Գլխավոր տեղեկություն
Номер
N 657-Ա
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (08.08.2012-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2012.08.27/22(435).1 Հատուկ բաժին
Принят
Էկոնոմիկայի նախարար
Дата принятия
07.08.2012
Подписан
Էկոնոմիկայի նախարար
Дата подписания
07.08.2012
Дата вступления в силу
08.08.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ

 

7 օգոստոսի 2012 թ.

N 657-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ԱՐԻԱՑ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ԻՆ ԵՎ «ԱՐԹՈՒՐ ՄԻԳՈՅԱՆ» ԱՁ-ԻՆ ՏՐՎԱԾ ԱՌԵՎՏՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով և նույն մասի վերջին պարբերությամբ, «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6.1-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ ենթակետի 1-ին պարբերությամբ, ինչպես նաև հիմք ընդունելով «Արիաց Գրուպ» ՍՊԸ-ի և «Արթուր Միգոյան» ԱՁ-ի դիմումները և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2009 թվականի մայիսի 15-ի N 307-Ա հրամանով ստեղծված լիցենզավորման հանձնաժողովի 2012 թվականի օգոստոսի 3-ի եզրակացությունը.

 

Հրամայում եմ`

1. Ուժը կորցրած ճանաչել՝

1) Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2010 թվականի օգոստոսի 10-ի N 680-Ա հրամանով ք. Երևան, Արցախի 23/6 հասցեում գործող «Արիաց Գրուպ» ՍՊԸ-ին տրված առևտրի իրականացման վայրի կազմակերպման գործունեության լիցենզիան (լիցենզիա N 000002, 28.07.2009թ.)՝ 2012 թվականի հուլիսի 27-ից,

2) Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2010 թվականի օգոստոսի 10-ի N 680-Ա հրամանով ք. Վանաձոր, Մյասնիկյան 6 հասցեում գործող «Արթուր Միգոյան» ԱՁ-ին տրված առևտրի իրականացման վայրի կազմակերպման գործունեության լիցենզիան (լիցենզիա N 000057, 16.02.2010թ.)՝ 2012 թվականի օգոստոսի 1-ից։

2. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Կարինե Մինասյանին։

 

Տ. Դավթյան