Գլխավոր տեղեկություն
Номер
N 1489-Ա
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (28.06.2012-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2012.09.03/23(436) Հատուկ բաժին
Принят
Առողջապահության նախարար
Дата принятия
27.06.2012
Подписан
Առողջապահության նախարար
Дата подписания
27.06.2012
Дата вступления в силу
28.06.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

27 հունիսի 2012 թ.  
ք. Երևան

 N 1489-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ՆՅՈՒ-ԻՆՏԵՐՆԵՅՇՆԼ ԲԻԶՆԵՍ ՖԱՐՄ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐԻ ՓՈՓՈԽՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասը, «ՆՅՈՒ-ԻՆՏԵՐՆԵՅՇՆԼ ԲԻԶՆԵՍ ՖԱՐՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի 15.06.2012 թվականի թիվ 16072 դիմումը.

 

Հրամայում եմ՝

 

1. «ՆՅՈՒ-ԻՆՏԵՐՆԵՅՇՆԼ ԲԻԶՆԵՍ ՖԱՐՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը 2008 թվականի ապրիլի 25-ին տրված դեղատնային գործունեության (դեղատնային կրպակ) թիվ Կ-XX-001135 լիցենզիայի գործունեության իրականացման վայրը ք. Գյումրի, Ալ. Մանուկյան փող. 17/2 հասցեն տեղափոխել Շիրակի մարզ, ք. Գյումրի, Արագածի փողոց 2/19 հասցե:

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետ Ա. Սողոյանին՝

1) ապահովել լիցենզիաներում գործունեության իրականացման վայրի վերաբերյալ կատարված փոփոխության մասին տեղեկության գրանցումը գրանցամատյանում.

2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմումատուին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Տ. Սահակյանին:

 

  Դ. Դումանյան