Գլխավոր տեղեկություն
Номер
N 179-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (11.10.2012-04.05.2022)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀԳՏ 2012.10.01/25(438) Հոդ.232
Принят
Արդարադատության նախարար
Дата принятия
13.09.2012
Подписан
Արդարադատության նախարար
Дата подписания
13.09.2012
Дата вступления в силу
11.10.2012
Ուժը կորցնելու ամսաթիվ
04.05.2022

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

18 սեպտեմբերի 2012 թ.

Պետական գրանցման թիվ 10212347

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

13 սեպտեմբերի 2012 թ.  
ք. Երևան

N 179-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՂԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԵՎ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 16-Ի N 44-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասով և հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը.

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

1. Սահմանել հարկադիր կատարողի նկատմամբ ծառայողական քննություն նշանակելու և անցկացնելու կարգը համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2006 թվականի մարտի 16-ի «Հարկադիր կատարողի նկատմամբ ծառայողական քննության նշանակման և անցկացման կարգը հաստատելու մասին» N 44-Ն հրամանը:

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հ. Թովմասյան

Հավելված

Հայաստանի Հանրապետության

արդարադատության նախարարի

2012 թվականի սեպտեմբերի 13-ի

N 179-Ն հրամանի

Կ Ա Ր Գ

ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՂԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԵՎ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության (այսուհետ` հարկադիր կատարման ծառայություն) հարկադիր կատարողների նկատմամբ ծառայողական քննություն նշանակելու և անցկացնելու ընթացակարգի հետ կապված հարաբերությունները:

2. Ծառայողական քննությունն օրենքով սահմանված դեպքերում և սույն կարգով հարկադիր կատարողի պարտականությունների կատարմանն ու նրա գործունեությանն առնչվող հարցերի քննությունն է:

3. Ծառայողական քննության խնդիրն է ապահովել`

1) հարկադիր կատարման ծառայությունում կարգապահության ամրապնդումը.

2) հարկադիր կատարողի կողմից կարգապահական խախտման յուրաքանչյուր դեպքը ժամանակին բացահայտելը, նրա նկատմամբ խախտման ծանրությանը համաչափ կարգապահական տույժի կիրառումը և անհիմն կարգապահական պատասխանատվության ենթարկելու դեպքերի բացառումը.

3) կարգապահական խախտումների կանխարգելումը և դրանց առաջացմանը նպաստող պայմանների պարզումը և վերացումը.

4) ծառայողական քննությամբ պարզաբանման ենթակա հանգամանքների լրիվ, բազմակողմանի, օբյեկտիվ և ժամանակին բացահայտումը:

4. Ծառայողական քննությամբ պարզաբանման ենթակա հանգամանքներն են`

1) կարգապահական խախտման դեպքը և հանգամանքները (կատարման ժամանակը, ձևը, եղանակը և այլն).

2) հարկադիր կատարողի կողմից կարգապահական խախտումը կատարած լինելը, ինչպես նաև կարգապահական խախտում կատարած լինելու հիմնավորվածությունը.

3) կարգապահական խախտում կատարելուն նպաստող հանգամանքները:

5. Ծառայողական քննության նյութերում հանցագործությունների և վարչական իրավախախտումների հատկանիշներ հայտնաբերելու դեպքում ծառայողական քննություն իրականացնող անձը գրավոր տեղեկացնում է համապատասխան պետական մարմիններին: Այդ դեպքում ծառայողական քննությունը սույն կարգով սահմանված ընթացակարգով շարունակվում է, բացառությամբ սույն կարգի 28-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված դեպքերի:

II. ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԿԱՐԳԸ

6. Ծառայողական քննություն նշանակվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի կամ գլխավոր հարկադիր կատարողի հրամանով, որում նշվում են ծառայողական քննություն իրականացնող անձը կամ անձինք, նրանց անմիջական ղեկավարը, ծառայողական քննություն անցկացնելու առիթը, ծառայողական
քննության նշանակման օրը, ամիսը և տարեթիվը, ծառայողական քննության անցկացման ժամկետը: Հրամանում կարող են նշվել նաև ենթադրյալ կարգապահական խախտումը, դրա հանգամանքները և ենթադրյալ կարգապահական խախտումը կատարած հարկադիր կատարողը:

7. Գլխավոր հարկադիր կատարողը ծառայողական քննություն նշանակելու մասին հրամանը ընդունման օրվանից եռօրյա ժամկետում ներկայացնում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին: Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը սույն կետում նշված հրամանը ստանալուց հետո 10-օրյա ժամկետում այդ ծառայողական քննության իրականացումը կարող է հանձնարարել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության համապատասխան կառուցվածքային ստորաբաժանմանը: Դրա մասին ընդունվում է հրաման, որում նշվում են նաև սույն կարգի 6-րդ կետով նախատեսված տվյալները:

8. Ծառայողական քննության ժամանակահատվածում ենթադրյալ կարգապահական խախտում կատարած հարկադիր կատարողի լիազորությունները կարող են ժամանակավորապես դադարեցվել ծառայողական քննություն նշանակած պաշտոնատար անձի որոշմամբ, եթե բավարար հիմքեր կան ենթադրելու, որ պաշտոնում մնալով՝ նա կխոչընդոտի ծառայողական քննության անցկացմանը: Այդ հրամանի ընդունման պահից եռօրյա ժամկետում հարկադիր կատարողը ծառայողական քննություն իրականացնող անձի անմիջական ղեկավարին հանձնում է իր վկայականը: Այդ մասին կազմվում է արձանագրություն, որի մեկ օրինակը հանձնվում է հարկադիր կատարողին:

9. Ծառայողական քննություն անցկացնելու առիթներն են`

1) կարգապահական խախտումների վերաբերյալ ֆիզիկական և իրավաբանական անձանց, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, մարդու իրավունքների պաշտպանի դիմումները, բողոքները և հաղորդումները.

2) կարգապահական խախտումների վերաբերյալ լրատվության միջոցների հաղորդումները.

3) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կամ հարկադիր կատարման ծառայության ստորաբաժանումների կողմից իրենց լիազորություններն իրականացնելիս կարգապահական խախտման վերաբերյալ տվյալների հայտնաբերումը:

III. ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ՎԻՃԱԿԸ

10. Ծառայողական քննության մասնակիցներն են` ծառայողական քննություն իրականացնող անձը, ծառայողական քննություն իրականացնող անձի անմիջական ղեկավարը (ստորաբաժանման ղեկավարը), ենթադրյալ կարգապահական խախտումը կատարելու մեջ կասկածվող հարկադիր կատարողը, ծառայողական քննությանն առնչվող անձինք, կարգապահական խախտման վերաբերյալ դիմում կամ բողոք ներկայացրած ֆիզիկական անձը կամ իրավաբանական անձի ներկայացուցիչը, մասնագետը:

11. Ծառայողական քննություն իրականացնող անձի լիազորություններն են`

1) սահմանված ժամկետներում անցկացնել լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ ծառայողական քննություն` կատարված գործողություններին տալով փաստաթղթային ձևակերպում.

2) ծառայողական քննություն նշանակած պաշտոնատար անձի կամ իր անմիջական ղեկավարի պահանջով պարբերաբար ներկայացնել ծառայողական քննության նյութերը և զեկուցել ծառայողական քննության ընթացքի մասին.

3) հարկադիր կատարման ծառայությունից և այլ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններից ստանալ փաստաթղթեր և իրեր, որոնք կարող են տեղեկություններ պարունակել կարգապահական խախտման և դրան առնչվող անձանց մասին.

4) վերցնել բացատրություններ ենթադրյալ կարգապահական խախտումը կատարելու մեջ կասկածվող հարկադիր կատարողից, ծառայողական քննությանն առնչվող այլ անձանցից և կարգապահական խախտման վերաբերյալ դիմում, բողոք կամ հաղորդում ներկայացրած անձից.

5) իրականացնել օրենքով, սույն կարգով և այլ իրավական ակտերով իրեն վերապահված այլ լիազորություններ:

12. Ծառայողական քննություն իրականացնող անձի անմիջական ղեկավարի լիազորություններն են`

1) ծառայողական քննություն իրականացնող անձին տալ պարտադիր կատարման ենթակա ցուցումներ առանձին գործողություններ կատարելու վերաբերյալ.

2) մասնակցել ծառայողական քննության ընթացքում առանձին գործողությունների կատարմանը կամ անձամբ անցկացնել այդ ծառայողական քննությունը.

3) միջնորդություն ներկայացնել ծառայողական քննություն նշանակած պաշտոնատար անձին` ժամանակավորապես դադարեցնելու ենթադրյալ կարգապահական խախտումը կատարելու մեջ կասկածվող հարկադիր կատարողի լիազորությունները, եթե բավարար հիմքեր կան ենթադրելու, որ պաշտոնում մնալով նա կխոչընդոտի ծառայողական քննությանը.

4) հատուկ մասնագիտական գիտելիքների վերաբերյալ խորհրդատվություն կամ եզրակացություն ստանալու նպատակով պատճառաբանված զեկուցագիր ներկայացնել ծառայողական քննությունը նշանակած պաշտոնատար անձին ծառայողական քննության անցկացմանը մասնագետ ներգրավելու վերաբերյալ.

5) սույն կարգի 32-րդ կետով նախատեսված դեպքերում պատճառաբանված զեկուցագիր ներկայացնել ծառայողական քննությունը նշանակած պաշտոնատար անձին` ծառայողական քննությունը կասեցնելու վերաբերյալ, իսկ կասեցման հիմքերը վերանալուց հետո պատճառաբանված զեկուցագիր ներկայացնել ծառայողական քննությունը նշանակած պաշտոնատար անձին` ծառայողական քննությունը վերսկսելու վերաբերյալ.

6) ծառայողական քննության ծավալի, բարդության կամ այլ անհրաժեշտությունից ելնելով` ծառայողական քննության ժամկետի ավարտից երկու օր առաջ, պատճառաբանված զեկուցագիր ներկայացնել ծառայողական քննությունը նշանակած պաշտոնատար անձին` ծառայողական քննության ժամկետը մինչև մեկ ամիս տևողությամբ երկարաձգելու մասին.

7) ծառայողական քննության ընթացքում մեկ այլ կարգապահական խախտման կամ խախտումների հատկանիշներ հայտնաբերելու դեպքում ծառայողական քննություն նշանակելու միջնորդությամբ դիմել ծառայողական քննություն նշանակած անձին.

8) ստորագրությամբ համաձայնել ծառայողական քննությանն արդյունքում կազմված եզրակացությանը կամ ծառայողական քննությունը դադարեցնելու վերաբերյալ եզրակացությանը:

13. Ենթադրյալ կարգապահական խախտումը կատարելու մեջ կասկածվող հարկադիր կատարողն իրավունք ունի`

1) իմանալ, թե ինչ կարգապահական խախտման մեջ է կասկածվում.

2) տալ բացատրություն (լրացուցիչ բացատրություններ).

3) ծառայողական քննության ցանկացած փուլում միջնորդություններ ներկայացնել առանձին գործողություններ կատարելու վերաբերյալ.

4) ծանոթանալ իր մասնակցությամբ կատարված գործողությունների ընթացքի, բովանդակության, արդյունքների վերաբերյալ կազմված տեղեկանքներին կամ արձանագրություններին և դրանց կապակցությամբ ներկայացնել գրավոր առաջարկություններ և դիտողություններ.

5) ծառայողական քննության ավարտից հետո ծանոթանալ ծառայողական քննության` իրեն վերաբերող նյութերին և դրանց կապակցությամբ ներկայացնել իր գրավոր առաջարկությունները և դիտողությունները:

14. Ենթադրյալ կարգապահական խախտումը կատարելու մեջ կասկածվող հարկադիր կատարողը պարտավոր է`

1) ծառայողական քննություն իրականացնող անձի կամ նրա անմիջական ղեկավարի պահանջով ներկայանալ ծառայողական քննության իրականացման վայր և տալ գրավոր կամ բանավոր բացատրություններ (ըստ պահանջի), լրացուցիչ բացատրություններ, մասնակցել այլ անհրաժեշտ գործողությունների և ստորագրությամբ հաստատել դրանց կապակցությամբ կազմված արձանագրությունների (տեղեկանքների) ճշտությունը, իսկ ստորագրելուց հրաժարվելու դեպքում ներկայացնել գրավոր պատճառաբանություն.

2) ծառայողական քննություն իրականացնող անձի կամ նրա անմիջական ղեկավարի պահանջով ներկայացնել իր տիրապետման տակ գտնվող ծառայողական քննությանն անհրաժեշտ իրերը և փաստաթղթերը.

3) կատարել ծառայողական քննություն իրականացնող անձի կամ նրա ղեկավարի` սույն կարգով սահմանված պահանջները:

15. Ծառայողական քննությանն առնչվող անձ է համարվում նա, ում կարող է հայտնի լինել ծառայողական քննությանը հետաքրքրող հարցերի ու հանգամանքների վերաբերյալ տեղեկություններ, ինչի կապակցությամբ վերջինս, իր համաձայնությամբ, տալիս է համապատասխան բացատրություններ կամ մասնակցում սույն կարգով նախատեսված այլ գործողությունների:

16. Ծառայողական քննությանն առնչվող անձն իրավունք ունի`

1) իմանալ, թե ինչ նպատակով է կանչվել ծառայողական քննություն իրականացնող անձի կամ նրա անմիջական ղեկավարի կողմից.

2) տալ բացատրություններ և անձամբ շարադրել դրանք.

3) ծանոթանալ իր մասնակցությամբ կատարված գործողությունների ընթացքի, բովանդակության, արդյունքների վերաբերյալ կազմված տեղեկանքներին կամ արձանագրություններին և դրանց կապակցությամբ ներկայացնել գրավոր առաջարկություններ կամ դիտողություններ:

17. Ծառայողական քննությանն առնչվող անձը պարտավոր է`

1) տրամադրել ծառայողական քննություն իրականացնող անձի կամ նրա անմիջական ղեկավարի կողմից պահանջվող իր մոտ եղած՝ ծառայողական քննությանն անհրաժեշտ իրերն ու փաստաթղթերը.

2) ստորագրությամբ հաստատել իր մասնակցությամբ կատարված գործողությունների ընթացքի, բովանդակության և արդյունքների վերաբերյալ կազմված արձանագրություններում (տեղեկանքներում) եղած գրառումների լրիվությունն ու ճշտությունը, իսկ չստորագրելու դեպքում` ներկայացնել գրավոր պատճառաբանություններ:

18. Ծառայողական քննության մասնակից է կարգապահական խախտման վերաբերյալ դիմում կամ բողոք ներկայացրած այն ֆիզիկական անձը կամ այն իրավաբանական անձի ներկայացուցիչը, ում ներկայացրած դիմումը, բողոքը կամ հաղորդումը հանդիսացել է ծառայողական քննության անցկացման առիթ:

19. Կարգապահական խախտման վերաբերյալ դիմում կամ բողոք ներկայացրած ֆիզիկական անձը կամ իրավաբանական անձի ներկայացուցիչն իրավունք ունի`

1) տալ բացատրություններ և անձամբ շարադրել դրանք.

2) ծանոթանալ իր մասնակցությամբ կատարված գործողությունների ընթացքի, բովանդակության, արդյունքների վերաբերյալ կազմված տեղեկանքներին կամ արձանագրություններին և դրանց կապակցությամբ ներկայացնել գրավոր առաջարկություններ և դիտողություններ:

20. Կարգապահական խախտման վերաբերյալ դիմում կամ բողոք ներկայացրած ֆիզիկական անձը կամ իրավաբանական անձի ներկայացուցիչը իրավունք ունի`

 1) տալ բացատրություններ և անձամբ շարադրել դրանք.

 2) ստորագրությամբ հաստատել իր մասնակցությամբ կատարված գործողությունների ընթացքի, բովանդակության և արդյունքների վերաբերյալ կազմված արձանագրություններում (տեղեկանքներում) եղած գրառումների լրիվությունն ու ճշտությունը, իսկ չստորագրելու դեպքում` ներկայացնել գրավոր պատճառաբանություններ.

3) տրամադրել ծառայողական քննություն իրականացնող անձի կամ նրա անմիջական ղեկավարի կողմից պահանջվող` ծառայողական քննությանն անհրաժեշտ իրերն ու փաստաթղթերը:

21. Մասնագետը ծառայողական քննության արդյունքներով չշահագրգռված այն անձն է, որը հրավիրվում և ծառայողական քննությանը մասնակից է դարձվում հատուկ մասնագիտական գիտելիքների վերաբերյալ խորհրդատվություն և եզրակացություն տրամադրելու համար: Այդ նպատակով ծառայողական քննության ընթացքում ծառայողական քննություն իրականացնող անձի անմիջական ղեկավարը գրավոր զեկուցագիր է ներկայացնում ծառայողական քննությունը նշանակած պաշտոնատար անձին, որի հիման վրա վերջինս դիմում է համապատասխան իրավասու մարմնին` մասնագետ տրամադրելու համար: Մասնագետը ծառայողական քննություն իրականացնող անձի անմիջական ղեկավարին ներկայացնում է իր կրթության և որակավորման վերաբերյալ փաստաթղթերի պատճենները:

22. Մասնագետն իրավունք ունի սույն կարգով սահմանված դեպքերում և ընթացակարգով`

1) ծառայողական քննությանը մասնակցելու պահից ստանալ իր իրավունքների և պարտականությունների մասին գրավոր պարզաբանում.

2) ծանոթանալ իր մասնակցությամբ կատարված գործողությունների ընթացքի, բովանդակության, արդյունքների վերաբերյալ կազմված տեղեկանքներին կամ արձանագրություններին և դրանց կապակցությամբ ներկայացնել գրավոր առաջարկություններ և դիտողություններ.

3) գրավոր կամ բանավոր առաջարկություններ ներկայացնել ծառայողական քննություն իրականացնող անձին կամ նրա անմիջական ղեկավարին` առանձին գործողություններ կատարելու, ինչպես նաև քննության նյութերին փաստաթղթեր, իրեր կցելու, դրանց ընթացք տալու վերաբերյալ:

23. Մասնագետը պարտավոր է`

1) ներկայանալ ծառայողական քննություն իրականացնող անձի կամ նրա անմիջական ղեկավարի պահանջով, մասնակցել անհրաժեշտ գործողությունների կատարմանը և իր գիտելիքների սահմաններում խորհուրդներ տալ առանձին հարցերի պարզաբանման և գործողությունների կատարման կապակցությամբ, անհրաժեշտության դեպքում` մասնակցել դրանց.

2) ստորագրությամբ հաստատել իր մասնակցությամբ կատարված գործողությունների ընթացքի, բովանդակության և արդյունքների վերաբերյալ կազմված արձանագրություններում (տեղեկանքներում) եղած գրառումների լրիվությունն ու ճշտությունը, իսկ չստորագրելու դեպքում` ներկայացնել գրավոր պատճառաբանություն.

3) ծառայողական քննություն իրականացնող անձի կամ նրա անմիջական ղեկավարի պահանջով մասնագիտական գրավոր եզրակացություն ներկայացնել իրեն առաջադրված և իր իրավասությանը վերաբերող հարցերի շուրջ.

4) ծառայողական քննություն իրականացնող անձի կամ նրա անմիջական ղեկավարի պահանջով բացատրություններ (լրացուցիչ բացատրություններ) տալ իր կողմից ներկայացված գրավոր եզրակացության կամ իր մասնակցությամբ կատարված գործողությունների պարզաբանման կապակցությամբ.

5) ենթարկվել ծառայողական քննություն իրականացնող անձի կամ նրա անմիջական ղեկավարի` սույն կարգով սահմանված պահանջներին:

IV. ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ

24. Ծառայողական քննությունն անցկացվում է 30-օրյա ժամկետում, որը հաշվվում է ծառայողական քննություն նշանակելու մասին համապատասխան պաշտոնատար անձի կողմից որոշում ընդունելու օրվանից: Ծառայողական քննության ծավալի, բարդության կամ այլ անհրաժեշտությունից ելնելով` քննության ժամկետի ավարտից երկու օր առաջ, ծառայողական քննություն իրականացնող անձի անմիջական ղեկավարի պատճառաբանված զեկուցագրի հիման վրա, ծառայողական քննություն նշանակած պաշտոնատար անձը գրավոր համաձայնություն է տալիս քննության ժամկետը մինչև մեկ ամիս տևողությամբ երկարաձգելու մասին:

25. Ծառայողական քննություն նշանակվելուց հետո ծառայողական քննություն իրականացնող անձը ենթադրյալ կարգապահական խախտումը կատարելու մեջ կասկածվող հարկադիր կատարողին, ծառայողական քննությանն առնչվող անձանց, կարգապահական խախտման վերաբերյալ դիմում կամ բողոք ներկայացրած ֆիզիկական անձին կամ իրավաբանական անձի ներկայացուցչին, մասնագետին նախքան նրանց մասնակցությամբ սույն կարգով նախատեսված որևէ գործողության կատարումը գրավոր բացատրում է սույն կարգով նրանց վերապահված իրավունքների ու պարտականությունների մասին, որի կապակցությամբ կազմված արձանագրությունների տակ վերջիններս համապատասխան նշում են կատարում ու ստորագրում (Ձևեր՝ 2, 3, 4, 5):

26. Ծառայողական քննություն իրականացնող անձն ու նրա անմիջական ղեկավարը ծառայողական քննությունն անցկացնում են ծառայողական քննություն նշանակելու պատճառ կամ առիթ հանդիսացող փաստաթղթերում նշված հանգամանքների ստուգմամբ և պարզաբանմամբ: Հարկադիր կատարողի մեղավորությունն ապացուցելու, ինչպես նաև ի պաշտպանություն նրա՝ բերված փաստարկների հերքման պարտականությունը կրում են ծառայողական քննություն իրականացնող անձը և նրա անմիջական ղեկավարը:

27. Ծառայողական քննության նյութերին թույլատրվում է կցել հետևյալ փաստական տվյալները.

1) ենթադրյալ կարգապահական խախտումը կատարած հարկադիր կատարողի, ծառայողական քննությանն առնչվող անձանց, կարգապահական խախտման վերաբերյալ դիմում կամ բողոք ներկայացրած ֆիզիկական անձի կամ իրավաբանական անձի ներկայացուցչի բացատրությունները (լրացուցիչ բացատրությունները), մասնագետի բացատրությունները և մասնագիտական գրավոր եզրակացությունը (լրացուցիչ բացատրությունները և լրացուցիչ գրավոր եզրակացությունը): Բացատրություններ (լրացուցիչ բացատրություններ) վերցվում են այն անձանցից, ովքեր կարող են տեղեկություններ ունենալ ծառայողական քննության ընթացքում պարզաբանման ենթակա հանգամանքների մասին: Բացատրությունների կապակցությամբ կազմվում են գրավոր արձանագրություններ (Ձև 6): Բացատրություն տվողը ծանոթանում է բացատրության արձանագրությանը, այդ մասին նշում է կատարում դրանում և բացատրություն վերցնողի հետ միասին ստորագրում արձանագրության յուրաքանչյուր էջը: Բացատրություն տալուց, արձանագրությունը ստորագրելուց բացատրություն տվողի հրաժարվելու, ինչպես նաև ֆիզիկապես ոչ լիարժեքության կամ անգրագիտության հետևանքով արձանագրությունն անձամբ ստորագրելու հնարավորությունից բացատրություն տվողի զրկված լինելու դեպքում բացատրություն վերցնողն այդ մասին նշում է կատարում արձանագրությունում, որը հաստատվում է նրա և ծառայողական քննությամբ չշահագրգռված այլ անձի ստորագրություններով.

2) զննության արձանագրությունները: Ծառայողական քննության ընթացքում ծագած առանձին հարցերի պարզաբանման, ինչպես նաև պաշտոնական փաստաթղթերում եղած տեղեկություններն ամրագրելու և դրանց պատճենները ծառայողական քննության նյութերին կցելու անհրաժեշտությունից ելնելով` ծառայողական քննություն իրականացնող անձը և նրա անմիջական ղեկավարը լիազորված են կատարել փաստաթղթերի, իրերի, աշխատավայրի զննություններ, որոնց կապակցությամբ կազմվում են գրավոր արձանագրություններ (Ձև 7): Զննություն կատարվում է նաև այն դեպքերում, երբ ուսումնասիրության ենթակա փաստաթղթերի ամենօրյա օգտագործման անհրաժեշտությունից, ինչպես նաև ծավալից ելնելով` նպատակահարմար չէ դրանք կցել ծառայողական քննության նյութերին: Զննության արձանագրություն կարող է կազմվել նաև այն դեպքերում, երբ ծառայողական քննությանը մասնակցող անձինք ներկայացնում են իրենց կողմից նշված փաստարկները հիմնավորող փաստաթղթեր և իրեր.

3) սույն կարգով սահմանված ընթացակարգով կազմված տեղեկանքները, որոնք կազմվում են առանձին փաստերի, հանգամանքների առկայությունը, գործողությունների կատարմանը մասնակցելու ենթակա անձանց բացակայությունը, ինչպես նաև սույն կարգով նախատեսված առանձին գործողությունների կատարման անհնարինությունը փաստելու վերաբերյալ: Տեղեկանքում նշվում են այն կազմելու վայրը, տարին, ամիսը, ամսաթիվը և ժամը: Տեղեկանքը ստորագրվում է կազմողի և ներկա գտնվողների կողմից: Տեղեկանքին որպես հավելվածներ կարող են կցվել փաստաթղթերի բնօրինակներ և պատճեններ.

4) ծառայողական քննությամբ պարզաբանման ենթակա հանգամանքների վերաբերյալ այլ փաստաթղթեր կամ դրանց պատճեններ կամ այլ իրեր:

28. Սույն կարգով սահմանված դեպքերում և ընթացակարգով բացատրություններ տալու կամ այլ գործողություններին մասնակցելու համար ենթադրյալ կարգապահական խախտումը կատարած հարկադիր կատարողը, ծառայողական քննությանն առնչվող անձինք, կարգապահական խախտման վերաբերյալ դիմում կամ բողոք ներկայացրած ֆիզիկական անձը կամ իրավաբանական անձի ներկայացուցիչը, մասնագետը կարող են կանչվել ծանուցագրով (Ձև 8), որը ստորագրությամբ հանձնվում է նրանց, իսկ նրանց բացակայության դեպքում` փոխանցվում նրանց աշխատանքի կամ ուսման վայրի վարչակազմի միջոցով, ինչպես նաև ըստ բնակության վայրի: Այդ անձինք կարող են կանչվել նաև հեռախոսով, հեռագրով և կապի այլ միջոցներով:

29. Ծառայողական քննության ընթացքն ու արդյունքները ծառայողական քննություն իրականացնող անձի կողմից պետք է գրանցվեն արձանագրություններում և այլ գրավոր փաստաթղթերում, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում դրանց կցված հավելվածներում: Արձանագրությունները թույլատրվում է կազմել ձեռագիր կամ տպագիր` արձանագրման համար օգտագործելով մեխանիկական միջոցներ կամ էլեկտրոնային տեխնիկա: Ծառայողական քննության ընթացքն ու արդյունքներն արձանագրող փաստաթղթերը պետք է կազմվեն այնպես, որ ապահովվի դրանց բովանդակության հստակ ընկալումը:

30. Ծառայողական քննության հիմքում չեն կարող դրվել և օգտագործվել այն փաստական տվյալները, որոնք ձեռք են բերվել`

1) բռնությամբ, սպառնալիքով, խաբեությամբ կամ այլ անօրինական գործողություններով.

2) տվյալ գործողությունը կատարելու իրավունք չունեցող անձի կողմից.

3) սույն կարգի պահանջների խախտմամբ:

31. Ծառայողական քննությամբ հավաքված փաստական տվյալները ենթակա են բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ ստուգման` ձեռք բերված այլ տվյալների հետ վերլուծության և համադրման միջոցով: Հարկադիր կատարողի կողմից կարգապահական խախտումներ կատարելու մասին հետևությունները չեն կարող հիմնվել ենթադրությունների վրա: Այդ հետևությունները պետք է հաստատվեն ծառայողական քննությանը վերաբերող փոխկապակցված և հավաստի փաստական տվյալների բավարար ամբողջությամբ:

V. ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ

32. Ծառայողական քննությունը կարող է կասեցվել, եթե՝

1) կարգապահական խախտման փաստի վերաբերյալ հարուցվել է քրեական գործ` մինչև տվյալ քրեական գործով վերջնական որոշման կայացումը.

2) ծառայողական քննության ժամկետն ավարտվելուց հետո հայտնի չէ այն հարկադիր կատարողը, որը այդ գործով պետք է ենթարկվի կարգապահական տույժի.

3) հայտնի չէ կարգապահական տույժի ենթակա հարկադիր կատարողի գտնվելու վայրը.

4) կարգապահական տույժի ենթակա հարկադիր կատարողը ծանր հիվանդ է կամ գտնվում է Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս, և առանց նրա մասնակցության հնարավոր չէ իրականացնել ծառայողական քննությունը.

5) գործում է անհաղթահարելի ուժ, որը ժամանակավորապես խոչընդոտում է ծառայողական քննության կատարմանը:

33. Սույն կարգի 32-րդ կետով նախատեսված հիմքերը վերանալու դեպքում ծառայողական քննությունը վերսկսվում է: Ծառայողական քննության ժամկետի մեջ չի հաշվարկվում ծառայողական քննության կասեցված ժամանակահատվածը։ Ծառայողական քննությունը վերսկսվելուց հետո ավարտվում է ոչ ուշ, քան 30 օրվա ընթացքում:

34. Սույն կարգի 32-րդ կետի 2-րդ, 3-րդ և 4-րդ ենթակետերով նախատեսված հիմքերով ծառայողական քննությունը կարող է կասեցվել առավելագույնը մեկ տարի ժամկետով:

VI. ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ

35. Ծառայողական քննությունը ցանկացած փուլում դադարեցվում է, եթե՝

1) ծառայողական քննություն նշանակած պաշտոնատար անձն ընդունում է հրաման ծառայողական քննությունը նշանակելու մասին հրամանը չեղյալ ճանաչելու մասին.

2) կարգապահական խախտում կատարելու մեջ կասկածվող հարկադիր կատարողը մահացել է, և կարգապահական պատասխանատվության ենթակա այլ հարկադիր կատարող չկա.

3) կարգապահական խախտում կատարելու մեջ կասկածվող հարկադիր կատարողը, իրեն մեղավոր ճանաչելով տվյալ կարգապահական խախտման համար, տվել է գրավոր համաձայնություն իր նկատմամբ օրենքով սահմանված կարգապահական տույժ կիրառելու, ինչպես նաև հիմնավորված բացատրություն` քննվող դեպքի վերաբերյալ, և եթե չկան բավարար հիմքեր ենթադրելու, որ նա դրանով ցանկանում է պարտակել կարգապահական խախտում կատարած այլ անձանց կամ կարգապահական այլ խախտում.

4) կարգապահական խախտում կատարելու մեջ կասկածվող հարկադիր կատարողի մասնակցությունը կարգապահական խախտման կատարմանն ապացուցված չէ, և սպառված են նոր փաստական տվյալներ ձեռք բերելու բոլոր հնարավորությունները.

5) լրացել է սույն կարգի 34-րդ կետով սահմանված` ծառայողական քննությունը կասեցնելու առավելագույն ժամկետը և ծառայողական քննությունը չի վերսկսվել:

36. Ծառայողական քննությունը դադարեցնելու վերաբերյալ ծառայողական քննություն իրականացնող անձի կողմից կազմվում է եզրակացություն, որին ստորագրությամբ համաձայնություն է տալիս նրա անմիջական ղեկավարը: Ծառայողական քննությունը դադարեցնելու վերաբերյալ եզրակացությունը ծառայողական քննություն իրականացնող անձի անմիջական ղեկավարը ներկայացնում է ծառայողական քննություն նշանակած պաշտոնատար անձին` վերջինիս կողմից եզրակացության քննարկման հիման վրա համապատասխան հրաման ընդունելու նպատակով:

37. Ծառայողական քննություն նշանակած պաշտոնատար անձը ծառայողական քննությունը դադարեցնելու վերաբերյալ եզրակացությունը քննարկում և 5-օրյա ժամկետում անհրաժեշտության դեպքում ընդունում է համապատասխան հրաման, որի պատճենը տրամադրվում է համապատասխան հարկադիր կատարողին և սույն կարգի 9-րդ կետում նշված անձանց և մարմիններին, եթե ծառայողական քննության անցկացման առիթ են հանդիսացել վերջիններիս դիմումները, բողոքները կամ հաղորդումները:

38. Գլխավոր հարկադիր կատարողն իր կողմից նշանակած ծառայողական քննությունը դադարեցնելու վերաբերյալ հրամանն ընդունելու օրվանից 5-օրյա ժամկետում ներկայացնում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին:

VII. ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ ԿԱԶՄԵԼԸ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ՆՅՈՒԹԵՐԻՆ ՏԵՂԵԿԱՑՆԵԼԸ

39. Ծառայողական քննության արդյունքներն ամփոփվում են ծառայողական քննության անցկացման սույն կարգով սահմանված ժամկետում կամ ժամկետի (այդ թվում նաև` երկարաձգված ժամկետի) ավարտման օրը` ծառայողական քննություն իրականացնող անձի կողմից կազմված եզրակացությամբ, որին ստորագրությամբ համաձայնություն է տալիս ծառայողական քննություն իրականացնող անձի անմիջական ղեկավարը:

40. Ծառայողական քննության եզրակացությունը բաղկացած է ներածական, նկարագրական-պատճառաբանական և եզրափակիչ մասերից, որոնցից`

1) ներածական մասում շարադրվում են տվյալներ`

ա. եզրակացությունը կազմելու վայրի և տարվա, ամսվա և ամսաթվի, ծառայողական քննություն իրականացնող անձի և նրա անմիջական ղեկավարի անվան, ազգանվան, զբաղեցրած պաշտոնի, դասային կոչման վերաբերյալ.

բ. ծառայողական քննություն սկսելու և ավարտելու ժամկետների, ծառայողական քննություն անցկացնելու առիթների մասին.

2) նկարագրական-պատճառաբանական մասում շարադրվում են տվյալներ`

ա. ծառայողական քննությամբ պարզված հանգամանքների և դրանց հիմնավորումների մասին.

բ. կարգապահական խախտում կատարելու մեջ կասկածվող հարկադիր կատարողի մեղավորության կամ անմեղության, համապատասխան իրավական նորմերի և հարկադիր կատարողին բնութագրող այլ հանգամանքների մասին.

գ. հարկադիր կատարողի նկատմամբ վերջին մեկ տարում կիրառված կարգապահական տույժերի կամ խրախուսանքների վերաբերյալ.

3) եզրափակիչ մասում շարադրվում են`

ա. ծառայողական քննության արդյունքները և պարզաբանման ենթակա հանգամանքների վերաբերյալ արված հետևությունները.

բ. ծառայողական քննություն նշանակած անձին ներկայացվող առաջարկությունները և դրա հիմնավորումները` նշելով մեղավոր և կարգապահական տույժի ենթակա անձի տվյալները (անունը, ազգանունը, հայրանունը, զբաղեցրած պաշտոնը, կոչումը):

41. Ծառայողական քննության եզրակացությունը կազմելուց հետո մինչև ծառայողական քննություն իրականացնող անձի անմիջական ղեկավարի կողմից դրան ստորագրությամբ համաձայնություն տալը կարգապահական խախտում կատարելու մեջ կասկածվող հարկադիր կատարողը տեղեկացվում է այդ մասին, ծառայողական քննությունն անցկացրած անձի ներկայությամբ ծանոթանում է եզրակացությանը, ծառայողական քննության իրեն վերաբերող նյութերին:

42. Ծառայողական քննություն իրականացնող անձի անմիջական ղեկավարը ծառայողական քննության եզրակացությանը ստորագրությամբ համաձայնություն տալուց հետո 5-օրյա ժամկետում այն ներկայացնում է ծառայողական քննությունը նշանակած պաշտոնատար անձին` օրենքով սահմանված որոշում ընդունելու նպատակով:

43. Ծառայողական քննությունը նշանակած պաշտոնատար անձը նախքան դրա վերաբերյալ որոշում կայացնելն անհրաժեշտության դեպքում խորհրդակցում է ծառայողական քննություն իրականացնող անձի անմիջական ղեկավարի հետ, լսում է ենթադրյալ կարգապահական խախտումը կատարելու մեջ կասկածվող հարկադիր կատարողին:

44. Քննարկման արդյունքներով ծառայողական քննությունը նշանակած պաշտոնատար անձը`

1) ամբողջությամբ կամ մասնակիորեն հիմք ընդունելով ծառայողական քննության արդյունքներով կազմված եզրակացությունը` ընդունում է օրենքով սահմանված որոշում.

2) հիմք չընդունելով եզրակացությունը` վերադարձնում է ծառայողական քննության նյութերը ծառայողական քննություն իրականացնող անձի անմիջական ղեկավարին և առանձին հանգամանքներ պարզելու, գործողություններ կատարելու նպատակով լրացուցիչ ծառայողական քննություն անցկացնելու մասին ցուցում է տալիս:

45. Գլխավոր հարկադիր կատարողն իր կողմից նշանակված ծառայողական քննության արդյունքում ընդունված հրամանը՝ ընդունման օրվանից 5-օրյա ժամկետում ներկայացնում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին:

46. Ծառայողական քննության արդյունքներով «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված կարգապահական տույժը կիրառելու անհրաժեշտության դեպքում` 5-օրյա ժամկետում ծառայողական քննության եզրակացությունը գլխավոր հարկադիր կատարողի կողմից ներկայացվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին՝ նրա համաձայնությունը ստանալու համար:

47. Ծառայողական քննության արդյունքների վերաբերյալ համապատասխան պաշտոնատար անձի ընդունած հրամանի պատճենը եռօրյա ժամկետում ստորագրությամբ հանձնվում է համապատասխան հարկադիր կատարողին և կարգապահական խախտման վերաբերյալ դիմում կամ բողոք ներկայացրած ֆիզիկական անձին կամ իրավաբանական անձի ներկայացուցչին, պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմիններին կամ մարդու իրավունքների պաշտպանին, եթե ծառայողական քննության անցկացման առիթ են հանդիսացել վերջիններիս դիմումները, բողոքները կամ հաղորդումները:

48. Ծառայողական քննության ամբողջ ընթացքը, կազմված և ներկայացված բոլոր փաստաթղթերը ամփոփվում են ծառայողական քննության նյութերում, որոնք պետք է կարվեն: Համակարգված հաշվառում տանելու նպատակով ծառայողական քննության նյութերին տրվում են առանձին համարներ: Ծառայողական քննության նյութերին կցված բոլոր փաստաթղթերի թերթերը համարակալվում են, և փաստաթղթերը ցուցակագրվում են ըստ ժամանակագրական հերթականության (Ձև 1):

49. Ծառայողական քննության արդյունքները կարող են բողոքարկվել օրենքով սահմանված կարգով:

Ձև N 1

Ց Ա Ն Կ

 N ——— ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ՆՅՈՒԹԵՐՈՒՄ ԵՂԱԾ

ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ

Հ/հ

Փաստաթղթի անվանումը

Թերթերի քանակը

________________________________

________________________

/_________________/

(ծառայողական քննություն  վարող անձի պաշտոնը,

դասային աստիճանը կամ կոչումը)

 (ստորագրությունը)

(ազգանունը)

Ձև N 2

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

ԵՆԹԱԴՐՅԱԼ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ԽԱԽՏՈՒՄԸ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԵՋ ԿԱՍԿԱԾՎՈՂ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՂԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԲԱՑԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«___» ______________ 20  թ.

____________________

  (կատարման վայրը)

_______________________________________________________________________

(ծառայողական քննություն անցկացնող անձի պաշտոնը, կոչումը կամ դասային աստիճանը և

ազգանունը)

_______________________________________________________________________

Ղեկավարվելով ՀՀ արդարադատության նախարարի 20 թ. N ____-Ն հրամանով սահմանված կարգի (այսուհետ` կարգ) 25-րդ կետի պահանջներով`

_______________________________________________________________________

(անձի անունը, ազգանունը, զբաղեցրած պաշտոնը և կոչումը, ում բացատրվում են իր իրավունքները)

________________________________________________________________________

________________________________________________________________________

բացատրեցի, որ համաձայն կարգի 13-րդ կետի պահանջների` ծառայողական քննություն անցկացնելու ընթացքում նա իրավունք ունի`

1) իմանալ, թե ինչ կարգապահական խախտման մեջ է կասկածվում.

2) տալ բացատրություններ (լրացուցիչ բացատրություններ).

3) ծառայողական քննության ցանկացած փուլում միջնորդություններ ներկայացնելու առանձին գործողություններ կատարելու վերաբերյալ.

4) ծանոթանալու իր մասնակցությամբ կատարված գործողությունների ընթացքի, բովանդակության, արդյունքների վերաբերյալ կազմված տեղեկանքներին կամ արձանագրություններին և դրանց կապակցությամբ ներկայացնել գրավոր առաջարկություններ և դիտողություններ.

5) ծառայողական քննության ավարտից հետո ծանոթանալ ծառայողական քննության` իրեն վերաբերող նյութերին և դրանց կապակցությամբ ներկայացնել իր գրավոր առաջարկությունները և դիտողությունները:

Բացատրեցի, որ համաձայն կարգի 14-րդ կետի պահանջների` ծառայողական քննություն անցկացնելու ընթացքում նա պարտավոր է`

1) ծառայողական քննություն իրականացնող անձի կամ նրա անմիջական ղեկավարի պահանջով ներկայանալ ծառայողական քննության իրականացման վայր և տալ գրավոր կամ բանավոր բացատրություններ (ըստ պահանջի), լրացուցիչ բացատրություններ, մասնակցել այլ անհրաժեշտ գործողությունների և ստորագրությամբ հաստատել դրանց կապակցությամբ կազմված արձանագրությունների (տեղեկանքների) ճշտությունը, իսկ ստորագրելուց հրաժարվելու դեպքում ներկայացնել գրավոր պատճառաբանություն,

2) ծառայողական քննություն իրականացնող անձի կամ նրա անմիջական ղեկավարի պահանջով ներկայացնել իր մոտ եղած՝ ծառայողական քննությանն անհրաժեշտ իրերը և փաստաթղթերը,

3) կատարել ծառայողական քննություն իրականացնող անձի կամ նրա ղեկավարի` կարգով սահմանված պահանջները:

Իրավունքները և պարտականությունները բացատրելուց հետո _________________

  ծանոթացողի ազգանունը
______________________-ին պարզաբանվել է դրանց էությունը:

_____________________________________________ /_____________________/

ծառայողական քննություն անցկացնող անձի ստորագրությունը

ազգանունը

Ինձ բացատրվել են իմ իրավունքներն ու պարտականությունները, ստացել եմ արձանագրության պատճենը:

_____________________________________________ /_____________________/

 (ծանոթացողի ստորագրությունը)

(ազգանունը)

Ձև N 3

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ԱՆՁԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԲԱՑԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«___» ______________ 20  թ.

____________________

  (կատարման վայրը)

_______________________________________________________________________

(ծառայողական քննություն անցկացնող անձի պաշտոնը, դասային աստիճանը կամ կոչումը և

ազգանունը)

_______________________________________________________________________

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 20 թ. N ____-Ն հրամանով սահմանված կարգի (այսուհետ` կարգ) 25-րդ կետի պահանջներով`

_______________________________________________________________________

(անձի անունը, ազգանունը, զբաղեցրած պաշտոնը և դասային աստիճանը կամ կոչումը, ում

բացատրվում են իր իրավունքները)

_________________________________________________________________________________

_________________________________________________________________________________

բացատրեցի, որ համաձայն կարգի 16-րդ կետի պահանջների` ծառայողական քննություն անցկացնելու ընթացքում նա իրավունք ունի`

1) իմանալ, թե ինչ նպատակով է կանչվել ծառայողական քննություն իրականացնող անձի կամ նրա անմիջական ղեկավարի կողմից.

2) տալ բացատրություններ և անձամբ շարադրել դրանք.

3) ծանոթանալ իր մասնակցությամբ կատարված գործողությունների ընթացքի, բովանդակության, արդյունքների վերաբերյալ կազմված տեղեկանքներին կամ արձանագրություններին և դրանց կապակցությամբ ներկայացնել գրավոր առաջարկություններ կամ դիտողություններ:

 Բացատրեցի, որ համաձայն կարգի 17-րդ կետի պահանջների` ծառայողական քննություն անցկացնելու ընթացքում նա պարտավոր է`

1) տրամադրել ծառայողական քննություն իրականացնող անձի կամ նրա անմիջական ղեկավարի կողմից պահանջվող` իր մոտ եղած՝ ծառայողական քննությանն անհրաժեշտ իրերն ու փաստաթղթերը.

2) ստորագրությամբ հաստատել իր մասնակցությամբ կատարված գործողությունների ընթացքի, բովանդակության և արդյունքների վերաբերյալ կազմված արձանագրություններում (տեղեկանքներում) եղած գրառումների լրիվությունն ու ճշտությունը, իսկ չստորագրելու դեպքում` ներկայացնել գրավոր պատճառաբանություններ:

Իրավունքները և պարտականությունները բացատրելուց հետո _________________

  ծանոթացողի ազգանունը

______________________-ին պարզաբանվել է դրանց էությունը:

_____________________________________________ /_____________________/

ծառայողական քննություն վարող անձի ստորագրությունը

ազգանունը

Ինձ բացատրվել են իմ իրավունքներն ու պարտականությունները, ստացել եմ այդ մասին արձանագրության պատճենը:

_____________________________________________ /_____________________/

 (ծանոթացողի ստորագրությունը)

(ազգանունը)

Ձև N 4

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ԽԱԽՏՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԴԻՄՈՒՄ ԿԱՄ ԲՈՂՈՔ ՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԻՆ ԿԱՄ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԲԱՑԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«___» ______________ 20  թ.

____________________

  (կատարման վայրը)

_______________________________________________________________________

(ծառայողական քննություն անցկացնող անձի պաշտոնը, կոչումը կամ դասային աստիճանը և

ազգանունը)

_______________________________________________________________________

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 20 թ. N ____-Ն հրամանով սահմանված կարգի (այսուհետ` կարգ) 25-րդ կետի պահանջներով`

_______________________________________________________________________

(ֆիզիկական անձի կամ իրավաբանական անձի ներկայացուցչի անունը, ազգանունը, ում

բացատրվում են իր իրավունքները

_________________________________________________________________________________

_________________________________________________________________________________

բացատրեցի, որ համաձայն կարգի 19-րդ կետի պահանջների` ծառայողական քննություն անցկացնելու ընթացքում նա իրավունք ունի`

1) տալ բացատրություններ և անձամբ շարադրել դրանք.

2) ծանոթանալ իր մասնակցությամբ կատարված գործողությունների ընթացքի, բովանդակության, արդյունքների վերաբերյալ կազմված տեղեկանքներին կամ արձանագրություններին և դրանց կապակցությամբ ներկայացնել գրավոր առաջարկություններ և դիտողություններ:

 Բացատրեցի, որ համաձայն կարգի 20-րդ կետի պահանջների` ծառայողական քննություն անցկացնելու ընթացքում նա պարտավոր է`

1) տալ բացատրություններ և անձամբ շարադրել դրանք.

 2) ստորագրությամբ հաստատել իր մասնակցությամբ կատարված գործողությունների ընթացքի, բովանդակության և արդյունքների վերաբերյալ կազմված արձանագրություններում (տեղեկանքներում) եղած գրառումների լրիվությունն ու ճշտությունը, իսկ չստորագրելու դեպքում` ներկայացնել գրավոր պատճառաբանություններ.

3) տրամադրել ծառայողական քննություն իրականացնող անձի կամ նրա անմիջական ղեկավարի կողմից պահանջվող` իր մոտ եղած՝ ծառայողական քննությանն անհրաժեշտ իրերն ու փաստաթղթերը:

Իրավունքները և պարտականությունները բացատրելուց հետո _________________

  ծանոթացողի ազգանունը

______________________-ին պարզաբանվել է դրանց էությունը:

_____________________________________________ /_____________________/

ծառայողական քննություն անցկացնող անձի ստորագրությունը

ազգանունը

Ինձ բացատրվել են իմ իրավունքներն ու պարտականությունները, ստացել եմ այդ մասին արձանագրության պատճենը:

_____________________________________________ /_____________________/

 (ծանոթացողի ստորագրությունը)

(ազգանունը)

Ձև N 5

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

ՄԱՍՆԱԳԵՏԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԲԱՑԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«___» ______________ 20  թ.

____________________

  (կատարման վայրը)

_______________________________________________________________________

(ծառայողական քննություն անցկացնող անձի պաշտոնը, կոչումը կամ դասային աստիճանը և ազգանունը)

_______________________________________________________________________

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 20 թ. N ____-Ն հրամանով սահմանված կարգի (այսուհետ` կարգ) 25-րդ կետի պահանջներով`

_______________________________________________________________________

(անձի անունը, ազգանունը, ում բացատրվում են իր իրավունքները)

_________________________________________________________________________________

_________________________________________________________________________________

բացատրեցի, որ համաձայն կարգի 22-րդ կետի պահանջների` ծառայողական քննություն անցկացնելու ընթացքում նա իրավունք ունի`

1) տալ բացատրություններ և անձամբ շարադրել դրանք.

2) ծանոթանալ իր մասնակցությամբ կատարված գործողությունների ընթացքի, բովանդակության, արդյունքների վերաբերյալ կազմված տեղեկանքներին կամ արձանագրություններին և դրանց կապակցությամբ ներկայացնել գրավոր առաջարկություններ և դիտողություններ:

 Բացատրեցի, որ համաձայն կարգի 23-րդ կետի պահանջների` ծառայողական քննություն անցկացնելու ընթացքում նա պարտավոր է`

1) ներկայանալ ծառայողական քննություն իրականացնող անձի կամ նրա անմիջական ղեկավարի պահանջով, մասնակցել անհրաժեշտ գործողությունների կատարմանը և իր գիտելիքների սահմաններում խորհուրդներ տալ առանձին հարցերի պարզաբանման և գործողությունների կատարման կապակցությամբ, անհրաժեշտության դեպքում` մասնակցել դրանց.

2) ստորագրությամբ հաստատել իր մասնակցությամբ կատարված գործողությունների ընթացքի, բովանդակության և արդյունքների վերաբերյալ կազմված արձանագրություններում (տեղեկանքներում) եղած գրառումների լրիվությունն ու ճշտությունը, իսկ չստորագրելու դեպքում` ներկայացնել գրավոր պատճառաբանություն.

3) ծառայողական քննություն իրականացնող անձի կամ նրա անմիջական ղեկավարի պահանջով մասնագիտական գրավոր եզրակացություն ներկայացնել իրեն առաջադրված և իր իրավասությանը վերաբերող հարցերի շուրջ.

4) ծառայողական քննություն իրականացնող անձի կամ նրա անմիջական ղեկավարի պահանջով բացատրություններ (լրացուցիչ բացատրություններ) տալ իր կողմից ներկայացված գրավոր եզրակացության կամ իր մասնակցությամբ կատարված գործողությունների պարզաբանման կապակցությամբ.

5) ենթարկվել ծառայողական քննություն իրականացնող անձի կամ նրա անմիջական ղեկավարի` կարգով սահմանված պահանջներին:

Իրավունքները և պարտականությունները բացատրելուց հետո _________________

  ծանոթացողի ազգանունը

______________________-ին պարզաբանվել է դրանց էությունը:

_____________________________________________ /_____________________/

ծառայողական քննություն վարող անձի ստորագրությունը

ազգանունը

Ինձ բացատրվել են իմ իրավունքներն ու պարտականությունները, ստացել եմ այդ մասին արձանագրության պատճենը:

_____________________________________________ /_____________________/

 (ծանոթացողի ստորագրությունը)

(ազգանունը)

Ձև N 6

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

ԲԱՑԱՏՐՈՒԹՅՈՒՆ ՎԵՐՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«___» ______________ 20  թ.

____________________

  (կատարման վայրը)

_______________________________________________________________________

(ծառայողական քննություն իրականացնող անձի պաշտոնը, կոչումը կամ դասային աստիճանը և ազգանունը)

_______________________________________________________________________

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 20 թ. N ____-Ն հրամանով սահմանված կարգի (այսուհետ` կարգ) 27-րդ կետի 1-ին ենթակետի պահանջներով` ______________________________________________________

 անուն, հայրանուն, ազգանուն

_________________________________________________________________________

  ծննդյան տարեթիվը և վայրը 

_________________________________________________________________________

 աշխատանքի վայրը և զբաղեցրած պաշտոնը

_________________________________________________________________________

  փաստացի բնակության վայրը և հեռախոսահամարը

________________________________________ -ին առաջարկվեց բացատրություն

  անունը, ազգանունը

տալ իրեն հայտնի փաստերի և հանգամանքների վերաբերյալ.

_____________________________________________________________

__________________________

__________________________

Բացատրություն տվողի ստորագրությունը

ազգանունը

__________________________

__________________________

Բացատրություն վերցնողի ստորագրությունը

ազգանունը

Ձև N 7

ԶՆՆՈՒԹՅԱՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ

«___» ______________ 20  թ.

____________________

  (կատարման վայրը)

 _______________________________________________________________________

 զննություն կատարողի պաշտոնը, դասային աստիճանը և ազգանունը

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 20 թ. N ____-Ն հրամանով սահմանված կարգի (այսուհետ` կարգ) 27-րդ կետի 2-րդ ենթակետի պահանջներով, մասնակցությամբ` ________________________________

_________________________________________________________________________________

 զննությանը մասնակցող անձի (անձանց) ազգանունը, անունը և պաշտոնը

_________________________________________________________________________________

զննության կատարման վայրը

_________________________________________________________________________________

կատարեցի

__________________________________________________________________________________

 զննության օբյեկտի ձեռքբերման աղբյուրը և իրերի, փաստաթղթի, տեղանքի անվանումը

__________________________________________________________________________________

__________________________________________________________________________________

զննությունը:

__________________________________________________________________________________

զննության նպատակը

__________________________________________________________________________________

ԶՆՆՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

___________________________________________________________________________

զննության ենթակա օբյեկտի մանրամասն նկարագրությունը

____________________________________________________________________________

Տեղեկություններ զննության ընթացքում կազմված սխեմաների, պլանների, օգտագործված տեխնիկական միջոցների մասին

___________________________________________________________________________

___________________________________________________________________________

Տեղեկություններ զննության ընթացքում վերցված և սույն արձանագրությանը կցված փաստաթղթերի, իրերի մասին

___________________________________________________________________________

___________________________________________________________________________

Զննությունը սկսվել է ժամը _____ -ին, ավարտվել է ժամը ___________- ին,

____________________________________________________________________________

զննության կատարման պայմանները

____________________________________________________________________________

____________________________________________________________________________

____________________________________________________________________________

նշումներ արձանագրության վերաբերյալ զննության մասնակիցների դիտողությունների մասին

_____________________________________________________________________________

_____________________________________________________________________________

_____________________________________________________________________________

_____________________________________

 /_____________________/

զննություն կատարողի ստորագրությունը

ազգանունը

______________________________________

1. /_____________________/

զննությանը մասնակցող անձի (անձանց) ստորագրությունը

ազգանունը

______________________________________

2. /_____________________/

_______________________________________

3. /_____________________/

Ձև N 8

ԾԱՆՈՒՑԱԳԻՐ

(հանձնվում է հասցեատիրոջը)

Քաղաքացի_____________________________________________________________

  կանչվողի անունը, ազգանունը, հայրանունը

_______________________________________________________________________
բնակության վայրի կամ աշխատավայրի հասցեն

_______________________________________________________________________

_______________________________________________________________________

 ինչ նպատակով է կանչվում և ուր

_______________________________________________________________________

փաստի առթիվ անցկացվող ծառայողական քննության կապակցությամբ, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 20 թ. N ____-Ն հրամանով սահմանված կարգի (այսուհետ` կարգ) 28-րդ կետի պահանջներով, Դուք հրավիրվում եք

_______________________________________________________________________

 ծառայողական քննություն անցկացնող անձի հասցեն

_______________________________________________________________________

_______________________________________________________________________

ծանուցագիրն ուղարկողի պաշտոնը, կոչումը կամ դասային աստիճանը և ազգանունը

____________________________________________________________________մոտ

_______________________________________________________________________

կանչվողի ներկայանալու տարին, ամիսը, ամսաթիվը և ժամը

Ձեզ հետ պետք է ունենաք անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր, ծառայողական վկայական):

Հասցեն` ———————————-, —— հարկ, N սենյակ, հեռախոս`

________________________________________ /________________________/

 ծանուցագիրն ուղարկողի ստորագրությունը

 ազգանունը

————————————— ԿՏՐՈՆ

Ծանուցագիրը ստանալու մասին

(պահվում է ծանուցագիրն ուղարկողի մոտ)

_______________________________________________________________________

նշում ծանուցագիրը ստացողի անվան, ազգանվան, պաշտոնի և այլ տվյալների մասին

_______________________________________________________________________

_______________________________________________________________________

ծանուցագիրը հանձնելու տարին, ամիսը, ամսաթիվը և ժամը

_______________________________________________________________________

նշումներ ծանուցագիրը ստացողի կողմից ներկայանալու (վայրը և տարին, ամիսը, ամսաթիվը) կամ
հասցեատիրոջը հանձնելու պարտավորության մասին

________________________________________ /________________________/

  ծանուցագիրն ստացողի ստորագրությունը

 ազգանունը