Գլխավոր տեղեկություն
Номер
N 101-Ա
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (07.03.2012-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2012.04.16/11(424) Հատուկ բաժին
Принят
Տրանսպորտի և կապի նախարար
Дата принятия
06.03.2012
Подписан
Տրանսպորտի և կապի նախարար
Дата подписания
06.03.2012
Дата вступления в силу
07.03.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ

6 մարտի 2012 թ.
ք. Երևան

 N 101-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԱՐԴԱՏԱՐ-ՏԱՔՍԻ ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐՈՎ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆ ԵՎ ՆԵՐԴԻՐՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետին համապատասխան և հիմք ընդունելով ՀՀ վարչական դատարանի 2012 թվականի հունվարի 26-ի վճիռը` «ՏԱՔՍԻ ԿԱՐԱՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրված լիցենզիայի գործողությունը դադարեցնելու մասին ու Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության լիցենզավորման հանձնաժողովի 2012 թվականի մարտի 2-ի N 8/7 եզրակացությունը.

Ուժը կորցրած ճանաչել.

«ՏԱՔՍԻ ԿԱՐԱՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրված ՏԾ N 00330 լիցենզիան և N 00001, N 00002, N 00003, N 00004, N 00006, N 00007, N 00008, N 00009, N 00010 ու N 00012 ներդիրները:

 

ՀՀ տրանսպորտի և կապի

նախարար

 Մ. Վարդանյան