Գլխավոր տեղեկություն
Номер
N 1144-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (11.02.2013-15.05.2021)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀԳՏ 2013.02.01/3(447) Հոդ.27
Принят
Կրթության և գիտության նախարար
Дата принятия
14.12.2012
Подписан
Կրթության և գիտության նախարար
Дата подписания
14.12.2012
Дата вступления в силу
11.02.2013
Ուժը կորցնելու ամսաթիվ
21.02.2023

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

24 հունվարի 2013 թ.

Պետական գրանցման թիվ 11013020

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

14 դեկտեմբերի 2012 թ.

N 1144-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ, ԱՅԴ ԹՎՈՒՄ` ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ, ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՁԵՌՆԱՐԿՆԵՐԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԳՈՐԾԱԾՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 6-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 12-ի N 1579-Ն որոշմամբ հաստատված Հավելված 1-ի 10-րդ կետի «իթ» ենթակետի պահանջները`

 

Հրամայում եմ`

 

1. Հաստատել հանրակրթական, այդ թվում` նախադպրոցական, ուսումնական հաստատություններում օգտագործվող ձեռնարկների փորձաքննության և գործածության երաշխավորման կարգը` համաձայն Հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Ա. Աշոտյան

 

 

Հավելված

ՀՀ կրթության և գիտության

նախարարի

2012 թ-ի դեկտեմբերի 14-ի

N 1144-Ն հրամանի

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ, ԱՅԴ ԹՎՈՒՄ` ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ, ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՁԵՌՆԱՐԿՆԵՐԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԳՈՐԾԱԾՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԱՎՈՐՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության (այսուհետ` Նախարարություն) կողմից հանրակրթական, այդ թվում` նախադպրոցական, ուսումնական հաստատություններում` անկախ դրանց կազմակերպաիրավական ձևից և ենթակայությունից (այսուհետ` Հաստատություն) օգտագործվող ձեռնարկների` ուսումնաօժանդակ նյութերի և ուսումնադիտողական պարագաների, ուսումնամեթոդական ուղեցույցների, ուսումնամեթոդական գրականության, ուսումնադիդակտիկ նյութերի, շտեմարանների, թեստերի, վարժությունների և խնդիրների ժողովածուների, քրեստոմատիաների, ինչպես նաև մանկական և դպրոցական գրականության (այսուհետ` Ուսումնական նյութ) փորձաքննության և գործածության երաշխավորման հետ կապված իրավահարաբերությունները:

2. Ուսումնական նյութի գործածության երաշխավորության գործընթացն իրականացվում է փորձաքննության միջոցով: Փորձաքննությունը փորձագետի կողմից Ուսումնական նյութի` հեղինակային բնօրինակի (թարգմանական օրինակի) վերլուծության գործընթաց է, որի նպատակը համապատասխան նյութին ներկայացվող պահանջներին հեղինակային բնօրինակի (թարգմանական օրինակի) համապատասխանության բացահայտումն է:

3. Փորձաքննության ներկայացված աշխատանքը Ուսումնական նյութի որևէ տեսակին համապատասխանությունը որոշելիս` հիմք են ընդունվում Հայաստանի Հանրապետության հանրակրթության, այդ թվում` նախադպրոցական կրթության բովանդակությունը, ուսուցման գործընթացը կանոնակարգող իրավական ակտերը, մանկավարժական, գիտական գրականության մեջ ընդունված սահմանումները, հասկացությունները, ձևակերպումները և սույն կարգի դրույթները:

4. Փորձաքննության արդյունքում կազմվում է փորձագիտական եզրակացություն: Փորձագիտական եզրակացությունն ընդգրկում է փորձաքննության ներկայացված Ուսումնական նյութի ամբողջական վերլուծությունը` ներառելով փաստարկներ և հիմնավորումներ հեղինակային աշխատանքի՝ ուսումնական հրատարակության բովանդակությանը և կառուցվածքին ներկայացվող չափանիշներին և ցուցիչներին (գիտականություն, մատչելիություն և մանկավարժական, մեթոդական, լեզվաոճական և այլ բնութագրիչներ) համապատասխանության վերաբերյալ, որոնք սահմանում և հաստատում է Նախարարությունը:

5. Ուսումնական գրականության փորձաքննությունն իրականացնում է «ՀՀ կրթության և գիտության նախարարության կրթության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ն (այսուհետ՝ ԿԱԻ)՝ իր մասնագետների, մասնագիտական խմբերի, բարձրագույն մասնագիտական, նախնական և միջին մասնագիտական կրթություն իրականացնող ուսումնական հաստատությունների համապատասխան ստորաբաժանումների (ամբիոններ) մասնագետների և հանրակրթական, նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների, ինչպես նաև, անհրաժեշտության, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի համակարգի գիտական, գիտահետազոտական կազմակերպությունների գիտաշխատողների ներգրավմամբ:

6. ՀՀ կրթության և գիտության նախարարությունն իրավասու է Ուսումնական նյութի փորձաքննությունը պատվիրել և իրականացնել նաև այլ կազմակերպությունների միջոցով` սույն կարգի պահանջներին համապատասխան:

 

II. ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՆՅՈՒԹԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԳՈՐԾԱԾՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

 

7. Սույն կարգի 1-ին կետում թվարկված Ուսումնական նյութի տեսակները ԿԱԻ փորձաքննության են ներկայացվում հեղինակի (հեղինակների), հրատարակչի, պետական պատվերով նախատեսվածների դեպքում` Նախարարության (այսուհետ` Պատվիրատու) կողմից:

8. Աշխատանքը (թղթային և էլեկտրոնային տարբերակով) Պատվիրատուից ստանալուց հետո, ԿԱԻ-ն 30-օրյա ժամկետում իրականացնում է փորձաքննություն և կազմում փորձագիտական եզրակացություն: Անհրաժեշտության դեպքում փորձաքննության ժամկետը կարող է երկարաձգվել` այդ մասին տեղեկացնելով փորձաքննության ներկայացրած կողմին` նշելով երկարաձգման պատճառները և ժամկետը:

9. Փորձագիտական եզրակացությունը Պատվիրատուի կողմից ներկայացվում է Նախարարություն, բացառությամբ պետական պատվերով նախատեսվածների, որոնք Նախարարություն են ներկայացվում ԿԱԻ-ի կողմից:

10. Նախարարության հանրակրթության վարչությունը քննարկում է փորձագիտական եզրակացությունը և ներկայացնում կարծիք:

11. Փորձագիտական դրական եզրակացության և հանրակրթության վարչության դրական կարծիքի հիման վրա ՀՀ կրթության և գիտության նախարարը ներկայացված Ուսումնական նյութը հրամանով երաշխավորում է գործածության:

12. Բացասական կարծիքի դեպքում Ուսումնական նյութը վերադարձվում է ներկայացնողին` կցելով հիմնավորումները:

13. Փորձագիտական բացասական եզրակացության դեպքում ներկայացված պետպատվերով տպագրվող Ուսումնական նյութը Նախարարությունը վերադարձնում է հեղինակին` կցելով փորձագիտական եզրակացությունը:

14. Փորձագիտական եզրակացության կամ բացասական կարծիքի վերաբերյալ անհամաձայնությունների, դիտողությունների, առարկությունների դեպքում Պատվիրատուն կարող է դիմել Նախարարություն` կրկնակի փորձաքննություն իրականացնելու նպատակով:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
15.02.2023, N 08-Ն 21.02.2023, N 1144-Ն
12.05.2021, N 38-Ն 15.05.2021, N 1144-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան