Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 749-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (13.12.2012-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2012.12.03/29(442) Հոդ.297
Принят
Ֆինանսների նախարար
Дата принятия
17.08.2012
Подписан
Ֆինանսների նախարար
Дата подписания
17.08.2012
Дата вступления в силу
13.12.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

17 օգոստոսի 2012 թ.

թիվ 749-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 28-Ի N 324-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հոդված 15-ի 5-րդ մասի «զ» կետով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը վերապահված լիազորությունները՝ ծրագրերի իրականացումը բնութագրող արդյունքի ցուցանիշների կատարման մասին հաշվետվությունները Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացման գործընթացը կանոնակարգելու նպատակով.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2007 թվականի մարտի 28-ի «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով սահմանված ծրագրերի իրականացումը բնութագրող արդյունքի ցուցանիշների եռամսյակային կանխատեսումները և այդ ցուցանիշների կատարման մասին հաշվետվությունները Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացման կարգը հաստատելու մասին» թիվ 324-Ն հրամանը շարադրել նոր խմբագրությամբ.

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ ԲՆՈՒԹԱԳՐՈՂ ԱՐԴՅՈՒՆՔԻ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԼՐԱՑՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հոդված 15-ի 5-րդ մասի «զ» կետով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը վերապահված լիազորությունները՝ ծրագրերի իրականացումը բնութագրող արդյունքի ցուցանիշների կատարման մասին հաշվետվությունները Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացման գործընթացը կանոնակարգելու նպատակով.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Հաստատել՝

1) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով սահմանված ծրագրերի իրականացումը բնութագրող արդյունքի ցուցանիշների կատարման մասին Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնելու եռամսյակային հաշվետվության օրինակելի ձևը՝ համաձայն հավելված 1-ի:

2) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով սահմանված ծրագրերի իրականացումը բնութագրող արդյունքի ցուցանիշների կատարման մասին եռամսյակային հաշվետվության օրինակելի ձևի լրացման պահանջները՝ համաձայն հավելված 2-ի:

2. Սահմանել, որ.

1) հաշվետու պետական մարմինները Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն են ներկայացնում եռամսյակային հաշվետվություններ՝ Հայաստանի Հանրապետության տվյալ տարվա պետական բյուջեի մասին օրենքով սահմանված ծրագրերի իրականացումը բնութագրող արդյունքային ցուցանիշների (ֆինանսական և ոչ ֆինանսական) կատարման մասին՝ սույն հրամանի 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված օրինակելի ձևին համապատասխան: Սույն կետում նշված հաշվետվությունները Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն են ներկայացվում Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2008 թվականի փետրվարի 4-ի «Բյուջեների կատարման, ինչպես նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու դրանց ենթակա հիմնարկների ֆինանսական գործունեության հետ կապված հաշվետվությունների կազմման, ներկայացման, ամփոփման ընդհանուր պայմանները, հաշվետվությունների առանձին տեսակների կազմման ու ներկայացման առանձնահատկությունների մասին հրահանգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2002 թվականի դեկտեմբերի 30-ի թիվ 930-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 80-Ն հրամանի հավելված 2-ով հաստատված` «Հաշվետվությունների առանձին տեսակների կազմման ու ներկայացման առանձնահատկությունների մասին» հրահանգով եռամսյակային հաշվետվության ներկայացման համար սահմանված ընթացակարգերին համապատասխան:

2) Սույն հրամանի իմաստով հաշվետու պետական մարմիններ են համարվում այն պետական մարմինները, որոնց գծով «Հայաստանի Հանրապետության տվյալ տարվա պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատել են ծրագրերի իրականացումը բնութագրող արդյունքի ցուցանիշներ:

 

 

 Վ. Գաբրիելյան

 

 

Հավելված 1

ՀՀ ֆինանսների նախարարի

2007 թվականի մարտի 28-ի

N 324-Ն հրամանի

 

Օրինակելի ձև ԱՀ-1

ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ ԲՆՈՒԹԱԳՐՈՂ ԱՐԴՅՈՒՆՔԻ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ

 

01.________ .- 01._______ .ժամանակահատվածի համար

1. Հիմնարկի անվանումը _____________

 

2. Գտնվելու վայրը ________________

3. Հիմնարկի տեղաբաշխման մարզի և համայնքի կոդը ըստ

4. Պետական կառավարման վերադաս մարմնի կամ տեղական ինքնակառավարման մարմնի անվանումը

_____________________________________________

5. Հիմնարկը սպասարկող ՏԳԲ-ի անվանումը __________

բյուջետային ծախսերի տարածքային դասակարգման

 

6. Հիմնարկի ՀՎՀՀ

 

 

«___» «___________» 20__ թ.    

ԳԼԽԱՎՈՐ ՖԻՆԱՆՍԻՍՏ

_________________

(Ա.Հ.Ա.)

 

__________________

(ստորագրություն)

Կ.Տ.

 

ԳԼԽԱՎՈՐ ՀԱՇՎԱՊԱՀ

_________________

(Ա.Հ.Ա.)

 

__________________

(ստորագրություն)

 

ՊՄ կոդը

Կատարողի կոդը

Ծրագրային դասիչը

Չափորոշչի կոդը

Պաշարների շարժի կոդը

Ծրագրի կամ քաղաքա-
կանության միջոցառման անվանումը

Չափորոշիչը (նկարա-
գրությունը)

Չափորոշչի տեսակը

Ոչ ֆինանսական ցուցանիշներ

Ծրագրի դասիչը

Քաղաքա-
կանության միջոցառման դասիչը

Ցուցանիշի հաստատված կանխա-տեսումը հաշվետու ժամանա-
կահատվածի համար

Ցուցանիշի փոփո-
խություններն ըստ համապա-
տասխան իրավական ակտի (+/-)

Ճշտված ցուցանիշը հաշվետու ժամանա-
կահատվածի համար
(սյ 1+սյ 2)

Փաստացի ցուցանիշը (կատարված և ընդունված) հաշվետու ժամանակա-
հատվածում

Հաստատված և փաստացի ցուցանիշների տար-բերությունը (սյ 4-սյ 3)

Տարբերության պատճառը (սյ. 2-ում նշված իրավական ակտերի հղումները և սյ. 5-ում նշված տարբերության պարզաբա-
նումները)

Ա

Բ

Գ

Դ

Ե

Զ

Է

Ը

Թ

Ժ

1

2

3

4

5

6

                               
                               
                               

 

(շարունակություն)

 

Ֆինանսական ցուցանիշներ (հազ. դրամ)

Ծրագրի ընթացիկ կառավարմանն ուղղված նախատեսվող միջոցառումները

Ցուցանիշի հաստատված կանխատեսումը հաշվետու ժամանա-
կահատվածի համար

Ցուցանիշի փոփոխություններն ըստ համապա-
տասխան իրավական ակտի (+/-)

Ճշտված ցուցանիշը հաշվետու ժամանակահատվածի համար (սյ 7+սյ 8)

Փաստացի ցուցանիշը (դրամարկղային ծախս) հաշվետու ժամանակա-
հատվածում

Հաստատված և փաստացի ցուցանիշների տարբերությունը (սյ 10-սյ 9)

Տարբերության պատճառը
(սյ. 8-ում նշված իրավական ակտերի հղումները և
սյ. 11-ում նշված տարբերության պարզաբանումները)

Ծրագրի ցուցանիշների (սյ. 5, սյ. 11) ընթացքի ազդեցությունը ՀՀ կառավարության (օր.` սույն բյուջետային ծրագիր, կառավարության գործունեության ծրագրեր, ռազմավարական ծրագրեր, ՄԺԾԾ, ԱՀՌԾ և այլ) նպատակների վրա

Պլանավորվող գործողությունը` ծրագրի նախատեսվող / ցանկալի արդյունքներից (նպատակներից) տարբերությունը շտկելու համար

Պլանավորվող գործողության ժամկետը (սկիզբ-ավարտ)

7

8

9

10

11

12

13

14

15

                 
                 
                 

 

 

Հավելված 2

ՀՀ ֆինանսների նախարարի

2007 թվականի մարտի 28-ի

N 324-Ն հրամանի

 

ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԵՐԻ ԼՐԱՑՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ ԲՆՈՒԹԱԳՐՈՂ ԱՐԴՅՈՒՆՔԻ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Օրինակելի ձև ԱՀ-1

 

1. «Ա» սյունակում լրացվում է ծրագրի կամ քաղաքականության միջոցառման իրականացման համար պատասխանատու պետական կառավարման վերադաս մարմնի կամ տեղական ինքնակառավարման մարմնի կոդն ըստ բյուջետային ծախսերի գերատեսչական դասակարգման:

2. Եթե տվյալ ծառայությունն ուղղակիորեն մատուցվում է պետական կառավարչական հիմնարկի աշխատակազմի միջոցով, ապա «Բ» սյունակում լրացվում է «1» թիվը: Մյուս բոլոր դեպքերում՝ մասնավորապես պետական կառավարչական հիմնարկ չհանդիսացող կազմակերպությունների միջոցով մատուցվող ծառայությունների դեպքում, «Բ» սյունակում լրացվում է «2» թիվը:

3. «Գ», «Դ» և «Ե» սյունակներում լրացվում է համապատասխան ծրագրի կամ քաղաքականության միջոցառման ծրագրային դասիչը: «Գ» սյունակը նախատեսված է համապատասխան ծրագրի ծրագրային դասիչի համար, իսկ «Դ» և «Ե» սյունակները՝ քաղաքականության միջոցառման դասիչի համար: Ընդ որում, «Դ» սյունակը նախատեսված է դասիչի տառերով արտահայտված մասի համար, իսկ «Ե» սյունակը դասիչի թվային մասի համար: «Դ» սյունակում լրացվում են տարբեր քաղաքականության միջոցառումները բնորոշող հետևյալ կոդերը՝

1) ծառայությունների դեպքում՝ «ԱԾ»,

2) տրանսֆերտների դեպքում՝ «ԾՏ»,

3) ֆինանսավորման ծախսերի դեպքում՝ «ՖԾ»,

4) պետական կառավարչական հիմնարկի կողմից ուղղակիորեն օգտագործվող և այդ հիմնարկի հաշվեկշռում հաշվառվող ոչ ֆինանսական ակտիվների ձեռքբերման, կառուցման կամ հիմնանորոգման դեպքում՝ «ԿՀ»,

5) պետական կառավարչական հիմնարկի հաշվեկշռում հաշվառվող և պետական կառավարչական հիմնարկ չհանդիսացող կազմակերպությունների կողմից օգտագործվող ոչ ֆինանսական ակտիվների ձեռքբերման, կառուցման կամ հիմնանորոգման դեպքում՝ «ԱՏ»,

6) պետական բյուջեի միջոցների հաշվին տվյալ պետական կառավարչական հիմնարկի ընդհանուր կառավարման լիազորության ներքո գտնվող պետական կառավարչական հիմնարկ չհանդիսացող պետական մասնակցությամբ կազմակերպության համար ոչ ֆինանսական ակտիվների ձեռքբերման, կառուցման և հիմնանորոգման ( օրինակ՝ ՊՈԱԿ-ների համար և հաշվառվում են տվյալ ՊՈԱԿ-ի հաշվեկշռում) դեպքում՝ «ԵԿ»,

7) այլ կառավարչական հիմնարկների կողմից ուղղակիորեն օգտագործվող և վերջիններիս հաշվեկշռում հաշվառվող ոչ ֆինանսական ակտիվների ձեռքբերման, կառուցման և հիմնանորոգման գծով ծախսերի դեպքում՝ «ԿՊ»,

8) այլ կառավարչական հիմնարկների հաշվեկշռում հաշվառվող և պետական կառավարչական հիմնարկ չհանդիսացող կազմակերպությունների կողմից օգտագործվող ոչ ֆինանսական ակտիվների ձեռքբերման, կառուցման կամ հիմնանորոգման ծախսերի դեպքում՝ «ԱՊ»,

9) այլ կառավարչական հիմնարկի ընդհանուր կառավարման լիազորության ներքո գտնվող կազմակերպությունների համար պետական բյուջեի միջոցների հաշվին, տվյալ կազմակերպության հաշվեկշռում հաշվառվող ոչ ֆինանսական ակտիվների ձեռքբերման, կառուցման և հիմնանորոգման (ներդրումների) դեպքում՝ «ԵՊ»,

10) հանրության կողմից օգտագործվող ոչ ֆինանսական ակտիվների գծով պետական բյուջեից կատարվող ծախսերի դեպքում՝ «ԱՁ»,

11) վարկերի տրամադրման դեպքում՝ «ՎՏ»,

12) վարկերի մարման դեպքում՝ «ՎՄ»,

13) բաժնետոմսերի ձեռքբերման դեպքում՝ «ԲՏ»,

14) փոխառությունների մարման և այլ ելքերի (ներքին) դեպքում՝ «ՄՆ»,

15) փոխառությունների մարման և այլ ելքերի (արտաքին) դեպքում՝ «ՄԱ»,

16) պետական կառավարչական հիմնարկի հաշվեկշռում հաշվառվող և այդ հիմնարկի կողմից ուղղակիորեն օգտագործվող կապիտալ ակտիվների վաճառքի կամ դուրսգրման դեպքում՝ «ԿԻ»,

17) պետական կառավարչական հիմնարկի հաշվեկշռում հաշվառվող և պետական կառավարչական հիմնարկ չհանդիսացող կազմակերպությունների կողմից օգտագործվող կապիտալ ակտիվների վաճառքի կամ դուրսգրման դեպքում՝ «ԵԻ»:

4. Պետական կառավարչական հիմնարկի հաշվեկշռում հաշվառվող և այդ հիմնարկի կողմից ուղղակիորեն օգտագործվող ոչ ֆինանսական ակտիվների վաճառքի կամ դուրսգրման դեպքում ծրագրային դասիչի թվային մասում առանձին տողով ներկայացված յուրաքանչյուր առանձին ակտիվի դիմաց դրվում է հերթական համար՝ ըստ ներկայացման հաջորդականության: Նույն ձևով ներկայացվում են նաև պետական կառավարչական հիմնարկի հաշվեկշռում հաշվառվող և պետական կառավարչական հիմնարկ չհանդիսացող կազմակերպությունների կողմից օգտագործվող ոչ ֆինանսական ակտիվների վաճառքի կամ դուրսգրմանը վերաբերող ծրագրային դասիչի թվային մասերը:

5. «Զ» սյունակում լրացվում է համապատասխան չափորոշչի կոդը: Յուրաքանչյուր քաղաքականության միջոցառմանն առնչվող քանակական չափորոշիչները համարակալվում են՝ սկսած 1-ից: Տվյալ միջոցառման որակական և ժամկետային չափորոշիչների դիմաց դրվում է այն քանակական չափորոշչի կոդը (կոդերը), որին (որոնց) առնչվում է տվյալ որակական կամ ժամկետային չափորոշիչը: Եթե որակական կամ ժամկետային չափորոշիչը վերաբերում է քաղաքականության միջոցառմանն ընդհանրապես (այսինքն, բոլոր քանակական չափորոշիչներին միասին վերցրած), ապա այդ չափորոշչի դիմաց կոդ չի դրվում: Յուրաքանչյուր քաղաքականության միջոցառման դեպքում չափորոշիչների համարակալումը սկսվում է սկզբից վերոհիշյալ տրամաբանությամբ:

6. «Է» սյունակում լրացվում է պաշարների շարժի կոդը: Այս սյունակը լրացվում է միայն այն քանակական չափորոշիչների համար, որոնք բնութագրում են որոշակի ապրանքների տրամադրում շահառուներին (օրինակ, հաշմանդամներին տրամադրված սայլակների թվաքանակը): Այս դեպքում «Է» սյունակում նշվում է համապատասխան կոդ, որը արտացոլում է, թե քանակական ցուցանիշը ինչ է արտահայտում՝ ապրանքների ձեռքբերում, պահեստավորվող ապրանքներ, թե շահառուներին տրամադրվող ապրանքներ: Նշված երեք դեպքերից յուրաքանչյուրում «Է» սյունակում դրվում է համապատասխան կոդ՝ ապրանքների ձեռքբերման դեպքում՝ «Գ» տառը, պահեստավորվող ապրանքների դեպքում՝ «Պ», իսկ շահառուներին տրամադրվող ապրանքների դեպքում՝ «Տ» տառը:

7. «Ը» սյունակում լրացվում է համապատասխան ծրագրի անվանումը կամ քաղաքականության միջոցառման անվանումը, մասնավորապես՝

1) ծառայություններ հանդիսացող քաղաքականության միջոցառումների դեպքում լրացվում է համապատասխան ծառայության անվանումը,

2) տրանսֆերտներ հանդիսացող քաղաքականության միջոցառումների դեպքում՝ տրանսֆերտի անվանումը,

3) ոչ ֆինանսական ակտիվների ձեռքբերման, կառուցման կամ հիմնանորոգման դեպքում՝ համապատասխան ակտիվի անվանումը,

4) պետական կառավարչական հիմնարկ չհանդիսացող՝ պետական կազմակերպություններում ներդրումների դեպքում՝ համապատասխան ներդրման անվանումը,

5) կազմակերպություններին կամ անհատներին տրամադրվող վարկերի և փոխատվությունների դեպքում՝ համապատասխան վարկի կամ փոխատվության անվանումը,

6) ոչ ֆինանսական ակտիվների վաճառքի կամ դուրսգրման դեպքում՝ համապատասխան ակտիվի անվանումը:

8. Աղյուսակում քաղաքականության միջոցառումներն անհրաժեշտ է խմբավորել ըստ համապատասխան ծրագրերի: Այսինքն, եթե ներկայացվում են քաղաքականության միջոցառումներ, որոնք վերաբերում են միևնույն ծրագրին, ապա նախ ներկայացվում է համապատասխան ծրագրի անվանումը (առանձին տողով), ապա հաջորդ տողերում ներկայացվում են տվյալ ծրագրին վերաբերող բոլոր քաղաքականության միջոցառումները: Այն տողերում, որտեղ ներկայացված են ծրագրերի անվանումները, լրացվում են միայն «Ա», «Գ» և «Ը», ինչպես նաև ֆինանսական ցուցանիշներին վերաբերող՝ «7»-ից «12»-րդ սյունակները: Եթե «Ը» սյունակում լրացվում է քաղաքականության միջոցառման անվանումը, ապա համապատասխան տողերում լրացվում են միայն «Ա», «Բ», «Գ», «Դ», «Ե», «Ը», ինչպես նաև «7»-ից «12»-րդ սյունակները:

9. «Թ» սյունակում լրացվում են տվյալ քաղաքականության միջոցառումը նկարագրող ոչ ֆինանսական չափորոշիչները կամ դրանց նկարագրությունը: Ընդ որում, աղյուսակում չափորոշիչներն անհրաժեշտ է խմբավորել ըստ համապատասխան քաղաքականության միջոցառումների: Այսինքն, եթե ներկայացվում են չափորոշիչներ, որոնք վերաբերում են միևնույն քաղաքականության միջոցառմանը, ապա նախ «Ը» սյունակում ներկայացվում է քաղաքականության միջոցառման անվանումը (առանձին տողով), ապա հաջորդ տողերում «Թ» սյունակում ներկայացվում են տվյալ միջոցառմանը վերաբերող բոլոր ոչ ֆինանսական չափորոշիչները: Միևնույն միջոցառմանը վերաբերող ոչ ֆինանսական չափորոշիչները ներկայացվում են խմբավորված տեսքով՝ ելնելով չափորոշչի տեսակից («Ժ» սյունակ), այսինքն, սկզբում հաջորդաբար ներկայացվում են տվյալ միջոցառման քանակական չափորոշիչները, այնուհետև որակական և այդպես շարունակ:

10. Այն դեպքերում, երբ քանակական ցուցանիշները բնութագրում են որոշակի ապրանքների տրամադրում շահառուներին (օրինակ, հաշմանդամներին տրամադրված սայլակների թվաքանակը), միմյանց հաջորդող երեք առանձին տողերում նշվում է միևնույն քանակական ցուցանիշի գծով տեղեկատվություն ապրանքների ձեռքբերման, պահեստավորվող ապրանքների և շահառուներին տրամադրվող ապրանքների մասին: Օրինակ, հաշմանդամներին տրամադրվող սայլակների ցուցանիշի դեպքում մինևնույն ցուցանիշի անվամբ լրացվում են երեք հաջորդական տողեր՝ առաջին տողում նշվում է հաշվետու ժամանակահատվածում ձեռքբերված սայլակների մասին տեղեկատվություն, հաջորդ տողում նշվում է հաշվետու ժամանակահատվածում պահեստավորված սայլակների մասին (մնացորդային) տեղեկատվություն, իսկ հաջորդ տողում՝ հաշվետու ժամանակահատվածում հաշմանդամներին տրամադրվող սայլակների մասին տեղեկատվություն: Ընդ որում, այս դեպքում նշված երեք տողերից յուրաքանչյուրի «Ա»-ից «Զ» և «Ը»-ից «Ժ» սյունակներում լրացվում է միևնույն տեղեկատվությունը: «Է» սյունակում լրացվող տեղեկատվության համար տես սույն լրացման պահանջների «6»-րդ կետով ներկայացված ցուցումները:

11. «Ժ» սյունակում լրացվում է համապատասխան չափորոշչի տեսակի անվանումը, մասնավորապես՝

1) «Ծառայություններ» քաղաքականության միջոցառումների դեպքում՝ «քանակական», «որակական» կամ «ժամկետայնության»,

2) «Տրանսֆերտներ» քաղաքականության միջոցառումների դեպքում` «շահառուների քանակը», «տրանսֆերտի վճարման հաճախականությունը», «շահառուների ընտրության չափանիշները»,

3) «Ֆիզիկական կապիտալ (ակտիվների ձեռքբերում, կառուցում կամ հիմնանորոգում)» քաղաքականության միջոցառումների դեպքում՝ «քանակական», «ակտիվի ծառայության կանխատեսվող ժամկետը», «փոխարինվող ակտիվների նկարագրությունը», «ազդեցությունը կազմակերպության կարողությունների զարգացման վրա»,

4) «Ֆիզիկական կապիտալ (ակտիվների վաճառք կամ դուրսգրում)» քաղաքականության միջոցառումների դեպքում՝ «քանակական», «ակտիվի տարիքը», «վաճառքի արդյունքում կարողությունների վրա հնարավոր ազդեցությունը»,

5) «Ներդրումներ լիազոր կառավարման ներքո գտնվող պետական կազմակերպություններում» քաղաքականության միջոցառումների դեպքում՝ «կազմակերպություն, որտեղ կատարվում է ներդրումը», «ներդրման հիմնավորումը»,

6) «Այլ պետական կառավարչական հիմնարկի կարողությունների զարգացում» քաղաքականության միջոցառումների դեպքում՝ «քանակական», «ակտիվի ծառայության կանխատեսվող ժամկետը», «ազդեցությունը կազմակերպության կարողությունների զարգացման վրա»,

7) «Ներդրումներ պետական կառավարչական հիմնարկ չհանդիսացող պետական սեփականություն հանդիսացող կազմակերպություններում» քաղաքականության միջոցառումների դեպքում՝ «քանակական», «ակտիվի ծառայության կանխատեսվող ժամկետը», «ազդեցությունը կազմակերպության կարողությունների զարգացման վրա»,

8) «Հանրության կողմից օգտագործվող ոչ ֆինանսական ակտիվներ» քաղաքականության միջոցառումների դեպքում՝ «քանակական», «որակական»,

9) «Կազմակերպություններին կամ անհատներին տրամադրվող փոխատվությունների կամ բաժնետոմսերի ձեռքբերման» դեպքում՝ «կազմակերպությունը, որտեղ կատարվում է ներդրումը», «ներդրման հիմնավորումը»,

10) «Կազմակերպություններին կամ անհատներին տրամադրվող վարկերի» դեպքում՝ «քանակական», «ընտրության չափանիշները»:

12. Աղյուսակի 1-ին և 7-րդ սյունակներում լրացվում են ՀՀ տվյալ տարվա պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված ցուցանիշները, իսկ դրանցում կատարվող փոփոխությունները և նոր հաստատվող ծրագրերի ցուցանիշները լրացվում են 2-րդ և 8-րդ սյունակներում:»: