Գլխավոր տեղեկություն
Номер
N 11-Ն
Տիպ
Հրաման
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (25.10.2012-25.11.2017)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀԳՏ 2005.02.15/4(181) Հոդ.15
Принят
Ոստիկանության պետ
Дата принятия
10.12.2003
Подписан
Ոստիկանության պետ
Дата подписания
10.12.2003
Дата вступления в силу
25.01.2004
Ուժը կորցնելու ամսաթիվ
28.02.2020

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
26 դեկտեմբերի 2003 թ.
Պետական գրանցման թիվ 11203391

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏ

10 դեկտեմբերի 2003 թ.
ք. Երևան

N 11-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԵՎ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՈՎՈՐՈՂԻ ՈՒՍՄԱՆ ԿԱՄ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐԱԾ ԾԱԽՍԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՉԱՓԻ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 10.09.12 թիվ 12-Ն)

«Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն և ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թ. հունվարի 16-ի «Ոստիկանության ծառայողի և ոստիկանության ուսումնական հաստատությունում սովորողի ուսման կամ վերապատրաստման համար պետության կատարած ծախսերի փոխհատուցման կարգը սահմանելու մասին» թիվ 111-Ն որոշման 2-րդ կետի:

(նախաբանը փոփ. 10.09.12 թիվ 12-Ն)

 

Հրամայում եմ`

 

1. Հաստատել «Ոստիկանության ծառայողի և Հայաստանի Հանրապետության ոստիկանության և օտարերկրյա ուսումնական հաստատությունում սովորողի ուսման կամ վերապատրաստման ծախսերի փոխհատուցման չափը»` համաձայն թիվ 1 հավելվածի:

2. Սահմանել որ, ոստիկանության ծառայողի և ոստիկանության ուսումնական հաստատությունում սովորողի ուսման կամ վերապատրաստման (որակավորման) համար պետության կատարած փոխհատուցման ենթակա ծախսերի հաշվարկները իրականացվում են յուրաքանչյուր անձի համար, ընդ որում`

2.1 Օտարերկրյա պետությունում սովորողների և վերապատրաստում (որակավորում) անցնող ծառայողներինը` Հայաստանի Հանրապետության ոստիկանության կադրերի վարչությունում` փաստացի ծախսերի մասին ֆինանսաբյուջետային վարչության և տնտեսական վարչության տեղեկանքների հիման վրա:

(2.1-ին կետը փոփ. 10.09.12 թիվ 12-Ն)

2.2 Հայաստանի Հանրապետության ոստիկանության ուսումնական հաստատությունում սովորողներինը և վերապատրաստում (որակավորում) անցնող ոստիկանության միջին, ավագ և գլխավոր խմբերի պաշտոններ զբաղեցնող ծառայողներինը` ուսումնական հաստատությունում և ներկայացվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության կադրերի վարչություն:

(2.2-րդ կետը լրաց. 10.09.12 թիվ 12-Ն)

2.3 Ոստիկանությունում կրտսեր խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողների և վերապատրաստման (որակավորման) և ոստիկանությունում պաշտոնի նշանակման թեկնածուների ուսումնական փորձաշրջանի ծախսերի հաշվառումը` թեկնածուին կրտսեր խմբի պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող ղեկավարի հանձնարարությամբ համապատասխան ստորաբաժանման կադրային ապարատում:

2.4, 2.2 և 2.3 կետերում նշված` ուսուցում վերապատրաստում (որակավորում) անցնող ծառայողների ծախսերի հաշվառումն իրականացվում է ուսումնական հաստատության տեղեկանքի հիման վրա:

3. Հաշվառումն իրականացվում է սույն հրամանի թիվ 2 հավելվածի համաձայն և կցվում է ծառայողի անձնական գործին:

Հայաստանի Հանրապետության ոստիկանության կադրերի, ֆինանսաբյուջետային, տնտեսական վարչությունների, կրթահամալիրի պետերին`

- ապահովել ՀՀ կառավարության 16.11.2003 թ. թիվ 111-Ն որոշմամբ հաստատված կարգի և սույն հրամանի պահանջների կատարումը:

- հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Ա. Օսիկյանին:

(3-րդ կետը փոփ. 10.09.12 թիվ 12-Ն)

4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող 10-րդ օրը:

 

Ոստիկանության
գեներալ-լեյտենանտ

Հ. Հարությունյան

 

 

Համաձայնեցված է
Հայաստանի Հանրապետության
ֆինանսների և էկոնոմիկայի
նախարարության հետ  
18 դեկտեմբերի 2003 թ. 
4/4-3-14-12543 գրությամբ

Հավելված 1
ՀՀ ոստիկանության պետի
2003 թ. 10 դեկտեմբերի
թիվ 11-Ն հրամանի

 

«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԵՎ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՈՎՈՐՈՂԻ ՈՒՍՄԱՆ ԿԱՄ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ, ԾԱԽՍԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՉԱՓԸ

(վերնագիրը փոփ. 10.09.12 թիվ 12-Ն)

 

 1. Հայաստանի Հանրապետության ոստիկանության ուսումնական հաստատություններում մեկ սովորողի կամ վերապատրաստում անցնող ծառայողի ուսման ծախսերի ընդհանուր փոխհատուցման չափերն են`

(1-ին կետը փոփ. 10.09.12 թիվ 12-Ն)

1.1 մեկ օրվա համար

ա) զորանոցային պայմաններում` 1.7 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ:

բ) ոչ զորանոցային պայմաններում` 0.9 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ:

1.2,1.1 կետում նշված ծախսերին ավելացվում են`

ա) հատկացված (հատուցված) հանդերձանքի փաստացի արժեքը, ոստիկանության ծառայողը հանդերձանքի արժեքը չի փոխհատուցում, եթե նա «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 16 հոդվածի 1-ին մասի համաձայն ենթակա է պարտադիր վերապատրաստման, 55 հոդվածի 9-րդ մասի համաձայն անցնում է հեռակա ոսուցում.

բ) վճարված կրթաթոշակի (նպաստի), դրամական բավարարման ծախսերը.

գ) գործուղման ծախսերը.

(1.2-րդ կետը փոփ. 10.09.12 թիվ 12-Ն)

2. Օտարերկրյա պետությունում կազմակերպված ուսման, վերապատրաստման գործուղվող ոստիկանության ծառայողի կողմից փոխհատուցման ենթակա են ուսումնական հաստատության հետ կնքված պայմանագրային գինը` և 1.2. կետով սահմանված ծախսերը` փաստացի ուսման կամ վերապատրաստման ժամանակահատվածի մեկ օրվա հաշվարկով:

Օտարերկրյա պետությունում կազմակերպված հեռակա կարգով ուսման կամ վերապատրաստման գործուղված ոստիկանության ծառայողը հատկացված հանդերձանքի արժեքը չի փոխհատուցում:

(2-րդ կետը փոփ. 10.09.12 թիվ 12-Ն) 

3. Ոստիկանության ուսումնական հաստատությունում վերապատրաստում կամ ուսումնական փորձաշրջան անցնող թեկնածուները պետության կատարած ծախսերը փոխհատուցում են 1-ին կետով սահմանված չափերով:

(հավելվածը փոփ. 10.09.12 թիվ 12-Ն) 

 

 

Հավելված թիվ 2
ՀՀ ոստիկանության պետի
2003 թ. 10 դեկտեմբերի
թիվ 11-Ն հրամանի

 

Հ ա շ վ ա ռ ու մ

 

Ոստիկանության ծառայողի եվ ոստիկանության ուսումնական հաստատությունում սովորողի ուսման կամ վերապատրաստման համար ծախսերի փոխհատուցման ենթակա չափի.

(վերնագիրը փոփ. 10.09.12 թիվ 12-Ն)

 

Սկսված է __ ______ 200__ թ. ավարտված է __ ______ 200__ թ.

 

N

Տարին

Ուսման ձևը
հանրա-կացարանային,
ոչ հանրակացա-րանային

Ազգանուն, անուն,
հայրանուն

Ոստիկա-նության
կոչում

Ուսման սկիզբ,
ամսաթիվ,
ամիս,
տարի

Ուսման ավարտ,
ամսաթիվ,
ամիս,
տարի

Փաստացի ուսումնա-
ռությունը

Գումարը ըստ
փոխհատուց-
ման ենթակա
օրական չափերի
և պայմանա-
գրային գումարի

Հատկացված հանդերձանքի
փաստացի
արժեքը

Վճարված կրթաթոշակը
և դրամական
բավարարումը

Գործուղման ծախսերը

Ընդամենը փոխհա-
տուցման
ենթակա
գումարը

ամիս

օր

1

 

2

3

 

4

5

6

7

8

9

10

11

12

 

 

 

 

 

 

 

 

 

 

     

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

   

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

   

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

   

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

   

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

   

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

   

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

   

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

   

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

   

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

   

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

   

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

   

 

 Ղեկավար` ________________________

Պատասխանատու` ___________________

 Կ.Տ

1. Հաշվառման տվյալների մասին սովորողը ծանուցվում է յուրաքանչյուր ուսումնական տարվա ավարտից հետո, վերապատրաստում, փորձաշրջան անցնողները դրանց համար սահմանված ժամկետների ավարտից հետո:

(1-ին կետը փոփ. 10.09.12 թիվ 12-Ն)

2. Մեկ տարուց ավելի ուսումնառության դեպքում տվյալները լրացվում են ըստ տարիների:

(հավելվածը փոփ. 10.09.12 թիվ 12-Ն)