Գլխավոր տեղեկություն
Номер
N 160-Ա
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (31.05.2012-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2012.06.15/16(429).1 Հատուկ բաժին
Принят
Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե
Дата принятия
30.05.2012
Подписан
Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Дата подписания
30.05.2012
Дата вступления в силу
31.05.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

 

30 մայիսի 2012 թ.  

ք. Երևան

N 160-Ա 

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ԱՄԳՕ ՏՐԱՆՍՍԵՐՎԻՍ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՄԱՔՍԱՅԻՆ ՊԱՀԵՍՏՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՆԵՐՔՈ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Առաջնորդվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հիմք ընդունելով ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի մաքսային գործի լիցենզավորման հանձնաժողովի 29.05.12 թ. նիստի արձանագրությունը և հանձնաժողովի միջնորդությունը 2011 թ-ի մարտի 12-ից դադարեցված համարել «ԱՄԳՕ Տրանսսերվիս» ՍՊԸ-ին 14.03.02 թ. տրված «Մաքսային պահեստում մաքսային հսկողության ներքո ապրանքների պահպանության գործունեության» թիվ 00006 լիցենզիան։

2. ՀՀ մաքսային օրենսգրքի 234 և 235 հոդվածներով նախատեսված ապրանքների իրացման գները որոշելու նպատակով ստեղծված հանձնաժողովի նախագահ Ա. Պողոսյանին՝

 Ապահովել «ՀՀ մաքսային օրենսգրքի 234 և 235 հոդվածներով նախատեսված և «ԱՄԳՕ Տրանսսերվիս» ՍՊԸ տարածքում գտնվող ապրանքների տեղափոխումը համապատասխան այլ տարածք։

3. ՆՀՎ պետ Վ. Գուրողլյանին՝

 Ապահովել «ԱՄԳՕ Տրանսսերվիս» ՍՊԸ տարածքում գտնվող մաքսային հսկողության ներքո գտնվող և սույն հրամանի 2-րդ կետում չնշված ապրանքների նկատմամբ անհրաժեշտ մաքսային հսկողությունից բխող միջոցառումների իրականացումը։

Նախագահ`

Գ. Խաչատրյան