍՄԻԿ ՌԻՍԿԻ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՅՏԻ ՁԵՎԸ ԵՎ ՍԵՅՍՄԻԿ ՌԻՍԿԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՔԱՐՏԵԶԻ ԿԱԶՄՄԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հոկտեմբերի 25-ի թիվ 1351-Ն որոշման 5-րդ կետի 4-րդ ենթակետի կատարումն ապահովելու նպատակով և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մայիսի 15-ի «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 531-Ն որոշման հավելված 1-ով հաստատված Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության կանոնադրության 13-րդ կետի 4-րդ ենթակետով`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ.

 

1. Հաստատել՝

1) Հայաստանի Հանրապետության մարզի, բնակավայրի (համայնքի) զարգացման ծրագրում սեյսմիկ ռիսկի նվազեցման միջոցառումների իրականացման հայտի ձևը` համաձայն հավելված 1-ի.

2) սեյսմիկ ռիսկի գնահատման քարտեզի կազմման տեխնիկական առաջադրանքի օրինակելի ձևը` համաձայն հավելված 2-ի:

2. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի «Սեյսմիկ պաշտպանության ծառայություն» գործակալության պետին՝ սույն հրամանը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն՝ պետական գրանցման:

3. Հրամանի կատարման նկատմամբ հսկողությունը վերապահել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Հ. Մխիթարյանին:

 

Նախարարի ժամանակավոր
պաշտոնակատար

Հ. Մխիթարյան

 

Հավելված 1

ՀՀ արտակարգ իրավիճակների
նախարարի 2012 թվականի

նոյեմբերի 9-ի N 550-Ն հրամանի

Ձ Ե Վ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԻ, ԲՆԱԿԱՎԱՅՐԻ (ՀԱՄԱՅՆՔԻ) ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԵՐՈՒՄ ՍԵՅՍՄԻԿ ՌԻՍԿԻ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՅՏԻ

 

Հայաստանի Հանրապետության մարզի, բնակավայրի (համայնքի) զարգացման ծրագրում սեյսմիկ ռիսկի նվազեցման միջոցառումների իրականացման հայտի ձևն է`

 

«Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար

________________________________ԻՆ

 

Հ Ա Յ Տ

 

Հայաստանի Հանրապետության մարզի, բնակավայրի (համայնքի) զարգացման ծրագրում սեյսմիկ ռիսկի նվազեցման միջոցառումների իրականացման

 

1. Հայաստանի Հանրապետության մարզի, բնակավայրի (համայնքի) անվանումը

 _________________________________________________________________________

2. Ծրագրի անվանումը ________________________________________________

3. Ծրագրի նպատակը _________________________________________________

4. Նախագծման հիմքը ________________________________________________

5. Ակնկալվող արդյունքները և ազդեցությունը _____________________________

6. Ծրագրի ներկայացման վերջնաժամկետը _______________________________

7. Աշխատանքների իրականացման տարածքը _____________________________

8. Իրականացվող աշխատանքների վերջնաժամկետը _______________________

9. Հայաստանի Հանրապետության մարզի, բնակավայրի (համայնքի) կողմից տրամադրվող ելակետային նյութերը, տեղեկատվություն սեյսմիկ ռիսկի նվազեցման՝ նախկինում կատարված միջոցառումների վերաբերյալ (առկայության դեպքում)՝

1) Հայաստանի Հանրապետության մարզի, բնակավայրի (համայնքի) հնարավոր վտանգների բնութագիր,

2) ելակետային քարտեզ (ուժեղ երկրաշարժով և երկրորդային վտանգներով հարուցած բնածին և տեխնածին ռիսկեր պարունակող օբյեկտների քարտեզ),

3) սեյսմաշրջանացման քարտեզ,

4) սեյսմիկ ռիսկի գնահատման քարտեզ,

5) շենքերի և շինությունների խոցելիության գնահատում (քանակը),

6) այլ տվյալներ (բնակչության քանակը և խտությունը, հրդեհավտանգ տարածքները, վտանգավոր օբյեկտները, ինֆրակառուցվածքը):

10. Ֆինանսական ապահովումը (լրացվում է Հայաստանի Հանրապետության համայնքների համար _____________)

11. Հայաստանի Հանրապետության մարզի, բնակավայրի (համայնքի) ներկայացուցիչը՝ անուն, ազգանուն, պաշտոն, հեռախոսի/ֆաքսի համար, էլ. փոստի հասցե _____________________________________________________________________

12. Նախագծի ղեկավարը՝ անուն, ազգանուն, պաշտոն, բնակության վայր, հեռախոսի/ֆաքսի համար, էլ. փոստի հասցե, վեբ-կայք ______________________________

 

 

Հայաստանի Հանրապետության մարզպետ (Համայնքի ղեկավար)՝ _______________

_______________ (անուն, ազգանուն)»:

 

 

Հավելված 2

ՀՀ արտակարգ իրավիճակների
նախարարի 2012 թվականի

նոյեմբերի 9-ի N 550-Ն հրամանի

 

ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎ

 

ՍԵՅՍՄԻԿ ՌԻՍԿԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՔԱՐՏԵԶԻ ԿԱԶՄՄԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔԻ

 

Սեյսմիկ ռիսկի գնահատման քարտեզի կազմման տեխնիկական առաջադրանքի օրինակելի ձևը հետևյալն է`

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

«ՍԵՅՍՄԻԿ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ

 

«Սեյսմիկ պաշտպանության

___________ ծառայություն»

ՊՈԱԿ-ի գործադիր տնօրեն

պարոն _________________

 

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔ

 

Հայաստանի Հանրապետության մարզի, բնակավայրի (համայնքի)

զարգացման ծրագրում սեյսմիկ ռիսկի գնահատման քարտեզի կազմման

(օրինակելի ձև)

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏՎՅԱԼՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետության մարզի, բնակավայրի (համայնքի) անվանումը

2. Ծրագրի անվանումը

3. Ծրագրի նպատակը

4. Ծրագրի խնդիրները

5. Նախագծման հիմքը

6. Աշխատանքների իրականացման տարածքը

7. Իրականացվող աշխատանքների վերջնաժամկետը

8. Հայաստանի Հանրապետության մարզի և բնակավայրի (համայնքի) կողմից տրամադրված փաստաթղթերը

9. Հայաստանի Հանրապետության մարզի, բնակավայրի (համայնքի) կողմից ֆինանսական ապահովումը։

 

II. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԻ, ԲՆԱԿԱՎԱՅՐԻ (ՀԱՄԱՅՆՔԻ) 1:5000 ՄԱՍՇՏԱԲԻ ՍԵՅՍՄԻԿ ՌԻՍԿԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ՔԱՐՏԵԶՆԵՐԻ ԿԱԶՄՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

 

10. Սեյսմիկ ռիսկի գնահատման համար շենքերի վերաբերյալ ելակետային տվյալների հավաքում`

1) կառուցապատման,

2) բազմաբնակարան շենքեր (ըստ «Սեյսմիկ պաշտպանության ծառայություն» գործակալության կողմից մշակված ձևաթղթի),

3) մասնավոր 1-2 հարկանի առանձնատներ,

4) նախադպրոցական հաստատությունների շենքեր,

5) դպրոցների շենքեր,

6) քոլեջների, բարձրագույն ուսումնական հաստատությունների շենքեր,

7) առողջապահական հիմնարկների շենքեր։

11. Բնակավայրի տարածքի գրունտային պայմանների և սեյսմիկ վտանգի վերաբերյալ տվյալների հավաքագրում՝

1) վտանգավոր երկրաբանական երևույթների զարգացման տարածքներ,

2) սողանքներ, քարաթափեր, ստորգետնյա դատարկություններ և այլն,

3) գրունտների տիպեր,

4) ռելիեֆի թեքություն (15 աստիճանից թեք լանջեր),

5) սեյսմիկ միկրոշրջանացման քարտեզ,

6) բնակավայրի սեյսմիկ վտանգը ըստ «Սեյսմակայուն շինարարություն. նախագծման նորմեր ՀՀՇՆ II-6.02-2006»,

7) ինֆրակառուցվածքի (կենսաապահովման գծերի) վերաբերյալ տվյալներ,

8) ջրամատակարարման և կոյուղու համակարգ,

9) միջին ճնշման գազի գծեր,

10) էլեկտրահաղորդման 6-10 հազար վոլտ լարման գծեր (մալուխներ),

11) հեռախոսային մալուխներ,

12) կենտրոնական փողոցներ,

13) երկաթգծեր,

14) այլ կարևոր օբյեկտներ (օդանավակայան, մետրո, տրոլեյբուսի գծեր և այլն)։

12. Անհրաժեշտ այլ տվյալներ՝

1) բնակչության քանակ և խտություն,

2) հրդեհավտանգ տարածքներ,

3) խոշոր կամուրջներ,

4) վտանգավոր օբյեկտներ (քիմիական, թունավոր նյութեր պարունակող և այլն):

13. Ելակետային տվյալների վերաբերյալ թվային բազաների ստեղծում՝

1) թվային բազաներ աղյուսակների տեսքով,

2) թվային բազաներ քարտեզների տեսքով:

14. Շենքերի ավերման ռիսկի գնահատում (բազմաբնակարան շենքերի սեյսմիկ խոցելիության գնահատում)՝

1) թաղամասերով առանձնատների սեյսմիկ խոցելիության գնահատում՝ ելնելով կառուցման ժամանակից, երկաթբետոնե տարրերի օգտագործումից, տեղանքի ինժեներաերկրաբանական պայմաններից, սեյսմիկ արագացման չափից և այլն,

2) կրթական օբյեկտների, շենքերի սեյսմիկ խոցելիության գնահատում,

3) առողջապահական օբյեկտների սեյսմիկ խոցելիության գնահատում:

15. Մարդկային կորուստների գնահատում՝

1) հնարավոր զոհեր,

2) հոսպիտալացման ենթակա վիրավորներ:

16. Հրդեհների առաջացման ռիսկի գնահատում` հրդեհավտանգ տարածքներում:

17. Կենսաապահովման գծերի վնասվելու ռիսկի գնահատում՝

1) ջրամատակարարման և կոյուղու ռիսկ,

2) միջին ճնշման գազի գծերի ռիսկ,

3) էլեկտրահաղորդման մալուխների ռիսկ,

4) հեռախոսագծերի` մալուխների ռիսկ,

5) կենտրոնական փողոցների խցանվելու ռիսկ,

6) երկաթգծերի վնասվելու ռիսկ,

7) այլ կարևոր օբյեկտների (օդանավակայան, մետրո, տրոլեյբուսի գծեր) ռիսկ:

18. Ռիսկի գնահատման թվային քարտեզների կազմում՝

1) բնակավայրի, շենքերի ավերման ռիսկի քարտեզ,

2) հրդեհների առաջացման ռիսկի քարտեզ,

3) կենսաապահովման գծերի ռիսկի քարտեզ:

19. Հայաստանի Հանրապետության մարզերի և բնակավայրերի (համայնքների) սեյսմիկ ռիսկի վերաբերյալ եզրակացությունների և սեյսմիկ ռիսկի նվազեցման առաջարկների ներկայացում:

 

III. ՀԱՏՈՒԿ ՊԱՅՄԱՆՆԵՐ

 

20. Մինչև 50 հազար բնակչություն ունեցող բնակավայրերի սեյսմիկ ռիսկը գնահատվում է Հայաստանի Հանրապետության սեյսմակայուն շինարարության նորմերում նշված առավելագույն վտանգի հաշվառումով՝ գիշերային ժամերի համար:

21. 50 հազարից ավելի բնակչության դեպքում բնակավայրի սեյսմիկ ռիսկը գնահատվում է սեյսմիկ տարբեր սցենարների համար:

22. Մինչև 1989 թվականը կառուցված բազմաբնակարան, հասարակական (կրթական, առողջապահական) օբյեկտների շենքերի սեյսմիկ խոցելիությունը գնահատելիս պետք է հենվել 1988 թվականի Սպիտակի երկրաշարժի ժամանակ շենքերի ավերվելու և վնասվելու վիճակագրության վրա:

23. Քաղաքի ներքին կենսաապահովման ռիսկը գնահատելիս հաշվի է առնվում 1988 թվականի Սպիտակի երկրաշարժի նույնատիպ գծերի վնասվելու վիճակագրությունը։

24. Եթե բնակավայրը չունի սեյսմիկ միկրոշրջանացման հաստատված քարտեզ, ապա առանձին ծրագրով պետք է կազմել այդպիսի քարտեզ և նոր գնահատել ռիսկը:

 

ՀՀ ԱԻՆ «ՍՊԾ» գործակալության պետ՝

Հ. ՊԵՏՐՈՍՅԱՆ»:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
18.06.2015, N 598-Ն 13.08.2015, N 550-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան