Գլխավոր տեղեկություն
Номер
N 2851-Ա
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (08.12.2012-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2013.03.01/7(451).1 Հատուկ բաժին
Принят
Առողջապահության նախարար
Дата принятия
07.12.2012
Подписан
Առողջապահության նախարար
Дата подписания
07.12.2012
Дата вступления в силу
08.12.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

7 դեկտեմբերի 2012 թ.   
ք. Երևան

N 2851-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ՏԱՐՈՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ, 21-րդ հոդվածները և 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը, անհատ ձեռնարկատեր Տարոն Հովհաննիսյանի 30.11.2012 թ. դիմումը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Ուժը կորցրած ճանաչել 2006 թվականի սեպտեմբերի 7-ին անհատ ձեռնարկատեր Տարոն Հովհաննիսյանին տրված բժշկական օգնության և սպասարկման թիվ Ա-XX-000208 լիցենզիան:

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետ Ա. Սողոյանին`

1) ապահովել լիցենզիայի դադարեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում.

2) անհատ ձեռնարկատեր Տարոն Հովհաննիսյանի լիցենզիայի բնօրինակը կցել անհատ ձեռնարկատիրոջ անհատական գործին.

3) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Տ. Սահակյանին:

 

  Դ. Դումանյան