«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
13 փետրվարի 2013 թ.
Պետական գրանցման թիվ 12413049
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
11 հունվարի 2013 թ. |
N 10-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԶԵՂՉԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԴՐԱ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 6-րդ մասին համապատասխան`
Հրամայում եմ`
1. Հաստատել հրապարակային պայմանագրով նախատեսված առևտրային զեղչերի կիրառման վերաբերյալ հարկային մարմին ներկայացվող հայտարարության ձևը և դրա լրացման կարգը` համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ հայտարարությունը թղթային տարբերակով առձեռն ներկայացվելու դեպքում լրացվում է երկու օրինակից և ներկայացվում հարկ վճարողի հաշվառման վայրի հարկային տեսչություն: Հարկային տեսչության կողմից հայտարարությունը հաշվառելուց (գրանցելուց) հետո մեկ օրինակը վերադարձվում է հարկ վճարողին:
3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Նախագահ՝ |
Գ. Խաչատրյան |
Հավելված ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2013թ. հունվարի 11-ի N10-Ն հրամանի |
Ձև
___________________________________________
լրացվում է հարկային տեսչության անվանումը
Փաստաթղթի համարը` _______________________________
(լրացվում է հարկային տեսչության կողմից)
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԶԵՂՉԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
«Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 6-րդ մասին համապատասխան`
_________________________________________________ |
| |||||||||
Հարկ վճարողի անվանումը (անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը) |
ՀՎՀՀ |
կիրառում է հրապարակային զեղչեր`
N |
1. Ապրանքի (ապրանքախմբի, տեսականու) անվանումը կամ նկարագրությունը |
2. Զեղչի չափը (% կամ զեղչի նկարագրություն) |
3. Զեղչի կիրառման սկիզբը |
4. Զեղչի կիրառման ավարտը | ||||||||||||||
օր |
ամիս |
տարեթիվ |
օր |
ամիս |
տարեթիվ | |||||||||||||
Կազմակերպության տնօրեն (անհատ ձեռնարկատեր) ___________________________________________ ստորագրությունը, անունը, ազգանունը |
ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԶԵՂՉԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՁԵՎԻ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
1. Հրապարակային պայմանագրով նախատեսված առևտրային զեղչերի կիրառման վերաբերյալ հարկային մարմին ներկայացվող հայտարարության ձևի (այսուհետ` հայտարարություն) 1-ին կետում լրացվում է ապրանքի (ապրանքախմբի, տեսականու) անվանումը կամ նկարագրությունն այնպես, որ հնարավոր լինի որոշել (նույնականացնել) այն ապրանքները, որոնց նկատմամբ կիրառվում է զեղչ:
2. Հայտարարության 2-րդ կետում լրացվում է զեղչի չափը` արտահայտված տոկոսներով կամ զեղչի նկարագրությունը:
3. Հայտարարության 3-րդ կետում լրացվում է զեղչի կիրառման ժամանակահատվածի սկիզբը` օրը, ամիսը, տարեթիվը:
4. Հայտարարության 4-րդ կետում լրացվում է զեղչի կիրառման ժամանակահատվածի ավարտը` օրը, ամիսը, տարեթիվը:
5. Հայտարարությունում նշած ժամկետի ավարտից հետո զեղչի կիրառումը շարունակելու դեպքում` վերջնաժամկետի օրվանից 2 աշխատանքային օր առաջ ներկայացվում է նոր հայտարարություն:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
25.05.2018, N 319-Ն | 11.06.2018, N 10-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|