ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ
20 սեպտեմբերի 2012 թ. |
N 773-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ԳՈՐՇ ԱՐՋ» ՍՊԸ-ԻՆ ԱՌԵՎՏՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՏՐՄԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասը, 9-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի մարտի 5-ի N 287-Ն որոշումը, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2009 թվականի մայիսի 15-ի N 307-Ա հրամանով ստեղծված լիցենզավորման հանձնաժողովի սույն թվականի սեպտեմբերի 18-ի արձանագրությունը և «Գորշ Արջ» ՍՊԸ-ի կողմից 2012 թվականի օգոստոսի 24-ին ներկայացված հայտը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. «Գորշ Արջ» ՍՊԸ-ին տալ առևտրի իրականացման վայրի կազմակերպման գործունեության լիցենզիա՝ գործունեության իրականացման վայրը Սյունիքի մարզ, քաղաք Կապան, Ռ. Մելիքյան փողոց 8/1, տարածք (վկայական N 22082012-09-0123)։
2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի լիցենզավորման և թույլտվությունների գործակալության պետ Արմեն Նալբանդյանին՝ սահմանված կարգով ապահովել սույն հրամանով նախատեսված լիցենզիայի՝
1) հանձնումը լիցենզավորված անձին,
2) գրանցումը լիցենզիաների գրանցամատյանում։
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Կարինե Մինասյանին։
Նախարար |
Տ. Դավթյան |
Ց Ա Ն Կ
ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՈՒՄ ԲՈՎԱՆԴԱԿՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
Հ/հ |
Իրավաբա-նական |
Գտնվելու (բնակության) վայրը |
Լիցեն-զիայի համարը |
Լիցենզիան տալու ամսաթիվը |
Հարկ վճարողի հաշվառ-ման համարը (ՀՎՀՀ) |
Գրանցման համարը |
Գործունեության տեսակը |
Գործունեու-թյան իրականաց- |
Գոր-ծողու-թյան |
Տեղեկատվություն |
Այլ տե-ղեկու- |
1. |
«Գորշ Արջ» ՍՊԸ |
Սյունիքի մարզ, ք.Կապան, Ձորք 13-13 |
N 000114 |
20.09.2012թ. |
09409237 |
27.020.00733 |
Առևտրի իրականացման վայրի կազմակերպման գործունեության |
Սյունիքի մարզ ք.Կապան, Ռ. Մելիքյան 8/1, տարածք |
Անժամ-կետ |
Լիցենզիայի տրամադրում |