ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
6 օգոստոսի 2012 թ. ք. Երևան |
N 1808-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ԳՅՈՒՄՐՈՒ Ն. Ս. ՄԵԼԻՔՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԹԻՎ 2 ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 19-ԻՆ ՏՐՎԱԾ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԱԹՈՒՂԹԸ ԼՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2011 թվականի հունիսի 2-ի «ՀՀ կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» թիվ 861-Ն որոշման 2-րդ կետի 2-ին ենթակետի պահանջները, «Գյումրու Ն. Ս. Մելիքյանի անվան թիվ 2 պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի կողմից 2012 թվականի օգոստոսի 2-ին ներկայացված դիմումը, և հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Գյումրու Ն. Ս. Մելիքյանի անվան թիվ 2 պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության կողմից ներկայացված փաստաթղթերը համապատասխանում են օրենքների, այլ իրավական ակտերի ու լիցենզավորման կարգի պահանջներին.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. «Գյումրու Ն. Ս. Մելիքյանի անվան թիվ 2 պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերությանը 2003 թվականի օգոստոսի 19-ին տրված բժշկական օգնության և սպասարկման իրականացման լիցենզիայի ձևաթղթում /Կ-XX-000225/ «գործունեության տեսակը»` «բժշկական օգնության և սպասարկման տեսակը» բառերից հետո կատարել հետևյալ նշումը` «ներառյալ թմրամիջոցներ պարունակող դեղերի բացթողում»։
2. ՀՀ ԱՆ աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետ Ա. Սողոյանին`
1) ապահովել լիցենզիայի ձևաթղթում կատարված փոփոխության մասին տեղեկության գրանցումը գրանցամատյանում.
2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմումատուներին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Տ. Սահակյանին:
Դ. Դումանյան