ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
5 նոյեմբերի 2012 թ. |
N 1001-Ա/Ք |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԹՎՈՎ 7 ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐՈՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009թ հուլիսի 9-ի N 808-Ն որոշմամբ հաստատված NN 3, 5, 7 հավելվածների 8-րդ կետերի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորող հանձնաժողովի N 46/1-7 եզրակացությունը`
Հրամայում եմ`
1. Ներքոհիշյալ պետական ոչ առևտրային կազմակերպություններին տալ հանրակրթական ծրագրերով, առկա ուսուցմամբ, համակազմի սահմանային համապատասխան տեղերով կրթական գործունեության լիցենզիաներ.
1) «ՀՀ Լոռու մարզի Լերմոնտովոյի միջնակարգ դպրոց» |
|
տարրական հանրակրթական, հիմնական հանրակրթական, 65 տեղ միջնակարգ հանրակրթական, 23 տեղ | |
2) «Վայոց ձորի մարզի Չիվայի միջնակարգ դպրոց պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» |
|
տարրական հանրակրթական, 100 տեղ հիմնական հանրակրթական, 180 տեղ միջնակարգ հանրակրթական, 180 տեղ | |
2) «Վայոց ձորի մարզի Զառիթափ գյուղի միջնակարգ հանրակրթական դպրոց» |
|
միջնակարգ հանրակրթական, 100 տեղ | |
4) «ՀՀ Լոռու մարզի Սարալանջի Հ. Թումանյանի անվան հիմնական դպրոց» |
|
տարրական հանրակրթական, 12 տեղ հիմնական հանրակրթական, 49 տեղ | |
5) «ՀՀ Վայոց ձորի մարզի Սերս գյուղի հիմնական դպրոց» | |
տարրական հանրակրթական, 40 տեղ հիմնական հանրակրթական, 40 տեղ | |
6) «ՀՀ Լոռու մարզի Շիրակամուտի հ. 1 միջնակարգ դպրոց» |
|
տարրական հանրակրթական, 48 տեղ հիմնական հանրակրթական, 90 տեղ միջնակարգ հանրակրթական, 54 տեղ | |
7) «ՀՀ Լոռու մարզի Սպիտակի Դ. Տեր-Սիմոնյանի անվան N 2 միջնակարգ դպրոց» |
|
տարրական հանրակրթական, 152 տեղ հիմնական հանրակրթական, 140 տեղ միջնակարգ հանրակրթական, 80 տեղ |
2. Սույն հրամանի կատարման կազմակերպումը հանձնարարել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետ Մ. Մովսիսյանին:
3. Հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմի ղեկավար Մ. Ղազարյանին:
Ա. Աշոտյան