Գլխավոր տեղեկություն
Номер
N 459-Ա
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (02.03.2013-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2013.03.15/8(452).1 Հատուկ բաժին
Принят
Առողջապահության նախարար
Дата принятия
01.03.2013
Подписан
Առողջապահության նախարար
Дата подписания
01.03.2013
Дата вступления в силу
02.03.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

1 մարտի 2013 թ. 
ք. Երևան

N 459-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ԱՐՏԱԿ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 11-ԻՆ ՏՐՎԱԾ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԹԻՎ Ա-ԲՕ-000564 ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ, 21-րդ հոդվածները, 22-րդ հոդվածի 4-րդ մասը և ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետը, 6-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի 1300-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 12-րդ կետի «դ» ենթակետը, անհատ ձեռնարկատեր Արտակ Բաղդասարյանի 28.02.2013 թ. դիմումը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Կասեցնել անհատ ձեռնարկատեր Արտակ Բաղդասարյանին 2012 թվականի հուլիսի 11-ին տրված բժշկական օգնության և սպասարկման գործունեության թիվ Ա-ԲՕ-000564 լիցենզիայի գործողությունը մինչև 2014 թվականի փետրվարի 28-ը:

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետ Արմեն Սողոյանին`

1) ապահովել լիցենզիայի կասեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում.

2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Տիգրան Սահակյանին:

 

Նախարար

Դ. Դումանյան