Գլխավոր տեղեկություն
Номер
N 6
Տիպ
Պաշտոնական տեղեկատվություն
Тип
Исходный акт (12.10.2004-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2004.11.01/24(172)
Принят
Արդարադատության նախարարություն
Дата принятия
12.10.2004
Подписан
Արդարադատության նախարարության իրավական ակտերի փորձաքննության վարչության պետ
Дата подписания
12.10.2004

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

12 հոկտեմբերի 2004 թ.

  N 6

 

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

 

Հայաստանի Հանրապետության բարձրագույն որակավորման հանձնաժողովի 2004 թվականի թիվ 11-րդ տեղեկագրում զետեղված «Հայաստանի Հանրապետությունում գիտական աստիճանների վկայագրերի համապատասխանեցման կարգը» իրավաբանական ուժ չունենալու մասին

 

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածի 3-րդ և 91-րդ հոդվածի 5-րդ մասերի պահանջներից ելնելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը հայտնում է, որ՝

Հայաստանի Հանրապետության բարձրագույն որակավորման հանձնաժողովի 2004 թվականի թիվ 11-րդ տեղեկագրում զետեղված «Հայաստանի Հանրապետությունում գիտական աստիճանների վկայագրերի համապատասխանեցման կարգը» իրավաբանական ուժ չունի, քանի որ այն Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից չի գրանցվել, չի հրապարակվել և սահմանված կարգով ուժի մեջ չի մտել։

 

Իրավական ակտերի փորձաքննության
վարչության պետ՝

Կ. Խտրյան